Հրատարակումներ
Սեպտեմբեր 2019 թերթ № 7
ԱԶԱՏ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ
Մեր զրուցակիցը բժիշկ Ազատ Ենգիբարյանն է: Նա ծնվել է 1942 թվականի հունվարի 5-ին, Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում: 1948- 1958 թվականներին սովորել և ավարտել է Սարուխանի միջնակարգ դպրոցը՝ գերազանցությամբ, իսկ 1964-1970 թվականներին՝ Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը՝ գերազանցությամբ. եղել է լենինյան կրթաթոշակառու: Մոսկվայում պաշտպանել է գիտական թեզ. եղել է կենսաբանության ամբիոնի դոցենտ, պրոֆեսոր, գիտական քարտուղար, իսկ 1993-ից մինչև օրս՝ տնտեսական բժշկության խորհրդի անդամ: Ստացել է ԵՊՀ երկու ոսկե մեդալ, ՀՀ ԿԳ նախարարության մեդալ:
-Ո՞րն է լավ մասնագետ դառնալու գրավականը:
-Նախ՝ պետք է ընդունակություն, ձգտում դեպի նպատակը, սովորելու ձգտում և բավարար պայմաններ: Հիմա, ցավոք, պայմաններ չունենալու պատճառով գյուղի շատ երեխաներ չեն կարողանում ուսում ստանալ, թեկուզ ունեն լավ ընդունակություններ:
-Դուք Ձեզ համարո՞ւմ եք լեռնեցի:
-Իհարկե, ես կարոտ եմ այստեղի ամեն մի քարի, ամեն մի ծաղկի, ամեն մի տան, ամեն մի փողոցի: Երբ նայում եմ այս շքեղ բնությանը, մանկանում եմ, նորից վերադառնում եմ մանկություն:
-Ո՞րն է Ձեր կյանքի երջանկության ուղին:
- Այն այնքան բազմիմաստ է, որ ոչ ոք չի կարող պատասխանել: Երջանկություն է, երբ մարդը պիտանի է իր ազգին, իր հարազատներին, իր ուսանողներին:
-Դուք Ձեզ համարո՞ւմ եք հայրենասեր մարդ:
-Գիտեք, հայրենասիրությունն էլ հարաբերական հասկացություն է, մեկը հայրենասիրություն ասելով հասկանում է հայրենիքի պաշտպան լինելը, մեկը՝ գիտնական լինելը, խոշոր նվաճման հասնելը, իր ազգին, իր հայրենքին նվիրված լինելը: Ես տարբեր երկրներում հանդես եմ եկել գիտական զեկուցումներով, իմ միջոցով ճանաչել են հայկական բժշկությունը. դա էլ եղել է իմ հայրենասիրական քայլը:
-Ինչպե՞ս ընտրեցիք բժշկի մասնագիտությունը:
-Քույրս որոշել էր ընդունվել բժշկական հա- մալսարան, որպեսզի նա մենակ չգնար քաղաք, ես էլ որոշեցի ընդունվել նույն համալսարան: Այնպես ստացվեց, որ քույրս չընդունվեց, իսկ ես ընդունվեցի և նպատակադրվեցի դառնալ լավ բժիշկ:
-Դուք կցանկանայի՞ք Ձեր թոռներին տեսնել այդ ոլորտում:
-Շատ կցանկանայի, եթե ծուլություն չանեն, երազանքս կիրականանա:
- Ինչպիսի՞ն է աշխարհը Ձեր աչքերով:
-Աշխարհ ասելով՝ մենք նկատի ունենք մեր երկրագունդը, որը տիեզերքի մի փոքրիկ մասնիկն է, մի փոքրիկ գնդի վրա բնակվող էակներ ենք՝ ստեղծված Աստծո կողմից, և աշխարհը մի- ասնական է, երկրագունդը բոլորիս է պատկանում: Աստված չանի՝ մի աղետալի դեպք լինի՝ թե՜ բնական, թե՜ արհեստական, բոլորս ենք տուժելու, այնպես որ աշխարհը մեր տունն է մեծ մասշտաբով, մենք աշխարհի մի փոքրիկ հատվածում, մեր պատմական Հայաստանի փշրանքի վրա գոյատևում ենք:
-Մարդկային հատկանիշների մեջ ի՞նչն եք ամենաշատը գնահատում:
- Անկեղծությունը, ազնվությունը, նվիրվածությունը:
- Արդյո՞ք Ձեր կինը Ձեր հենարանն է:
-Եթե մի ընտանիքում ենք ապրում, եթե նա հո- գում է իմ հագնելը, ուտելը, իմ հանգիստը, դա նշանակում է, որ հենարան է, իսկ գիտական իմաստով՝ ոչ, թեև միասին ենք աշխատում, բայց ես հենվում եմ իմ սեփական գիտելիքների վրա:
- Ինչպե՞ս եք ընդունում այն փաստը, որ գրքերի փոխարեն համակարգչից են տեղեկություն ստանում:
-Կամա թե ակամա կյանքը ընթանում է նոր տեխնոլոգիաների վերընթացի ուժով, դա ենթադրում է, որ դրանք հիմա մեր կյանքի անբա- ժան մասնիկն են, և մենք չենք կարող գոյություն ունենալ առանց դրանց, բայց գիրքը անփոխարինելի է դաստիարակելու, մտածողություն ձևավորելու գործում:
-Ի՞նչ խորհուրդ կտաք մեր աշակերտներին:
-Նվիրվեն, չծուլանան, շատ գրքեր կարդան, ունենան նպատակ. անհասանելի ոչինչ չկա, ամեն մեկը պետք է ձգտի, եթե ձգտեց, ինչոր բանի կհասնի:
-Ես երկար ժամանակ աշխատել եմ ուսանողների հետ, նոր սերնդից գոհ եմ, ժամանակները փոխվել են, փոխվել են որոշ մոտիվացիոն հասկացողություններ, և հնա- րավոր է, որ փոխվում են մարդկանց արժեքները։ Ես կուզենայի դիմել ծնողներին։ Հարգելի՚ համագյուղացիներ, մեր երիտասարդ սերնդի հիմնական արժեքներ, փոխանցողները մենք ենք՝ ծնողներս։ Երբ ասում են , որ փողոցն է դաստիարակում, դա էլ ենք մենք, ուսուցիչներն էլ ենք մենք։ Երբ երեխան դառնում է չափահաս, եղեք անկեղծ նրանց հետ, երեխային մանկուց սովորեցրեք հարգել ուրիշի աշխատանքը, ընդունել, որ հարևանի երեխան կարող է լինել ավելի խելոք, ուրախացեք հարևանների, բարե- կամների և համագյուղացիների հաջողության համար։ Ձգտել մտնել մրցակցության մեջ բարի իմաստով։ Դաստիարակեք աշխատասեր երեխաներ, սիրեք բնությունը։ Հարգեք արժանի թշնամուն, ընդունեք, որ նրանք մեզանից ոչնչով չեն տարբերվում , ձեր արածը չպետք է հակասի բնության օրենքին, միայն այդ դեպքում մենք կունենանք զարգացած երկիր և արժանապատիվ քաղաքացիներ։ Շնորհակալություն ենք հայտնում Ազատ Են- գիբարյանին հարցազրույցի համար, ուրախ ենք, որ նա մեր համագյուղացին է։ Երբ հրաժեշտ էին տալիս Ազատ Ենգիբարյանին, նա իր խորհրդավոր ժպիտով կարծես ասում էր՝ սովորելով և աշխատասիրությամբ արդյունքի կհասնեք։
Ռոզա Հակոբյան
ՄԵՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ
ՎԱՐԱԶԴԱՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
2019 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ պատգամավոր ՎարազդատԿարապետյանն այցելեց Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնք։ Նա հանդիպեց համայնքի բնակիչների հետ, լսեց համայնքին վերաբերող հիմնա- հարցեր, որոնք ներառում էին գյուղատնտեսությունից մինչև դպրոցի շենքի արդիականացում։ Հանդիպումից հետո Վարազդատ Կարապետյանը պատասխանեց Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի ,1+1ե թերթի խմբագրի հարցերին։ Վարազդատ Կարապետյանը ծնվել է 1974 թվականի ապրիլի 11- ին, ՀԽՍՀ Սևանի շրջանի Սևան քաղաքում: 1996 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի միջազգային տնտեսական հարաբերությունների բաժինը, այնուհետև՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու է, բազմաթիվ գիտական հոդվածների և հետազոտությունների հեղինակ: 1995-1996 թվականներին աշխատել ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես դրամավարկային քաղաքականության վարչության տնտեսագիտական հետազոտությունների և վճարային հաշվեկշռի վերլուծության բաժնի մասնագետ, ապա՝ նախագահի օգնական: 1996-1997 թվականներին եղել է Մոսկվայի «Միռ նա զեմլե» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն, 1997-1999 թվականներին՝ Մոսկվայի «Տեխնո–ԱՍ» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն: 1999-2000 թվականներին զբաղեցրել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Գավառի տեղական գանձապետական բաժանմունքի պետի, 2000-2002 թվականներին՝ «Հայագրոբանկ» ՓԲԸ-ի Գավառի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը: 2003 թվականին դարձել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առևտրաարդյունաբերական պալատի խորհրդատու: Աշխատել է «Հայկական Կարիտաս» կազմակերպությունում, Գավառի պետական համալսարանում, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունում (GIZ), Atos Consulting ընկերությունում: 2011-2012 թվականներին եղել է ՀՀ վարչապետի խորհրդական: 2012 թվականի հունվարից մինչև 2014 թվականի հունիսը ղեկավարել է «Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը: 2014 թվականի հուլիսին նշանակվել է Տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ: 2017 թվականի հուլիսից զբաղեցրել է ՀՀ տարածքային կարավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը: Վարազդատ Կարապետյանը 2018 թվականի մայիսի 1-ին հրաժարական տվեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարի պաշտոնից և հայտարարեց համաժողովրդական շարժմանը միանալու իր որոշման մասին։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ից ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցության դաշինքի թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Հարց- Ո՞րն է այսօր մեր հիմնական խնդիրը պետության մեջ, ինչպիսի՞ն է դպրոցի դերը զարգացած տեխնոլոգիաների այս դարում,և արդյո՞ք կարևորվում է գիրքը:
Պատասխան- Կրթությունը ճգնաժամ է ապրում աշխարհում, նաև՝ Հայաստանում: Հայաստանը եզակի մեծ հնարավորություն ունի՝ դառնալու աշխարհում նոր կրթական տեխնոլոգիաների մատակարար, եթե դիտարկենք, թե ինչպիսի նոր մեթոդներ և տեխնոլոգիաներ են ծնվում Հայաստանում. դրանք «Արմաթ» լաբորատորիաներն են, «Թումո» երեխաների ստեղծագործական սմարթ կենտրոնները: Կրթական համակարգի հիմնական նպատակը մարդուն աշխատանքի և կրթության միջոցով երջանկություն պարգևելն է, և մեր դպրոցները առաջին հերթին պետք է դառնան այն աղբյուրները, որտեղից տարածվում է կրթությունը: Շատ կարևոր էր գրքի մասին հարցը: Ինչքան էլ որ զարգանում է էլեկտրոնային գրականությունը, էլեկտրոնային աշխարհը, բայց չպետք է մոռանանք, որ դրանք մի «մազից» են կախված, ինտերնետը մի «մազից» է կախված, և մշտապես այդ վտանգը կա, որը օրերից մի օր չի լինելու, հետևաբար այդ մարդը, որը ապրում է ժամանակակից աշխարհում, ու թվում է, թե ինտերնետից ու թվային տեխնոլոգիաներից այն կողմ էլ ոչինչ չկա, մարդը պետք է կարողանա դիմակայել, դիմանալ և ապրել այն աշխարհում, որը չունի ինտերնետ, և մեր երեխաները պետք է դա սովորեն, և շատ լավ է, որ գյուղում ապրող երեխան դա արդեն ներքուստ գիտի, որովհետև իր մեջ բնական զարգացում կա, երբևէ չպետք է կրթությունը բնական զարգացմանը դեմ գնա, դա կլինի ամենամեծ խնդիրը, այսինքն՝ եթե կրթությունը մարդու մեջ սկսեց ոչնչացնել բնական բարոյականությունը, կնշանակի, որ կրթությունը խավար է բերում, ոչ թե լույս, իսկ մենք հնուց կրթությանը լուսավորություն ենք ասում: Ժամանակակից կրթությունը սկսել է խավար բերել։ Երբ երեխան կամ ծնողը մասնագիտություն է ընտրում՝ ելնելով փողից, նշանակում է, որ մարդը իրեն ստորացնում է: Հ-Ի՞նչն եք գնահատում մարդ տեսակի մեջ:
Պ- Ամենակարևորը՝ մարդը գիտակցի, որ ինքը մարդ է, որովհետև եթե գիտակցումը կա, պաշտոնը, մասնագիտությունը, մնացած ամեն ինչ այնքան փոքր է այդ մարդ ասածի մեջ, որ չի կարող մարդուն բարձրացնի կամ իջեցնի, այսինքն՝ եթե մարդը գիտակցում է, որ մարդ է, նշանակում է, որ նյութական աշխարհը չի կարող փոխել իրեն, դարձնել ավելի հպարտ կամ ավելի ստորադասված: Բոլոր մարդիկ հավասար են, բոլորս հավասար ենք՝ անկախ զբաղեցրած դիրքից և այլնից, հենց որ մարդը դիրքից կախված փոխեց իր պատկերացումը մարդու մասին, նշանակում է, որ ինքը ստորադասեց իրեն փողին, պաշտոնին, ինքը խոնարհվեց փողի և պաշտոնի առաջ, սրանից ավելի մեծ ստորացում մարդկային էության մեջ չի կարող լինել:
Հ-Ձեր կյանքում ո՞վ է ամենամեծ ուսուցիչը:
Պ-Ուսուցիչներ շատ եմ ունեցել, ումից և սովորել եմ, հիմա էլ սովորում եմ, բայց ամենամեծ ուսուցիչս բնությունն է, ես բոլորից եմ սովորում, անգամ իմ փոքր աղջիկներից:
-Ի՞նչ դեր ունի ուսուցիչը մարդ կերտելու գործում։ Արդյո՞ք կարևոր են ուսուցիչնե- րի վերապատրաստման դասընթացները։
-Ուսուցիչը պետք է լինի մարդու ընկերը, պետք է ապրի մարդու հետ, ոչ թե «ես ուսուցիչ եմ, պետք է ասեմ, դու լսես»։ Նա կյանքի օրինակ է, մենք պետք է տեսնենք նրա օրինակը և սովորենք։ Հնարավոր չէ սովորել գրքից լսելով, կարդալով, այլ սովորում են ապրելով, վարքագիծը ընդօրինակելով։ Ամբողջ բազմազանության մեջ պետք է սովորես, տանես քո մեջ, ապրես դրանով։ Եթե գիտե- լիքը հիշես, ուրեմն դա թիվ է, ոչ թե ապրում։ Դրական եմ վերաբերվում ուսուցիչների վերապատրաստման գործընթացին և կարծում եմ, որ ուսուցիչները պետք է վերապատրաստվեն երեխաների հետ աշխատելու մեթոդների մա- սով։ Մենք ունենք լավ մաթեմատիկներ, ֆիզիկներ, կենսաբաններ, բայց նրանց կրթական արժեքը շատ ցածր է, եթե չգիտեն երեխայի հետ ճիշտ առնչվել։
Հ- Կա՞ ինչ-որ բան, որից Դուք վախենում եք։
Պ- Այո՚, վախենում եմ բարձրությունից։
Հ- Ի՞նչն եք կարևորում մարդու արժեհամակարգում։
Պ- Մարդու կարևորագույն արժանիքներից են հայրենասիրությունը, ազատասիրությունը, սերը դեպի բնությունը. չէ՞ որ բնությունը արտացոլում է մարդու վարքագիծը։
Հ- Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին։
Պ- Ցանկացած պետության զարգացման նախադրյալը կրթված հասարակության առկայությունն է, ուստի հորդորում եմ հատկապես մեր երիտասարդ ընթեցողներին, նվիրվել կրթությանը, չտարվել ժամանակակից ոչ մնայուն, հաճախ ձևական ապրելակերպով։ Մենք սովոր էինք, երբ ԱԺ պատգամավորին տեսնում էինք միայն ընտրությունների ժամանակ՝ այն էլ լավագույն դեպքում։ Երբ զրուցեցինք պա Կարապետյանի հետ, զգացինք այն էներգետիկան, որ նա ունի մարդկանց հետ շփվելիս։ Մենք պետք է դառնանք պրոֆեսիոնալ զինվորներ, ուսուցիչներ, գյուղատնտեսներ, շինարարներ, որպեսզի զարգացնենք մեր հայրենիքը և կարողանանաք օգնել մեր պատգամա- վորներին ընդունել պետականամետ օրենքներ։ Շնորհակալություն ենք հայտնում Վարազդատ Կարապետյանին հարցազրույցի համար և ցանկանում ենք, որ միշտ ընթերցի մեր թերթը։
Հարցազրույցը վարեց Ռոզա Հակոբյանը
ԻՄ ՈՒՍՈՒՑԻՉԸ
Ես կյանքում ունեցել եմ բազմաթիվ ուսուցիչներ, ովքեր ուսուցանել են ու կրթել, բայց կյանքի ուսուցիչը հենց ինքը՝ կյանքն է: Ճիշտ է, դեռ մանկուց մեզ դաստիարակում են մեր ծնողները, բայց մարդն իր ապրած կյանքից է դասեր քաղում ու կյանքի աստիճաններով վեր բարձրանում: Կյանքի հատվածներից, անակնկալներից, ապրածի լավ ու վատ օրերից է մարդը սովորում ճիշտ գնալ առաջ: Կյանքն այնքան առեղծվածային է, տարօրինակ ու միևնույն ժամանակ այնքան գունավոր, որ չգիտես, թե որ պահին ինչ կմատուցի՝ մի լավ ապտակ կտա, որ սթափ ապրես: Ինչպես թոթովախոս մանկիկն է դժվարանում բառերն արտասա- նելիս, այդպես էլ նոր կյանք մտած մարդն է դժվարանում առաջ քայլելիս: Անհատը պետք է ունենա իր սեփական «ես»-ը ու առաջնորդվի դրանով: Ամեն մի «ես» մի առանձին անհատականություն է: Անկախ ամեն ինչից, յուրաքանչյուր ոք պարտավոր է իրեն բաժին հասած բախտի ու կյանքի առաջ կանգնել ուժեղ ու բաց ճակատով: Սովորել ու սովորեցնել ապրել ազ- նիվ, շիտակ, գրասիրտ ու բարի, քանզի Աստծու կամքն է լինել այդ- պիսին: Աստված սեր է ու սիրում է ամենքին:
Գանձակի N2 միջն. դպրոցի աշակերտուհի Այվազյան Ռոզա
ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ
Սարգիս Հարոյան Աբրահամ Այվազյան
Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները շնորհավորում են նույն դպրոցի շրջանավարտներ, այժմ հայոց բանակի զինվորներ Աբրահամ էդվարդի Այվազյանին և Սարգիս Նորիկի Հարոյանին ծննդյան օրվա առիթով: Մենք հպարտ ենք, որ մեր գյուղացիները պատվով են կատարում իրենց պարտքը հայրենիքի հանդեպ:
ԱՄԱՌԸ
Մերի Գրիգորյան
Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ
Մնոները /ինչպես գյուղում նրանց անվանում են /գաղթել են Արևմտյան Հայաստանի Ռշտունիք գավառից, 1820-ական թվականներին, և բնակություն հաստատել Նոր Բայազետի / Գավառի/ շրջանի Բաշքենդ /այժմ՝ Գեղարքունիք/ գյուղում: Մհերը ունեցել է 2 որդի՝ Սարգիսը և Գրիգորը: Սար- գիսը ունեցել է մեկ որդի՝ Աղաջանը /Սիսյան/: Գրիգորը ունեցել է երեք որդի՝ Տոնեն, Մուրադը և Պետրոսը: Մուրադը ունեցել է երկու որդի՝ Գվիդոնը և Գեղամը: Գեղամը ունեցել է երկու որդի՝ Գրետը և Նորիկը: Գրետը ունեցել է մեկ որդի՝ Գեղամը: Նորիկը ունեցել է երեք որդի՝ Ռուբիկը, Աշոտը և Խոսրովը: Խոսրովն ունեցել է մեկ որդի ՝ Արմանը: Պետրոսը ունի մեկ որդի՝ Արտաշը: Արտաշը ունեցել է երեք որդի՝ Հակոբը, Մկրտիչը, և Վալոդը: Հակոբը ունի մեկ որդի՝ Ռազմիկը: Ռազմիկը ունի երկու որդի՝ Հակոբը և Սամվելը: Հակոբը ունի մեկ որդի՝ Ռազմիկը: Սամվելը ունի երկու որդի՝ Ռոմանը և Նարեկը: Մկրտիչը զոհվել է բանակում: Վալոդը ունի երեք որդի՝ Պապինը, Թորգոմը և Սամվելը: Պապինը ունի մեկ որդի՝ Կարենը: Թորգոմը ունի երկու որդի՝ Արտաշը և Արմանը: Սամվելը ունի մեկ որդի՝ Վոլոդյան: Խաչատուրը ունեցել է չորս որդի՝ Սամսոնը, Ղազարը, Մխոն և Հակոբը: Ղազարը ունեցել է մեկ որդի՝ Բե- գը: Բեգը ունեցել է հինգ որդի՝ Ջանիբեկը, Դերենիկը, Սարգիսը, Թորգոմը և Գորգին: Սարգիսը ունեցել երկու որդի՝ Բեգը /Հովիկը/ և Վարդանը: Թորգոմը ունեցել է երեք որդի՝ Լյուդվիգը, Աշոտը և Ռուբիկը: Լյուդվիգը ունեցել է մեկ որդի՝ Սարգիսը: Ռուբիկն ունեցել է երկու որդի՝ Արամը և Արսենը: Հակոբը ունեցել է երեք որդի՝ Լևոնը Սահակը և Հակոբը: Հակոբը ունեցել է վեց որդի՝ Լիպարիտը, Արամայիսը, Ավետիսը, Արամը, Արտուշը և Անուշավանը: Արամայիսը ունեցել է երկու որդի՝ Աշոտը և Լևոնը: Լևոնը ունեցել է երեք որդի՝ Արմենը, Արմանը, Հայկը: Աշոտը ունեցել է մեկ որդի՝ Արամը: Լիպարիտը ունեցել է երկու որդի՝ Սերժիկը և էդիկը: Սերժիկը ունեցել է երեք որդի՝ Ահա- րոնը, Ատոմը և Արտյոմը: էդիկը ունեցել է մեկ որդի՝ Արթուրը: Արամը ունեցել է երկու որդի՝ Արարատը և Հակոբը: Հակոբը ունեցել է երկու որդի՝ Արամը և Գևորգը: Արտոն ունեցել է երեք որդի՝ Հուսիկը, Վա- նիկը, Հրանտը: Հուսիկը ունեցել է մեկ որդի՝ Ավիկը: Վանիկը ունեցել է երկու որդի՝ Տիգրանը և Դավիթը: Հրանտը ունեցել է երկու որդի՝ Արայիկը և Արտուշը: Անուշավանը ունեցել է հինգ որդի՝ Մեսրոպը, Սահակը, Ավետիսը, Սիրասուրը և Վեմիրը: Մեսրոպը ունեցել է մեկ որդի՝ Արթուրը: Սահակը ունեցել է մեկ որդի՝ Նարեկը: Վեմիրը ունեցել է երկու որդի՝ Արմենը և Արսենը: Արմենը ունեցել է մեկ որդի՝ Վեմիրը: Արսենը ունեցել է մեկ որդի՝ Անուշավանը: Մխոն ունեցել է երկու որդի՝ Սարիբեկը և Աղաբեկը: Աղաբեկը ունեցել է մեկ որդի՝ Հակոբը: Հակոբը ունեցել է երկու որդի՝ Սպարտակը և Մխոն /Մեխակը/: Սպարտակը ունեցել է մեկ որդի ՝ Մեխակը: Մանուկը ունեցել է երեք որդի՝ Սարգիսը, Սիրեկա- նը և Սոլոմանը: Սիրեկանը ունեցել է մեկ որդի՝ Պարգևը: Պարգևը ունեցեել է երկու որդի՝ Սայաթը և Ալբերտը: Սոլոմանը ունեցել է հինգ որդի: Հովհաննեսը ունեցել է երկու որդի՝ Վաղարշակը և Ավետիքը: Վաղարշակը ունեցել է երկու որդի՝ Էդիկը և Վանիկը: Էդիկը ունեցել է մեկ որդի՝ Անանիկը: Վանիկը ունեցել է երկու որդի՝ Էդիկը և Վաղարշակը: Խաչատուրը ունեցել է երկու որդի՝ Հակոբը և Մանվելը: Հակոբը ունեցել է երեք որդի՝ Ներսեսը, Յուրիկը և Նորիկը: Նորիկը ունեցել է մեկ որդի՝ Հակոբը: Մանվելը ունեցել է մեկ որդի՝ Սամվելը: Սամվելը ունեցել է մեկ որդի՝ Մանվելը: Արմենակը ունեցել է երկու որդի՝ Վանիկը և Աղվանը: Աղվանը ունեցել է հինգ որդի՝ Ռուբիկը, Վազգենը, Հուսիկը, Գուրգենը և Ժորան: Վազգենը ունեցել է երկու որդի՝ Ռադիկը և Արմանը: Ռուբիկը ունեցել է երկու որդի՝ Արմենը և Արտյոմը: Արմենը ունեցել է մեկ որդի՝ Արթուրը: Գևորգը ունեցել է երկու որդի՝ Բագրատը և Սենեքերիմը: Բագրատը ունեցել է երկու որդի՝ Գառնիկը և Ռազմիկը: Գառնիկը ունեցել է երեք որդի՝ Վարդանը, Սարգիսը և Խաչիկը: Սարգիսը ունեցել է մեկ որդի՝ Արմանը: Խաչիկը ունեցել է մեկ որդի՝ Բագրատը: Ռազմիկը ունեցել է երեք որդի՝ Ռուբիկը, Ռադիկը և Ռաֆիկը: Ռուբիկը ունեցել է երկու որդի՝ Ար- գամը և Ռազմիկը: Ռադիկը ունեցել է մեկ որդի՝ Բագ- րատը: Ռաֆիկը ունեցել է երկու որդի՝ Մեխակը և Ռուստամը : Սենեքերիմը ունեցել է վեց որդի՝ Գրիշը, Եղիշը, Արամայիսը, Հայկարամը, Վանուշը և Սարիբեկը: Գրիշը ունեցել է հինգ որդի՝ Վարազդատը, Արտակը, Ազատը և Հրանտը: Արամայիսը ունեցել է երեք որդի՝ Լյովան, Տարզանը և Աշոտը: Հայկարամը ունեցել է երկու որդի՝ Հարությունը և Մյասնիկը: Վանուշը ունեցել է երկու որդի՝ Արտակը, Սպարտակը և Ֆրունզը: Ֆրունզը ունեցել է մեկ որդի՝ Էդուարդը: Զոհրաբը ունեցել է երեք որդի՝ Անուշավանը, Սուրիկը և Մուշեղը: Սուրիկը ունեցել է մեկ որդի՝ Յուրիկը: Յուրիկը ունեցել է մեկ որդի՝ Սուրիկը: Սուրիկը ունեցել է մեկ որդի՝ Յուրիկը: Մուշեղը ունեցել է երեք որդի՝ Ալիկոն, Պարգևը, Ավետիքը: Ալիկոն ունեցել է երեք որդի ՝ Զոհրաբը, Գևորգը և Արտակը: Զոհրաբը ունեցել է մեկ որդի՝ Ալբերտը: Ալբերտը ունեցել է մեկ որդի՝ Դավիթը: Գևորգը ունեցել է մեկ որդի՝ Սարգիսը: Արտակը ունեցել է մեկ որդի՝ Մանուկը: Պարգևը ունեցել է երկու որդի՝ Մուշեղը/ Բախտոն/ և Մարատը: Մուշեղը ունեցել է մեկ որդի՝ Խաչիկը: Խաչիկը ունեցել է մեկ որդի՝ Մուշեղը: Մարատը ունե- ցել է մեկ որդի՝ Պարգևը: Ավետիքը ունեցել է մեկ որդի՝ Անուշավանը: Անուշավանը ունեցել է երեք որդի՝ Ավետիքը, Սերյոժան և Սերգեյը: «Մնոները», ինչպես նրանց անվանում են գյուղում, կրում են Գրիգորյան, Խա- չատրյան, Մանուկյան, Ավետիսյան և Պետրոսյան ազգանունները։
Սվետլանա Մանուկյան
ԱՄԱՌԸ ՄԵՐ ԳՅՈՒՂՈՒՄ
Հասմիկ Խաչատրյան
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ
Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի վոլեյբոլի տղաների հավաքա- կանը մարզիչ Հրայր Մովսիսյանի գլխավորությամբ ամենտարի մասնակցում է բազմաթիվ մրցույթների և գրավում պատվավոր տեղեր` արժանանալով մեդալների ու պատվոգրերի: Այս տարի մեր վոլեյբոլի հավաքականը մասնակցեց օգոստոսի 5-17 –ին Արցախում կայացած Համահայկական 7-րդ խաղերին: Առաջին խաղը Բյուրե- ղավանի հետ ավարտվեց մեր տղաների հաղթանակով: Ճիշտ է, այնուհետև մեր տղաները պարտություն կրեցին և դուրս մնացին հետագա պայքարից, բայց դա ամենևին էլ չընկճեց մեր վոլեյբոլիստներին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մրցել են պրոֆեսիոնալ թիմերի հետ: Ամեն դեպքում մարզիչ Հրայր Մովսիսյանը գոհ է իր թիմի խաղից և վստահեցնում է, որ հաջորդ խաղերին տղաները շատ ավելի լավ ելույթներ կունենան:
ԻՄ ԸՆԿԵՐ ԲԱՐԴԻՆ
Դպրոցի կողքին կանգնել է բարդին,
Տարիներ այդպես կանգնած է մնում,
Աշակերտներին միշտ ճանապարհում,
Բայց ինքը երբեք տեղից չի շարժվում:
Նրա ճյուղերին այդքան դուրալի,
Այստեղից այնքան աչքեր են նայել:
Հիմա էլ ես եմ կանգնել այս շեմին,
Այս իմ բարդին է` դպրոցի կողքին:
Միշտ մնալու ես դու այդպես կանգնած,
Ուղեկիցն ես դու այս հին դպրոցի:
Միգուցե այդպես դարերով մնաս,
Գեղեցիկ, դալար, դու այդտեղ կանգնած:
Գուցե դպրոցի մասին մոռանամ,
Սակայն տարիքս քեզ հետ անցկացրած
Երբեք, ինչ լինի, ես չեմ մոռանա,
Բարդի՚ իմ բարի, դու իմ ծերացած:
ԻՄ ՔՈՒՅՐԻԿ
Ես շատ ուրախ եմ այսօր,
Որ ունեմ քեզ, իմ անգին,
Որ դու կաս ու կլինես
Միշտ իմ սրտում, իմ քույրիկ:
Իմ հոգուն միշտ հարազատ,
Դու իմ կյանքի սրբություն,
Դու իմ կյանքի մի մասնիկ,
Վառված մի հուր իմ սրտում:
Իմ սրտում կա մի անկյուն,
Որ առանց քեզ դատարկ է,
Որ առանց քեզ, իմ քույրիկ,
Մենավոր ու տխուր է:
Դու տալիս ես ինձ նոր հույս,
Դու տալիս ես կյանքիս լույս:
Դու իմ քույրիկ թանկագին,
Ու սրբություն իմ անգին:
Գարսևան Սարգսյան
ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌԱՆ ԼԱՆՋԻՆ
Հասմիկ Ավետիսյան
Հասցե
Հարգելի՚ համագյուղացիներ, Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի «1+1» դպրոցական թերթին տրված ձեր հարցազրույցները մեր դպրոցականների համար ինքնահաստատման դաս են, որով մեր երեխաները ձեր կողմից տրված նյութերը շարադրում են իրենց հայացքների և ընկալումների շրջանակում, ավելի համառոտ ձևով: Մենք ներողություն ենք խնդրում, եթե չենք մանրամասնում այն, ինչի մասին մանրամասն խոսել եք դուք: Հարգանքով՝ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի «1+1» դպրոցական թերթի խմբագրություն:
Խմբագիր և համարի պատասխանատու՝ Ռոզա Հակոբյան Տպաքանակը՝ 500 Հեռախոս՝ 093919658: Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
«ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ Հասցե՝ Գարեգին Նժդեհի փ. 1 Փոստային դասիչ՝ 1207 Թողարկման օրը՝ 27. 09. 2019 թ.