ընտրացանկը

Մարտ 2019 թերթ № 2

NUMBER IN PDF

vachagan
vachagan
vachagan
meri
meri
meri

Մեր գյուղը գտնվում է ծովի մա- կարդակից 2000 մետր բարձրության վրա, մենք սովոր ենք շուտ փոփոխվող ձյանը, անձրեւին եւ արեւին: Երբ որ ապրում էինք մեր հին տանը, մի օր այնպիսի ուժգին քամի բարձրացավ, որ բաց մնա- ցած պատուհաններից մեկը պոկեց եւ տարավ: Պապս գնաց, որ վարպետ Վաչագա- նին բերի, որ պատուհանի չափսը վերցնի՝ նորը սարքելու համար: Ես ուղեկցեցի պապիս: Շատ ուրախացա, որ առիթ ունեցա՝ ծանոթանալ Վաչա- գանի /Վլոյի/ հետ: Դեռ չհասած նրանց տանը` արդեն լսվում էին տարբեր հաստոցների ձայները: Իրեն հատուկ բարի ժպիտով մեզ դիմավորեց Վաչա- գանը: Նա իմ մեջ տպավորվեց որպես բարի, իմաստուն, կշռադատված, երջանիկ մարդ: Երբ մենք գտնվում էինք արհեստանոցում,տեսանք, որ մեծ սեղա- նի վրա դրված էր մի հին պատուհան, իսկ բոլոր պատերից կախված էին տարբեր գործիքներ: Ես հարցրի. -Պապի’կ, ի՛նչ եք անում հին ներկերից ճաքճքած այս պատուհանները: Նա իրեն հատուկ ձեւով ժպտաց եւ պատասխանեց.
- Բալե՛ս, եթե մենք չսովորենք նորոգել այն, ինչը որ կարելի է նորոգել, երբեք հալի չենք հասնի: Ես ակամայից հիշեցի մեր դպրոցի պատուհանները… Ես պատկերացրի, որ պատուհանների վերանորոգման աշխատանքը նման է նկարչի աշխատանքին: Եվ զրույցի ընթացքում նա նշեց, որ իր երազանքը նկարիչ դառնալն էր: Կարելի է ասել՝ հասել է երազանքին, քանի որ փայտագործ դառնա- լու համար նկարչի անսահմանափակ երեւակայություն եւ անսպառ էներգիա է հարկավոր, իսկ նա դրանցից անսահմանորեն ունի: Նա ասում է, որ ինքը փայտագործ չէ, քանի որ փայտագործ ասվածը վերացական հասկացություն չէ, այլ պետք է զգաս, եւ փայտն էլ անշունչ մարմին չէ, նրա հետ պետք է վերաբերվես հնարավորինս նուրբ: Նրան նույնիսկ նախնական գծագրեր էլ պետք չեն. չէ որ իսկական փայտագործի ձեռքում փայտն ինքնին դառնում է այն, ինչ կար վարպե- տի մտքում: Վաչագան պապիկը խորհուրդ է տալիս՝ հաջողության հասնելու համար ամեն ինչին մոտենալ մասնագիտորեն։ Այժմյան երազանքներից մեկը թոռներին սեփական արհեստը փոխանցելն է, եւ նա այդ նպատակը համարում է իր կյանքի առաքելությունը ու համոզված է, որ անպայման թոռներից գոնե մեկին կհետաքրքրի պապի արհեստը:


Մերի Գրիգորյան 8-րդ դասարան

 

 

tatik
tatik
tatik
qristine
qristine
qristine

Երբ մենք բարձրանում էինք դեպի հին դպրոց, մտքումս կրկնում էի այն հարցերը, որոնք պետք է տայի Կանդուխ տատիկին: Կարծես արդեն հերթականությունն էլ որոշեցի, երբ արդեն մոտենում էի տանը, որտեղ ապրում էր Կանդուխ տատիկը, հանկարծ կանգնեցի, որպեսզի հավաքեմ մտքերս, դուռը բացվեց, ճիշտ կլիներ ասել, քամու ուժգնությամբ, եւ դուրս թռան երեխաներ` ճչալով ու վազվզելով իրար հետեւից: Մենք ուզում էինք դուռը ծեծել, բայց քանի որ դուռը բաց էր, ներս մտանք։ Մեզ դիմավորեց մի ծեր կին` փայլուն աչքերով, ժպիտը երեսին, մի քիչ կռացած` մեզ ասելով .
-Նե՛րս համեցեք, բալե՛ք ջան, ու՛մ թոռներն եք: Մենք պատմեցինք Կանդուխ տա- տիկին մեր մասին, որ ուզում ենք շնորհավորել իր մայրության եւ գե- ղեցկության տոնը՝ մարտի 8-ը, քանի որ ինքը գյուղի տարեց կինն է։ Կանդուխ տատիկի երեսին նկատեցինք թախիծ. երեւի հիշեց իր հասակակիցներին, եւ աչքերին երեւացին արցունքի կաթիլներ: Հանկարծ դուռը նորից շրխկաց. երեխաները քամու արագությամբ նորից ներխուժեցին սենյակ, պտտվեցին տատիկի շուրջը եւ անհե- տացան: Այդ ժամանակ նկատեցինք, որ տատիկի աչքերը նորից փայլեցին, լցվեցին ջերմությամբ եւ կարոտով. աչքերով ուղեկցեց երե- խաներին. կարծես մտովի պաշտպանում էր ինչ-որ բանից։ Մենք երկար խոսեցինք նրա ապրած տարիների, լավ ու վատ օրերի, դժվարությունների, երջանիկ անցկացրած օրերի մասին: Կանդուխ տատի կյանքը այնքան նման էր մեր գյուղի շատ տատիների կյանքին, որ կարծես ինձ թվաց, թե այդ պատմությունը արդեն լսել եմ: Երբ արդեն հրաժեշտ էինք տա- լիս, մի ակնթարթ ես ինձ պատկերացրի նրա փոխարեն: Հանկարծ ուրախությամբ լցվեց սիրտս, հասկացա ժամանակի տարբերությունը: Բայց, միեւնուն էր, ինչ-որ բան իմ մեջ փոխվեց, ինձ թվաց, թե ես իմաստուն դարձա` շփվելով Կանդուխ տատի հետ: Մյուս օրը, երբ առավոտյան արթնացա եւ որոշեցի նյութը ամփոփել եւ հանձնել ընկեր Հակոբյանին, հանկարծ զգացի` ինչ ջերմությամբ էր ինձ նայում Կանդուխ տատիկը` կարծես ասելով` դուք եք մեր երջանկությունը: Քանի որ մեր թերթը լույս է տեսնում մարտի վերջին, ինձ հնարավորություն տրվեց ամփոփել տեքստը: Մայրս զարմանում էր, որ վերջերս շատ եմ սկսել խոսել իր եւ տատիկիս հետ: Ոչ մի համակարգիչ չի տա այն ջերմությունը, որ ստանում ենք մեր տատիկների ու պապիկների հետ անմիջական շփումից։


Քրիստինե Սարգսյան
9-րդ դասարանդասարան

 

 

 


Այս աշխարհում ամենից թանկ                           

mayrik
mayrik
mayrik

Իմ մայրիկն է շատ բարի,
Միշտ ժպտադեմ, միշտ երջանիկ,
Ասես ոչ մի հոգս չունի:
Նա տալիս է շատ խորհուրդներ,
Միշտ օգնում է ինձ կյանքում,
Ինչքան էլ որ սխալ լինեմ,
Երբեք նա ինձ չի սաստում:                                                
Ու այս կյանքում ուր էլ գնամ,
Ինչ ճամփով էլ որ անցնեմ,
Միեւնույն է, մորս համար
Միշտ սիրելի կլինեմ:

             ՄԱՂԹԱՆՔ ՄԱՅՐԻԿԻՍ                                                                          
Այսօր տոն է ողջ աշխարհում,
Մա՜յր իմ, ես քեզ շատ եմ սիրում:
Մարտի ութդ շնորհավոր,
Դու միշտ ժպտա, ինչպես այսօր:
Ցանկանում եմ անամպ երկինք                                                                                                                   

garsevan
garsevan
garsevan

Ու գարուններ լուսավոր:
Մա՜յր իմ, դու իմ երջանկություն,
Եղի՜ր հավերժ իմ կողքին:
Ես չեմ ուզում շատ բան կյանքից,
Ունեմ փոքրիկ մի ցանկություն՝
         Ամեն տարի մարտի ութին,                                                                                                    
Քեզ գրկեմ, տամ ջերմ համբույր։


Գարսեւան Սարգսյան 9-րդ դասարան
Նկարի հեղինակ՝ Աննա Գեւորգյան

 

 

ashxarh
ashxarh
ashxarh
gyux
gyux
gyux
         

Ձմռանը, երբ բուք է լինում մեր գյուղում, պատահում է այնպես, որ տեխնիկական պատճառներով մի քանի օր էլեկտրականությունը բացակայում է։ Մեր տանը այդ օրերին տաք է, քանի որ վառարանում փայտ է վառվում, գազ կա, իսկ իրիկունը մոմ կամ լամպ ենք վառում։ Ինձ դուր են գալիս այդ օրերը. դաս չենք սովորում, ոչ հեռուստացույցն է աշխատում, ոչ էլ՝ հեռախոսը։ Եվ երեկոյան, երբ ավարտում ենք առօրյա գործը, հավաքվում ենք սեղանի շուրջ՝ ընթրելու։ Ծայր է առնում զրույց՝ տարբեր թեմաներով։
Պապս պատմում է, թե խորհրդային /սովետական /տարիներին բանակում որտեղ է ծառայել, հայրս պատմում է Ղարաբաղի մասին, թե ինչքան գեղեցիկ բնություն ունի այն։ Պատահում է՝ ծագում են թեմաներ այս կամ այն երկրի մասին։ Ես զգում եմ իմ առավելությունը, քանի որ ոչ միայն լսել եմ պետությունների մասին, այլեւ աշխարհագրության դասերից սովորել շատ բաներ։
Մենք ունենք աշխարհի փոքրիկ քարտեզ։ Երբ ուզում եմ երազել, մոտենում եմ քարտեզին եւ մտովի ճամփորդում Հնդկաստան, Ֆրանսիա, Աֆրիկա… Երբեմն երազներ եմ տեսնում, թե իբր Իսպանիայում եմ, Անտարկտիդայում։ Երեկ վեր թռա քնից, որովհետեւ երազում չէի կարողանում խոսել իսպաներեն։ Ես մտածում եմ, որ պետք է իմանանք մի քանի լեզու, իսկ դրա համար հարկավոր է լինել աշխատասեր եւ լավ սովորել։
Վերջերս կարդացի, որ Եթովպիայի այբուբենի մեջ կան հայկակա- նին նման տառեր։ Մեծ ցանկություն ունեմ, որ մեծանամ եւ ուսումնասիրեմ այդ փաստը։ Ինձ թվում է՝ ինչքան շատ իմանամ մեզ շրջապատող ժողովուրդների մշակույթի ու պատմության մասին, այնքան շատ հնարավորություն կունենամ ամեն տեղից վերցնել լավը եւ դիմակայել վատին։ Ես սիրում եմ Հայաստանը, այն իմ հայրենիքն է, իմ ծննդավայրը, բայց Հայաստանը աշխարհի մի փոքրիկ մասնիկն է։ Եվ ես մեծ ցանկություն ունեմ իմանալ աշխարհի տարբեր պետությունների, ազգերի մշակույթն ու պատմությունը, կենցաղն ու բարքերը։


Ալլա Աբրահամյան 10-րդ դասարան
                        

 

ov enq menq
ov enq menq
ov enq menq

Մեծ Խաչատուրը, ով Միքայելի որդին էր, իսկ նրա հայրը՝ Աղա Սմբատը, որի պապն է եղել Տեր Մխիթարը, սկզբնական շրջանում բնակվել է Նորատուսում: Պարոն Խաչատուրը կիրթ մարդ է եղել, եւ նրան անվանել են նաեւ Կապուտենց: Միքայելը հարկային տեսուչ է աշխատել, իր պաշտոնից ելնելով ՝ կրել է վերարկու, որը բերվել էր արտասահմանից, եւ շրջանում միայն նա էր հագնում: Կապուտը թուրքերեն բառ է, որը նշանակում է վերարկու, եւ նրան թուրքերն անվանել են «կապուտով մարդ»: Միքայելը ունեցել է երեք որդի՝ Խաչատուրը, Կարապետը եւ Վարդանը: 1828 թվականին Կարապետը եւ Վարդանը գաղթել են Կիլիկիա: Իսկ Խաչատուրը ամուսնացել է նորատուսցի Թադեւոսյանի աղջկա հետ: Նազար Դավիդովը, ով այդ ժամանակ Բաշքյանդի /Գեղարքունիքի/ ռեսն էր, հանդիպում է Խաչատուրին եւ նրան խնդրում, որ տեղափոխվի Բաշքյանդ՝ ապրե- լու: Խաչատուրը այցելում է գյուղ եւ տեսնե- լով, որ հողատարածքները ավելի մեծ են եւ բերքատու, ընտանիքով տեղափոխվում է: Տունը կառուցում է լեռան ստորոտին, ստեղծում է հարմարավետ միջավայր ապրելու համար, ունենում է 7 երեխա՝ 5 աղջիկ, 2 տղա: Աղջիկները գյուղից դուրս են ամուսնանում: 2 որդիների՝ Ղազարի եւ Գրիգորի ժառանգները մինչեւ օրս ապրում են իրենց ծննդավայրում: Ղազարը ունենում է 6 երեխա` 3 աղջիկ, 3 տղա՝ Հայրապետը, Կարապետը եւ Ավետիսը: Ավետիսը մահանում է հայ- թուրքական պա- տերազմի ժամանակ, Հայրապետը ունենում է մեկ տղա եւ մեկ աղջիկ: Արսենը՝ Հայրապե- տի որդին, ունենում է 8 երեխա. տղաներն էին Լեւիկը /Գրետը/, Շալերմանը, Արտուշը, Արշավիրը: Արսենը 26 տարեկանում Մուխա- նում /այժմ` Ծովազարդ/ նշանակվում է կոլխոզի նախագահ: 28 տարեկանում աշխատում է Նորատուսում: Որդիներից Շալերմանը երկար տարիներ աշխատել է Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում եւ վայելել համագյուղացիների սերն ու հարգանքը: Արտուշը ապրում է Լոս Անջելեսում, Արսենի որդիներից միայն Լեւիկն /Գրետ/ է մնացել գյուղում եւ շարունակում է պապերի արհեստը՝ քարտաշությունը: Վարպետ Գրետը սիրում է կրկնել. «Արհեստը չեն սովորում, այլ ծնվում են արհեստավոր»: Նա սիրում է իր գործը եւ իրեն չի պարտկերացնում առանց դրա: 1958 թվականից սկսած՝ նա զբաղվում է քարտաշությամբ՝ եւ սովորելով վարպետ Ստեփանի մոտ, իսկ իր գլխավոր գործերից է 1979 թվականին կառուցած Սբ. Հակոբ եկեղեցին: Վարպետը նշում է, որ այն սկսել է կառուցել հոր օգնությամբ եւ ավարտել թոռների հետ: Գրետը ունի չորս երեխա, գյուղում ապրում են նրա երկու երեխաները՝ Ավետիսը եւ Մանուշակը / Աննան/: Կարապետից սերում են Գյուլաբը, Սոսինը, Մեխակը եւ Աշոտը: Գյուլաբը ունենում է մեկ որդի` Միշան, Միշան ունենում է 4 երեխա՝ 2 տղա, 2 աղջիկ, որոնցից 3 երեխաները՝ Ռաֆիկը, Վազգենը եւ Թամարան, իրենց ժառանգների հետ բնակվում են գյուղում: Սոսինի երեխաներից միայն Դավիթն է ապրում գյուղում՝ իր ժառանգների հետ: Գուրգենի որդիներն էին Խաչատուրը եւ Գեւորգը, Խաչատուրը ունի մեկ որդի՝ Արշավիրը, որը երկար տարիներ աշխատել է գյուղում որպես ուսուցիչ, այնուհետեւ՝ որպես տնօրեն: Գեւորգը ունի 3 որդի՝ Սերյոժան, Վալոդը եւ Վեմիրը: Սերյոժայի որդիները եւ նրանց ժա- ռանգները բնակվում են գյուղում: Կապուտների ազգությունը գյուղում կրում է երկու ազգանուն՝ Խաչատուրի անունով՝ Խաչատրյաններ եւ Ղազարի անունով` Ղազարյաններ:

Սյուզաննա Կարապետյան 11-րդ դասարան

 


ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵ՛Ք, ԳԱՈՒՆ Է ԳԱԼԻՍ..

garun
garun
garun
      Ցերեկը մեր գյուղում, երբ արեւ է անում, միշտ էլ տաք է, եւ ձյունը հալվում է: Մարտ ամիսը գարնան սկիզբն է: Գարնան օրերն ի՜նչ սիրուն են, ի՜նչ պայծառ: Իմ արեւաշո՜ղ գարուն, դու լույս ես վառում մեր հոգիներում, արեգակի շողե- րով ջերմացնում ամեն քար ու թուփ: Նոր շունչ ու եռանդ ես քեզ հետ բերում՝ մի նոր թարմությամբ, նոր երազանքներով մեր հոգին լցնում: Գարուն, դու խինդ ու ծիծաղ ես մարդկանց պարգեւում: Սովոր լինելով ձմռան երկու գույների՝ սեւ եւ սպիտակի, իմ աչքերը եւ ականջները գարնանը սպասում են նոր գույների եւ թռչունների ձայների: Շատերի պես ես էլ անհամբեր սպասում եմ գարնան գալուն: Իմ գյուղը մի յուրօրինակ գեղեցկությամբ է պարուրվում, երբ շուրջբոլորը կանաչ գույնով է ներկվում: Գարնան զարթոնքը հեքիաթային է դարձնում իմ գյուղը, երբ արթնանում է բնությունը: Գյուղի կենտրոնով հոսում է Գա- վառագետը, որի խշշոցը, առվակների քչքչոցը, թռչունների ծլվլոցը նոր շունչ են հաղորդում շրջա- պատին: Պապս պատմում էր, որ գետում առաջ ձուկ կար, իսկ ջուրը այնքան մաքուր էր, որ այն օգտագործում էին լվացքի եւ անա- սունների համար: Ամռանը մեր գետը համարյա ցամաքում է, բայց գարնանը առատ ձնհալը նպաստում է, որ գետը դառնա ջրառատ, իսկ արեւի ջերմ շողե- րից իր սպիտակ վերմակից ազատվում է փոքրիկ ու քնքուշ ծաղիկը՝ ձնծաղիկը, եւ իր սիրունիկ աչիկներով ավետում է գարնան գալը: Ինձ պես շատերը շտապում են այդ փոքրիկ հրաշքը պոկել՝ հաղթահարելով դաշտային ցեխոտ ճանապարհը, եւ այն նվիրել մայրերին, քույրերին, սիրելի ընկերուհիներին: Գարնան ծաղկունքին անհամբերությամբ սպասում է շինականը, որ սիրով ու նվիրվածությամբ սկսում է հողից հաց քամել, բարիքներ ստեղծել: Ինձ համար գարունն իմ գյուղում աննկարագրելի գեղեցիկ է. այն նոր կյանքի սկիզբ է, նոր երազների այգաբաց:
Հակոբ Հակոբյան 9-րդ դասարան
Նկարի հեղինակ՝ Աննա Գեւորգյա

hakob
hakob
hakob
              

 

lyova
lyova
lyova
     
tigran
tigran
tigran

Տիգրան Հակոբյան                                                                         Լյովա Այվազյան
Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները շնորհավորում են նույն դպրոցի շրջանավարտներ, այժմ Հայոց բանակի զինվորներ Լյովա Միսակի Այվազյանին եւ Տիգրան Հայկի Հակոբյանին՝ ծննդյան օրվա առթիվ: Մենք հպարտ ենք, որ մեր գյուղացիները պատվով են կատարում իրենց պարտքը: Ցանկանում ենք անփորձանք ծառայություն եւ բարի վերադա

 

 


Դարձյալ գարուն է՛, նոր կյանքի նոր զարթոնքի սկիզբ: Գարունը եկավ, որ հիշեցնի բոլորիս՝ կյանքին նայել վառ գույներով: Մեր գյուղում գարունը դժվար է մուտք գործում. կռիվ է տալիս, պայքարում, որպես- զի ձմեռը զիջի իր դիրքերը: Գարնա- նային բույր ու շունչ կա օդում: Գա- րունը սեր է, հոգու երգ, մի ամբողջ կյանք՝ նոր ու պայծառ գույներով: Նրա քնքշությամբ ողջ բնությունը արթնացել է խոր քնից: Ցուրտ ու մռայլ ձմռանը փոխարինելու է եկել լուսավոր գարունը: Արթանցել է բնությունը եւ երազանքի ժպիտներ է շռայլում իրեն ողջունող մարդ- կանց: Ամպերի տակից դուրս է եկել երկար սպասված արեւը եւ իր տաք ու ջերմ շողերով ջերմացնում է մեր սրտերը: Գարնան գալստյան մա- սին մեզ առաջինը հայտնում է կա- պուտաչյա փոքրիկ ձնծաղիկը, որը բացվում է ուղղակի ձյան մեջ ու համարձակորեն ժպտում բոլորիս: Ճանա- պարհների ձյունը հալվում է եւ հոսում հորդառատ առուներով: Դաշտերը ամբողջովին ծածկվում են երփներանգ ծաղիկներով: Ծառերը բողբոջում են, եւ ծաղկում են գարնանային ծաղիկները՝ մարգագետիններն ու դաշտերը ծածկե- լով վառվուն գույներով: Մարդկանց բակերում ծաղկում է յասամանը, իմ ամե- նասիրելին ծաղիկների մեջ, տարածելով իր բույրը թովիչ: Աշխուժանում են կենդանիները, ամե- նուրեք լսվում է թռչյունների զվարթ ծլվլոցը, որը նոր տրամադրություն է հաղորդում աշխարհին: Գարունը յուրաքանչյուրին մղում է՝ խորհելու բնության հրաշալիքների ու գեղեցկությունների մասին: Այն վերափոխում է ե՛ւ բնությունը, ե՛ւ մարդու միտքն ու հոգին: Հնարավոր չէ հավերժացնել բնության գարունը, բայց միշտ եւ ամե- նուրեք կարելի է պահպանել մտքի ու սրտի գարունը: Այն մարդիկ, ովքեր անընդհատ գարուններ են ստեղծում իրենց հոգում ու սրտում, նրանք միշտ գարնան պես թարմ են, կենսուրախ ու խանդավառ: ՈՒստի մարդը պետք է գարնան հավերժությունը կրի իր հոգու մեջ:

garunn
garunn
garunn

Լուսինե Գրիգորյան 11-րդ դասարան

 

olimpiada
olimpiada
olimpiada

2018-2019 ուստարում սովորողների գիտելիքները եւ կարողությունները ստուգելու նպատակով դպրոցում անցկացվեցին դպրոցական օլիմպիադաներ՝ երկու եղանակով՝ online՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աշխարհագություն», «Քիմիա» եւ «Կենսաբանություն», իսկ «Հայոց լեզու», «Գրականություն», «Պատմություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Հայոց եկեղեցու պատմություն» եւ «ՆԶՊ» առարկաների օլիմպիադաների առաջադրանքները կազմվեցին մեթոդմիավորումների կողմից՝ չափորոշչային պահանջներին համապատասխան: Դպրոցական փուլին մասնակցել են 50 աշակերտներ, որոնցից մարզային փուլ են անցել 7 աշակերտ. 4 աշակերտ՝ աշխարհագրությունից, 2-ը՝ մաթեմատիկայից, 1-ը՝ քիմիայից: Սակայն ի տարբերություն անցած տարվա՝ այս տարի չունեցանք մարզային փուլի հաղթող եւ հանրապետական փուլի մասնակից: Բայց այդ փաստը մեզ չի ընկճում, եւ մենք ոգեւորված մասնակցելու ենք «Կենգուրու» մաթեմա- տիկական միջազգային մրցույթին եւ լիահույս ենք, որ կունենանք լավ արդյունքներ:

 

mijocarum
mijocarum
mijocarum
   
image-1 17
image-1 17
image-1 17

Դասղեկի ժամին մեծ ոգեւորությամբ էին նա- խապատրաստվել Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները: Նրանք դասի հա- մար ընտրել էին հետաքրքիր խորագիր՝ «Հայաստանի ճամփե- քով»: Դասն անցկացվեց դասարանում: Դասարանը կահավորված էր Հայաստանի եւ մար- զերի քարտեզներով, եռագույն դրոշով ու զինանշանով, եռագույն փուչիկներով: Նրանք իրենց ճանապարհորդությունը սկսեցին Գեղարքունիքի մարզից՝ իրենց ծննդավայրից եւ հասցրին Արցախ աշխարհ: Հայրենասիրությունն էր խոսում նրանց մեջ. նրանք հետաքրքրությամբ ու ոգեւորությամբ էին ներկայացնում Հայաստան աշխարհը: Ճանապարհորդության միջոցով ճանաչեցին մեր հայրենի բնաշխարհը, պատմամշակութային կոթողները: Դասի նպատակն էր՝ մոտ լինել հայի ինքնությանը եւ սիրել այն, հասկանալ՝ ինչ ավանդ ենք ստացել մեր նախնիներից, գիտակցել, որ իրենցից յուրաքանչյուրը առաքելություն ունի` սրբությամբ պահել-պահպանել հայոց հողը: Իմացան, որ հայրենիքը մեր պապերից ժառանգած հողն է, մեր խաչքարերն ու եկեղեցիներն են, որոնցից շատերի կիսաքանդ եւ կիսավեր մնացուկները համր ու լուռ վկաներն են մեր հարուստ մշակույթի: Երեխաներն իրենց եզրափակիչ խոսքում ներկայացրին, որ Հայաստանը մենք ենք, մենք ենք նրա ապագան, նրա շենացնողն ու պաշտպանը: Երեխաները երգում էին հայրենասիրական երգեր եւ բռնում շուրջպար: Տոնական տրամադրությունը, երգն ու պարը հայրենասիրական վեհ զգացմունքներ արթնացրին ոչ միայն աշակերտների, այլեւ հանդիսատես ծնողների, ուսուցիչների մեջ: Երեխաները որքան ճանաչեցին մեր հայրենիքը՝ չափը չգիտեմ, միայն մի բան հաստատ գիտեմ, որ Հայաստանը նրանց մեջ է, նրանց արյան ու մարմնի մեջ, իրենց մայրիկների աչքերում, աղոթքի մեջ, դպրոցի, ընկերների մեջ, իրենց գյուղում, դաշտերում, նույնիսկ նրանց չարաճճի աչքերում, խաղերում:


Դասվար եւ Մ/Մ նախագահ՝ Անահիտ Ավետիսյան

 

tumanyan
tumanyan
tumanyan

Մարտի 5-ին Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում անցկացվեց Ամենայն հայոց բանաստեղծ մեծն Թումանյանի 150-ամյակին նվիրված ցերեկույթ: Ցերեկույթին մասնակցեցին 1-4-րդ դասարանների աշակերտները: 1-ին դասարանցիները արտասանեցին Թումանյանի մանկական բանաստեղծությունները։ Բեմականացրին «Երկինքը փուլ է գալիս» հեքիաթը։ Փոքրիկները իրենց պարտքը համարեցին՝ նորից հիշեցնել հանճարեղ լոռեցու խոսքը. Գործն է անմա՛հ, լավ իմացեք, Որ խոսվում է դարեդար, Երնեկ նրան, ով իր գործով Կապրի անվերջ, անդադար։ Դա առաջին հերթին Թումանյանի գործի անմահության առհավատչյան է, քանի որ այսօր էլ, 150 տարի իր ծնունդից հետո, առաջին դասարանցիների շուրթերից հնչում է պոեմի նախերգանքը ու աշխարհին հիշեցնում լավ ու վատ գործերն ու արարքները գովաբանելու եւ փնովելու արվեստը։ 3-րդ դասարանի աշակերտները ներկայացան Թումանյանի հեքիաթների հերոսների կերպարներով: Ցերեկույթին ներկա էր նաեւ մեծն Թումանյանը, որը հանդես եկավ միջոցառման ավարտին, զրուցեց հերոսների հետ, նրանց դիմեց իր խրատական խոսքերով: Ցերեկույթը հետաքրքիր էր, բազմաբովանդակ, հեքիաթային վառ կերպարներով: Ցերեկույթը ունկնդիրներին մեծ բավականություն պարգեւեց, իսկ աշակերտները ուրախ էին եւ ոգեւորված: 4-րդ դասարանի աշակերտնրը ընտրել էին, «Ամեն հասակ իր Թումանյանն ունի» խորագիրը: 4- րդ դասարանի աշակերտները ցանկություն հայտնեցին հանդես գալ այս հմուտ, հանճարեղ լոռեցու հեքիաթների կերպարներով: Երաժշտության ներքո բեմ բարձրացան Թումանյանի գրական հերոսները: Նրանք մարմնավորել էին, «Քաջ Նազարը» հեքիաթի հերոսներին: Աշակերտների դերասանական ձիրքը, ասմունքը, հեքիաթին բնորոշ հագուստները, բեմի հարուստ եւ հետաքրքիր ձեւավորումը, ուրախ երգն ու պարը պարգեւեցին հաճելի պահեր եւ բարձր տրամադրություն:

 

1
1
1
3
3
3
lusine
lusine
lusine


Ես Լուսինե Առաքելյանն եմ, 13 տարեկան, սովորում եմ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում, սիրում եմ նկարել եւ անսահման երեւակայել: Իմ նկարներից մի քանիսը հանձնում եմ թերթին եւ հույս ունեմ, որ կընդլայնեմ իմ ստեղծագործական շրջանակը ու կունենամ իմ նկարների ցուցահանդեսը:
Լուսինե Առաքելյան 7-րդ դասարան

 

 


Հարգելի՜ համագյուղացիներ, մենք հույսով ենք, որ մեր թերթը ձեզ դուր է գալիս: Որպեսզի թերթը լինի բովանդակալից եւ շոշափի այն ամե- նը, որով ուզում ենք դաստիարակել մեր երեխաներին եւ ուղղորդել նրանց՝ ապագայում կյանքի ճիշտ ճանապարհ եւ մասնագիտություն ընտրե- լու: Սպասում ենք ձեր ակտիվ արձագանքին. գրեք մեզ: Հարգանքով՝ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի «1+1» դպրոցական թերթի խմբագրություն:

Խմբագիր և համարի պատասխանատու՝ Ռոզա Հակոբյան Տպաքանակը՝ 500 Հեռախոս՝ 093919658: Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
«ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ Հասցե՝ Գարեգին Նժդեհի փ. 1 Փոստային դասիչ՝ 1207 Թողարկման օրը՝ 27. 03. 2019 թ.