ընտրացանկը

Ապրիլ 2019 թերթ № 3

NUMBER IN PDF

komandos
komandos
komandos

      Մենք շատ ուրախ ենք , որ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը ժամանակ գտավ` մեր հարցերին պատասխանելու համար: Գեղարքունիք գյուղի բնակիչները տեսել են, լսել և կարդացել Արցախի հերոս Կոմանդոսի մասին: Շուշիի ազատագրման օրվան ընդառաջ մենք կազմակերպեցինք հարցազրույց Արկադի Տեր-Թադևոսյանի հետ:
- Ե՞րբ և որտե՞ղ եք ծնվել: -Ծնվել եմ 1939 թվականի մայիսի 22-ին, Թիֆլիսում:
- Հիշո՞ւմ եք այն օրը, երբ գնացիք առաջին դասարան:
-Ես 4-5 ամիս սովորել եմ հայկական դպրոցում, հայրս կռվի դաշտից եկավ, և ինձ տեղափոխեցին ռուսական դպրոց: Ո՛չ հայերեն էի նորմալ խոսում ո՛չ՝ ռուսերեն:
- Ի՞նչ հետաքրքիր դեպք եք հիշում Ձեր դպրոցական տարիներից:
-Երբ սեպտեմբերին գնում էինք դպրոց, մի ցուցանակ կար, որի վրա գրված էր՝ «Բարի գալուստ»: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին այդ ցուցանակը տանում էին տանիք, որտեղ տղաներով հավաքվում, զրուցում էինք, իսկ այդ պաստառը մեզ խանգարում էր: Մի գերեզմանոց կար դպրոցին մոտիկ, և տղաներով այդ ցուցանակը տարանք և փակցրինք գերեզմանոցի մուտքին: Հետո մեզ նկատեցին և լավ ծեծեցին: Տնօրենը հորս կանչեց դպրոց, բայց քանի որ հայրս գիտեր չորս լեզու, ես հորս փոխարեն տատիս տարա դպրոց, ով գիտեր միայն հայերեն: Նրանց զրույցի թարգմանիչը ես էի և վատ բաներ ասելու փոխարեն ինձ գովաբանեցի տատիս մոտ: Տատիս հետ տուն գնացինք, և նա հորս ասաց, թե ինչքան լավ բաներ են ասել իմ մասին: Ի պատասխան իմ լավ արարքների՝ հայրս ինձ նվիրեց նոր շորեր և ձեռքս բռնեց, ու գնացինք դպրոց: Տնօրենը պատմեց՝ ինչպես որ եղել էր, և հայրս ինձ ապտակեց ու էլ երբեք դպրոց չեկավ:
-Դպրոցում լա՞վ եք սովորել:
-Հայրս մեզ պահելու համար գնաց Ռուսաստան, երկու կով բերեց, մեկը ծախեց, իսկ մյուսը պահեցինք Թիֆլիսի մեջտեղում: Հայրս ինձ ասում էր՝ կերակրի՛ր կովին, իսկ ես չէի սիրում զբաղվել էդ գործով: Ու մի օր հասկա- ցա, որ հայրս մի թուլություն ունի. նստեցի և սկսեցի գիրք կարդալ, նա տե- սավ և ասաց. «Բալա՛ ջան, գնա դու քո գիրքը կարդա, ես կանեմ»: Ես էլ մի դասը մի քանի անգամ էի սովորում, ամբողջ օրը կարդում էի ու 11- րդ դասարանը ավարտելուց հետո ես դպրոցի ծրագիրն էլ գիտեի, համալսարանական ծրագրից էլ շատ բան գիտեի: Կարելի է ասել՝ այդ կովերը ինձ ստիպեցին սովորել :
-Ի՞նչ էիք ուզում դառնալ փոքր հասակում : Այն ակադեմիան, որտեղ սովորում էի, հնարավորություն էր տալիս՝ առանց քննություն հանձնելու ըն- դունվել համալսարան, իսկ ես ցանկանում էի զինվորական դառնալ: Հայրս շատ էր սիրում Իսակովին՝ ով նաև իմ իդեալն էր, և երբ իմացա, որ նա ծովակալ է, հորս ասացի, որ ուզում եմ ծովակալ դառնալ, ու ինձ ուղարկեցին ակադեմիա, սակայն տեսողական խնդրի պատճառով չկարողացա ընդունվել իմ ուզած բաժինը և հենց այդ տարում ընդունվեցի մեկ այլ բաժին: -Մեր այն հարցին, թե Արկադի ՏերԹադևոսյանը ո՞ր տարիքից է սկսել մասնակցել բուն ռազմական գործողություններին, Կոմանդոսը կատակեց ՝ ասելով, որ բուն ռազմական գործողություններին սկսել է մասնակցել առաջին դասարանից: -Որտե՞ղ եք սովորել դպրոցն ավարտելուց հետո:
-Դպրոցն ավարտելուց հետո սովորել եմ Բաքվի զինվորական ուսումնարանում, այնուհետև Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիայում:
-Ունեցե՞լ եք հերոսի իդեալ: Ինձ համար հերոսի իդեալը հայրս է՝ Հովհաննեսը, ով եղել է հայկական լեգեոնի անդամ, միշտ ցանկացել եմ նմանվել նրան, սակայն մի անգամ հորիցս նեղացել եմ. մայիսի 9-ին մենք տղերքով հավաքվեցինք, ամեն մեկս վազեց իր հոր մոտ, ու հայրս իմ փոխարեն ընկերոջս գրկեց, ու ես անհասկանալի ձևով նեղացա, եկա մորս բողոքեցի , ասացի , որ հայրիկը ինձ չի սիրում : Մայրս հորս ասաց , իսկ հայրս ինձ բացատրեց.
-Բալա՛, ես կամ, մաման կա, կողքդ կանգնած ենք, իսկ նրա պապան զոհվել ա ու իր կողքը չէ:
-Ունե՞ք չիրականացած երազանք:
-Միշտ երազել եմ, որ տղաս շարունակի իմ ճանապարհը: Երիտասարդ տարիներին, երբ տղայիս ինձ հետ տանում էի զորավարժությունների, կարծում էի, որ երազանքս կիրականանա: Միշտ հիշում եմ, որ զորավարժություններից մեկի ժամանակ ներկայացնում էինք մեր տանկային գումարտակը և հանկարծ նկատեցինք մի տանկ, որի վարորդը կարծես հարբած լիներ, և հենց այդ պահին դադարեցրինք զորավարժությունը: Երբ «հարբած» վարորդին հրամայեցինք ներկայանալ, տանկից դուրս եկավ իմ տասնչորսամյա տղան: Նրան նույնիսկ ինձ հետ անտառ էի տանում հրաձգության: Սակայն կինս դեմ էր մեր որդու զինվորական կարիերային, և նա ավելի ուժեղ գտնվեց, ու տղաս չդարձավ զինվորական: Իսկ այսօր երազանքս այն է, որ թոռնիկս դառնա զինվորական և շարունակի իմ ճանա- պարհը : -Մարտի դաշտում ո՞րն էր ամենա- հիշարժան դեպքը:
-Երբ թուրքերը հայաթափ էին անում հայկական գյուղերը և հասել էին Հադրութի շրջանի քսանհինգերորդ գյուղին, ինձ քսան հոգու հետ ուղարկեցին գյուղացիների անվտանգությունը պաշտպանելու : Իմ գլխում միայն մի միտք էր՝ արագ փախչել, սակայն երբ հանդիպեցի գյուղը լքող գյուղացիներին, հասկացա, որ հետդարձի ճանապարհ չկա: Հանդիպելով Դավիթին /Դեյվ/, լսելով նրա պահանջը, որ պետք է ազատագրենք այդ գյուղը՝ կարծես հոգիս գերբնական ուժ ստացավ: Հավաքվեցինք գյուղի տներից մեկում, պատից պոկեցի պաստառը, սկսեցինք կազմել գյուղի ազատագրման գործողությունների պլանը : Եվ հենց այդ պլանով մեզ հաջողվեց ազատագրել Տող գյուղը:
-Ո՞րն է ամենասպասված և Ձեզ համար ամենաթանկ շքանշանը: Շուշիի ազատագրման համար շնորհված շքանշանը, որին սպասում էի ավելի քան տասը տարի:
-Ինչու՞ է Շուշիի ազատագրման օպերացիան ստացել «Հարսանիք լեռներում» անվանումը:
- Երբ արդեն Շուշիի ազատագրման գործողությունների պլանը կար, իսկ մի քանի օրից աղջկաս հարսանիքն էր, որոշել էինք, որ օպերացիան կիրականացնենք այն ժամանակ, երբ ես կվերադառնամ: Սակայն երկու օր չանցած՝ մի արկղ 50 տարեկան «Տիգրան Մեծ» կոնյակ ձեռքին եկավ Վազգեն Սարգսյանը և ասաց, որ օպերացիան պետք է իրականացնեն: Ես նրա հետ պայման կապեցի, որ Շուշին ազատագրելու դեպքում նա պետք է ամուսնանա: Եվ խնդրեցի Սերժ Սարգսյանին՝ ստորագրել Շուշիի ազատագրման հրամանը:Սակայն ստացվեց այնպես, որ Շուշին ազա- տագրվեց առանց որևէ փաստաթղթի ստորոգրման:
-Ունե՞ք սիրելի զբաղմունք:
-Այո՛, կնոջս հետ սիրում ենք ճանապարհորդել, և որտեղ լինում եմ, ինձ հետ քար եմ բերում տուն. առհասարակ քարեր շատ եմ սիրում: Սիրում եմ Հայաստանը և իմ կյանքի ընթացքում միշտ ձգտել եմ Հայաստանի բոլոր վայրերում լինել: Սիրում եմ կնոջս հետ այցելել եկեղեցիներ, նաև եղել եմ Գեղարքունիք գյուղի Սուրբ Ստեփանոս մատուռում:
-Սիրում եմ նաև մետաղադրամներ հավաքել դեռ այն ժամանակվանից, երբ տատս ինձ Նիկոլայի պատկերով մետաղադրամներ տվեց:
-Մարդու մեջ ամենից շատ ո՞ր հատկանիշն եք կարևորում:
-Ընկերասիրությունն եմ ամենից շատ կարևորում մարդու մեջ, քանի որ ընկերներ չունեցող մարդը «կիսատ է»: Ընկերներին մենք ենք ընտրում: Մեզ շրջապատող մարդկանցից մենք ենք ընտրում այն մարդկանց, ում հետ ունենք բնավորության ընդ- հանուր գծեր, նախասիրություններ, նման մտածելակերպ, որոնց վրա կարող ես հույս դնել ցանկացած պարա- գայում: -Իսկ ի՞նչ դեր ունի Ձեր կինը Ձեր կյանքում:
-Կինս ցանկացած հարցում սատարում է ինձ և կողքիս կանգնում, նույնիսկ դիպլոմային աշխատանքս նա է գրել և իմ կյանքում շատ կարևոր մարդ է:
-Ի՞նչ խորհուրդ կտաք մեր դպրոցի աշակերտներին:
-Լավ սովորել, ուսումնասիրել մեր տարածաշրջանի պետությունների, ժողովուրդների պատմությունը, արժեհամակարգերը և փիլիսոփայությունը, սովորել լեզուներ, զբաղվել սպորտով, քիչ խոսել և շատ գործել, լինել Անդրանիկների և Նժդեհների պատվաբեր թոռներ և երեխաներ: Ես գիտեմ Ձեր գյուղը, մարդկանց, դուք աշխատասեր և հայրենասեր մարդիկ եք, ես Ձեզ հավատում եմ:


Ալլա Աբրահամյան, Լուսինե Գրիգորյան,
Սամվել Միքայելյան, Սյուզաննա Կարապետյան

 

vardan
vardan
vardan
varazdat
varazdat
varazdat

Ամեն տարի վաղ գարնանը և ուշ աշնանը պապս անպայման պետք է շրջի մեր դաշտերով, որպեսզի ստուգի՝ բոլորն են պատրաստ ցանքին, կամ աշնանը ամեն ինչ հավաքել են, թե ինչ-որ մեկը լավ չի հավաքել խոտը կամ բոստանը: Շրջագայությունից մի քանի օր մեր տանը և հարևանների հետ խոսում են այն մասին, թե մեկի հողը փուխր է, մյուսը տրակտոր է քշել բոստանի միջով, կամ մեկը աշնանը լավ կարտոֆիլ չի հավաքել: Ամեն մի խոսակցության վերջում բերում են օրինակ այն մասին, թե ով է արել համապատասխան բանը, ու միշտ գտնվում է հարևաններից մեկը, որ ասում է՝ դե, նա էս մարդու տղեն է կամ թոռն է, լավ իմաստով կամ հակառակը, այդ մարդու թոռը հազիվ, էլի… Երկու օր առաջ՝ կիրակի օրը, պապս շուտ արթնացրեց ինձ, վերցրինք հաց, պանիր, ջուր և մի քանի եփած ձու: Ես արդեն հասկացա, թե ուր ենք գնում՝ գյուղի հողագործական աշխատանքների ընթացքը ստուգելու և մեր արտը տեսնելու: Լավ օր էր սկսվում, արևը լիովին դեռ չէր բարձրացել, բայց մենք արդեն գյուղին նայում էինք բարձունքի քարերից. որոնց պալեր ենք ասում: Նստեցինք, քիչ շունչ առանք և շարունակեցինք մեր ճանապարհը: Մենք անցանք ջրամբարի /Մանիչարի գոլի/ մոտով. պապս կարծես գոհ էր ինչպես իր հայացքից հասկացա, որ ջրի մակարդակը բարձր էր: Մի քսան րոպեից մեր դեմ բացվեց մի հիանալի, գեղեցիկ տեսարան: Արևը արդեն լիովին երևում էր «Ծովի կրաղի» սարի հետևից: Սևանը փայլփլում էր ոսկեզօծ ջրի ալիքներով, ծիտիկները ծլվլում էին, բարին մաղթելով օրը դիմավորողներին: Ես արդեն գիտեի, որ մի 10 րոպե պետք է լուռ մնամ, քանի որ պապս կարծես լիքցա- վորվում էր այդ ամենից, և նրա դեմքի արտահայտությունից կարելի էր զգալ այդ հաճույքը: Ես հանկարծակի նայեցի հակառակ կողմը, սկզբից չհասկացա, թե ինչ փայլուն բան է փշերին կպած, փորձեցի տարբեր վարկածներ փնտրել իմ մեջ: Չուզենալով խանգարել պապիս՝ ակամայից կամաց հարցրի, թե ինչ կլինեն դրանք: Պապս առանց հետ նայելու և դեմքի արտահայտությունը լրիվ հա- կառակ փոխելու պատասխանեց՝ ցելոֆանի կտորներ են: Ես հասկա- ցա նրա զայրույթի պատճառը, քանի որ անցած տարի մեր կովը կերել էր այդ ցելոֆաններից և սատկել: Երկար ժամանակ մենք ոչ մի բառ չէինք փոխանակում: Մենք արդեն «Ծովի կրաղի» ժամի մոտ էինք: Մոտենալով ժամին՝ հասկացանք, որ տարածքին հետևում են և մաքրում: Ներս մտնելով՝ տեսանք սեղանի վրա դրված մոմեր, որի վրա գրված էր արժեքը: Պապս փողը դրեց, և վերցրած մոմերը վառեցինք: Ես շուտ դուրս եկա, իսկ նա դեռ ցանկություններ և խնդրանքներ էր աղերսում աստծուց. կարծես պապիս տրամադրությունը լավացավ, ես էլ ուրախացա, որ էլ տխուր, անխոս ճանապարհ չենք գնա: Պապս նայեց այս ու այն կողմ.
- Արի՛ էթանք մեր Վարազդատի / Միրզոյի/ ու Վարդանի մոտ, սուրճ խմենք և նոր գնանք գյուղ: Հազիվ էինք մի քանի քայլ արել, երբ Վարազդատը մեզ ճանաչեց, բարձր ձայնով բարևեց և հրավիրեց իրենց մոտ: Մոտենալով մտերմա- բար բոլորը իրար բարևեցին, սկսեցին հարցուփորձ անել այս կամ այն մարդու մասին, գյուղի նորություններից : Ես ինձ երջանիկ էի զգում, քանի որ մեզ դիմավորեցին ուրախ, և պապիս տրամադրությունը արդեն շատ լավ էր: Ես իմացա, որ, բացի անասնապահությունից, Վարազդատը և Վարդանը զբաղվում են մեղվաբուծությամբ և ունեն մոտ 100 փեթակ: Գիտեի, որ նրանք խոսելու են համագյուղացիների մասին, որոշեցի այս անգամ ես էլ մասնակցեմ խոսակցությանը: Երբ խոսք գնաց վախի մասին, ես սկսեցի մտածել, որ կխոսեն մթության մեջ մենակ ճանա- պարհ գնալուց, որից ես էլ եմ վախենում, բայց խոսակցությունը գնաց մտահոգող հարցերի շուրջ: Պապս նշեց, որ օրենքը պետք է լինի արդար և բոլորի համար, և վախ ուներ՝ սկսած գործը կես ճանապարհին կմնա: Իրենց զրույցից ես հասկացա, թե աշխատող մարդուն ինչ է պետք, որ ինքը աշխատի ու կարողանա և՛ ապրել, և՛ զար- գացնել, և՛ պետությանն էլ հարկ մուծել: Վարազդատը և Վարդանը նշեցին, որ կուզենային որպեսզի բանկերը տրամադրեին էժան և 15-20 տարվա ժամկետով գյուղվարկեր: Այդ դեպքում հնարավոր կլիներ զարգացնել մեղվաբուծությունը և կառուցել նոր գոմ՝ ավտոմատացված ձևով, որպեսզի ֆիզիկական գործը քչանա, և երեխաներն էլ ուզենան զբաղվել այդ գործով: Առանց գիտության և նոր տեխնոլոգիաների զարգացման գյուղատնտեսությունը կորցնում է իր գրավչությունը: Նրանք շատ կցանկանային, որ հնարավորություն ստեղծվեր՝ տարբեր երկրների փոքր ֆերմերների հետ հանդիպել, որ օգտագործեն ունեցած հնարավորությունները և ամենագլխավորը՝ կարևորեն գյուղատնտեսության անհրաժեշտությունը մեր պետության համար. եթե պետությունը չի կարողանում իրեն կերակրել, դա թուլության նշան է: Ինձ ավելի ուրախացրեց այն փաստը, որ թե՛ Վարդանը և թե՛ Վարազդատը գնահատում են աշխատանքը, և դա նրանց դարձնում է հայրենասեր, իսկ ամենակարևորը՝ նրանք լավատես են: Մենք հրաժեշետ տվեցինք նրանց և շարժվեցինք դեպի գյուղ: Երկար ժամանակ պապս գովաբանում էր Վարդանին և Վարազդատին, նրանց աշխատանքը, հայրենասիրությունը և այն, որ նրանց տան դռները փակ չեն մնում, ինչպես որ մեր շատ հայրենակիցների դռներն են: Հասնելով ջրամբարի /գոլի/ մոտ՝ մենք որոշեցինք ուտել այն, ինչ մնացել էր, և գոհ վերադառնալ գյուղ: Հաճելի թույլ քամի էր, պապս ցելոֆանի միջից հանեց հացը, պա- նիրը, և մենք սկսեցին բրդուճ /բուռում/ անել: Հանկարծ քամին տա- րավ մեր ցեոլֆոնի տոպրակը, մենք երկար նայում էինք, թե ինչպես է տոպրակը փաղչում և շխկշխկալով հեռանում մեզանից: Գուցե մենք հոգնել էինք, և պապս, ինձ խղճալով չվազեցրեց տոպրակը բերելու, իսկ ես իրոք հոգնել էի, և ինձ հաճելի էր նստելը: Մենք կերանք բրդուճ / բուռում/ու նորից անխոս շա- րունակեցին տան ճանապարհը: Անցավ մի երկու օր. ո՛չ մեր տանը, ո՛չ էլ հարևանների հետ պապս չէր քննարկում գարնանային դիտողությունները, ես էլ չէի համարձակվում հարցնել այդ մասին: Գուշակում էի, որ պապս պրպտում է ինչ որ լուծում այդ օրվա տեսածի ու լսածի շուրջ: Ինձ ուրախացրեց այն փաստը, որ հարևանների մոտ նա սկսեց արտահայտել մտքեր, և ես զգացի, որ նրա ասածը գալիս է սրտի խորքից, նա նշեց.
-Մարդը չի փոխվի, քանի դեռ հո- գով պատրաստ չէ դրան:
- Մարդը պետք է իրեն զգա պատասխանատու այն ամենի հանդեպ, որն իրեն շրջապատում է:
-Չհեգնի ուրիշների արածն ու մտա- ծածը:
- Խորհուրդ տա այն դեպքում, միայն եթե իրենից հարցնում են: Ինձ ասում են, որ ես շատ եմ նման իմ պապին:


                                                                                                                                                                                                                 Մերի Գրիգորյան

 

ov enq
ov enq
ov enq

Տեր- Միքայելը` գյուղի առաջին քահանան, եկել է Ծակքար գյուղից: Գյուղի հիմնադրման ժամանակ գյուղը քահանա չի ունեցել, իսկ հին ժամանակներում քահանա չունեցող գյուղը գյուղ չէր համարվում: Գյուղի տանուտեր Նազար Մեծը դիմում է գավառապետին` Մկրտիչ Արծրունուն, և ասում, որ գյուղին քահանա է հարկավոր: Գավառապետը ամբողջ Սևանի ավազանով մեկ փնտրելուց հետո գտնում է Ծակքար գյուղից 2 եղբայրների, որոնցից մեկը դատավոր էր , մյուսն էլ Միքայելն էր` 20 տարեկան խելացի երիտասարդ, ով ուներ հիանալի ձայն: Նրան ուղարկում է Էջմիածին՝ վերակրթման, հետո էլ հրավիրում Բաշքյանդ` որպես քահանա: Տեր- Միքայելը ունեցել է 2 որդի` Հովհաննեսը և Ասատուրը: Հովհաննեսն իր հերթին ունեցել է 2 որդի` Մկրտիչը և Մարգարը: Մկրտիչը ժառանգ չի ունեցել: Մարգարը ունեցել է 3 որդի և 2 դուստր: Որդիներն են՝ Մեխակը, Հայկը և Աշոտը: Մեխակը եղել է հյուսն, ջրաղացպան, ունեցել է 6 աղջիկ, 6 տղա, միաժամանակ իր խնամակալության տակ է վերցրել 2 երեխայի` Դավիթի Մեսրոպի երեխաներին` Լենային և Նիկոլային: Մեխակի 6 որդիներն են` Պարույր, Մուշեղ, Պապին, Արես, Վազգեն, Զավեն: Նրանցից Պապինի ժառանգներն են ապրում գյուղում, ում որդի Նորիկը եղել է գյուղապետ և հիմա աշխատում է Գեղարքունիքի մարզպետարանում: Մեխակի եղբայր Հայկի ժառանգներն են` Վաչագան, Վաղինակ, Վիրաբ: Գյուղում բնակվում են Վիրաբն ու իր ժառանգները: Աշոտը ունեցել է 5 տղա` Միշա, Հայկ, Լևիկ, Վարդգես, Հրանտ: Գյուղում են միայն Վարդգեսի ժառանգները: Տեր-Միքայելի երկրորդ որդին` Ասատուրը, ունեցել է 5 տղա և 3 աղջիկ: Տղաներն են՝ Կա- րապետ, Հայրապետ, Խաչատուր, Արամ, Ավե- տիս: Կարապետը եղել է որմնադիր և իր փոքր եղբոր` Խաչատուրի կարգադրությամբ և իր քրոջ որդի Լյուդվիգի հետ 1924 թվականին վերանորոգել է Սբ. Գևորգ եկեղեցին: Ունեցել է 3 որդի` Երվանդ, Վանո և Արամայիս: Երվանդն իր հերթին ունեցելէ 1 որդի` Նորիկը, և 3 դուստր: Նորիկը ունի 3 տղա և 4 աղջիկ: Տղաներն են Կարապետը, Երեմը, Վանիկը, ովքեր բնակվում են գյուղում: Կարապետը այժմ գյուղի համայնքապետն է: Վանոն ունեցել է 2 որդի` Լիպարիտը և Ավետիքը: Արամա- յիսը ունեցելէ 3 որդի՝ Վեմիրը, Մերուժանը և Գառնիկը: Ասատուրի մյուս որդին` Հայրապետը, ունեցել է 3 որդի` Սերգոն, Անդրանիկը և Վաղինակը: Հայրապետի և Կարապետի եղբայր Խաչատուրը եղել է Սարուխանի միջնակարգ դպրոցի` գեղարքունիքցի 6 շրջանավարտներից մեկը: Ավարտել է Գևորգյան ճեմարանը, իմացել է մի քանի լեզու: Սեփական տանը հիմնել է անվճար դպրոց: Ունեցել է 2 որդի ` Անուշավանը և Գրիշան: Անուշավանը եղել է ճանաչված հոգեբույժ, ունեցել է 6 տղա և 2 աղջիկ: Տղաներն են` Արփիար, Սերյոժա, Սաշա, Սամվել, Հենրիկ, Էմանու- ել: Սաշայի և Սամվելի ժառանգները բնակվում են գյուղում: Սաշայի որդիներն են Ռաֆիկը և Հրանտը: Ռաֆիկը 1982- 1996թթ. աշխատել է Գեղարքունիք և Լանջաղբյուր գյուղերի կոնդենսատորի գործարանի մասնաճյուղի տնօրեն, իսկ այժմ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցիչ: Սամվելը ունեցել է 2 որդի՝ Միքայելը և Ասատուրը, և 1 աղջիկ: Գյուղում ապրում են Ասատուրի ժառանգները: Անուշավանի եղբայր Գրիշան ունեցել է 2 որդի` Յուրիկը և Ալբերտը, ովքեր գյուղից բացակայում են: Ասատուրի մյուս որդին` Արամը, ունեցել է 1 որդի՝ Արտաշը, ում ժառանգները` Ռաֆիկը, Յուրիկը և Վարդանը, ապրում են գյուղում: Այսքանն էր Տեր- Միքայելի տոհմի համառոտ պատմությունը:


Մերի Գրիգորյան

 

hrach zinvor
hrach zinvor
hrach zinvor
gurgen zinvor
gurgen zinvor
gurgen zinvor

Հրաչիկ Հովհաննիսյան   Գուրգեն Վարդանյան


Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները շնորհավորում են նույն դպրոցի շրջանա- վարտներ, այժմ Հայոց բանակի զինվոր Հրաչիկ Էդգարի Հովհաննիսյանին և Արցախում ծառայող Գուրգեն Վարդանի Վարդանյանին՝ ծննդյան օրվա առթիվ: Մենք հպարտ ենք, որ մեր համագյուղացիները պատվով են կատարում իրենց պարտքը: Ցանկանում ենք անփորձանք ծառայություն և բարի վերադարձ։

 

char ujer
char ujer
char ujer

Հայերը անցել են պատմության այնպիսի ճանապարհ, որով քիչ ազգեր են անցել և հասել 21-րդ դար՝ ունենալով պետականություն: Մենք հպարտ ենք, որ 2016 թվականին հայկական բանակը հակահարված տվեց չար ուժերին: Ցավակցում ենք զոհվածների հարազատներին. մենք ձեր կողքին ենք: Մենք պետք է դուրս գանք կաղապարներից, և մեզ պետք է մտահոգեն բոլոր այն անարդարությունները, որոնք կա- տարվում են ամբողջ աշխարհում: Մենք ցեղասպանություն տեսած ազգ ենք և միայն համագործակցե- լով աշխարհի բարի ուժերի հետ՝ կդատապարտենք չարին, որովհետև չարի դեմ բարությամբ կարող ես հաղթանակ տանել:

Լուսինե Առաքելյան

 

es karox em
es karox em
es karox em

Նորից բացվեց գարունը, և գարնանային աշխատանքները սկսվեցին: Ճիշտ է, հայրիկս մեկնել է արտագնա աշխատանքի, բայց ես փորձում եմ լրացնել նրա բացը: Աշխատում եմ անել այնպես, որ ծնողներս ինձանով հպարտանան, օգնում եմ պապիկիս և մշակում հողը: Կարծում եմ, որ իմ ջա- նասիրության և աշխատասիրության շնորհիվ մի օր կհասնեմ մեծ բարձունքների, իսկ դրան հասնելու համար պետք է հավատամ իմ ուժերին և ինքս ինձ: Մի օր, հանդ գնալու ժամանակ, բարձրացա մի քարի վրա, որտեղից երևում էր մեր ողջ գյուղը. այն անասելի գեղեցիկ էր, այդ պահին կարծես ամբողջ գյուղը ափիս մեջ լիներ, և ինձ զգում էի աշխարհի տերը, բայց միաժամանակ հասկացա, թե ինչքան փոքր եմ այս մեծ աշխարհի դիմաց, և գլխումս մի միտք ծագեց՝ ճանապարհորդել աշխարհով մեկ և բացահայտել այն: Ինչևէ, ես ցած իջա քարից, շարունակեցի ճանապարհս. ինձ երկար և տանջալից աշխատանք էր սպասվում: Ես վերջացրի աշխա- տանքս և հոգնած շտապեցի տուն, ճանապարհին մտածում էի, որ տուն հասնելուն պես գնալու եմ խաղալու: Հասա տուն և ճաշեցի: Շտապում էի դուրս գալ խաղալու, երբ լսեցի, թե ինչպես է տատիկս գովաբանում ինձ հարևանի մոտ. - Թոռնիկս շատ աշխատասեր է, անդադար աշխատում է և փորձում լրացնել հոր բացը, և չնայած նրան, որ ամբողջ օրը զբաղված է տնային գործերով, սովորում է իր դասերը և ապագայում հաստատ մեծ մարդ է դառնալու: Հիշեցի մեր գյուղը, որը տեսել էի վերևից և նաև այն, որ պետք է ճանապարհորդեմ աշխարհով մեկ և բացահայտեմ այն: Միտքս փոխեցի և ոգևորված սկսեցի պատրաստել դասերս: Այս ամենը վերլուծելով՝ ես իմ առջև նպա- տակ եմ դնում՝ հաղթահարել բոլոր խնդիրները և ապագայում հասնել մեծ հաջողությունների:

Արսեն Գևորգյան

 

aravot 2
aravot 2
aravot 2

2019թ. ապրիլի 19-ին Գեղարքունիքի միջնակարգ դպրցում գործող «1+1» թերթի պատանի լրագրողները, խմբագիր-պատասխանատուն և դպրոցի տնօրենը այցելել էին «Առավոտ» օրաթերթի խմբագրություն, որտեղ «1+1» թերթի սկսնակ լրագրողները հնարավորություն ունեցան իրենց մտահոգող և հետաքրքրող, ինչպես նաև մասնագիտական հարցերը ուղղել օրաթերթի փորձառու լրագրողներին: Օրաթերթի խմբագիրներից մեկը սկսնակ լրագրողներին ծանոթացրեց իրենց գործելաոճի և աշխատակազմի հետ: Երկար զրույցից հետո սկսնակ լրագրողները իրենց հարցերը ուղղեցին օրաթերթի սոցիալտնտեսական էջի պատասխանատու լրագրող Նելլիին.
-Ինչու՞ որոշեցիք ընտրել լրագրողի մասնագիտությունը: Դա հատուկ չեմ որոշել, հանգամանքների բերումով է ստացվել, լավ մարդկանց հետ հանդիպելուց ու նրանց փորձը տեսնելուց հետո: Լրագրությունը ներքին բնավորություն է:
-Ո՞րն է լրագրողական այն կարմիր գիծը, որը չի կարելի անցնել: Կարմիր գիծը նախ խմբագրության սահմանած էթիկայի կանոններն են: Ելնելով խմբագրության վարքականոններից՝ լրագրողը չպետք է գրի որևէ պաշտոնյայի անձնական կյանքի մասին, քանի որ դա մարդու իրա- վունքն է և արժանապատվությունը: Հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնք ստացան իրենց պատասխանները: Այնուհետև պատանի լրագրողները զրուցեցին օրաթերթի մշակութային էջի լրագրողնե- րից մեկի՝ Գոհար Հակոբյանի հետ.
- Հիմականում ո՞ր թեմաներն են հետաքրքրում ընթերցողներին:
-Ցավոք, ընթերցողներին ավելի շատ հե- տաքրքրում են «արյունոտ» թեմաները:
-Որո՞նք են ամենակարևոր այն հատկա- նիշները, որ պետք է ունենա լրագրողը:
-Լրագրողը նախ պետք է լինի բարեխիղճ, հետևողական, կարողանա որսալ տեղեկատվությունը: Պետք է լինի օբյեկտիվ և լսի բոլոր կողմերին:

-Իսկ ինչու՞ ընտրեցիք լրագրողի մասնագիտությունը:
-Դե դա հետաքրքիր մասնագիտություն է, այն ավելի շատ սևագործ բանվորի մասնագիտություն է:
-Լրագրության մեջ կա՞ «ոսկե կանոն»:
-Ինչպես բժշկության մեջ, այնպես էլ լրագրության մեջ, հիմնականում առաջնորդվում ենք «մի՛ վնասիր» սկզբունքով:
«1+1» թերթի սկսնակ լրագրողները զրուցեցին նաև օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ և թերթի պատասխանատու Վոլոդյա Պետրոսյանի հետ: Նրա խորհուրդները մեզ ուղորդեցին լրագրողական աշխատանքների ճիշտ կատարմանը, և հուսով ենք, որ այդ խորհուրդների միջոցով տարիների իր փորձը փոխանցվեց մեզ :                                                                                                                       

                                                                                                                                                                                                                                                 «1+1»

 

fizika
fizika
fizika

 Գեղարքունիքի միջնակարգ դպրոցը տարիներ շարունակ ունեցել է ֆի- զիկայի և քիմիայի լաբորատոր սարքավորումների կարիք: Դպրոցում գործող ՎՎՀ-ի կողմից կազմակերպված «Շահերի պաշտպանության» խմբակի անդամները իրենց կազմած ծրագրով դպրոցում ստեղծեցին ֆիզիկայի լաբորատորիա, որտեղ անցկացվում են ֆիզիկայի հետաքրքիր ու դիտարժան դասեր:

 

gradaran
gradaran
gradaran

Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի թե՜ ուսուցիչների և թե՜աշակերտների համար գրադարանը հաճելի վայր է: Մենք շատ ենք սիրում լինել այնտեղ, քանի որ մեզ հուզող հարցերի պատասխանները գտնում ենք հենց գրա- դարանում: Մեր դպրոցի գրադարանը ունի համակարգիչ, տպիչ-պատճենա- հանման սարք, սնուցման սարք, համակարգչային աթոռ, բազմաթիվ նոր գրքեր, որոնք ձեռք են բերվել մեր գրադարանավարի`Սիրուն Աբրահամյանի ակտիվ աշխատանքի ու թափած ջանքերի շնորհիվ /այդ բոլորը ձեռք են բերվել Սիրուն Աբրահամյանի կողմից` Գեղարքունիքի մարզում Սախարովի անվան մար- դու իրավունքների պաշտպանության կենտրոնի հայտարարած գրադարանավարների մրցույթին մասնակցելու և հաղթելու արդյունքում/: Մենք` աջակիցների խորհրդի անդամներս, ընկեր Աբրահամյանի հետ միասին հաճախ ենք անդրադառնում գրքերի համալրման ուղիներին և կարծում ենք, որ այս պարագայում, երբ հնարավորություն չկա պետական աջակցության, միակ ելքը մնում է տեղեկացված լինել տարբեր մրցույթներից և մասնակցել ու հաղթել, ինչպես նաև դիմել տարբեր մարդկանց, ովքեր ունեն սեփական գրքեր: Նման շնորհակալ գործ է կատարել մեր Գրետ Վարդանյանը, ով իր անձնական գրքերը նվիրեց մեր դպրոցի գրա- դարանին: Դիմում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն գրքեր և ցանկություն կունենան՝ դրանք նվիրելու մեր դպրոցի գրադարանին: Կանխավ շնորհակալ ենք:

 

zatik
zatik
zatik


Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառումը, որին մասնակցում էին 7-րդ դասարանի աշակերտները: Նրանք բացատրեցին և ներկայացրեցին Զատիկի խորհուրդը և նպատակը: Երգ ու պարի միջոցով մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ հայ ժողովուրդն ավանդաբար պահեց ու պահպա- նեց Աստվածորդու ծննդյան և հրաշափառ հարության տոնը՝ այն փոխանցելով գա- լիք սերունդներին: Քրիստոսի Հարությունը կյանքի հաղթանակն է մահվան դեմ, ճշմարտության հաստատումը և ստի ու կեղծիքի մերժումը, մեղքից ազատվելու և այն մերժելու մարդու հնարավորությունը հոգևոր մաքրագործումի միակ ուղիով:
Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Սուրբ Զատիկը բնության և բարության լույսի ներքո» խորագրով մեկամսյա միջոցառման արդյունքների ամփոփում և մրցանակաբաշխություն, որը կազմակերպել էր «Աժդահակ» բնապահպանական կենտրոնը: Նվերներ ստացան ինչպես մրցանակակիր, այնպես էլ բոլոր մասնակից երեխաները /100+/: Ամփոփումը կատարվեց ժյուրիի ընտրված անդամների կողմից:

 


Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի աշակերտները ճանաչողական և կրթադաստիարակչական այց կատարե- ցին թեթև արդյունաբերության ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ «Ալեքս տեքստիլ» և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան: Նրանք շրջեցին արտադրամասում, ծանոթացան իրականացվող աշխատանքներին և հասկացան, որ տե- ղական արտադրանքը կարող է լինել մրցունակ ցանկացած շուկայում: Մեծ համբավ վայելող իտալական արտադրության սարքավորումները ապահովում են որակյալ և ոճային արտադրանք: Հյուրընկալվելով Ավետիք Իսահակյա- նի տուն-թանգարան՝ աշակերտները մեկ անգամ ևս ծանոթա- ցան հեղինակի կյանքին ու գործունեությանը, տեսաֆիլմով տեսան և ունկնդրե- ցին նրա կենդանի ձայնը: Գեղեցիկ այգին իր գույներով ներդաշնակվում էր նրա ստեղծագործությունների հետ: Աշակերտները շրջեցին տունթանգարանի այգում, ըմբոշխնեցին բնության գեղեցկությունը: Աշակերտները հոգեպես բավարարված էին և տպավորված այդ օրվանից:

ayc
ayc
ayc

«Վորլդ-Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազ- մակերպության Գավառի տարածքային մասնաճյուղի աջակցությամբ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի աշակերտների համար կազմակերպվեց մասնագիտական կողմնորոշման ճանաչողական այց «Գավառի Ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան Պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ: Այցը կազմակերպել էին համայնաքյին համակարգողը և «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի վարողը: Աշակերտները ծանոթա- ցան քոլեջում դասավանդվող և ժամանակի մասնագետներ պատրաստող բաժիններին.
.  Ֆինանսներ, որտեղ կարող են սովորել և՛ առկա, և՛ հեռակա կար- գով՝ 2-3 տարի ժամկետով:
. Հաշվապահական հաշվառում՝ 3 տարի ժամկետով:
. Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում՝ 3 տարի 6 ամիս ժամկետով:
. Անասնաբուժություն՝ 3-4 տարի:
. Համակարգիչների շահագործում՝ 3 տարի
. Կաթի կաթնամթերքի տեխնոլո- գիա՝ 3 տարի Գավառի գյուղատնտեսական քոլեջն ունի բոլոր մասնագիտությունների համար համապատասխան սարքավորումներով հարուստ լսա- րաններ, որոնցից յուրաքանչյուրում մանրակրկիտ տեղեկություններ են տրամադրվում համապա- տասխան մասնագիտության վերա- բերյալ: Քոլեջում գործում է նաև «SKYE» ակումբ, որտեղ ուսանողները ստանում են ոչ ֆորմալ կրթություն: Քոլեջն ունի գրադարան, որից ուսանողները կարող են օգտվել ցանկացած պահի: Քոլեջն ունի նաև սպորտդահլիճ՝ բոլոր անհրաժեշտ պարագաներով, և հանդիսությունների նորակառույց դահլիճ, որտեղ կազմակերպվում են միջոցառումներ՝ ուսանողների ակտիվ մասնակցությամբ: Այսպիսով՝ «Գավառի Ակ. Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ն իր հարուստ ու բազմաբովանդակ պայմաններն է առաջարկում յուրա- քանչյուրին ճիշտ մասնագիտություն ընտրելու հարցում:

 

xachbar
xachbar
xachbar


Ուղղահայաց
1. Նոր Հայաստանի անունը Փոքր Ասիայում Xl -XlV դարերում:
7. Ո՞ր թագավորի օրոք Հայաստանում ընդունվեց քրիստոնեություն ընդունեց:
6. Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքը:
Հորիզոնական
2. Ո՞ր թագավորը Ծոփքը միացրեց Մեծ Հայքին:
3. Ո՞ր ճակատամարտն է տեղի ունեցել 481թվականին:
4. Ո՞վ է Բագրատունիների առաջին թագավորը:
5. Հայ զորավարի անունը Ավարայրի Ճակատամարտում
Պատասխանները՝ թերթի հաջորդ համարում

khachbar1
khachbar1
khachbar1

Խաչբառը կազմեց Սերժիկ Խաչատրյանը

 

 

Հարգելի՛ համագյուղացիներ, Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի «1+1» դպրոցական թերթին տրված ձեր հարցազրույցները մեր դպրոցա- կանների համար ինքնահաստատման դաս են, որով մեր երեխաները ձեր կողմից տրված նյութերը շարադրում են իրենց հայացքների և հասկացողության շրջանակում: Մենք ներողություն ենք խնդրում, եթե չենք մանրամասնում այն, ինչի մասին խոսվում է: Հարգանքով ՝ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի «1+1» դպրոցական թերթի խմբագրություն:


Խմբագիր և համարի պատասխանատու՝ Ռոզա Հակոբյան Տպաքանակը՝ 500 Հեռախոս՝ 093919658: Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ Հասցե՝ Գարեգին Նժդեհի փ. 1 Փոստային դասիչ՝ 1207 Թողարկման օրը՝ 27. 04. 2019 թ.