ընտրացանկը

Դեկտեմբեր 2019 թերթ № 10

NUMBER IN PDF

gegh
gegh
gegh

     Սույն թվականի դեկտեմբերի 12- ին Գեղարքունիքի միջնակարգ դպրոց այցելեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Նա բաց դաս վարեց դպրոցում գործող ,Աժդահակե էկոակումբի և «1+1» թերթի լրագրողական խմբակում ընդգրկված աշակերտների հետ։ Բաց դասի ընթացքում մարզպետ Գնել Սանոսյանը զրույց ունեցավ աշակերտների հետ, խոսեց արդի աշխարհի բնապահպանական կարևոր հիմնախնդիրների և մարտահրավերների վերաբերյալ։ Նա իր գոհունակությունը հայտնեց, որ դպրոցում գործում է բնապահպանական խմբակ, որը միտված է հասարակությանը բնապահպանական դաստիարակություն տալուն։
         Գնել Սանոսյանը հանդիպեց նաև Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում գործող  «1+1» թերթի խմբագրակազմում ընդգրկված պատանի լրագրողներին։
Ծավալվեց հետաքրքիր զրույց, որի ընթացքում մարզպետը պատասխանեց պատանի լրագրողների բազմաբնույթ հարցերին՝ անդրադառնալով մարզի կրթական, մարզամշակութային, բնապահպանական և այլ ոլորտներին վերաբերող հարցերին։
Նա իր ներածական խոսքում կարևորեց թերթի գործունեությունը, ոգևորեց աշակերտներին՝ նշելով, որ լավ միջավայր է ստեղծվել նրանց համար, ովքեր կարող են ազատ ստեղծագործել, իրենց մտքերն ու գաղափարներն հանձնել թղթին։
-Ինչքան էլ որ ինտերնետային դարաշրջանը զարգանա և լինի մեր առօրյայի մասը, միևնույն է, թերթը, ստեղծագործական աշխատանքը միշտ մնայուն է: Ստեղծագործելով, մի փոքր հոդված գրելով, մեկից հարցազրույց վերցնելով, խմբագրելով՝ շատ մեծ գործ եք անում, որպեսզի այս ոլորտը պահպանվի եւ զարգանա: Իսկ ամենակարևորն այն է, որ երեխաների մոտ կարող են ծնվել բազմաթիվ գաղափարներ հանդիպումների, քննարկումների, հարցազրույցների, ստեղծագործելու ընթացքում, որոնք կարող են պետք գալ համայնքին, մարզին,-նշեց Գնել Սանոսյանը։
Աշակերտների կողմից հնչած առաջին հարցը վերաբերվում էր մարզում կրթության առաջընթացին։
   Պատասխանելով կրթական ոլորտին վերաբերող հարցերին՝ մարզպետը նշեց, որ կրթության ոլորտում կան լրջագույն խնդիրներ, որոնք բաժանվում են 3 տեսակի՝ շենքային, կադրային եւ ծրագրային:
      -Մենք մարզում ունենք մի քանի տասնյակ դպրոցական շենքեր, որոնք արդիականացման խիստ կարիք ունեն: Դրանց հիմնանորոգման համար միջոցներ տրամադրելն անիմաստ է, քանի որ այդ շենքերը սեյսմակայունության ապահովման խնդիր ունեն: Ամրացման դեպքում դրանք ավելի շատ միջոցներ են պահանջում, քան նոր դպրոցական շենք կառուցելու դեպքում է: Դրա համար մեզ ոչ միայն համապատասխան միւջոցներ են անհրաժեշտ, այլ նաեւ որոշակի ժամանակ: Երկրորդ լուրջ խնդիրն այն է, որ մենք կադրային խնդիրներ ունենք հատկապես սահմանամերձ եւ հեռավոր գյուղերում, որտեղ առարկաները կամ բաց են մնում, կամ մեկ մասնագետը 2-3 առարկա է դասավանդում, և հասկանալի է, որ դա չի կարող ամբողջական կրթություն տալ երեխային։ 3-րդ խնդիրը կրթության ոլորտում այն է, որ ոչ բոլոր դասագրքերն են համապատասխանում կրթական չափորոշիչներին։ Որոշ առարկաներ կամայականորեն հանվել են դպրոցից՝ ինչ-ինչ պատճառաբանությամբ։ Մարզում ունենք մի բնակավայրից մի այլ բնակավայր երթևեկող մոտ 400 մանկավարժներ, ովքեր 2020 թվականի հունվարից պետական միջոցներից ստանալու են փոխհատուցում երթեւեկության համար, -հավաստեց Գնել Սանոսյանը:
     Շենքային վատ պայմաններ ունեցող դպրոցների թվում մարզպետը նշեց Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի շենքը, որը կառուցման օրից չի վերանորոգվել ու ունի կապիտալ նորոգման խնդիր։ Գ. Սանոսյանը խոստացավ, որ շուտով կնորացվեն դպրոցի պատուհանները։
Աշակերտների այն հարցին, թե դպրոցում դասավանդվող որ առարկաներն է կարևորում, Սանոսյանը նշեց, որ, իր կարծիքով, կրթութայն գլխավոր հիմքը ,Հայոց լեզուե և , Հայոց պատմությունե առարկաներն են։ Եթե հայ մարդը չգիտի իր լեզուն և պատմությունը, չի կարող ունենալ բարձր կրթական մակարդակ, չի կարող հայագիտության մասին անհրաժեշտ պատկերացում ունենալ։ Նա անհասկանալի է համարում եւ այն, որ որոշ մարդիկ փորձում են տիրապետել օտար լկեզուներին՝ առանց մայրենիի անհրաժեշտ իմացության։
Հարցեր հնչեցին հայրենասիրության թեմայով։ Գ. Սանոսյանը հայրենասիրությունը կարևորեց մարդու գործունեությամբ:
     -Բոլորն էլ կարող են խոսել հայրենասիրությունից , այնպես խոսել, որ կողքի մարդիկ հուզվեն ։ Հայրենասիրությունը պետք է դրսևորվի սեփական անձով և անձի գործունեությամբ։ Եթե դու մի տեղ ապրում ես, և քո վարքականոնը և աշխատանքը օգուտ են տալիս հայրենիքին, մարզին, համայնքին, ուրեմն դու քո հայրենիքը սիրում ես, իսկ եթե վնաս ես տալիս քո միջավայրին, արժեքներ չես ստեղծում, ապա ավելորդ է հայրենասիրությունից խոսելը,-շեշտեց Գնել Սանոսյանը ։
     Մարզպետը ներկայացրեց իր կյանքի կարգախոսը՝ չխաբել, քանի որ իր համար սուտ խոսելը բացառապես անընդունելի փաստ է։
Իսկ թե ինչո՞վ է զբաղվում ազատ ժամանակ՝ ընթերցանությամբ, թե արվեստի որևէ ճյուղով, նա ասաց, որ եթե ժամանակ է ունենում, երկու բան է անում՝ լինել ընկերների միջավայրում, ֆուտբոլ խաղալ, իսկ մյուսը՝ կարդալ։ Մարզպետը նշեց, որ մարզպետի աշխատանքն այնպիսին է, որ բոլոր ոլորտների հերտ առնչվում է, ուստի հարկավոր է կարդալ օրենքներ, իմանալ ավելին ու միշտ աշխատել։
Թե ինչն է համարում կյանքում հաջողության գրավական՝ նա նշեց, որ իր պատկերացմամբ մարդը երկու բան պիտի ունենա՝ ընտանիք, որտեղ երջանիկ կլինի, երկրորդը՝ հպարտանալ իր կատարած աշխատանքով։ Հայրենիքի նկատմամբ ունենալ սեր և չդավաճանել սեփական գաղափարներին և սկզբունքորեն առաջ գնալ։
    Եվ վերջում, անդրադարձ կատարելով «1+1» թերթին, մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ մեր թերթն ունի առավելություններ, և գլխավոր առավելությունն աշակերտների տարիքն է, այն լավ գաղափարները, որոնք ծնվում են նրանց մոտ։ Նա հաջողություն մաղթեց թերթի աշխատանքներին և հորդորեց պատանի լրագրողներին՝ միշտ նայել առաջ։

«1+1» թերթի խմբագրություն

 

nver
nver
nver

Այցեքարտ- Ծնվել եմ 1951 թվականին, Մարտունու շրջանի Զոլաքար գյուղում, ուսուցչի ընտանիքում: 1968 թվականին ավարտել եմ Զոլաքարի միջնակարգ դպրոցը՝ ոսկե մեդալով: Նույն թվականին ընդունվել եմ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, որն ավարտել եմ 1973 թվականին և աշխատանքի անցել Զոլաքարի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցիչ: 1978-1983 թվականներին աշխատել եմ հեռակա դպրոցի տնօրեն, որը կից էր Լիճքի հեռակա միջնակարգ դպրոցին: Հեռակա դպրոցի նպատակն էր՝ կրթել թերի կրթություն ունեցողներին՝ անկախ տարիքից: 1985-1993 թթ. աշխատել եմ N 1 դպրոցում՝ որպես տնօրեն: Իմ աշակերտներից շատերը բազմաթիվ մրցանակներ են շահել ,Ֆիզիկաե առարկայի մրցույթներից: Երկու աշակերտներ եղել են Հայաստանի առաջին մրցանակակիրներ: Եղել եմ նաև վերապատրաստող դասախոս: Երկար տարիներ աշխատել եմ մեթոդմիավորման նախագահ: Այժմ դպրոցի կառավարման խորհրդի նախագահն եմ:
Հարց-Արդյո՞ք ձեզ ուղորդել են մասնագիտության ընտրության հարցում:
Պատասխան- Ո՛չ, հայրս և եղբայրս եղել են ,Հայոց պատմությունե առարկայի ուսուցիչ: Իսկ ֆիզիկան իմ ուղղությունն է եղել, և ես եմ ընտրել այդ մասնագիտությունը:
Հ.-Ինչպե՞ս եք գնահատում ուսուցչի աշխատանքը:
Պ.-Դա շնորհակալ աշխատանք է: Ինձ համար միևնույն է՝ տնօրեն, թե ուսուցիչ, կարևորը երեխաներին կրթելն ու դաստիարակելն է:
Հ.-Ի՞նչ խնդիրներ ունի դպրոցն այսօր:
Պ.-Այսօրվա խնդիրներից հիմնականն այն է, որ բարձր որակավորում ունեցող ուսուցիչների պակաս կա դպրոցներում։
Հ.-Դուք ասացիք, որ եղել եք վերապատրաստող ուսուցիչ, կարևորո՞ւմ եք այդ աշխատանքը:
Պ.-Եթե վերապատրաստումները ծառայում են բուն նպատակին, ուրեմն լավ է:
Հ.-Ճի՞շտ եք համարում այն, որ ուսուցիչն անընդհատ պետք է ինքնակրթությամբ զբաղվի:
Պ.-Եթե ուսուցիչը ինքնակրթությամբ չզբաղվի թեկուզ մեկ շաբաթ, նա այլևս ուսուցիչ չէ:
Հ.-Ինչպիսի՞ն պետք է լինի ծնողը, որպեսզի իր երեխային կարողանա դաստիարակել որպես իսկական մարդ:
Պ.-Ընտանիքում վատ ծնող գոյություն չունի: Յուրաքանչյուր ծնող ինքն է նպատակահարմար գտնում, թե ինչպես դաստիարակի երեխային:
Հ.-Ո՞րն է գյուղի և քաղաքի երեխաների առօրյայի տարբերությունը:
Պ.- Այս հարցը միշտ եղել է: Ես հուսով եմ , որ նոր իշխանությունները կկարողանան ապակենտրոնացնել մայրաքաղաքի դերը, և բոլոր մարզերը կսկսեն զարգանալ հավասարաչափ: Մեր մարզի երեխաներն ունեն մեծ ունակություններ բնական գիտությունների ոլորտում:
Հ.- Ի՞նչ է ձեզ համար հայրենասիրությունը:
Պ.-Հայրենասիրությունն ինձ համար հմուտ մասնագետ լինելն է ընտրած բնագավառում, հարգալից վերաբերմունքը շրջապատի մարդկանց և բնության նկատմամբ։ Ամեն մեկը պետք է կառուցի և պաշտպանի իր տունը, իր գյուղը, իր քաղաքը և իր պետությունը:
Հ.-Ի՞նչն եք գնահատում մարդու մեջ:
Պ- Ազնվությունն ու բարությունը:
Հ.-Ի՞նչ գրքեր եք կարդացել:
Պ.-Մանկությունից մինչև երիտասարդություն կարդացել եմ արկածային գրքեր, որոնք կապ ունեն գիտության հետ: Մի որոշ ժամանակ անց սկսեցի կարդալ պատմական գրքեր, իսկ այժմ՝ և՛ արվեստ, և՛ գիտական գրականություն:
Հ.-Ի՞նչն եք կարևորում ընտանիքում:
Պ-Ընտանիքում կարևոր են փոխադարձ հարգանքը, նաև չպարտադրելը, այսինքն՝ կամք չթելադրելը:
Հ.- Դուք հանդուրժո՞ղ եք:
Պ-Այո՛:
Հ.-Դուք ձեզ համարո՞ւմ եք առաջնորդ և իշխանավոր:
Պ-Ես ո՛չ առաջնորդ եմ և ո՛չ էլ իշխանավոր:
Հ.-Ձեր խորհուրդը մեր ապագա սերնդին:

Պ.- Կուզենայի, որ սրընթաց զարգացող աշխարհում մենք՝ հայերս, ունենայինք մեր կայուն տեղը թե՛ գիտական, թե՛ ռազմական ոլորտում: Եվ, իմ խորագույն կարծիքով, մարդու գաղափարը և երևակայությունը զարգացնում են գրքերը: Կարդալ, կարդալ և էլի կարդալ:

Շնորհակալություն ենք հայտնում պարոն Աբրահամյանին՝ հարցազրույցի համար:

nver2
nver2
nver2
nver3
nver3
nver3

Արփինե
Մարիամ

 


Առաքելյանների տոհմը գաղթել է Արևմտյան Հայաստանի Բագրևանդ գավառի Ալաշկերտ գյուղից: Առաքել պապը ծնվել է 1801 թվականին: Ունեցել է 2 որդի՝ Պողոսը և Պողսիկը: Պողոսը ունեցել է 4 որդի՝ Մելքոնը, Խաչատուրը, Գասպարը, Կարապետը: Մելքոնը ունեցել է 1 որդի՝ Երվանդը: Երվանդը ունեցել է 2 որդի՝ Լիպարիտը և Արամայիսը /Վոլոդյան/: Լիպարիտը ունեցել է 1 որդի: Արամայիսը ունեցել է 2 որդի՝ Արամայիսը և Ահարոնը:
Խաչատուրը ունեցել է 2 որդի՝ Ռուբենը և Բեյբութը: Ռուբենն ունեցել է 2 որդի՝ Ռազմիկը և Աղվանը, ով մահացել է վաղ հասակում: Ռազմիկը ունեցել է 1 որդի՝ Աղվանը: Աղվանը ունեցել է 1 որդի՝ Ռազմիկը:
Բեյբութը ունեցել է 2 որդի՝ Կառլենը և Ավետիքը: Կառլենը ունեցել է 2 որդի՝ Արամայիսը /Գնուն/ և Մայիսը: Արամայիսը ունի 1 որդի՝ Ավետը: Մայիսը 1 որդի՝ Կառլենը /Կարեն/:
Գասպարն ունեցել է 2 որդի՝ Ադիբեկը և Խաչատուրը: Խաչատուրը զոհվել է պատերազմի ժամանակ: Ադիբեկն ունեցել է 6 որդի՝ Գրիշան, Հայկը, Սուրենը, Մեխակը, Սերյոժան, Խորենը: Գրիշան ունեցել է 2 որդի՝ Վարդգեսը և Վաչագանը /Համլետը/: Վարդգեսն ունեցել է 3 որդի՝ Արմանը, Ռոմանը և Արտակը: Ռոմանն ունեցել է 1 որդի՝ Կարենը: Արմանն ունեցել է 2 որդի՝ Վարդգեսը և Արթուրը: Արտակն ունեցել է 1 որդի՝ Վահեն:
Վաչագանը / Համլետը/ ունեցել է 3 որդի՝ Էդիկը, Հրանտը, Դերենիկը: Էդիկը ունցել է 2 որդի՝ Գրիշան և Համլետը: Հրանտը հետնորդ չունի: Դերենիկը ունեցել է 1 որդի՝ Համլետը:
Հայկը ունեցել է 4 որդի՝ Վազգենը, Վաչագանը, Գագիկը, Միշան: Վազգենը ունեցել է 3 որդի՝ Սամվելը, Հայկը, Աշոտը: Վաչագանն ունեցել է 2 որդի՝ Վոլոդյան և Խաչիկը: Վոլոդյան ունեցել է 3 որդի՝ Արսենը, Արմանը և Հայկը:Խաչիկն ունեցել է 2 որդի՝ Վաչիկը և Արմանը:
Գագիկն ունեցել է 1 որդի՝ Գարիկը: Գարիկն ունեցել է 1 որդի՝ Գագիկը: Միշան ունեցել է 3 որդի՝ Արտյոմը, Արտակը և Վահագնը: Արտյոմն ունեցել է 2 որդի՝ Միքայելը և Նարեկը: Սուրենն ունեցել է 5 որդի՝ Մակբեթը, Մաքսիմը, Միշան, Սաշիկը, Շալիկոն : Մակբեթն ունեցել է 1 որդի՝ Արթուրը: Արթուրն ունեցել է 1 որդի՝ Մակբեթը: Մաքսիմն ունեցել է 1 որդի՝ Էդգարը:
Միշան ունեցել է 1 որդի՝ Արմանը: Արմանն ունեցել է 1 որդի՝ Միշան: Սաշիկը / Սաշա/ ունեցել է 2 որդի՝ Արմենը և Վրեժը: Շալիկոն ունեցել է 1 որդի՝ Դավիթը:
Սերյոժան ունեցել է 2 որդի՝ Լևիկը և Վլադիկը / Վաչագանը, Վլոն/: Լևիկը ունի 1 որդի՝ Ֆրունզը: Վլադն ունի 1 որդի՝ Սերգեյը: Սերգեյն ունի 2 որդի՝ Վլադը և Լեռնիկը:
Խորենն ունեցել է 2 որդի՝ Ֆելիքսը և Արթուրը / Սայաթը/: Ֆելիքսն ունեցել է 2 որդի՝ Տիգրանը / Խորենը/ և Վաղինակը: Տիգրանը / Խորենը/ ունի 2 որդի՝ Նարեկը և Ֆելիքսը: Վաղինակը ՝ 1 որդի՝ Արան: Մեխակն ունեցել է 3 որդի՝ Աշոտը, Ռուբիկը, Ռաֆիկը, ով այժմ Գեղարքունիքի մարզպետարանում աշխատում է որպես ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ: Աշոտն ունեցել է 2 որդի՝ Արմենը և Արայիկը, ով աշխատում է որպես ՀՀ նախագահին կից ռազմական տեսչության բաժնի վարիչ․ կոչումով՝ գնդապետ է․ նա ունեցել է 1 որդի՝ Աշոտը: Ռուբիկն ունեցել է 2 որդի՝ Գնելը և Վարդանը: Վարդանն ունեցել է 1 որդի՝ Ռուբենը: Ռաֆիկն ունեցել է 2 որդի՝ Կարենը և Արթուրը: Արթուրն ունեցել է 2 որդի՝ Ռաֆայելը և Նարեկը:
Կարապետն ունեցել է 2 որդի՝ Նուշեվանը և Գառնիկը: Գառնիկն ունեցել է 3 որդի՝ Էդիկը / Ժորան/, Խաչիկը, Ռաֆիկը: Էդիկը / Ժորան/ ունեցել է 2 որդի՝ Տիգրանը և Արմանը: Ժորան և իր եղբայրները շատ հարցերում աջակցում են համայնքային խնդիրների լուծմանը: Տիգրանն ունեցել է 1 որդի՝ Դավիթը: Արմանն ունեցել է 2 որդի՝ Էդիկը, Ղուկասը: Խաչիկն ունեցել է 2 որդի՝ Ֆրունզը և Գնելը: Ֆրունզն ունեցել է 2 որդի՝ Խաչիկը և Դավիթը: Գնելն ունեցել է 1 որդի՝ Սարգիսը: Ռաֆիկն ունեցել 1 որդի՝ Արթուրը:

ov
ov
ov

Նյութիհեղինակ՝
Քրիստինե Առաքելյան 

 

zinvor
zinvor
zinvor

 

2019 թվականի դեկտեմբերի 19-ին Հայոց բանակ զորակոչվեցին մեր դպրոցի շրջանավարտներ Արման Ասատրյանը, Ավետիք Ավետիսյանը և Սամվել Ավետիսյանը։ Նրանց մաղթում ենք խաղաղ և անփորձանք ծառայություն։ «1+1» թերթի խմբագրությունը սիրով շնորհավորում է բոլոր ծառայողների գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը:

 

valeri
valeri
valeri

Ես այն սերնդի ներկայացուցիչներից եմ, ովքեր մանկությունից ականատես են եղել մեծ տերության քայքայմանը և մեր անկախ հայրենիքի կազմավորմանը: Մենք սիրում ենք քննադատել մեր առաջնորդներին, բայց ինձ թվում է, որ այդ ճանապարհը տանում է դեպի փակուղի: Կառուցողական քննադատությունը շատ օգտակար է, բայց որպեսզի մենք լինենք կառուցողական, պետք է լինենք կարդացած ու զարգացած մարդ:
Ընտանեկան պայմաններից ելնելով՝ ես մի քանի տարի մեկնել եմ արտագնա աշխատանքի ՌԴ /խոպան/: Աշխատանքս, իհարկե, հեշտ չէր: Շփվում էինք տեղացի մարդկանց հետ, խոսում էինք տարբեր բաներից՝ ընտանիքի, պետության, մարդկային հարաբերությունների մասին: Ես խորին համոզմամբ կարող եմ ասել, որ ռուս ազգը մեծիմասամբ բարի ու մեծահոգի ժողովուրդ է, բայց իմպերիալիստական և շովինիստական հայացքները նրանք այդպես էլ չկարողացան վերանայել: Երբ 2008 թվականին եղավ ռուս- վրացական պատերազմը, ես համոզվեցի, որ մենք պետք է զարգացնենք մեր երկիրը, մենք պետք է աշխատենք մեր հողի վրա: Եվ 2010 թվականին Գավառում հիմնադրեցի ավիատոմսերի վաճառքի կենտրոն և քայլ առ քայլ զարգացրի իմ գործը: Այսօր իմ կազմակերպությունը զբաղվում է նաև ուղևորաբեռնափոխադրումներով ՌԴ-ի տարբեր քաղաքներ:
Հարգելի՛ համագյուղացիներ, դաստիարակե՛ք հայրենասեր երեխաներ, օրինակ վերցրեք զարգացած մարդկանցից ու երկրներից, առաջ տարեք ձեր ընտանեկան և պետական շահը, հարգեք միմյանց, վե՛ր դասեք ազգայինը և շատ աշխատե՛ք մեր հողի վրա՝ մեր հայրենիքում:

valeri2
valeri2
valeri2

Գավառի Ս. Քոչարյանցի
անվան N1 հիմնական դպրոցի
9-րդ դասարանի աշակերտուհի՝
Հեղինե Հովհաննիսյան

 

nor tari
nor tari
nor tari

Ես և մայրս գնացել էինք ամանորյա գնումների: Ամեն ինչ այնքա՜ն գեղեցիկ էր, այնքա՜ն ուրախ ու տպավորիչ։ Կատարեցինք մեր գնումները և վերադարձանք տուն։ Վառ տպավորություններով շարունակ խոսում ու ցույց էի տալիս գնումները։ Ինձ մեծ ուշադրությամբ լսում էր տատիկս ու նույնպես հիանում գնված զարդարանքներով։ Այս ամենի հետ մեկտեղ գլխումս մի միտք էր պտտվում, թե ինչպե՞ս է նշվել Ամանորը նախկինում, ի՞նչն է մարդկանց ուրախացրել։ Ու սկսեցի հարցեր տալ տատիկիս։
֊Տա՛տ, ինչպե՞ս եք նշել Նոր տարին։
-Չկար մեր ժամանակ էն, ինչը որ կա հիմա,-պատասխանեց տատս։ Մեր ժամանակ սեղանին դրվում էր կճեպով ընկույզ, պնդուկ, շագանակ, ավանդական գաթա, կանեփով տոլմա, մսով խաշլամա։
-Իսկ տունը զարդարու՞մ էիք։
֊Հիմնականում չէ, բայց տոնածառն էինք զարդարում բամբակով, ժապավեններով, տարբեր մրգերով՝ մանդարին, խնձոր, տանձ, նաև կոնֆետ էինք կախում ծառից։
-Իսկ նվերներ կայի՞ն, երեխաներին ի՞նչ էինք նվիրում։
-Իհարկե, կային, բայց նվերները հասարակ էին՝ տոպրակի մեջ լցնում էինք պնդուկ, չամիչ, շագանակ, ընկույզ, մանդարին, էն, ինչը որ կար սեղանին։
-Երեխաները ուրախանո՞ւմ էին իրենց նվերներով։
-Ուրախանում էին։ Զարթնում էին, և յուրաքանչյուր երեխա իր բարձի տակից հանում էր իր նվերը ու սկսում մեկը մյուսի հետ համեմատել։ Բայց ես միշտ հավասար էի լցնում, որ չկռվեն իրար հետ։
-Տ՛ատ, բայց որ այդքան վատ պայմաններ էին, ինչպե՞ս էր Նոր տարին ուրախ անցնում։
-Պայմանները շատ վատ էին, բայց մարդիկ էին ուրախ, մարդիկ չէին ընկնում ձևականությունների հետևից, ուրախ էին տոնում՝ անկախ պայմաններից: Երեխաներն իրենց ստացած նվերներով գնում էին արդեն սառցակալ գետի ափ ու ճան էին խաղում։ Խաղի իմաստը այն էր, որ խաղում հաղթողը վերցնում էր պարտվողի ընկույզն ու պնդուկը։
Տատիս հետ զրույցից ես հասկացա, որ մարդկային շփումը, ջերմությունը, ուրախությունը սեղանի ու զարդարանքի մեջ չէ, այլ՝ մարդու, չնայած որ դրանք էլ կարևոր են, ու առանց դրանց ևս չի լինի։

Քրիստինե Սարգսյան

 

Ո՞վ է նա, ո՞վ է այդ արտիստը:
Հայաստանի չքավոր գյուղերից մեկում ապրում էր տասնյոթամյա մի պատանի՝ անունը Բենի: Հոգով, սրտով, ոտքից գլուխ արտիստ: Արվեստն էր խոսում նրա բերանով. երբ ժպտում էր, արվեստն էր ժպտում: Նրա հագուկապն էր նույնիսկ արվեստագետի: Միշտ հագնում էր գծավոր վերնաշապիկ ու կրում մի յուրահատուկ իր: Ինչ խոսք, տարբերվում էր հասակակիցներից թե՛ մտածելակերպով, թե՛ ոճով և առհասարակ՝ ամեն ինչով: Նկարիչ էր, նաև ջութակ էր նվագում: Մեկ նկարելիս կտեսնեիր նրան, մեկ՝ նվագելիս: Մեկը մյուսին լրացնում էր: Եվ ամենակարևորը, ամեն երեկո գրադարանից գրադարան էր վազում, առավոտներն էլ լուսացնում էր արվեստանոցում: Իրենց տան նկուղն էր Բենիի անտեսված արվեստանոցը:
Շատ էին ճնշում նրան: Բոլորի ծաղրի առարկան էր դարձել: Ծաղրում էին իր ոճը, տարօրինակ էին կոչում, մինչդեռ յուրահատուկ էր, պարզապես իր շրջապատի մարդիկ՝ այդ ծաղրողներն էին միօրինակ: Մի օր, երբ նա գլուխ դրեց իրեն ծաղրող հիմարների հետ, կյանքի մեծագույն սխալը թույլ տվեց: Դարձավ նրանց վրեժի առարկան: Երկու հիմար ու հիշաչար տղա այդ երեկո մտան նրա արվեստանոց, վառեցին կտավները, տասնմեկ տարվա կտավները, ա՛յո, վեց տարեկանից նկարում էր: Կոտրեցին ջութակն ու կախեցին պատին , այրեցին գրքերն ու փոշին քամուն տվեցին: Վառեցին, այրեցին… կոտրեցին սիրտը: Բենին, ամենը տեսնելով, ընկավ ծանր հոգեկան ապրումների մեջ, և նրան շուտով տեղափոխեցին հոգեբուժարան:
Ի՜նչ արեց այդ անմիտ հասարակությունը, կոտրեց արտիստի ստեղծագործական միտքը, հոգեկան ցնցման ենթարկեց, որը դարձավ հոգեկան խանգարման պատճառ: Արդյունքում ի՞նչ շահեցին․ իրենք մնացին նույն անտաղանդ ու հիմար մարդիկ, քանի որ գիտակից մարդը նման քայլի չէր գնա…
Արտիստը մնում է արտիստ, կապ չունի հոգեբուժարանում, թե արվեստանոցում: Եվ մինչև խորը ծերություն Բենին նկարում էր հոգեբուժարանի պատերի վրա,.այն թանգարան էր դարձրել՝ իսկական արվեստի գլուխգործոցներ ստեղծելով:

lus
lus
lus

Լուսինե Առաքելյան

 

Աղետ հասկացությունը մարդկության մեջ առաջացնում է սարսափ: Գիտության զարգացման հետ փոխվել է ընկալումը տեղի ունեցող երևույթների նկատմամբ։ Հնում մարդկությանը բնական սարսափելի աղետները մատուցել են որպես աստվածների պատերազմ, սև ուժերը կառավարել են մարդուն՝ օգտագործելով տեղի ունեցած աղետալի երևույթները: Մենք լավ գիտենք, որ ոմանց մեջ այն կարծիքը կա, թե Սպիտակի երկրաշարժը ուներ արհեստական ծագում և ուղղված էր Խորհրդային Միությունում հայ ժողովրդի ըմբոստացման դեմ:
Հարգելի՛ համագյուղացիներ, իմ խոր համոզմամբ, կարդալով ու լսելով Խորհրդային Միության հաջողությունների և անհաջողությունների մասին, փորձ է արվում մեծ տերությունների կողմից մեզ դարձնել կառավարելի՝ ստեղծելով վախի մթնոլորտ:
Այսօր արդեն մենք հասկանում ենք, որ եթե այդ մեծ տերությունը՝ Խորհրդային Միությունը, չկարողացավ գոյատևել մինչև 20-րդ դարի վերջը, դժվար թե կարողանար այդքան գիտական պոտենցիալ ներդնել, որ ստեղծեր այդպիսի աղետներ: Իհարկե, այդ դեպքում նա օգտագործեց իր վերջին շունչը՝ շամանական գաղափարախոսությամբ:
Աշխարհում տեղի ունեցած բնական աղետներից են՝ Հավայան հրաբուխ-ԱՄՆ, 1916թ., Սպիտակի երկրաշարժ-ՀՀ, 1988թ.դեկտեմբերի 7, Ֆլորիդայի ջրհեղեղ-ԱՄՆ, 2005թ., Մեթյու փոթորիկ-ԱՄՆ, 2016թ. սեպտեմբերի 28
Ճապոնիայի ջրհեղեղ- 2018 թ. հուլիս 3:
Մեր խորին ցավակցություննն ենք հայտնում բնական աղետների զոհ դարձած մարդկանց հարազատներին:

 

Քրիստինե Առաքելյան

 

armat
armat
armat
  

Գեղարքունիք գյուղի ,Արմաթե ինժեներական լաբորատորիան հիմնադրվել է 2018 թվականի հունվարի 28-ին, ,Վորլդ Վիժն Հայաստանիե և ,Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանե կողմից:
,Արմաթե ինժեներական լաբորատորիաներում կրթությունն անվճար է։ Ընդունելության տարիքային նվազագույն շեմը 10 տարեկանն է։ Այստեղ աշակերտներն ուսումնասիրում են ծրագրավորում, խաղերի և անիմացիաների ստեղծում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում և տպագրություն, համակարգչային փայտամշակում և լազերային փորագրություն: Սկզբնական շրջանում ուսանողներն ուսումնասիրում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից ստեղծված և հայ մասնագետների կողմից հայաֆիկացված ,Աղուէս և Կրիայե ծրագրավորման և խաղերի ու անիմացիաների ստեղծման միջավայրերը, ձեռք են բերում ալգորիթմային մտածողություն, որից հետո սկսում են խորացնել գիտելիքները եռաչափ մոդելավորման և տպագրության, լազերային փորագրության և ռոբոտաշինության ասպարեզներում։ Աշակերտները ուսումնասիրում են ծրագրավորման բազմաթիվ լեզուներ, ինչպես նաև ավտոմատացնում տարբեր համակարգեր, ստեղծում են ռոբոտ-օգնականներ և իրականացնում սեփական տեխնոլոգիական նախագծերը։
Գեղարքունիք գյուղի ,Արմաթե ինժեներական լաբորատորիայում սովորել է շուրջ 35 աշակերտ, այս պահին հաճախում է 15 աշակերտ։ Նրանք ուսումնասիրում են ,Աղուէս և Կրիայե ծրագրավորման միջավայրերը, 3D մոդելավորում, աշխատանք եռաչափ տպիչի և շաղափային հաստոցների հետ, Arduino տպասալի հետ աշխատանքներ, ինչպես նաև Սերոբ -3 համակարգով ռոբոտի կառուցում, HTML, CSS-ով պատրաստվել է web կայք՝ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված։

2018 թվականին խմբակի սաներից մասնակցել են #armathTechnoCamp2018-ին և իրենց ջոկատների կազմում զբաղեցրել 1-ին հորիզոնականը։ Ինչպես նաև 2018 թվականին մասնակցել են Ռոբոտների Հայաստանյան 11-րդ առաջնությանը և գրավել 4-րդ հորիզոնականը:
2019 թվականին նրանք մասնակցել են նաև մի շարք մրցույթների և ցուցահանդեսների, որոնք են՝ DigitecExpo- 2019, Digital UAV Forum, ,ԱՅԲե դպրոցում, Գեղարքունիքի մարզային ցուցահանդես, Միջազգային Robotex Armenia ռոբոտաշինության մրցույթ:Լաբորատորիայի խմբակավարն է Գեղարքունիք գյուղի բնակիչ, ծրագրավորող, ,Luseen Mobileե ՍՊԸ և ,Luseen Technologiesե ՏՏ զարգացման հիմնադրամի տնօրեն Արտակ Դռնոյանը։

armat2
armat2
armat2

 

 

mijocarum
mijocarum
mijocarum

Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում անցկացվեց ամանորյա միջոցառում 1-5-րդ դասարաններում և նախակրթարանում: Միջոցառումը հագեցած էր բազմաբնույթ համարներով՝ պար, երգ, բեմականացում, խաղ-մրցույթ: Մասնակցում էր Գեղարքունիք համայնքի ,Գոգոե պարային համույթը: Տոնական զարդարված դահլիճ, ուրախ ու վառ տրամադրություն, հաճելի պատասխանատու աշխատանք. ահա թե ինչ մթնոլորտ էր տիրում դպրոցում: Միջոցառման ավարտն էլ ավելի պայծառ դարձրին Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Վերջում երեխաները ստացան տոնական նվերներ, որոնք նախապատրաստել էր Գեղարքունիքի համայնքապետարանը:
Թող մեր փոքրիկների շուրթերից հնչած ամանորյա բարեմաղթանքները դառնան իրականություն՝ բոլորիս բերելով խաղաղություն, առողջություն, սեր և անսպառ ժպիտներ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
«1+1» թերթի խմբագրություն

image-1 60
image-1 60
image-1 60
 
image-1 59
image-1 59
image-1 59
  
nk
nk
nk

 

 

Հարգելի՛ համագյուղացիներ, Գեղարքունիքի միջնակարգ  դպրոցի /1+1/ դպրոցական  թերթին տված ձեր հարցազրույցները մեր դպրոցականների համար ինքնահաստատաման դաս են, որով մեր երեխաները ձեր կողմից  տրված նյութերը շարադրում են իրենց հայացքների և ընկալումների շրջանում, ավելի համառոտ ձևով: Մենք ներողություն ենք խնդրում, եթե չենք մանրամասնում այն, ինչի մասին մանրամասն խոսել  եք դուք:

Հարգանքներով՝ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի  /1+1/ դպրոցական թերթի խմբագրություն

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի

 միջնակարգ  դպրոց¦ ՊՈԱԿ

Հասցե՝ գարեգին Նժդեհի փ. 1

Փոստային դասիչ՝ 1207

Թողարկման օրը՝ 27.12        Խմբագիր և համարի պատասխանատու՝

Ռոզա Հակոբյան, տպաքանակը՝ 500,

հեռախոս 093919658: էլ.

Փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։