ընտրացանկը

Մայիս 2019 թերթ № 4

NUMBER IN PDF

azgaldyan
azgaldyan
azgaldyan
 Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է Թիֆլիսում, 1942 թվականին, Կամոյից աՎրաստանի մայրաքաղաք տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1947—1959 թվականներին սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։
Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է պաշտոններ Պետպլանի լազերային տեխնիկայի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, ,էներգիաե գիտաարտադրական միավորումում: Աշխատել է նաև Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոնում։
Արցախյան շարժման սկզբնավորման օրից Լեոնիդ Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին, գործուն դեր ունեցել ազգի սրբազան իղձերն ու արժանապատվությունը ամեն տեսակի ոտնձգություններից պաշտպանելու գործում։ 1990 թ. փետրվարից վարել է ,Անկախության բանակիե հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։ Լեոնիդ Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել է Արցախյան ազատամարտի հետ` սկզբում գործելով Գետաշենի և Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախյան ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է ,Ազատագրական բանակե ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուոք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում, և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։
Լեոնիդ Ազգալդյանը 1992 թ. հունիսի 21-ին Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ, զոհ գնաց թշնամու դավադիր կրակոցներին։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ ,Մարտական խաչե առաջին աստիճանի շքանշանով։
Նա ,Ազատագրական բանակե ջոկատի հրամանատարն էր, Մարտական առաջին աստիճանի խաչի շքանշանակիր: Բայց մինչ օրս Լեոնիդ Ազգալդյանին չի տրվել ազգային հերոսի կոչում:
-Պալատական որոշումներով չէ, որ հերոսին կոչումներ են տալիս, եւ Լեոնիդը կարիքը չունի որեւէ իշխանիկի, որ իրեն հերոսի կոչում տա,- ասում է նրա զինակից Գագիկ Գինոսյանը եւ հավելում, որ բոլոր ժամանակներում ժողովուրդն է տալիս հերոսի կոչումը, որը կնքում է ժամանակը: Այս առումով` Լեոնիդ Ազգալդյանն իրապես հերոս է:
-Եթե ուզում ենք մտածել մատաղ սերնդի դաստիարակության մասին, որն այսօր բարձիթողի վիճակում է, պետք է որպես ուղեցույց ընտրենք Նժդեհին, Արամ Մանուկյանին, Դրոյին եւ արցախյան պատերազմից` Կոմադոսին (Արկադի Տեր-Թադեւոսյան), Վլադիմիր Բալայանին, Լեոնիդ Ազգալդյանին, Մոնթեին, Թաթուլին… Ինչպես Նժդեհը ժամանակին կռիվ տվեց նույնիսկ ռուսական զորքի դեմ եւ պահեց Սյունիքը, որը փորձ էր արվում հանձնել Ադրբեջանին, այնպես էլ Լեոնիդը կանգնեց Արցախի հողի վրա եւ ասաց` սա Հայաստանն է եւ վերջ,- ասում է Նորայր Գալստյանը:
-Լեոնիդ Ազգալդյանը ստեղծել է 300 հոգանոց կանոնավոր բանակ, որն ամենօրյա ֆիզիկական, մտավոր, գաղափարական մարզումներ էր կատարում: Նա Արցախում ազատագրել է 27 բնակավայր: Սա, ինձ թվում է, բավականին լուրջ թիվ է` արցախյան հերոսամարտի չափանիշներով, եւ այս մարդուն հերոսի կոչում չշնորհել, ոչ միայն նշանակում է մեղանչել իրականության դեմ, այլ նաեւ հայ պատմության եւ ապագայի դեմ, -ասում է Նորայր Գալստյանը:
Թե ինչո՞ւ Ազգալդյանին ազգային հերոսի կոչում չի տրվում, վերջինիս կարծիքով, պայմանավորված է անձնական խնդիրներով, որոնք գալիս են ոչ միայն ներկայիս, այլեւ նախորդ իշխանությունից, եւ այն տարաձայնություններից, որոնք առկա էին Լեոնիդ Ազգալդյանի կենդանության օրոք:
Արցախյան գոյամարտի ընթացքում Ազգալդյանի գլխավորած ջոկատը տվել է 6 զոհ: Յոթերորդն ինքն էր, իսկ իրենից 12 օր առաջ զոհվել էր տեղակալը` Վլադիմիր Բալայանը: Ծնունդով մարտակերտցի Բալայանին բանախոսները բնորոշում են իբրեւ մարտական բնածին տաղանդով օժտված մի մարդու, որն իսկապես հայրենիքի նվիրյալներից էր: Ինքը` Լեոնիդը, իր տեղակալի մասին խոսելիս ասել է, թե նման զորավարներ ազգը ծնում է միայն 100 տարին մեկ: Երբ զոհվել է Վլադիմիր Բալայանը, ջոկատի տղաներն առաջին անգամ Լեոնիդի աչքերին տեսել են արցունքներ:
-Նա ասաց, որ ինքը գնալու է միանալու Վլադիմիրին: Երեւի լավ հասկանալով, որ հաջորդ թիրախն ինքն է,- ասում է Գինոսյանը:
-Մենք հերոս ենք հռչակում մարդկանց, ովքեր հազարավոր զոհեր են տվել եւ հպարտանում ենք, որ զոհերով այդքան հող են ազատագրել: Ամբողջ աֆղանական պատերազմն անցած Կոմանդոսը, ի պատիվ իրեն, խոստովանել է, որ ինքն առաջին անգամ Լեոնիդից սովորեց, որ չի կարելի զոհել հայ զինվորին: Լեոնիդն իրեն ասել էր. ,Մեր ամենամեծ հարստությունը կամավոր զինվորն է: Դրանից ավելի մեծ արժեք էս երկիրը չունի, եւ նրանց չի կարելի հենց այնպես զոհաբերել, ինչ է թե հողակտոր ես ազատագրում: Բոլոր նախագծերը, հարձակումները, պաշտպանությունները կառուցեք այնպես, որ հնարավորինս զոհ չլինիե,- ասում է Գագիկ Գինոսյանը:
Նա հիշում է, որ իրենց ջոկատում ծխելը, խմելը խստիվ արգելված էր, իսկ զենքը կամ պահեստում պետք է լիներ, կամ` ձեռքիդ բռնած: Եթե զենքդ մի կողմ դնեիր, հաջորդ ակնթարթում ջոկատում չէիր լինի: ,Ի սկզբանե Լեոնիդի Ազատագրական բանակը շատ ավելի կարգապահ էր, քան նույնիսկ խորհրդային բանակը: Նրա բանակի կարգապահության հիմքում, Նժդեհի բառերով ասած, գիտակցական կարգապահություն կար: Այսինքն` երբ զինվորը հասկանում էր իր կարգապահ լինելու առաքելության կարեւորությունը, նրան պետք չէր պարտադրել կարգապահություն, ինչպես արվում է շատ-շատ բանակներումե:
Եղել են դեպքեր, երբ Լեոնիդը զինվորին դիրքերում տեսել է քնած, արթնացրել է նրան ու հրամայել գնալ քնելու` վերջինիս փոխարեն անձամբ հերթապահելով դիրքում:
-Զինվորը հաջորդ անգամ ամեն ինչ անում էր` հանկարծ նման օրը չընկնելու համար: Նա շատ ավելի ուշիմ էր լինում, ամոթից չգիտեր, թե ուր գնար, ոչ թե ասում էր` ինչ լավ ա, գնամ քնեմ: Այսինքն` երբ քո զորավարն իրոք բարոյական նկարագիր ունի, դա քո համար ավելի քան ապտակ է, ավելի քան պատիժ է: Սա իրական մեծ զորավարի խնդիր է. հզոր մարդը վատը լինելու, չար լինելու, պատժաբեր լինելու խնդիր չունի: Նման պատիժների դիմում են թույլ հրամանատարները, որոնց համար կարեւոր է, որ զինվորն իրենից վախենա: Իսկ Լեոնիդին զինվորները պաշտում էին: Նա մարտի դաշտում մեզ համար ամեն ինչ էր, իսկ երբ դու հավատում ես քո զորավարին, պատրաստ ես ամեն ինչի,- ասում է Գագիկ Գինոսյանը:
-Դրա համար նա մագնիսի նման ձգում էր զիվորներին, եւ դա է պատճառը, որ Լեոնիդի զինվորներից շատերն այսօր հայկական բանակի հրամանատարներն են,- ավելացնում է Նորայր Գալստյանը ու շեշտում, որ Ազգալդյանի մահվանից հետո էլ նրա զինվորները մնացին աներեր ու Քարվաճառի ազատագրման ժամանակ առաջին շարքերում էին:
Գալստյանը շեշտում է նաեւ, որ Լեոնիդը լուրջ մտավորական էր, ղեկավարում էր Լազերային տեխնիկա գիտահետազոտական ինստիտուտի հաշվողական մաթեմատիկայի բաժինը.
-Դուք չեք պատկերացնում, թե ինչպիսի գիտելիքներ պետք է ունենար դիմորդը, որպեսզի այդ թվականներին ընդունվեր Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան: Եվ նա ընդունվեց, ընդ որում` ֆիզիկայի ֆակուլտետ: Բայց ընտանեկան պատճառներով տեղափոխվեց ԵՊՀ` ավարտելով ֆիզիկայի ֆակուլտետը: Նա համազգային հանրահավաքներին չի մասնակցել: Եկավ, կանգնեց, լսեց եւ, ձեռքը թափ տալով, հեռացավ` ասելով` այս պայքարը վերածվելու է զինված պայքարի: Իր մարգարեական հեռատեսությամբ, իմաստուն եւ ազգային հոգեկերտվածքով նա լծվեց զենքեր ստեղծելու գործին: Առաջին ինքնաստեղծ, ինքնաշեն զենքերը ստեղծվեցին Լեոնիդ Ազգալդյանի, Ալեքսանդր Թամանյանի եւ իրենց մյուս ընկերոջ` Կարեն Գրիգորյանի ջանքերով եւ շատ ուրիշ մտավորականների աջակցությամբ: Ես երբեմն ասում եմ` այս պատերազմը երկու հսկաներ է տվել, որոնք անխոցելի են այն առումով, որ մտավոր եւ ֆիզիկական կարողություններն իրենց մոտ հավասարազոր ուժգնությամբ էին: Դա Մոնթե Մելքոնյանն էր եւ Լոնիդ Ազգալդյանը: Բայց Լեոնիդի գերագույն շնորհը, իմ կարծիքով, նրա բարոյական հանճարն էր: Նա ոչ մի դեպքում չէր կարող փոխվել, չէր կարող, շատ կներեք բառիս համար` լղոզվել, դառնալ իշխանիկ եւ կատարածու: Միգուցե դա է պատճառը, որ այսօր նա մեզ հետ չէ. պատերազմից չվերադարձավ, եզրափակում է խոսքը Գագիկ Գիւնոսյանը :
2019 թվականի ապրիլին մեկնարկել է Լեոնիդ Ազգալդյանին ազգային հերոս շնորհելու համար ստորագրահավաքը:
Արարատ Դավթյան
http://azgaldyan.am,
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

 

bacum1
bacum1
bacum1
hushardzan
hushardzan
hushardzan
  

Գեղարքունիք գյուղում գրեթե բոլորը գիտեն կամ լսել են Էդիկի /Ժորայի/ մասին: Մեր գյուղի համարյա բոլոր աշխատունակ տղամարդիկ արտագնա աշխատանքի /խոպան/ են գնում Ժորա Առաքելյանի մոտ: Նա շատ հարցերում աջակցում է համայնքային խնդիրների լուծմանը, հաճախ է այցելում գյուղ, իսկ վերջին այցելությունը ուներ նպատակ. Արցախյան ազատամարտի և Ապրիլյան հերոսամարտերի զոհերին նվիրված հուշարձանի բացումը, որը կյանքի կոչվեց իր տրամադրած միջոցներով և քանդակագործությամբ Հակոբ Հակոբյանի ու վարպետությամբ Վանիկ Գրիգորյանի:
Հուշարձանի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչ Արթուր Սողոմոնյանը, Գեղարքունիքի գյուղապետ Կարապետ Ասատրյանը, Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի մանկավարժները և աշակերտները, ինչպես նաև շրջակա համայնքների ղեկավարներ, Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների պետեր, Գեղարքունիք գյուղի բնակիչները:
Հուշարձանի բացման պատիվը տրվեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին և բարերար Էդիկ / ժորա/ Առաքելյանին: Օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Սահակյանը:
-Այս հուշարձանի բացմամբ մենք հուզմունքով վերհիշեցինք այն ծանր տարիները, երբ մեր ժողովուրդը կենաց-մահու կռիվ էր մղում հայրենիքի փրկության համար: Եվ այն հայրենիքը, որ այսօր ունենք, արդյունքն է մեր քաջերի գործած սխրանքների: Այս հուշարձանը միաժամանակ կխորհրդանշի Գեղարքունիք գյուղի այն հերոսներին, ովքեր զոհվել են Արցախում: Հպարտ ենք մեր տղաների կատարած գործով, խոնահվում ենք նրանց առջև: Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին ու կամենում, որ այլևս չլինեն պատերազմներ, իսկ մեր երիտասարդները հաջողություններ ու հաղթանակներ գրանցեն միայն գիտության, արվեստի, մարզական ոլորտներում,- իր խոսքում նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Ներկաներին հայրենասիրական ու հեղինակային երգերի կատարմամբ ողջունեց Գեղարքունիք գյուղի զավակ Ժորա Գրիգորյանը, ով հանրությանն առավել հայտնի է Աշուղ Գևորգ անունով:
Գեղարքունիք համայնքի ղեկավար Կարապետ Ասատրյանը և Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ Նորիկ Հովհաննիսյանն իրենց խոսքերում շեշտեցին բարերար Էդիկ Առաքելյանի հանրօգուտ դերը գյուղի կյանքում:
-Այս հուշարձանը հայ սերունդներին պետք է պատգամի միշտ զգոն և ուժեղ լինելու մասին,-ներկաներին դիմեց Արցախյան ազատամարտի մասնակից Անուշավան Հովսեփյանը: Ներկաներին հայրենասիրական երգերով ու ասմունքով ողջունեցին Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները:
Ժորա Առաքելյանը, չնայած որ կարճ ժամանակով էր եկել, բայց գտավ ժամանակ, որպեսզի պատասխաներ մեր հարցերին:
Հարց-Ի՞նչն առիթ հանդիսացավ, որ որոշեցիք համայնքում հուշարձան կառուցել:
Պատասխան- Ես սիրում եմ իմ գյուղը և ուզում եմ համայնքի համար ինչ-որ պիտանի բան անել, ոչպեսզի նոր սերունդը հավատքով և պարծանքով հիշի մեր հերոսներին:
Հ.-Մենք գիտենք, որ դուք մասնակցել եք ,,Իմ քայլը Գեղարքունիքի մարզում ,, տնտեսական ներդրումային ֆորումին: Ի՞նչ տպավորություն ստացաք այդ ֆորումից:
Պ.- Ես շատ ուրախացա, որ մենք՝ գործարարներս, այդքան շատ ենք, ինձ ուրախացրեց այն փաստը, որ բոլորը նպատակադրված են` իրականացնելու տարբեր ներդրումային ծրագրեր:
Հ.-Դուք ի՞նչ ծրագրեր ունեք:
Պ.- Ամեն ինչ կիմանաք ժամանակին, խոսք եմ տալիս, որ ձեր թերթը առաջինը կիմանա այդ մասին:
Հ.-Մենք դպրոցում սկսում ենք նոր ձևաչափի միջոցառում՝ կազմակեպել հովանավորների խորհուրդ: Դուք առաջինն եք, ում մենք դիմում ենք: Դուք պատրա"ստ եք` դառնալու խորհրդի անդամ և աջակցելու մեր սկսած գործին:
Պ.- Ես շատ ուրախ եմ` այդ հարցը բարձրացնելու համար, դա շատ լավ մտահաղացում է, ես պատրաստ եմ աջակցել մեր դպրոցին և հուսով եմ, որ այդ միջոցառմանը կցանկանան մասնակցել շատերը:
Հ.-Ի՞նչ խորհուրդ կտաք մեր դպրոցի աշակերտերին:
Պ. - Լինել աշխատասեր, զբաղվել սպորտով, լավ սովորել, պահպանել բարոյական արժեքները և սիրել մեր հայրենիքը:

ՌՈԶԱ ՀԱԿՈԲՅԱՆ

 

ov enq menq
ov enq menq
ov enq menq
  Երբ փոքր էի, ինձ միշտ հետաքրքրում էր, թե ե՞րբ և որտեղի՞ց են եկել իմ պապերը ու բնակություն հաստատել Գեղարքունիք գյուղում: Հասակ առնելով` որոշեցի ավելի ստույգ պատասխաններ գտնել ինձ հետաքրքրող հարցերին: Մտածեցի, որ այդ հարցում ինձ կօգնեն իմ ազգի մեծերը կամ գյուղի մեծերը, որոնց պապերը վաղուց են բնակություն հաստատել մեր գյուղում: Ինձ այդ հարցում օգնեց գյուղի տարեց բնակիչներից մեկը՝ Լևիկ Ղազարյանը:
Նա պատմեց, որ 1828-1830- ական թվականներին Մարկոս պապը Արևմտյան Հայաստանի Մուշ գավառից եկել և բնակություն է հաստատել Սարուխան գյուղում: Մարկոս պապն ունեցել է 2 որդի՝ Սիմոնը և Աբրահամը:
Աբրահամը գժտվել է ռես Գափոյի հետ և իր մինուճար տղայի՝ Ումրշատի հետ եկել է Գեղարքունիք / Բաշքյանդ/, իսկ Սիմոնը մնացել է Սարուխանում:
Ումրշատը ունեցել է 5 տղա՝ Դավիթը, Գևորգը, Խաչիկը, Ալեքը, Զոհրապը:
Դավիթն ունեցել է 6 տղա՝ Արտաշես, Գրիգոր, Գարսևան, Եղիազար, Միլիտոն, Մկրտիչ, և մեկ աղջիկ: Արտաշեսն ունեցել է 5 աղջիկ՝ Արևը, Լիդան, Ռոզը, Աստղիկ, Օֆիկը, և 3 տղա՝ Արամայիսը, Հայկազը, Սամվելը: Արամայիսն ունեցել է 2 տղա՝ Վահանը, Հեները: Հեների ժառանգները` տղան՝ Մասիսը, և 2 քույրերն ապրում են գյուղում: Սամվելը ունեցել է 1 տղա՝ Հայկազը, որի ժառանգներն ապրում են գյուղում:
Դավիթի որդի Գրիգորը ժառանգ չի ունեցել, բայց խնամակալ է դարձել եղբոր որդուն: Գրիգորը եղել է Սարուխանի միջնակարգ դպրոցի առաջին շրջանավարտներից:
Գարսևանն ունեցել է 3 տղա՝ Մկրտիչ, Գառնիկ, Մանվել, և երկու աղջիկ: Գարսևանը 1914 թվականին մասնակցել է համաշխարհային պատերազմին, հորեղբոր հետ:Նրանք գերի են ընկել:
Մկրտիչն ունեցել է 2 աղջիկ, 2 տղա՝ Գևորգը և Սանասարը, որոնց որդիները նույնպես ապրում են գյուղում:
Մանվելը ունեցել է 3 աղջիկ և 2 տղա՝ Դավիթը և Մհերը: Մանվելի թոռները բնակվում են Գեղարքունիք գյուղում:
Եղիազարը ունեցել է 2 աղջիկ:
Միլիտոնն ունեցել է 2 տղա՝ Գուրգեն, Նորիկ: Գուրգենն ունեցել է 3 աղջիկ և 2 տղա՝ Միլիտոն, Խաչիկ:
Նորիկն ունեցել է 2 աղջիկ և 2 տղա՝ Գրիգոր, Տիգրան:
Գևորգը՝ Ումրշատի տղան, ունեցել է 1 տղա՝ Գվիդոն:
Ումիրշատի տղան՝ Ալեքը, ունեցել է 1 տղա՝ Մելիքսեթ: Մելիքսեթն ունեցել է 2 տղա՝ Արամայիս, Գարսևան: Արամայիսն ունեցել է 2 տղա՝ Աշոտ, Ալիկ: Գարսևանն ունեցել է 2 տղա՝ Մելիքսեթ, Գագիկ:
Զոհրապն ունեցել է 2 որդի՝ Թորգոմ, Սամսոն: Թորգոմը ժառանգ չի ունեցել, զոհվել է մարտի դաշտում: Սամսոնն ունեցել է 4 տղա՝ Ժորիկ, Սերյոժա, Գուրգեն, Պապին: Ժորիկն ունեցել է 1 տղա՝ Սերյոժա: Սամսոնի որդի Սերյոժան ունեցել է 2 տղա՝ Գվիդոն, Թորգոմ :
Գուրգենը ունեցել է 3 տղա՝ Վանիկ, Ռուբիկ, Զոհրապ:
Պապինն ունեցել է 1 տղա՝ Միշա:
Ումրշատի տղա Խաչատուրն ունեցել է 2 տղա՝ Բալաբեկ, Զալիբեկ: Զալիբեկն ունեցել է 4 տղա՝ Վեմիր, Ավետիք, Վազգեն, Վարդգես:
Վեմիրն ունեցել է 2 տղա՝ Խաչիկ, Ստյոպա:
Ավետիքն ունեցել է 1 աղջիկ, 3 տղա՝ Ֆերդինանդը, Արտաշը, Աշոտը:
Վազգենը ունի 1 աղջիկ, 2 տղա՝ Ումրշատ, Արմեն:
Վարդգեսն ունի 2 տղա՝ Արայիկ, Հակոբ, ովքեր բնակվում են արտերկրում:
Բալաբեկն ունեցել է 3 աղջիկ և 5 տղա՝ Արտավազդ, Բալաբեկ, Խաչիկ, Հրաչ, Զավեն: Արտավազդն ունի 3 տղա՝ Հովսեփ, Նիկոլ, Վարազդատ: Հովսեփը ունի 1 աղջիկ, 2 տղա՝ Սևակ, Տիգրան: Նիկոլն ունի 3 տղա՝ Արա, Արտյոմ, Արթուր:
Վարազդատն ունի 2 աղջիկ և 1 տղա՝ Ահարոնը:
Բաբկենն ունեցել է 3 տղա՝ Էդիկ, Լյովա, Վարդան: Էդիկը ունեցել է 1 աղջիկ և 3 տղա՝ Հենրիկ, Հրայր, Հակոբ: Լյովան ունեցել է 2 տղա՝ Հայկ, Հովիկ: Վարդանն ունի 2 աղջիկ և 1 տղա՝ Համլետը:
Խաչիկն ունեցել է 3 աղջիկ և 1 տղա՝ Ռաֆիկը: Ռաֆիկը ունի 2 աղջիկ և 2 տղա՝ Խաչատուր , Կտրիճ:
Հրաչը ունեցել է 3 աղջիկ և 1 տղա՝ Բալիկը:
Զավենը 1977-1987 թվականներից աշխատել է հարևան Լանջաղբյուր գյուղում` որպես սովխոզի դիրեկտոր, 1987-1992 թվականներին՝ աշխատել է Գեղարքունիք գյուղում, սովխոզի դիրեկտոր: 1999 թվականին ընտրվել է Գեղարքունիքի համայնքի գյուղապետ, աշխատել է մինչև 2004 թվականը: Զավենը ունեցել է 1 աղջիկ և 2 տղա՝ Արայիկը և Աբրահամը: Արայիկը ունի 2 աղջիկ և 1 տղա՝ Զավենը, ով այժմ ծառայում է Հայոց բանակում:
Ումրշատի ժառանգները, ինչպես գյուղում նրանց անվանում են ,,ումրոներ,,, կրում են երկու ազգանուն՝ Ումրշատյան և Աբրահամյան:
Շատ կարևոր է հիշել ու ճանաչել մեր գյուղի տոհմագրությունը, որը մեր պատմության անքակտելի մասն է:

Ալլա Աբրահամյան

 

aramayis asatryan
aramayis asatryan
aramayis asatry...
tigran martirosyan
tigran martirosyan
tigran martiros...

Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները շնորհավորում են նույն դպրոցի շրջանավարտներին` Արցախի Պաշտպանության բանակում ծառայող Արամայիս Վանիկի Ասատրյանին և Տիգրան Սամվելի Մարտիրոսյանին` նրանց ծննդյան օրերի առթիվ: Մենք հպարտ ենք, որ մեր համագյուղացիները պատվով են կատարում իրենց պարտքը: Ցանկանում ենք անփորձանք ծառայություն և բարի վերադարձ։

 

tatik
tatik
tatik
 Երեկո էր: Պատրաստվում էի հաջորդ օրվա դասերին: Սովորում էի համաշխարհային պատմության դասը: Թեման Հայրենական մեծ պատերազմի մասին էր: Դասագրքի նյութերը սովորելուց հետո միանգամից ցանկացա ավելի շատ բան իմանալ այդ պատերազմի թողած վերքերի մասին: Համակարգչի մոտ փնտրում էի հետաքրքիր փաստեր Հայրենական պատերազմի մասին: Այդ ժամանակ տատիկս հարցրեց.
-Էդ ի՞նչ ես էդպես ուշադիր փնտրում:
-Տա՛տ,,-պատասխանեցի,-դասիս թեման Հայրենական մեծ պատերազմն է, շատ հետաքրքիր է, ուզում եմ շատ տեղեկություններ իմանալ այդ կարևոր իրադարձության մասին:
Տատիկս սկսեց հետաքրքիր պատմություններ պատմել: Իսկ ես ուշադիր լսում էի ու հարցեր տալիս տատիկիս:
-Տա՛տ , մեր գյուղից մասնակիցներ եղե՞լ են:
- Այո՛, անպայման, գյուղից շատերն են գնացել, նույնիսկ Բեռլինի պատերի տակ ,,Քոչարի,, են պարել, շատերը զոհվել են, շատերը` հետ եկել: Իմ երկու եղբայրներն էլ են գնացել և վիրավորվել ու վերադարձել են:
- Տա՛տ, դու այդ ժամանակ քանի՞ տարեկան էիր:
-Ընդամենը 3 տարեկան: Եղբայրներս մինչև 1945 թվականը եղել են մարտի դաշտում:
- Տա՛տ, իսկ ձեր ապրուստի միջոցը ի՞նչն էր:
- Ապրուստի միջոց չկար: Ընտանիքի պահողը իմ երեք եղբայրներն էին, նրանցից երկուսը պատերազմ էին գնացել, իսկ ամենամեծ եղբայրս զինվորների համար աշխատում էր Երևանում: Տան միակ աշխատողը մայրս էր, աշխատում էր սովխոզում, հազիվ ծայրը ծայրին էինք հասցնում:
- Բայց այդպիսի ծանր վիճակում ինչպե՞ս էիք օգնում զինվորներին:
-Մայրս գիշերները թել էր մանում, բուրդ էր գզում, գուլպա ու ձեռնոցներ էր գործում ռազամաճակատի կամ, ինչպես գյուղացիներն էին ասում, /ֆռոնտի/ համար: Այն միտքը, որ հնարավոր է, որ իր որդիներին էլ հասներ իր գործածից, նրան ավելի ուժ էր տալիս: Էդպես դժվար օրերը եկան ու անցան:
- Բայց այդ դժվարություններից հետո դուք էլի ուրախ էիք ապրում, չէ՞:
-Երկու մարդակերների` Հիտլերի և Ստալինի պատճառով զոհվեցին տասնյակ միլիոնավոր մարդիկ: Երկու համաշխարհային պատերազմում մեզ նման փոքր ազգերին միշտ ոտնատակ տվել և զոհաբերել են: Ունենալով պետական և մարտունակ բանակ` հուսով ենք, որ կկարողանք մեզ պաշտպանել մեր հողի ու արյան թշնամիներից,-մեր զրույցը եզրափակեց տատս:


Քրիստինե Սարգսյան

 

verjin zang
verjin zang
verjin zang

Սիրելի շրջանավարտներ, շնորհավորում ենք ձեզ 2018-2019 թվականների ուսումնական տարվա ավարտի և Վերջին զանգի կապակցությամբ: Թող իրականություն դառնան դպրոցական տարիներին հղկված, մշակված և այսօր նպատակ ու աշխարհայացք դարձած ձեր երազանքները, ձեր ծնողների և ձեր համար ծնող դարձած մանկավարժների սպասելիքները: Դուք եք այն սերունդը, որ Հայաստանը դարձնելու եք բոլոր հայերի երազած հզոր ու ծաղկուն հայրենիքը:

 

aybbenaran
aybbenaran
aybbenaran

Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում մայիսի երեքին տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված տառուսուցմանն ու այբբենարանի հրաժեշտին : Այն կազմակերպել էր դասվար Զոյա Մակարյանը:
Առաջին դասարանի 24 փոքրիկները ծնողներին և ուսուցիչներին ներակայացրին Մեսրոպյան այբուբենի իմաստության, տառաճանաչ դառնալու բերկրանքի խորհուրդը: Նրանք երգով, պարով, բանաստեղծություններով ներկաներին խոստացան, որ դառնալու են մեր բհայրենիքին արժանի քաղաքացիներ:
Առաջին դասարանցիներն անդրադարձան նաև Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150- ամյա հոբելյանին: Փոքրիկները բեմականացրին ,,Քաջ Նազարը,, և ,,Անբան Հուռին,, հեքիաթները՝ ծաղրելով անբան ու բախտախնդիր մարդկանց: Նաև Գիքորին չմոռացան, հասարակությանը մեկ անգամ ևս հիշեցնելով, որ իրենց կողքի ՙգիքորներին՚ կարելի է ավելի լավ վերաբերվել, որ մանուկները սոված ու բոկոտն չմնան:
Միջոցառումը եզրափակվեց՝ տառերին նվիրված բանաստեղծություններով և գեղեցիկ պարով:

 

 

futbol
futbol
futbol
    

Բոլորն ասում են, որ մեր գյուղը՝ Գեղարքունիքը, համարվում է կորած-մոլորած գյուղ: Իբրև թե ոչ ոք չգիտի այդ գյուղի մասին: Սակայն գյուղին ծանոթ մարդիկ գիտեն, թե ինչ ձեռքբերումներ և հաջողություններ է ունենում գյուղը հատկապես մարզական ոլորտում՝ վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ: Գյուղում բնակվող տղաներից չորսն աչքի են ընկնում իրենց մարզական ընդունակություններով:
Աղասյան Խաչիկը, Մանուկյան Պարգևը, Գրիգորյան Վահեն և Գրիգորյան Վահրամը հաճախում են Գավառի մարզադպրոց, որտեղ մասնակցում են ֆուտբոլի պարապմունքների և ապագայում էլ մեծ երազանքներ ու ծրագրեր ունեն: Մարզիչների կողմից վայելում են մեծ համակրանք՝ իրենց գրանցած հաջողությունների շնորհիվ: Ապագա ֆուտբոլիստները ֆուտբոլային դաշտում իրենց նախընտրած դիրքը ունեն՝ Վահե՝ ձախ հարձակվող, Վահրամ՝ աջ հարձակվող, Խաչիկ՝ հենակետային կիսապաշտպան, Պարգև՝ դարպասապահ:
Չնայած նրան, որ նրանք ապագա ֆուտբոլիստներ են և ունեն բազմաթիվ հաջողություններ, դա նրանց չի խանգարում , որ մտածեն երկրորդ մասնագիտություն ունենալու մասին : Նրանք դպրոցում լավ են սովորում և ուզում են իրենց շնորհներով նվաճել աշխարհը: Վահեն, բացի լավ ձախ եզրային հարձակվող լինելուց, ուզում է դառնալ հայտնի աշխարհագրագետ, քանի որ նա աշխարհը պատկերացնում է գնդակի նման, որը պետք է անընդհատ պտտեցնես, որպեսզի հասնես նշանակետին: Վահրամը իր մաթեմատիկական գիտելիքներով ուզում է ճիշտ հաշվարկներ կատարել, որը պետք է և՛ Ֆուտբոլում, և՛ հաշվապահական գործերում : Խաչիկը նույնպես ուզում է դառնալ հաշվապահ: Պարգևը՝ որպես դարպասապահ, միշտ զգոն է և ուզում է դառնալ վարորդ, քանի որ վարորդի գործը ևս զգոնություն է պահանջում: Բայց բոլորը մի ընդհանուր երազանք ունեն, այն, որ իրենց գյուղը հայտնվի այն ցուցակում, որտեղ նշված են աշխարհի հայտնի մարդիկ, այդ թվում՝ նաև թիմերը: Նրանք ջանք ու եռանդ չեն խնայում` իրենց նպատակներին հասնելու համար:

 

 

xachbar
xachbar
xachbar
  
xachbarr
xachbarr
xachbarr

 

,Բաց սահմաններ. խաղաղության, ժողովրդավարական և զարգացման ինստիտուտ,, հասարակական կազմակերպությունը  ,,Էդու լոջիք. հավասար մեկնարկ,, ծրագրի շրջանակներում ուսումնասիրում է ,,Հասարակագիտություն,, առարկայի դասավանդման դրածքը Գեղարքունիքի մարզի դպրոցներում: Կազմակերպության նպատակն է` ուսումնասիրել առկա խնդիրներն ու նոր առաջարկով ներկայանալ ԿԹԳ: Կազմակերպությունը իր  ծրագրի շրջանակում  հերթական հետազոտությունը կատարվեց  Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում, որտեղ ծրագրի պատասխանատուները հանդիպեցին 10-12-րդ դասարանի աշակերտների հետ :

nkar
nkar
nkar
hasarakagitutyun
hasarakagitutyun
hasarakagitutyu...

 

patasxanner
patasxanner
patasxanner

 

Հարգելի՚ համագյուղացիներ, Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի «1+1» դպրոցական թերթին տրված ձեր հարցազրույցները մեր դպրոցականների համար ինքնահաստատման դաս են, որով մեր երեխաները ձեր կողմից տրված նյութերը շարադրում են իրենց հայացքների և ընկալումների շրջանակում, ավելի համառոտ ձևով: Մենք ներողություն ենք խնդրում, եթե չենք մանրամասնում այն, ինչի մասին մանրամասն խոսել եք դուք:
Հարգանքով ՝ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի «1+1» դպրոցական թերթի խմբագրություն:

 



2019 թվականի հուլիսի 16-ին մեր թերթի կողմից կազմակերպվելու է ,,Աշխարհը իմ աչքերով,, խորագիրը կրող մարզային լուսանկարչական մրցույթ-ցուցահանդես:
Ժուրիի կողմից ընտրված լավագույն լուսանկարը կարժանա մրցանակի: Ցանկացողները կարող են դիմել՝ ,,Հայստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոց ,, ՊՈԱԿ խորհրդին:

Հեռախոս` 093 91 96 58