ընտրացանկը

Հունիս 2019 թերթ № 5

NUMBER IN PDF

movses
movses
movses
Մեր զրուցակիցը Մովսես Մովսիսյանն է: Մենք զրուցում ենք մի շարք արդիական խնդիրների մասին, որոնք կուղորդեն մեզ և կնպաստեն մեր արժեհամակարգի ձևավորմանը, որպեսզի մեր երեխաներն ավելի պարզ պատկերացնեն իրենց տեղն արդի աշխարհում: Մովսես Վեմիրի Մովսիսյանը ծնվել է 1957թ. հոկտեմբերի 20-ին, Գեղարքունիքի մարզի /նախկինում Կամոյի շրջան/ Գեղարքունիք գյուղում: Նախնական կրթությունը՝ մինչև 8-րդ դասարան, ստացել է հայրենի գյուղում: 1972-1975 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանին կից ֆիզմաթ դպրոցում: 1975թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետ, որտեղ սովորել է 5 տարի եւ այն ավարտել 1980թվականին, գերազանցությամբ: Նրան ուղեգրով պահել են որպես ասիստենտ: Այնուհետև ընդունվել է ասպիրանտուրա: 1990-1991թվականներին պաշտպանել է գիտական թեզ և ստացել գիտությունների թեկնածուի որակավորում, այնուհետև՝ դոցենտի կոչում ՝ «Էլեկտրատեխնիկայի տեսական հիմունքներ» ամբիոնում, որտեղ մինչ օրս աշխատում է համատեղության կարգով: 1999 թվականից աշխատում է Կրթության ծրագրերի լիցենզավորման գործակալությունում, որն իրականացնում է կրթության ոլորտում հանրակրթական, նախադպրոցական, նախնական և միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացը: Այժմ նա լիցենզավորման գործակալության պետն է: Լիցենզավորման գործունեության մեկնարկը տրվել է Գեղարքունիքի մարզում: 1985 թվականին Սովետական Միության գիտությունների կոմիտեի կողմից նրան շնորհվել է հեղինակային վկայական՝ 2 գյուտի համար, որոնցից մեկը 1993 թվականին ներդրվել է Դնեպրոպետրովսկի խողովակների գործարանում: 2017 թվականին ԿԳ նախարարի հրամանով պարգևատրվել է «Կրթության ոլորտին մատուցած ծառայությունների համար» ոսկե մեդալով:
Հարց- Ձեզ համարո՞ւմ եք լեռնեցի:
Պատասխան- Այո՜, լեռնեցի եմ բնավորությամբ և հոգով, և դա գալիս է ոչ միայն իմ լեռնոտ ծննդավայրից, այլև՝ ծնողներիս դաստիարակությունից, ես հպարտ եմ, որ ազնիվ և հավատարիմ եմ իր արժեքներին: Հ.- Ո՞ր առարկան եք դպրոցական տարիներին ավելի շատ սիրել: Պ.- Չսիրած առարկաներ չեն եղել, սովորել եմ հավասար, բայց ինչ էլ որ անես, գենետիկան, միևնույն է, իր գործը անում է, և ես նախընտրել եմ ճշգրիտ գիտությունը, չնայած կարևոր դեր են խաղացել ճիշտ դաստիարակությունը, ձգտումը, ուսուցիչը և նրա մատուցած գիտելիքները:
Հ.- Ինչքանո՞վ է հասարակությունը պատասխանատու նոր սերունդների առաջ պետականաշինության հարցում : Խնդրում եմ գնահատեք 1-5 բալի շրջանակներում:
Պ.- Մինչ հեղափոխությունը կգնահատեի 2,5 բալով, իսկ այժմ՝ 4 բալով:
Հ.- Ի՞նչ կարող եք պահանջել ժամանակակից դպրոցից:
Պ.- Ոչ թե կարող եմ, այլ պարտավոր եմ ու պահանջում եմ օրենքի տառին համապատասխան և լիցենզավորման գործունեությունից բխող պայման-պահանջների ապահովություն: Դա օրենքի պահանջն է:
Հ.- Ի՞նչ է Ձեզ համար առաջընթացը:
Պ.- Հետևողականությունը և ամենակարևորը՝ մարդ լինելը: Մարդ տեսակի մեջ արժևորում եմ հավատարմությունը, որովհետև դա պարտական է խղճին, իսկ խիղճը մարդու մեջ է: Երբ մարդը գտնվում խղճի և մտքի արանքում, գերադասելի է ընտրել խիղճը, քանի որ միտքը հետապնդում է շահին:
Հ.-Կրթական միջնակարգ ու բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորման գործընթացը իրականացնելիս ի՞նչն է համարվում առաջնային:
Պ.- ՀՀ-ում գոյություն ունի լիցենզավորման մասին օրենք, որը տարբերություն չի դնում պետական և ոչ պետական հաստատություննեիր միջև, այն ընդհանուր է բոլորի համար, և այնտեղ սահմանվում են պարտադիր պայման-պահանջներ, որոնք ապահովելու դեպքում միայն տվյալ հաստատությանը կտրվի գործունեության լիցենզիա՝
1. Մանկավարժական կազմի ապահովածություն, որից 80 % պետք է լինի տվյալ հաստատության աշխատողներ:
2. Ուսումնամեթոդական ապահովածություն /իրավական ակտեր/:
3. Ուսումնական տարածքի ապահովում:
Հ.- Ո՞ր դեպքում դպրոցը կամ հաստատությունը կարող է զրկվել կամ չստանալ լիցենզիա: Արդյո՞ք դա կարող է ազդել ուսուցչի որակի վրա:
Պ.- Պայման-պահանջները չապահովելու դեպքում լիցենզիա չի տրվում՝ անկախ գերատեսչական ենթակայությունից և կազմակերպության իրավական ձևից: Իսկ գործոնները որակի գնահատման տեխնիկական պահանջներից մեկն են:
Հ.- Յուրաքանչյուր ուստարվա ավարտին ունենում ենք հազարավոր շրջանավարտներ, ինչպիսի՞ն եք տեսնում նրանց դերը արդի աշխարհում: Պ.- Եթե բնութագրելու լինենք, ապա ունենք լավ կազմակերպված, զարգացած տեխնիկայի դարին տիրապետող երիտասարդներ, ուղղակի հետևողականությունը և տրամադրվածությունը դեպի ուսումը ոչ բոլորին է հարիր, որը պայմանավորված է սոցիալական վիճակով: Ունենք շատ լավ, բանիմաց երեխաներ, ովքեր և՜ կրթության, և՛ սպորտի, և՛ մի շարք բնագավառներում իրենց ուրույն տեղն ունեն, ովքեր կարող են համարվել երիտասարդության շարժիչ ուժը:
Հ. - Ո՞րն է ուսուցչի դերը նոր Հայաստանում:
Պ. - Մանկավարժի դերը պետք է արժևորվի հասարակության մեջ, և պետությունը պետք է ստեղծի նախապայմաններ, որպեսզի ուսուցիչը անմնացորդ նվիրվի իր աշխատանքին՝ մատաղ սերնդին կրթելու և դաստիարակելու գործում:
Հ.- Որտե՞ղ պետք է վերապատրաստվի ուսուցիչը:
Պ.-Ուսուցիչը պետք է վերապատրաստվի պետության կողմից ստեղծված վերապատրաստման կենտրոններում, որոնք մասնակցել են մրցույթին և
ստացել են գործունեության ծավալման թույլտվությունը:
Հ.- Ի՞նչ է Ձեզ համար ազատությունը:
Պ.- Ազատության չափանիշը մարդ կոչվելն է, ով արժանապատվորեն հարթում է իր կյանքի ուղին, ծավալում ինքնուրույն և անկախ գործունեություն, հասարակության մեջ դրսևորում հարգալից վերաբերմունք: Հ. - Ի՞նչ է արդարությունը:
Պ. - Դա մեր ապրելակերպն է, որը բխում է մեր մտքից, խղճից և հասարակության կարծիքից:
Հ.- Ի՞նչ է Ձեզ համար հայրենասիրությունը:
Պ.- Հայրենասիրությունը քո տունն է, ընտանիքը: Թերագնահատում եմ այն մարդկանց, ովքեր լքում են իրենց հայրենիքը և մոռացության տալիս իրենց արմատները:
Հ.- Ի՞նչ երազանքներ ունեք:
Պ. - Դրանք բազմաբնույթ են, որոնք կապված են թե՜ հայրենիքի և թե՜ ընտանիքի բարերարության հետ:
Հ.- Ինչի՞ց եք վախենում:
Պ.- Ամենամեծ վախը սուտն է, կեղծիքը, անորոշությունը ցանկացած բնագավառում / պետության մեջ, ընտանիքում/:
Հ.- Դուք Ձեզ համարո՞ւմ եք առաջնորդ կամ իշխանավոր:
Պ. - Իշխանատենչությունը իմ ոճը չէ, և ավելի շատ ինձ առաջնորդ եմ համարում, որովհետև դիմացինի նկատմամբ հարգանքը և հավատարմությունը, նրան ուղորդելու կամ սատարելու գաղափարը բերում են առաջնորդության:
Հ.- Մեր դպրոցում սկսում ենք նոր ձևաչափի միջոցառում՝ կազմակերպել հովանավորների խորհուրդ: Դուք պատրա՞ստ եք դառնալ խորհրդի անդամ և աջակցել մեր սկսած գործին:
Պ.- Ես շատ ուրախ եմ այդ միջոցառման կազմակերպման համար և պատրաստ եմ աջակցել մեր դպրոցին:
movses2
movses2
movses2

Հ.- Ի՞նչ խորհուրդ կտաք մեր դպրոցի ուսուցիչներին, ծնողներին, աշակերտներին:
Պ.- Լինել հետևողական կրթադաստիարակչական համակարգում, կարևորել ուսուցիչ-ծնող-աշակերտ փոխհամագործակցությունը: Շատ աշխատել, շատ գրքեր կարդալ, զբաղվել ինքնակրթությամբ, քանի որ գիտելիքն է ամենամեծ զենքը: Մենք շնորհակալություն ենք հայտնում Մովսես Մովսիսյանին, որ, զբաղված լինելով հանդերձ, ժամանակ գտավ՝ մեզ հետ զրուցելու: Հուսով ենք, որ նման հնարավորություն կունենանք նաև նոր ուսումնական տարում:
Հարցազրույցը վարեց
Ռոզա Հակոբյանը

 

mexak
mexak
mexak
Մեխակ Տիգրանի Ավետիսյանը ծնվել է 1922 թվականին, Կամոյի շրջանի Սարուխան գյուղում: Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը և ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի «Աշխարհագրություն» բաժինը: Մեխակ Ավետիսյանը ճանաչված և հարգված մարդ է ոչ միայն իր հայրենի գյուղում, այլև՝ ամբողջ Գավառի տարածաշրջանում:Նրան հարգանքով են հիշում նաև Գեղարքունիք գյուղի բնակիչները, քանի որ նա 1946-1947 ուսումնական տարում աշխարհագրություն է դասավանդել գյուղի միջնակարգ դպրոցում: Նա իր գործի նվիրյալն է, շուրջ 70 տարի կրթել ու դաստիարակել է մատաղ սերդին: Նա իր աշակերտների ձեռքբերումներն ու հաջողությունները համարում է իր աշխարհը: Չի սիրում, երբ իրեն դիմում են պարոնով: Նա միշտ եղել է և կլինի ընկեր Ավետիսյան:
Հարց- Ի՞նչ է Ձեզ համար ուսուցչի մասնագիտությունը:
Պատասխան - Ինձ համար մանկավարժությունը ոչ թե մասնագիտություն է, այլ կոչում, որովհետև ինչպես արվեստագետն է կերտում իր գործը, այնպես էլ ուսուցիչն է կերտում մարդուն: Ես դպրոցում աշխատել եմ 71 տարի, իմ աշխատանքային առօրյան եղել է դպրոցը, հիմա էլ եմ երեխաների հետ շատ կապված. սիրում եմ աշխատել ծոռներիս հետ:
Հ.- Որտեղի՞ց և ինչի՞ց եք Դուք էներգիա ստանում:
Պ- Իմ էներգիայի աղբյուրը լավատեսությունն է, որովհետև ես միշտ տեսնում եմ լավը, չեմ վհատվում, չեմ ընդունում շուտ հանձնվելը:
Հ-Սիրո՞ւմ եք գրքեր կարդալ:
Պ- Ոչ միայն կարդում եմ, այլև գրում. 2018 վականինի հոկտեմբերի 18-ին սկսած գիրքս ավարտեցի դեկտեմբերի 19-ին, որը հրատարակվել է 1 ամսվա ընթացքում: Գրքի մի մասը իմ հիշողություններն են, մյուսը՝ իրական պատմություններ:
Հ.- Ուսուցիչը ուժեղ և թույլ կողմեր ունի՞ , եթե այո, որո՞նք են դրանք:
Պ- Ուսուցչի ուժեղ լինելը ոչ թե՛ ֆիզիկական ուժ ունենալն է, այլ գիտական և բարոյական ուժը: Նա թույլ կողմ չպետք է ունենա:
Հ. Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա ուսուցիչը:
Պ. Ուսուցիչ լինելու գլխավոր հատկանիշը ուսման ճիշտ կազմակերպումն է , դաստիարակչական աշխատանքների վրա ուշադրություն դարձնելն է, ծնողի և երեխայի հետ ճիշտ վերաբերմունքն է: Հասարակության մեջ պետք է ուսուցչի դերը կարևորվի : Ուսուցիչը հատուկ մարդ է՝ հատուկ կեցվածքի, հատուկ կազմվածքի, հատուկ բնավորության տեր , և, իհարկե, նա միշտ պիտի լինի կիրթ:
Հ. Արդյո՞ք ծնողը ևս ուսուցիչ է:
Պ. Այո՛, երեխան օրվա մեծ մասը ծնողի հետ է, բնական է, որ նրանց հարաբերությունների հիմքում պետք է լինի ծնող-ուսուցչի դերը: Եթե ընտանիքում այդ համագործակցությունը լավ է լինում, բնական է, արդյունքը լավ կլինի:
Հ. Կրթական համակարգը տարբեր ժամանակաշրջանում տարբեր խնդիրներ է առաջադրում. որո՞նք են դրանք:
Պ. Դժվար հարց է: Խորհրդային կրթական համակարգը, ըստ իս, ավելի լավն էր: Այն պայմանները, որ ուներ խորհրդային դպրոցը, այժմ չունի դպրոցների մեծ մասը: Հիմա դպրոցը չի ֆինանսավորվում այնպես, ինչպես այն ժամանակ էր: Իմ տնօրեն եղած ժամանակ նոր դպրոց կառուցեցինք, այնպես կահավորեցինք, որ անգամ Երևանի դպրոցներից լավագույնն էր՝
ուներ ձայնահնչյունային 5 կաբինետ , համակարգչային կաբինետ, որ ոչ մի դպրոցում չկար:
Հ. -Ինչպիսի՞ն պետք է լինի վերաբերմունքը դպրոցի նկատմամբ:
Պ.- Պետական վերաբերմունք պիտի լինի: Նախկինում Լուսավորության նախարարությունը անմիջապես վերահսկում էր դպրոցը, հիմա թողել են մարզպետների վերահսկողության տակ, որը, իմ կարծիքով, ճիշտ չէ, այժմ մեր մարզի մարզպետը մասնագիտությամբ մանկավարժ է, և հույս ունեմ, որ նա բարեխիղճ վերաբերմունք կդրսևորի դպրոցների հանդեպ:
Հ. -Մանկավարժական ի՞նչ կոչումներ և պարգևատրումներ ունեք:
Պ. -Մեթոդիստ ուսուցիչ եմ, իմ աշխատանքային տարիներին արժանացել եմ ,,Կարմիր դրոշի շքանշանի,,, ,,Լենինի 100 ամյակի,, մեդալի և 2 տասնյակից ավելի պատվոգրերի: Մասնակցել եմ Հայրենական մեծ պատերազմին, ունեմ 3 շքանշան և շատ մեդալներ, զինվորական կոչումով կապիտան եմ:
Հ. Ի՞նչ կարծիք ունեք մեր թերթի մասին: Ճիշտ է, չեք կարդացել, բայց լսել եք, որ հարևան գյուղի դպրոցը հրատարակում է թերթ:
Պ. Ես ուրախ եմ, որ նման հիանալի գործ եք նախաձեռնել, գովելի է:
Հ. Արդյո՞ք Ձեր կերպարը օրինակ է եղել Ձեր աշակերտների համար:
Պ. Իմ կարծիքով՝ վատ աշակերտ չկա, սիրել եմ բոլորին, չարաճճիներից ոմանց մեկ-մեկ ծեծել եմ, եղել են պահեր, որ սխալվել եմ, բայց արել եմ ամեն ինչ, որ երեխան գրագետ և դաստիարակված լինի, իմ աշխատանքի արդյունքը լավ լինի:
Հ. Դուք մեկ տարի դասավանդել եք Գեղարքունիքի դպրոցում, ի՞նչ հուշեր ունեք:
Պ. Այո՛, դա 1946-1947 ուսումնական տարին էր, դպրոցի տնօրենը Տիգրան Աղաջանյանն էր: Անցել էր 10 տարի, ես արդեն դպրոցի տնօրեն էի Սարուխանում, երբ հանդիպեցի Գեղարքունիքի դպրոցի տնօրեն Արշավիր Խաչատրյանին: Նա ինձ տվեց իմ դասավանդած դասարանի գրավոր աշխատանքների տետրերը, ես զարմացա, որ այդքան տարի դրանք պահպանվել էին:
Հ. Ի՞նչ նախասիրություն ունեք:
Պ. Սիրում եմ գրքեր գրել : Ես հիմա 97 տարեկան եմ , ինձ շատ են հարգում, ես բոլորի հետ կապված եմ, մեր գյուղում և հարևան գյուղերում իմ հասակին գրեթե մարդ չկա. ուզում եմ, որ իմ ամբողջ շրջապատը ինձ ճանաչի, ունեմ նպատակ՝ ավարտելու իմ դասարանցիների մասին պատմող գիրքը և գրելու իմ զորամասի մասին: Շատ եմ սիրում կարդալ և ուզում եմ, որ ամբողջ աշխարհը ճանաչի իմ Հայաստան աշխարհը:
Հ. -Ընկե՛ր Ավետիսյան, քանի՞ տարի եք զբաղվել մանկավարժական գործունեությամբ:
Պ. -Շուրջ 71 տարի աշխատել եմ դպրոցում, որից 40-ը ՝ տնօրեն և ուսումնական մասի վարիչ, իսկ մնացած տարիները՝ որպես ուսուցիչ:
Հ. -Դուք Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք:
Պ. -Ինչո՞ւ չէ, երջանիկ եմ ծոռներիս հետ, շուտով 100 կլինեմ, գնդակ եմ խաղում, ուրախ եմ, որ ունեմ լավ ընտանիք և ինձ հարգող մարդիկ:
Հ. -Ի՞նչ խորհուրդ կտաք ապագա սերնդին:
Պ.- Սիրե՛ք հայրենիքը, ծնողին և, ամենակարևորը , պահպանեք ձեր ինքնությունը, իսկ ինքնության գրավականը գիտելիքն է: Մենք բարի հայացքով ենք նայում և նախանձում ընկեր Ավետիսյանին: Նա այն եզակի մարդկանցից է, որ ունի մարդկությունը ավելի մարդկային դարձնելու բանալին: Շնորհակալություն ենք հայտնում ընկեր Ավետիսյանին, որ համաձայնեց զրուցել մեզ հետ: Ցանկանում ենք նրան առողջություն և հուսով ենք, որ կունենանք ևս մի հնարավորություն՝ նոր թեմաների շուրջ զրուցելու:

Հարցազրույցը վարեց 1+1 թերթի խմբագրությունը

 

hogeban
hogeban
hogeban

Մեր հարցերին պատասխանում է ,,Այգ,, հոգեբանական ծառայությունների կենտրոնի հիմնադիր նախագահ Վարուժան Մելքոնյանը:
Հարց - Ինչո՞ւ պետք է ընտրել հոգեբանի մասնագիտությունը, և ի՞նչ դեր ունի հոգեբանությունը մեր կյանքում:
Պատասխան - Դժվար է պատկերացնել մի ոլորտ, որտեղ հոգեբանությունը չունենա իր դերը, չնայած այն հաճախ թերագնահատվում կամ երբեմն անգամ գերագնահատվում է շատերի կողմից: Կարծում եմ՝ անհրաժեշտության դեպքում ստեղծված իրավիճակի, ոլորտի հոգեբանական առանձնահատկությունների դիտարկումը ոչ միայն չի խանգարի, այլ նաև նշանակալիորեն կօգնի մարդուն: Հոգեբանի մասնագիտության շուրջ պտտվող միֆերը բավականին շատ են, ինչը, բնականաբար, բարդացնում է թե՛ ոլորտում աշխատող հոգեբանների, թե՛ մասնագիտությունը ընտրող անձանց աշխատանքը: Բանը նրանում է, որ հոգեբանի կերպարի մասին պատկերացումները հաճախ չեն համապատասխանում իրականությանը: Սա կարող է հիասթափությունների ալիք բարձրացնել բուհ նոր մուտք գործող երիտասարդների մոտ: Սակայն միֆերից այն կողմ թաքնված ,հոգեբանությունըե շատ ավելի հետաքրքիր է, իսկ մասնագիտական հեռանկարները՝ բավականին գրավիչ և արդի:
Հարց - Կախվածությունը հոգեբանակա՞ն խնդիր է:
Պատասխան - Նախքան հարցին պատասխանելը անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ նկատի ունենք՝ ասելով կախվածություն: Եթե կախվածություն ասելով նկատի ունենք կպչուն ցանկությունը օգտագործել ինչ-որ նյութեր՝ ալկոհոլ, ծխախոտ, թմրանյութ և այլն, կամ մասնակցել կոնկրետ գործողության՝ խաղ, շոփինգ և այլն, ինչը գցում է կյանքի որակը, խանգարում է առօրյա գործունեությանը, ապա՝ այո՛: Սակայն չպետք է աչքաթող անել այն փաստը, որ կախվածության որոշ դեպքերում անհրաժեշտ է կոմպլեքս մոտեցում, այսինքն՝ մի քանի ոլորտի մասնագետների միաժամանակյա աշխատանքի իրականացում:
Հարց - Ի՞նչ անենք, որ երեխաները չունենան կախվածություն հեռուստացույցից, հեռախոսից, համակարգչից:
Պատասխան - Առաջին հերթին պետք է հստակ գիտակցել, որ վերոնշյալ իրերը բոլորովին պարտադիր չէ, որ առաջացնեն կախվածություն: Սակայն նմանատիպ ելքից խուսափելու լավագույն
տարբերակը երեխայի առօրյան առավել հետաքրքիր, տարիքին համապատասխան զբաղմունքներով լցնելն է: Սակայն ,լցնելե բառը պետք չէ բառացիորեն ընկալել, շատ հաճախ ծնողները երեխայի օրը դարձնում են գերծանրաբեռնված, ինչը ևս կարող է բացասական ազդեցություն ունենալ: Բացի այդ, կարելի է սահմանափակել համակարգչով, հեռախոսով զբաղվելու ժամաքանակը՝ նախապես պայմանավորվելով երեխայի հետ: Հարց- Ունենք միևնույն հիվանդությունն ունեցող 2 անհատ: Բժշկի մոտ գնալիս մեկը հոգեպես պատրաստ է, մյուսը՝ ոչ: Ի՞նչ է դա նշանակում անհատի համար:
Պատասխան- Հարցն արդեն իսկ իր ավարտով հուշում է պատասխանը: Այստեղ կարևոր է հասկանալ, թե մարդը հոգեպես պատրաստ ասելով ինչ նկատի ունի: Բանը նրանում է, որ վիճակը, որը տվյալ մարդու կողմից որակվում է որպես հոգեպես պատրաստ լինել, կարող է առկա լինել մյուսի մոտ ևս, սակայն չդիտարկվել որպես հոգեպես պատրաստություն: Բայց ամեն դեպքում հոգեպես պատրաստ լինել նշանակում է գիտակցել իրավիճակը, տալ ադեկ
վատ հակազդումներ, լինել սթրեսակայուն և այլն:
Հարց - Ինչպե՞ս հասկանանք՝ հոգեբանորեն պատրաստ:
Պատասխան-Հոգեբանորեն պատրաստ ասելով հասկանում ենք, որ տվյալ անձը գիտակցել է իր ներքին ռեսուրսները, ունակ է սթափ կերպով գնահատել, վերլուծել իրավիճակը և պատկերացում ունի իր անելիքների և դրանց հնարավորությունների մասին:
Հարց-Ի՞նչ է արժեհամակարգն ըստ հոգեբանի:
Պատասխան-Արժեհամակարգը մարդո՝ւ կյանքի տարատեսակ ոլորտների նկատմամբ վերաբերմունքի, պատկերացումների, բարոյական նորմերի ամբողջությունն է, որն ազդեցություն ունի անձի կյանքի ոճի, կյանքի որակի վրա և հիմք է հանդիսանում նրա ընտրությունների, որոշումների, գործունեության համար:
Հարց- Հոգեբանության մեջ ինչպե՞ս է ձևավորվում անձի արժեհամակարգը: Պատասխան- Եթե նկատի ունենք թե ինչպես է ձևավորվում անձի արժեհամակարգը, ապա այն, բնականաբար, ազդեցություն է կրում իր անցած փորձից, որն իր մեջ ներառում է նրա ստացած ընտանեկան նորմերը, ապրած տարբեր իրավիճակները, կարդացած գրքերն ու նայած ֆիլմերը, շփումները, զգացողությունները…..:
Հարց-Ինչպե՞ս տարբերել ճիշտը և սխալը:
Պատասխան- Հոգեբանության տեսանկյունից որպես այդպիսին չենք տարանջատում ճիշտն ու սխալը և, եթե ավելի փիլիսոփայորեն մոտենանք, ապա ինչ ասել է ճիշտ և սխալ, և արդյո՞ք դրանք գոյություն ունեն:
Հարց- Շատախոսությունը հոգեբանակա՞ն խնդիր է:
Պատասխան- Ոչ: Նախ հասկանանք, թե որն է խոսքի սահմանը: Եվ բացի այդ, նայած թե ինչն է անձի մոտ հանդիսանում շատախոսության պատճառ. գուցե տագնապում է, ինչը հոգեբանական խնդիր է, գուցե ինչ-որ բան է թաքցնում, և դա դրսևորվում է շատախոսությամբ, կամ գուցե պարզապես դա հետևանքն է նրա խառնվածքի, տեսակի:
Հարց-Մենք դժգոհում ենք, որ աղքատ ենք, չենք կարողանում ապրել, բայց անընդհատ խնջույքներ, ցուցամոլություն. դա հոգեբանական խնդի՞ր է: Պատասխան-Մենք չենք կարող ցանկացած երևույթ, որը մեկ ուրիշին դուր չի գալիս, համարել հոգեբանական խնդիր:
/սկիզբը՝ էջ 2-ում/ Շատ կարևոր է հիշել, որ ինչ-որ երևույթ կարող է համարվել խնդիր, եթե այն տվյալ մարդու կողմից ընկալվում է առօրյա կյանքին, հարաբերություններին խանգարող: Մեզ համար կարևոր է դիտարկել մի շարք գործոններ՝ հասկանալու համար՝ արդյո՞ք արժե որևէ երևույթ որակել որպես խնդրային:
Հարց-Կարո՞ղ ենք ասել, որ ձևականությունը և ցուցամոլությունը համարժեք են:
Պատասխան-Կախված է նրանից, թե որ կողմերից ենք դիտարկում այս երկու հասկացությունները: Որոշ դեպքերում ձևականությունը և ցուցամոլությունը կարող են համարժեք լինել, որոշ դեպքերում` բնութագրել իրարից տարբեր երևույթներ:
Հարց-Ասում ենք, որ մենք հայրենասեր ժողովուրդ ենք, բայց լքում ենք մեր հայրենիքը, դա կարո՞ղ է խոսել հոգեբանական խնդրի առկայության մասին: Պատասխան-Ո՜չ: Մենք չենք կարող հայրենասիրությունը դիտարկել միայն երկիրը չլքելու կոնտեքստում: Հայրենասիրությունը բավականին աբստրակտ հասկացությունն է, ինչն իր մեջ կարող է ներառել մի շարք հասկացություններ և երևույթներ: Միայն երկիրը լքելը չի կարող խոսել հայրենասիրության բացակայության կամ առավել ևս հոգեբանական խնդրի առկայության մասին:
Հարց-Ինչո՞ւ ենք մենք վախենում ճշմարտությունից:
Պատասխան-Հարցը հնչում է շատ միանշանակ, ինչը ևս դեմ է հոգեբանության ընդհանուր դրույթներին, քանի որ մենք` հոգեբաններս, գիտենք, որ որպես այդպիսին չկան համընդհանուր պնդումներ, և գուցե Պողոսը վախենում է ճշմարտությունից, իսկ Պետրոսը ձգտում է դրան: Սակայն, ինչ խոսք, հնարավոր է գտնել մարդկանց մի ստվար զանգված, որ խուսափում կամ վախենում է ճշմարտությունից, ինչը կարող է ունենալ ամենատարբեր դրդապատճառները` սկսած ինքնապաշտպանական հակազդումից, վերջացրած կոմֆորտ զոնայից դուրս գալու ռիսկից:
Հարց-Հոգեբանությունը կոտրո՞ւմ է կարծրատիպերը:
Պատասխան-Կարծրատիպերը կոտրում և ստեղծում են մարդիկ: Իսկ եթե հարցն ընկալենք ուղիղ կերպով, ապա հոգեբանություն գիտության ուսումնասիրությունը կարող է հիմք հանդիսանալ որոշ կարծրացած պատկերացումները վերանայելուն և արդյունքում գուցե անգամ` փոխելուն: Հարց-Ինչպե՞ս է հոգեբանը նպաստում մասնագիտական կողմնորոշմանը: Պատասխան-Մասնագիտության ընտրության հարցը բավականին բարդ կարող է լինել դեռահասի համար, ով գուցե անգամ ծանոթ չէ այն մասնագիտությունների ցանկին, որոնք կարող են իրեն առավել համապատասխան լինել: Բանը նրանում է, որ մենք բոլորս էլ ունենք որակներ, որոնք կարող են առավել համապատասխան լինել կոնկրետ մասնագիտության տեսակներին: Հոգեբանության մեջ առկա են մի շարք գործիքներ, որոնց միջոցով հնարավոր է դուրս հանել անհատի այն որակները, որոնք առավել զարգացած են և կարող են օգտակար լինել կոնկրետ մասնագիտության համար՝ հնարավորություն տալով առավել մեծ հաջողությունների հասնել տվյալ ոլորտում: Նմանատիպ աշխատանքների միջոցով հնարավոր է լինում անձին ներկայացնել իր հնարավորությունները և դրանց համապատասխանող մասնագիտությունների ցանկը:

Հարցազրույցը վարեց՝ Ռոզա Հակոբյանը Հարցազրույցին մասնակցեցին հոգեբաններ Էմմա Սանամյանը, Նարե Հովհաննիսյանը

 

ov enq
ov enq
ov enq

1814 թ. Հակոբը, որի մականունը եղել է Յաղուբ, քանի որ թուրքերը չեն կարողացել ասել Հակոբ, ասել են Յաղուբ, գաղթել է Հին Բայազետից և բնակության հաստատել Բաշքենդում: Նա ունեցել է 5 որդի՝ Գևորգ, Ստեփան, Առաքել, Ավետիս, Թաթո: Գևորգը ունեցել է 3 տղա՝ Բաղդասար, Մելիք, Գասպար: Բաղդասարն ունեցել է 2 որդի՝ Հայրիկը և Հակոբը, և 4 աղջիկ: Հայրիկը ունեցել է 5 ժառանգ՝ Մեխակ, Սերյոժա, Ռադիկ, Ավետիք, Միշա: Մեխակը ունեցել է 3 որդի՝ Ժորան, Նորիկը, Շուրիկը: Սերյոժան ունեցել է 4 որդի՝ Աշոտը, Յուրիկը, Էդիկը, Իշխանը: Աշոտը ունեցել է 3 տղա՝ Պավել, Ջիվան, Վանիկ: Յուրիկը ունեցել է 1 տղա՝ Արծրունը, և 2 աղջիկ: Էդիկը ունեցել է 2 որդի՝ Սերյոժան և Արսենը: Ռադիկը ունեցել է 2 տղա՝ Մուշեղը և Շահենը: Շահենը ունեցել է 2 որդի՝ Ռադիկը և Արծրունը: Մուշեղը ունեցել է 2 ժառանգ՝ Պանդուխտը և Արթուրը: Միշան ունեցել 2 տղա՝ Արմենը և Յուրիկը: Ավետիքը ունեցել է 2 տղա՝ Հայկը և Սաշան: Սաշան ապրում է ՌԴ-ում, իսկ Հայկը մահացել է՝ երկրային կյանքում թողնելով մեկ տղա և մեկ աղջիկ: Մելիքն ունեցել է 1 տղա՝ Սեդրակը: Սեդրակն ունեցել է 2 որդի՝ Գևորգը և Վանուշը: Գևորգն ունեցել է 3 տղա՝ Սեդրակը, Աշոտը և Մայիսը: Վանուշն ունեցել է 4 որդի՝ Սամվելը, Մերուժը, Միհրանը և Գառնիկը: Սամվելն ունեցել է 1 որդի՝ Վանուշը: Մերուժն ունեցել է 1 որդի՝ Մարտինը, որը մահացել է, Գառնիկն ունի մեկ որդի՝ Արտակը: Գասպարն ունեցել է 2 տղա՝ Ալեքը և Խաչատուրը: Ալեքն ունեցել է 3 աղջիկ, իսկ Խաչատուրը՝ 7 տղա՝ Գուրգեն, Բաբկեն, Մայիս, Սարգիս, Նորիկ, Զավեն, Վազգեն: Վազգենն ունեցել է 1 որդի՝ Արմենը: Բաբկենն ունեցել է 1 որդի՝ Գևորգը: Ստեփանն ունեցել է 2 տղա՝ Ներսեսը և Մաթոսը: Ներսեսը ժառանգ չի ունեցել, իսկ Մաթոսն ունեցել է 4 ժառանգ՝ Վարանգյուլ, Մամիկոն, Մանվել և Գևորգ: Վարանգյուլն ունեցել է 2 որդի՝ Ստյոպան և Շեկոն: Շեկոն ունեցել է 1 որդի՝ Վարդանը, իսկ Ստյոպան՝ 4 որդի՝ Անդրանիկը, Արմենը, Տիգրանը, Արսենը: Մամիկոնն ունեցել է 3 որդի՝ Մարզպետը, Գևորգը և Ավետիքը: Մարզպետն ունեցել է 1 տղա՝ Գոռը: Գևորգը, որը բնակվում է գյուղում, նախկին ոստիկան է, ով հիմա զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով, ունի 2 որդի՝ Կարենը և Արմենը, ովքեր բնակվում են ՌԴ –ում: Ավետիքն ունի 1 որդի՝ Վարդանը, ով զոհվել է բանակում: Մանվելն ունեցել է 2 որդի՝ Արայիկը և Մաթոսը: Մաթոսն ունեցել է 1 որդի՝ Մանվելը: Արայիկն ունեցել է 1 որդի՝ Հակոբը: Առաքելն ունեցել է 4 որդի՝ Մկրտիչը, Արշակը, Հովհաննեսը, Հայրապետը: Մկրտիչն ունեցել է 2 որդի՝ Ասատուր և Խաչիկ: Արշակն ունեցել է 2 որդի՝ Մկրտիչ, Ասպատուր: Մկրտիչը ժառանգ չի ունեցել, իսկ Ասպատուրն ունեցել է 2 ժառանգ՝ Գառնիկը և Մկրտիչը. վերջինիս կոչել է եղբոր անունով: Հովհաննեսն ունեցել է 5 որդի՝ Վասի
լը, Արտուշը, Պարույրը, Ռազմիկը, Իվանը: Վասիլն ունեցել է 2 որդի՝ Շահենը և Սերյոժան: Շահենը բնակվում է գյուղում, աշխատում է գազի հիմնարկում, ունի 1 որդի՝ Շիրակը, ով բնակվում է Երևանում: Սերյոժան ունի 2 որդի՝ Գնելը և Արտակը: Արտուշն ունեցել է 2 որդի՝ Գևորգը և Բորիսը: Գևորգը ժառանգ չունի, իսկ Բորիսն ունի 3 որդի՝ Վահրամ, Վահան, Վահագն: Պարույրն ունեցել է 2 որդի՝ Մերուժանը և Հայկը: Մերուժանն ունի մեկ որդի՝ Պարույրը, Հայկը՝ 1 որդի՝ Հովհաննեսը: Ռազմիկն ունեցել է 2 որդի՝ Մանուկ և Լարվենտ: Մանուկն ունեցել է 1 որդի՝ Արտյոմը: Իվանն ունեցել է 5 որդի՝ Հովհաննեսը, Հայրապետը, Մկրտիչը, Հակոբը, Արայիկը: Ավետիսն ունեցել է 4 ժառանգ ՝ Խաչատուրը, Հակոբը, Մանուկը, Սարգիսը: Հակոբն ունեցել է 3 որդի՝ Մեխակը, Գվիդոնը, Հայկարամը, Սարգիսը: Մեխակն ունեցել է 6 որդի՝ Գառնիկ, Իշխան, Աշոտ, Վարդան, Վանիկ, Վահան: Իշխանն ունեցել է 1 որդի՝ Վալոդը: Աշոտն ունի 1 որդի՝ Սարգիսը: Գվիդոնը երկար տարիներ աշխատել է գյուղապետարանում, ունեցել է 3 որդի՝ Սաշա, Լյովա, Միշա: Սաշան ունեցել է 2 որդի՝ Հակոբը և Գևորգը: Հակոբը ապրում է գյուղում, մասնագիտությամբ քարտաշ է: Գևորգը ապրում է ՌԴ – ում: Լյովան ունեցել է 1 որդի՝ Արմենը: Միշան ունեցել է 1 որդի՝ Գագիկը: Հայկարամը ունեցել է 2 որդի: Մանուկն ունեցել է 1 որդի՝ Եղիշը: Եղիշը ունեցել է 3 որդի՝ Մաքսել, Ռաֆիկ, Հենդո: Ռաֆիկը ունեցել է 2 որդի՝ Արտակը և Արայիկը: Հենդոն ունեցել է 2 որդի՝ Ահարոնը և Արմանը: Ահարոնը ապրում է ՌԴ – ում, իսկ Արմանը՝ գյուղում: Սարգիսը ունեցել է 1 որդի՝
Բառեղամը, ով պատերազմից չի վերադարձել: Խաչատուրն ունեցել է 5 որդի՝ Վանո, Թաթոս, Արտուշ, Երվանդ, Գարեգին: Վանոն ունեցել է 3 որդի՝ Հրայրը, Ավետիքը, Մերուժանը: Հրայրը բնակվում է գյուղում, ունի 2 որդի՝ Սևակը և Վահագնը: Սևակը բնակվում է գյուղում, աշխատում է գյուղապետարանում: Վահագնը բնակվում է ՌԴ – ում: Մերուժանը ունեցել է 1 որդի՝ Վանիկը: Նա բնակվում է ՌԴ – ում: Ավետիքն ունեցել է 2 որդի՝ Արմենը և Արտյոմը: Թաթոսն ունեցել է 1 որդի՝ Պարգևը, ով բնակվում է ՌԴ – ում, ունի 2 որդի՝ Գնելը և Գարիկը, նրանք ևս ապրում են ՌԴ – ում: Արտուշը ունեցել է 2 որդի ՝ Թորգոմը և Ֆելիքսը: Թորգոմն ունեցել է 1 որդի՝ Արթուրը: Ֆելիքսն ունեցել է 1 որդի՝ Խաչիկը: Երվանդն ունեցել է 3 որդի՝ Վարդանը, Ռաֆիկը, Գագիկը: Վարդանը բնակվում է գյուղում, ունի 2 որդի՝ Հարությունը և Հակոբը, նրանք ևս բնակվում են գյուղում: Ռաֆիկն ունեցել է 1 որդի՝ Գևորգը, նրանք բնակվում են ՌԴ– ում: Գագիկն ունեցել է 2 որդի՝ Երվանդը և Կարենը: Գարեգինն ունեցել է 5 որդի՝ Արամայիս, Թորգոմ, Վազգեն, Արարատ, Կոլյա: Արամայիսն ունեցել է 2 որդի՝ Վարուժանը և Արմենը: Վարուժանը մահացել է, իսկ Արմենը բնակվում է գյուղում: Վաչոն ունեցել է 1 որդի՝ Սարգիսը, ով բնակվում է գյուղում: Վազգենն ունեցել է 2 որդի՝ Անդրանիկը և Արթուրը: Արարատն ունեցել է 3 որդի՝ Աշոտը, Տիգրանը, Վարդանը: Աշոտն ունեցել է 1 որդի՝ Արարատը: Տիգրանն ունեցել է 3 որդի՝ Գևորգը, Մուշեղը, Հայկը: Վարդանն ունեցել է 2 որդի՝ Գարիկը և Խաչատուրը: Կոլյան ունեցել է 3 որդի՝ Մհերը, Ռուբիկը, Սամվելը: Սամվելն ունեցել է 3 որդի՝ Սրապիվոնը, Օհանը, Եղիազարը: Օհանն ունեցել է 4 որդի՝ Խաչատուրը, Գորգին, Թորգոմը, Արսենը: Խաչատուրն ունեցել է 1 որդի՝ Ռազմիկը: Գորգին ունեցել է 2 որդի՝ Միշան և Հրանտը: Միշան ունեցել է 2 որդի՝ Պարգևը և Գորգին: Պարգևը բնակվում է գյուղում: Հրանտն ունեցել է 1 որդի՝ Արմենը: Թորգոմն ունեցել է 2 որդի՝ Սամվելը, Մանվելը: Արսենը՝ 2 որդի՝ Վազգեն, Զավեն: Զավենն ունեցել է 2 որդի՝ Արսենը, Լյովան: Լյովան ունեցել է 2 որդի՝ Վազգենը և Զավենը: Եղիազարն ունեցել է 2 որդի՝ Հայրիկը և Բենոն: Հայրիկն ունեցել է 1 որդի՝ Պարգևը: Յաղուբի տոհմը շատ մեծ է: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են շատերը, նրանցից շատերը չեն վերադարձել: Ոմանք հասել են մինչև Բեռլին: Ազգում կան շատ շնորհալիներ, ովքեր իրենց ներդրումն ունեն հայրենիքի զարգացման գործում: Նրանցից շատերը հեռացել են գյուղից և բնակություն հաստատել Հայաստանի տարբեր բնակավայրերում և Ռուսաստանում:

Մարիամ Մանուկյան 10-րդ դասարան

 

volodya
volodya
volodya
arman
arman
arman

Վոլոդյա Այվազյան    Արման Առաքելյան

Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները շնորհավորում են նույն դպրոցի շրջանավարտներ, այժմ Հայոց բանակի զինվորներ Վոլոդյա Համլետի Այվազյանին և Արման Վոլոդյայի Առաքելյանին ծննդյան օրվա առթիվ:
Մենք հպարտ ենք, որ մեր գյուղացիները պատվով են կատարում իրենց պարտքը, ցանկանում ենք անփորձանք ծառայություն և բարի վերադարձ:

 

futbol
futbol
futbol
2019 թվականի հունիսի 21-ին ՀՖՖ ակադեմիայում անցկացվեց աղջիկների ֆուտբոլային մրցաշար, որին մասնակցում էին GOALS–ի առաջնություններից առաջին տեղ գրաված ութ մարզերը ներկայացնող թիմերը։ Գեղարքունիքի մարզը ներկայացրեց Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի աղջիկների ֆուտբոլի թիմը։ GOALS հասարակական կազմակերպության նախագան Լորիկ Հարությունյանը նշեց, որ իրենք ներկայացնում են հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում կամ GOALS հասարակական կազմակերպությունը, որը հիմնադրվել է 2016 թվականին, և որի նպատակն է՝ աղջիկների համար ստեղծել ֆրւտբոլային խմբակներ և առաջնություններ Հայաստանում, մանավանդ՝ մարզերում։ GOALS–ի շրջանակներում ֆուտբոլ են խաղում 12-17 տարեկան 754 աղջիկ։ Նպատակն է՝ աջակցել և հնարավորություն տալ աղջիկներին՝ խաղալ ֆուտբոլ։ Լորիկ Հարությունյանը նշեց, որ ունեն ամառային ճամբարներ, ուսուցողական վերապատրաստման դասընթացներ, որոնք սովորեցնում են սոցիալական խնդիրներ լուծել սպորտի միջոցով։ Մրցաշարին մասնակցեցին 96 խաղացողներ, ովքեր մրցեցին GOALS –ի տարվա մրցանակի համարի։ Մրցաշարային հաշվարկում Գեղարքունիքի աղջիկների ֆուտբոլի թիմը զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը։

 

kenguru
kenguru
kenguru
Ամփոփվեցին 2018-2019 ուստարվա «Մեղու» և «Կենգուրու» մրցույթի արդյունքները։ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցն արդեն հինգ տարի մասնակցում է վերոնշյալ մրցույթներին, և դպրոցի աշակերտներից շատերը դարձել են մրցանակակիրներ։ Այս տարի մրցույթին վաստակած միավորներով, լրացուցիչ թեստավորման և անհատական զրույցների արդյունքներով 11-րդ դասարանի աշակերտուհի Լուսինե Գրիգորյանը
ճանաչվեց «Մեղու» մրցույթի հաղթող, իսկ 8-րդ դասարանի աշակերտուհի Մերի Գրիգորյանը՝ լավագույն մրցանակակիր և «Մեղու», և «Կենգուրու» մրցույթներից։ 2019 թվականի հունիսի 18-ին Գավառի ավագ դպրոցում տեղի ունեցավ մրցանակաբաշխություն, որտեղ մեր աշակերտները ստացան իրենց մրցանակները։

mexu
mexu
mexu

 

qnnutyun
qnnutyun
qnnutyun

Մեկնարկեցին 2018-2019 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական, միասնական և կենտրոնացված քննությունները 9րդ և 12-րդ դասարանների և գիտելիքների ստուգումները 4-րդ դասարանում՝ «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկաներից։ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի թվով 22 աշակերտներ կենտրոնացված քննություն հանձնեցին «Հայոց լեզու» առարկայից։ Քննական կենտրոն էր ընտրվել Սարուխանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Մեր աշակերտները չունեցան անբավարար գնահատականներ։ 9-րդ դասարանցիներն իրենց դպրոցում ավարտական քննություններ հանձնեցին «Ֆիզկուլտուրա», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Բնագիտություն» /Ֆիզիկա, Աշխարհագրություն, Կենսաբանություն/, «Օտար լեզու» /ռուսերեն, անգլերեն/, առարկաներից։ 12-րդ դասարանի աշակերտները պետական ավարտական քննություններ հանձնեցին «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն» առարկաներից։ Դպրոցի աշակերտների քննական արդյունքները դրական են։ 12-րդ դասարանի աշակերտներից երկուսը՝ Սերգեյ Աբրահամյանը և Արամայիս Ավետիսյանր, մասնակցեցին նաև միասնական քննություններին

 

hamaynapatker
hamaynapatker
hamaynapatker

 

Հարգելի՚ համագյուղացիներ, Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի «1+1» դպրոցական թերթին տրված ձեր հարցազրույցները մեր դպրոցականների համար ինքնահաստատման դաս են, որով մեր երեխաները ձեր կողմից տրված նյութերը շարադրում են իրենց հայացքների և ընկալումների շրջանակում, ավելի համառոտ ձևով: Մենք ներողություն ենք խնդրում, եթե չենք մանրամասնում այն, ինչի մասին մանրամասն խոսել եք դուք: Հարգանքով՝ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի «1+1» դպրոցական թերթի խմբագրություն:

 

 

 


2019 թվականի հուլիսի 16-ին մեր թերթի կողմից կազմակերպվելու է ,,Աշխարհը իմ աչքերով,, խորագիրը կրող մարզային լուսանկարչական մրցույթցուցահանդես: Ժուրիի կողմից ընտրված լավագույն լուսանկարը կարժանանա մրցանակի: Ցանկացողները կարող են դիմել՝ ,,Հայստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոց ,,ՊՈԱԿ խորհրդին: Հեռախոս` 093 91 96 58

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ Հասցե՝ Գարեգին Նժդեհի փ. 1 Փոստային դասիչ՝ 1207 Թողարկման օրը՝ 27. 06. 2019 թ.

Խմբագիր և համարի պատասխանատու՝ Ռոզա Հակոբյան Տպաքանակը՝ 500 Հեռախոս՝ 093919658: Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։