ընտրացանկը

ՀՈՒՆՎԱՐ 2020 թերթ № 1

NUMBER IN PDF

image-1 771
image-1 771
image-1 771
 

ԿՐԻ՛Ր ԴԻՄԱԿ ՓՐԿԻ՛Ր ԿՅԱՆՔԵՐ

img_0402
img_0402
img_0402
img_0365
img_0365
img_0365

     Ես Գևորգ Աֆրիկյանն եմ, ծնվել եմ Գավառ քաղաքում, հաճախել Գավառի թիվ 1 դպրոց, 9-ամյա կրթությունից հետո ուսումս շարունակել եմ տեղի Թամամշևի անվան գյուղատնտեսական քոլեջում՝ որպես համակարգչային օպերատոր։ Քոլեջում սովորելու տարիներից սկսել եմ զբաղվել արշավներով ։ Քոլեջում սովորելու տարիներին մասնակցել եմ Թեդեքսի երիտասարդական խոսնակ ծրագրին , որը եղել է իմ առաջին հարթակը, որտեղ առաջին անգամ 500 հոգանոց լսարանի առջև ելույթ եմ ունեցել։ Այժմ զբաղվում եմ սպորտով, շուրջ 4 տարի՝ պրոֆեսիոնալ սպորտով, զբաղվում եմ ուժային եռամարտով և քանի որ ունեմ խնդիր, մասնակցում եմ մասնավորապես պառկած դիրքից վարժությունով։ Հայաստանի փաուերլիֆտինգի, ուժային եռամարտի ֆեդերացիայի անդամ եմ, աշխարհի եռակի չեմպիոն, եվրոպայի քառակի չեմպիոն, իսկ Հայաստանում արդեն կորցրել եմ հաշիվս, եղել եմ Եվրոպայում և Ասիայում։ Դյուցազնագրքի հնգակի դափնեկիր եմ և այս պահի դրությամբ սպասում եմ դյուցազնագրքի պատասխանին. չորեքթաթ դրությունից կատարել եմ մեքենաների ձգում վարժությունը, 3 մեքենայով, որոնք կշռել են 6 տոննա 35 կգ, վարժությունը կատարել եմ 4 րոպեում՝ քաշելով 9 մ 10 սմ տարածություն։
  -Քանի որ ունեք հենաշարժողական խնդիր, ինչպե՞ս եք կարողանում ինտեգրվել հասարակությանը և խտրականություն տեսնու՞մ եք՝ Ձեր այս վիճակի հետ  կապված։
    -Խտրականություն կամ ծաղրական հայացքներ լինում էին 10 տարի առաջ, բայց հիմա, երբ ինձ ճանաչում են, նրանց հետ շփումից ես ինձ զգում եմ լիարժեք, և իմ խնդիրները կարծես մոռացության են մատնվում։ Իմ հոգում այդ լույսը, մեծ կամքի ուժը ձեռք եմ բերել առաջին հերթին իմ ծնողների շնորհիվ, երկրորդը՝ իմ դպրոցի շնորհիվ, ճիշտ է, դպրոցում խնդիրներ եղել են, սակայն ժամանակի ընթացքում հարթվել են։ Երբ դպրոցում ինձ դիմավորեցին ժպտադեմ հայացքներով, թեև իմ ֆիզիկական վիճակում ոչինչ չփոխվեց, սակայն իմ հոգում մի նոր լույս վառվեց, որ ես էլ կարող եմ որևէ բան անել։ Իմ շրջապատում ինձ ասում են, որ ես չեմ կարող և նման բաներ, ես չեմ ընդունում չեմ կարող և չի ստացվում բառերը, ընդունում եմ չեմ ուզում բառը, որը այդ երկուսից ավելի հզոր է ինձ համար:     Բոլորն էլ ունեն մեծ ու փոքր խնդիրներ, պետք չէ նահանջել խնդիրների առաջ, այլ պիտի պայքարել ու հաղթահարել։
    -Ի՞նչն եք կյանքում ամենից շատ արժևորում։
   -Ինձ համար ամենակարևորը մաքուր ընկերությունն է և պայքարելու ունակությունը, որը պետք է ունենա յուրաքանչյուր մարդ, քանի որ եթե լույս աշխարհ է գալիս մարդը, նա պետք է ունենա որևէ առաքելություն և չպետք է նստի և սպասի, որ մի օր ինչ-որ մեկը կբերի, կտա, այլ պետք է դու գնաս քո հաջողությանն ընդառաջ։ Ես միշտ լավ մարզավիճակում եմ՝ շնորհիվ իմ մարզիչի, ով միշտ իմ կողքին է և աջակցում է ինձ։ Նա Հայրավանք գյուղի բնակիչ Արման Հայրապետյանն է՝ Հայրավանքի մարզադպրոցի տնօրենը։ Նաև իր մեծ ներդրումն ունի փաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը։ Երբ մրցումների և առաջնությունների համար երկրից կամ տնից բացակայում եմ , Գագիկ Սարոյանը և իմ մարզիչը փոխարինում են ծնողներիս՝ ինձ աջակցելով և քաջալերելով։ Ես նրանց շնորհիվ կարողանում եմ բարձր պահել իմ երկրի պատիվը։
Քանի որ ես չեմ կարող ծառայել զինված ուժերում, իմ ծառայությունը հայրենիքիս մատուցում եմ այդ կերպ։
Սիրու՞մ եք ընթերցել։
   ֊ Դա միակ բանն է, որ չեմ անում, կարդալ և հեռուստացույց դիտել ես չեմ սիրում, սակայն համացանցից ստանում եմ ինֆորմացիա, որը ինձ լիովին բավարար է, իսկ հեռուստացույց չեմ դիտում ժամանակի սուղ լինելու պատճառով։
   - Ի՞նչ է Ձեզ համար սպորտը։
   -Ես շատ ուրախ եմ, որ մարզական բնագավառում չի ներթափանցել ֆինանսական շահը, և դրա շնորհիվ պահպանվում է սպորտի գաղափարը՝ արժանապատվությունը , հարգանքը և արդարությունը: Հին Հունաստանում օլիմպիական խաղերի ժամանակ հակառակորդները դադարեցնում էին պատերազմական գործողությունները՝ հանուն սպորտի։
Հերթական մրցաշարի ժամանակ ադրբեջանցի մարզիկը մոտեցավ, համբուրեց և շնորհավորեց իմ հաղթանակը:
   -Իսկ ի՞նչ պլաններ ունեք ապագայում։
   -Այս տարի մասնակցելու եմ աշխարհի առաջնությանը, մեկնելու եմ Ռոստով քաղաք՝ Եվրոպայի առաջնությանը, մասնակցելու եմ Կանադայում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա սեպտեմբերին։ Պատրաստվում եմ կատարել գինեսի 2-րդ ռեկորդը՝ 44 տոննա կշռով նավ եմ քաշելու ջրից դուրս՝ մեջքիս կապված։ Եվ մեծ նպատակ ունեմ՝ բարձրանալ Արարատ լեռը, որը կիրագործեմ այս տարի։ Իմ կյանքի պատմության մասին ֆիլմ է նկարահանվում, որի աշխատանքներն ընթացքի մեջ են։

Աննա Գևորգյան

Քրիստինե Սարգսյան

Արսեն Գևորգյան

 

Մարդիկ մաթեմատիկայով զբաղվել են անհիշելի ժամանակներից, մարդկության գոյատևման ողջ ընթացքում։
Մաթեմատիկան ի սկզբանե առաջացել է որպես հաշվելու և չափելու միջոց: Ըստ որոշ աղբյուրների՝ թվանշաններն առաջին անգամ օգտագործել են արաբները, իսկ ոմանց կարծիքով՝ հնդիկները։ Թիվը, որպես գործածություն, առաջացել է առօրյա կյանքի գործունեությունից։ Երբ նոր քարի դարում նախնադարյան մարդիկ զբաղվեցին անասնապահությամբ, սկսեցին հաշվել 1,2,3…։ Բայց կյանքի բնական պահանջով մի կեդանին մյուսին զոհ էր դառնում, ու այդ դեպքում մարդիկ սկսեցին կատարել այսպիսի գործողություն՝ օրինակ՝ երեք ոչխարից մեկը չկա, ուրեմն՝ ինչքա՞ն մնաց. այստեղից էլ առաջացավ հանման գործողությունը։ Այնուհետև, երբ սկսեցին ապրանքը ավելացնել, բաժանել, առաջացան բաժանման և բազմապատկման գործողությունները, այստեղից էլ՝ թվային բազմություններ հասկացությունը։
Երկրաչափության կիրառությունները ի հայտ են գալիս հին ժամանակներում՝ մարդկանց կողմից ժայռերին փորագրված պատկերներում: Հին եգիպտացիները , շումերները և չինացիները ունեցել են գրելու համակարգ՝ ըստ թվերի, և կարողացել են իրակացնել հաշվումներ՝ օգտագործելով թվերը:
Բայց որպես գիտություն՝ երկրաչափությունն առաջացել է Եգիպտոսում։ Երբ ամեն տարի Նեղոսը վարարում էր և սրբում տանում իր ափամերձ տարածքները, բնակիչները սկսում էին հողի համար վիճաբանել։ Այդ պատճառով բնակիչները որոշեցին նախապես կազմել հողի գծագիրը, ըստ որի՝ հաջորդ տարի կվերցնեին իրենց հասանելիք տարածքը, այսինքն՝ սկսեցին հողը չափել՝ երկիր չափել, որտեղից էլ առաջացավ երկրաչափություն հասկացությունը։
Մաթեմատիկան կիրառվում է նավարկության և առևտրի մեջ, ինչպես նաև՝ տպագրության ոլորտում։
Հայաստանում մաթեմատիկական գիտելիքների զարգացման մասին են վկայում հազարամյակներ առաջ կառուցված ամրոցներն ու պալատները, կամուրջներն ու ոռոգման համակարգերը: Հայոց գրերի գյուտից հետո բացված դպրոցներում, ապա նաև համալսարաններում դասավանդվել են նաև մաթեմատիկա և բնական այլ գիտություններ: Հայերն իրենց այբուբենի տառերն օգտագործել են նաև իբրև թվանշաններ, ստեղծել թվարկության հայկական այբբենական համակարգ:
Այսպիսով ՝ դարերի ընթացքում մաթեմատիկական գիտությունը զարգացել է և բավականին փոփոխություններ կրել:
Այժմ դժվար է գտնել մարդկային գործունեության մի բնագավառ, որտեղ չզգացվի առարկաները որոշակի կարգով խմբավորելու և հաշվելու, դրանց չափերը, ձևն ու փոխադարձ դիրքը որոշելու անհրաժեշտություն: Մաթեմատիկան հենց այդ գիտելիքների ու հմտությունների ամբողջությունն է. այն օգնում է՝ խուսափելու ավելորդ վերահաշվումներից, սովորեցնում հայտնի մեծության օգնությամբ որոշել անհայտը:

img_9836
img_9836
img_9836

Լուսինե Գրիգորյան

 


,,Գիտությունը զարմանքից է սկսվում,,,֊ -հազարավոր տարիներ առաջ ասել է հույն փիլիսոփա Արիստոտելը։ Քիմիան այն գիտությունն է, որ ամեն օր մեզ զարմացնում է և հնարավորություն տալիս՝ թափանցել իր զարմանահրաշ աշխարհը, բացահայտել քիմիայի գեղեցկությունն ու տրամաբանությունը, զգալ, որ քիմիան ավելին է, քան գիտությունը, այն համաշխարհային մշակույթի և քաղաքակրթության շատ կարևոր մաս է: Քիմիան գործածվում է ոչ միայն կենցաղում և առօրյայում, այլ նաև հանդիսանում է յուրաքանչյուր պետության ռազմական քաղաքականության հիմքը։ Քիմիան գիտություն է, որն ուսումնասիրվում է մարդու կողմից, և դրա ոչ ճիշտ կիրառությունը կհանգեցնի բացասական հետևանքների։ Քիմիական գիտությունները բարդ ուղղվածություններ ունեն, բայց կան նրանց միավորող մի շարք սկզբունքներ։ Մենք ամեն օր շփվում ենք քիմիական տարրերի հետ, որոնց բաղադրության նշանակությունն իմանալը պարտադիր է։
Մենք ապրում ենք քիմիայի դարում։ Մեծ է քիմիայի նշանակությունը հասարակական կյանքում։ Գյուղատնտեսության մեջ կան սննդամթերքի տեսակներ,որոնք վերցնում ենք պատրաստի ձևով, սակայն առանց քիմիական արդյունաբերության, որը գյուղատնտեսությանը տալիս է բազմատեսակ պարարտանյութեր, չէինք արտադրի շատ ու շատ պարենային մթերքներ։ Բայց գյուղատնտեսությամբ զբաղվող անհատները հաճախ հաշվի չեն առնում, որ քիմիական նյութերի չարաշահումը կարող է հանգեցնել մարդկանց մոտ տարաբնույթ հիվանդությունների, կամ քամու ժամանակ դաշտերում շաղ տրված քիմիական նյութերը կարող են տարածվել այլ վայրերում և դառնալ համաճարակի պատճառ։ Դրանց հետևանքով մենք հաճախ ականատես ենք լինում գունավոր անձրևների։ Ցանկացած պետություն հզոր է ոչ միայն զենքով, այլ նաև տնտեսությամբ, որի հիմքը հանդիսանում է քիմիան։ Բայց կիրառական այս գիտության ներդնումը մեր պետականամետության մեջ պետք է գրանցի հաջողություններ իր առողջ արտադրանքով։

img_9841
img_9841
img_9841

Գանձակի թիվ 1 միջնակարգ

դպրոցի 9-րդ դասարանի

աշակերտուհի Ստելլա Կիրակոսյան

 


Նախքան արվեստի դպրոց հասնելը երաժշտական մի դպրոց կա, որի պատուհանից երևում են աշակերտները: Այդ պատուհաններից մեկը խորհրդավոր թվաց, երբ լսեցի հոգեպարար մի մեղեդի: Անկախ ինձանից ՝ ոտքերս սառել- մնացել էին պատուհանի մոտ, ես չէի կարողանում առաջ գնալ: Զարմանահրաշ մեղեդիներ էի լսում ոչ միայն այդ պատուհանից, այլև՝ չորս կողմից։ Այդ ի՞նչ կախարդական մեղեդիներ էին, այդ ու՞մ ջութակն էր այդպես մեղմ ու դյութիչ լարվում, և վերջապես, ո՞վ էր այդ հրաշագործ երաժիշտը:
Ձմեռ էր։ Ցուրտ ու խիստ քամի էր, գրեթե ուժգին փոթորիկ, բռնել էի թղթերս ու քարացել տեղում, որ քամին ինձ չպոկի տեղից, որ մի նոտա անգամ բաց չթողնեմ: Քամու ու ջութակի մեղեդիները, մեկը մյուսին լրացնելով, ասես պարուրում էին ինձ : Ջութակի մեղեդին դիպչում էր սրտիս լարերին, ու կարծես թե ինքս ջութակ լինեի, կարծես թե ինձ էին նվագում: Ինձ թվում էր, թե սովորական երաժիշտ չէր նվագողը, այլ մի շա՜տ վարպետացած աճպարար, որի ձեռքում ոչ թե ջութակի փայտիկն էր, այլ կախարդական մի փայտիկ, որը այնքա՜ն հմայում էր ու դյութում: Անգամ ձմռան ցուրտը չէր խանգարում՝ ունկնդրելու կախարդական մեղեդին: Ասես սիրահարված լինեի ջութակին և նրա հմայող մեղեդիներին, որոնք հոգուս խորքում են, և չեմ կարողանում կտրվել դրանցից: Մեղեդի՛, դու այնքան կախարդական ես, որ ստիպում ես ինձ գամված մնալ, չշարժվել: Բայց գիտե՞ս՝ ես այնքան ուրախ եմ, որ դու իմ հոգու խորքում կաս: Մեղեդու ազդեցությամբ ես ընկա զգացմունքներիս աշխարհը, տարվեցի, հիացա, բայց հետո սթափվեցի ու հասկացա , որ ես իրական աշխարհում եմ։

img_0430
img_0430
img_0430


Լուսինե Առաքելյան

 

Ինչպե՞ս ենք մենք կապ հաստատում մյուսների հետ, ինչպե՞ս է ուրիշը հաղորդակցվում մեզ հետ։ Երբեմն մենք բղավում ենք, թափ տալիս ձեռքերը, օգտագործում ենք միմիկա /դիմախաղ/, բայց այս ամենի փոխարեն ճիշտ կլինի գործածել լեզուն. գրել ու կարդալ մի կողմից , ասել ու լսել՝ մյուս կողմից։ Լեզվի գործածման այս 4 ձևերը բաժանվում են 2 զուգահեռների՝ գրելը միանում է կարդալուն, իսկ խոսելը՝ լսելուն։ Մարդկանց հաղորդակցումը արդյունավետ դարձնելու համար պետք է օգտագործել հաղորդակցման բոլոր ձևերը։
Մարդուն լսելու և հասկանալու համար պետք է ունենալ հանդուրժողականություն. եթե հանդուրժես, ապա կլսես։ Հաճախ մարդիկ, լինելով անհանդուրժող, դիմացինին հնարավորություն չեն տալիս՝ խոսելու և բացատրելու, որտեղից էլ ծագում են վեճերը։ Նույնիսկ վեճերի ժամանակ մեկը մյուսին չի հանդուրժում, և արդյունքում տեղի են ունենում ողբերգական դեպքեր։ Հանդուրժելու դեպքում կերկխոսեն, ու բանը չի հասնի վեճերին։ Համբերատարությունը ևս շատ կարևոր է։ Եթե չհանդուժես ու չհամբերես, կկանգնես նոր խնդիրների առջև։ Համբերելը իրականում բարդ է, բայց՝ արդյունավետ. նույնիսկ պատերազմների ժամանակ համբերատարությունը հանդիսացել է հաղթանակի գրավական։ Դրանք կարևոր գործոններ են թե՛ ընտանիքներում, թե՛ աշխատավայրում և թե՛ շրջապատում։

nor tari
nor tari
nor tari


Քրիստինե Սարգսյան

 

 

img_9838
img_9838
img_9838

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԶԱՎԵՆ 

 

img_9842
img_9842
img_9842

ԹՈՐԳՈՄ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

img_9843
img_9843
img_9843

ԱՐՍԵՆ ՀԱՐՈՅԱՆ
2020 թվականի հունվարին Հայոց բանակում գերազանցությամբ իրենց պարտքը կատարած տուն վերադարձան մեր համագյուղացիներ Արսեն Տիգրանի Հարոյանը, Թորգոմ Պարգևի Թադևոսյանը և Զավեն Արայիկի Աբրահամյանը։ Նրանց փոխարինեցին Սերգեյ Գվիդոնի Աբրահամյանը, Արմեն Վարդանի Հարոյանը և Արսեն Արամի Հարոյանը։ Շնորհավորում ենք մեր զորացրվածներին և բարի ու խաղաղ ծառայություն՝ նորակոչիկներին։

 

Այս տարի նշվում է Հայոց բանակի կազմավորման 28-րդ ամյակը:
Ինչքա՜ն երիտասարդ, բայց միևնույն ժամանակ հմուտ ու խրոխտ է մեր բանակը:
Արդեն մի քանի ամիս է, ինչ Հայոց բանակի շարքերը համալրեց ինձ հարազատ մի զինվոր: Նա իմ եղբայրներից մեկն է: Ճիշտ է, այդ մի քանի ամիսը մեզ շատ երկար ժամանակ է թվում, կարոտն ու թախիծը մշտապես ընկերացել են մեզ, բայց այն միտքը, որ մեզ պաշտպանում է հենց իմ եղբայրը, մեր ընտանիքի զավակը, մեզ ավելի ուժեղ, ապահով ու պատասխանատու է դարձնում:
Ես ուրախ եմ և հպարտ, որ մենք ենք մեր Ճակատագրի տերը:

img_9839
img_9839
img_9839

Գանձակի N 2 միջնակարգ դպրոցի
6-րդ դասարանի աշակերտուհի
Խաչատրյան Մետաքսյա

 

img_9844
img_9844
img_9844
նկարի հեղինակ՝ Գորգ Գևորգյան

Մերձավոր Արևելքը, լինելով մեծ տերությունների բաժանարար գիծը, հազարավոր տարիներով երկարատև խաղաղություն չի պահպանել, այդ թվում նաև մեր հայրենիքը։ Լինելով Արեւելքն Արեւմուտքին կապող խաչմերուկ՝ մեր հայրենիքը եղել է տարբեր տերությունների տիրապետության տակ՝ պարսիկների, հռոմեացիների, արաբների, օսմանցիների և ռուսների: Այդ պատճառով էլ հայ ժողովուրդը մշտապես բանակ ունենալու անհրաժեշտություն է զգացել: Բայց միշտ չէ, որ նա ունեցել է իր բանակը, քանի որ տեւականորեն զրկված է եղել պետականությունից, ուստի եւ՝ սեփական բանակ ունենալու հնարավորությունից: Փոխարենը մեր զինվորները ծառայել են իմպերիաների շահերին տարբեր երկրներում:
Հայկական ռազմարվեստի բնագավառում որոշ չափով աշխուժություն է նկատվում ԽՍՀՄ կառավարության շրջանում:
ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանն անկախանում է, և անհրաժեշտություն է դառնում բանակի առկայությունը: Եվ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1992 թ. հունվարի 28-ին ընդունում է ,ՀՀ պաշտպանության նախարարության մասինեպատմական որոշումը: Հենց այս փաստաթուղթն էլ իրավական տեսակետից ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը:
Հայոց բանակը աստիճանաբար զինվեց ժամանակակից ռազմական տեխնիկայով և ամուր պատվար դարձավ հայրենիքի պաշտպանության գործում:
Մեր հայրենիքը կլինի ամուր, այդ հզոր բանակով մենք կսաստենք մեզ սպառնացող հակառակորդներին, անխախտ կպահենք մեր պետականությունը, կթոթափենք պատմությունից մեր սերունդներին փոխանցված կորուստների ու պարտությունների բեռը:

img_9840
img_9840
img_9840

Սյուզաննա Խաչատրյան

 

 1830 թվականին, Իգդիր քաղաքի կոտորածից փրկվելով, Հայաստան գաղթեց Բարսեղը՝ իր 3 որդիներով: Նրանք բնակություն հաստատեցին Բաշքյանդում։
Բարսեղի որդիներն էին Սահակը, Կարապետը և Զաքարը:
Զաքարն ունեցել է 3 որդի՝ Բարսեղը, Գևորգը, Սմբատը:
Բարսեղն ունեցել 1 որդի՝ Երվանդը: Երվանդն ունեցել է 3 որդի՝ Հրաչը, Նարինը, Վանիկը: Նարինն ունեցել է 3 որդի՝ Երվանդը, Սլավիկը, Սամվելը: Երվանդը 1 որդի ունի՝ Արտյոմը, Սամվելը՝ 1 որդի՝ Նորիկը, Սլավիկը՝ 1 որդի՝ Յուրիկը, Յուրիկն ունի 2 որդի՝ Սլավան և Նարեկը:
Գևորգն ունեցել է 2 որդի՝ Սոսինը և Սարիբեկը: Սոսինն ունեցել է 2 որդի՝ Արշիկը և Պարգևը: Արշիկը՝ 1 որդի՝ Հրանտը: Հրանտը՝ 2 որդի՝ Սոսը և Արան: Սոսն ունեցել է մեկ որդի՝ Հրանտը: Պարգևն ունեցել է 1 որդի՝ Արթուրը: Արթուրը՝ 1 որդի՝ Դավիթը: Կարապետն ունեցել 5 որդի՝ Մովսեսը,Պետրոսը,Սարգիսը, Գրիգորը և Կնյազը:

Գրիգորն ունեցել է 2 որդի՝ Միլիտոնը և Խաչատուրը: Խաչատուրը ժառանգ չի ունեցել, իսկ Միլիտոնն ունեցել է 3 որդի՝ Գուրգենը, Սուրենը և Միշան: Գուրգենն ունեցել է 4 որդի ՝ Լյովան, Խաչիկը, Ստյոպան և Տիգրանը: Ստյոպան և Տիգրանը վաղ հասակում մահացել են: Լյովան ունեցել է 1 որդի՝ Արմանը: Արմանը՝ 1 որդի ՝ Լյովան: Խաչիկն ունեցել է 2 որդի՝ Ահարոնը և Պարգևը: Ահարոնն ունեցել է՝ 2 որդի՝ Խաչիկը և Ստյոպան: Պարգևը՝ 2 որդի՝ Արամը և Գուրգենը:
Սուրենն ունեցել է 1 դուստր: Միշան ունեցել է 2 որդի՝ Մարտինը և Տիգրանը: Մարտինը՝ 1 որդի՝ Դավիթը: Տիգրանը՝ 1 որդի՝ Միշան:
Մովսեսի որդիներն են Արզումանը, Արշակը, Բեգլարը, Ռուստամը: Արզումանն ունեցել է 3 որդի՝ Արշամը, Հայկոն, Սեդրակը:
Արշամն ունեցել է 1 որդի՝ Ռուբիկը, Հայկոն՝ 1 որդի՝ Սուրիկը, Սուրիկը՝ 1 որդի՝ Հայկը: Սեդրակը՝ 1 որդի՝ Սամվելը: Արշակն ունեցել է 4 որդի՝ Ադիբեկը, Ջիվանը, Ռուբենը, Վանոն: Ադիբեկն ունեցել է 6 որդի՝ Թորգոմը, Թևոսը, Հրանտը, Մակբեթը, Պարույրը, Ռազմիկը: Թորգոմն ունեցել է 4 որդի ՝ Արփիկը, Գեղամը, Վարուժանը, Տիգրանը : Արփիկն ունեցել է 2 որդի՝ Կարենը, Հարութը: Կարենը՝ 1 որդի՝ Էդգարը: Գեղամը՝ 1 որդի՝ Վահանը: Հրանտը՝ 1 որդի՝ Վարդգեսը, Վարդգեսը ունեցել է 1 որդի՝ Հրանտը: Մակբեթը ունեցել է 3 որդի՝ Արայիկը, Արմենը, Վահեն: Արայիկը՝ 1 որդի՝ Արմանը: Վահեն ՝ 1 որդի՝ Գարեգինը: Պարույրը՝ 1 որդի՝ Արթուրը, Արթուրը՝ 1 որդի՝ Արտակը: Ռազմիկը ունեցել է 1 որդի՝ Արշակը, Արշակը՝ 1 որդի՝ Կարենը: Թևոսը ժառանգ չի ունեցել:
Կնյազը ժառանգ չի ունցել:
Ջիվանն ունեցել է 3 որդի՝ Գառնիկը, Հայկը, Ռաֆիկը: Գառնիկն ունեցել է 3 որդի՝ Աշոտը, Արսենը, Արտյոմը: Աշոտն ունեցել է 1 որդի՝ Մհերը: Արսենը՝ 2 որդի՝ Նարեկը և Վահեն: Արտյոմը՝ 2 որդի ՝ Ավետիսը և Արեգը: Ռաֆիկն ունեցել է 1 որդի՝ Կարենը:
Ռուբենն ունեցել է 3 որդի՝ Գարսևանը, Սուրիկը, Վեմիրը: Գարսևանն ունեցել է 1 որդի՝ Լևոնը: Սուրիկն ունեցել է 2 որդի՝ Խաչիկը և Հրաչիկը: Խաչիկն ունեցել է 1 որդի՝ Գևորգը: Հրաչիկը 1 որդի՝ Արտյոմը: Արտյոմը՝ 1 որդի՝ Խաչիկը: Վեմիրն ունեցել է 3 որդի՝ Հրայրը , Մովսեսը , Ռուբիկը, Հրայրը՝ 1 որդի՝ Դավիթը: Մովսեսը՝ 2 որդի՝ Արշակը և Մհերը: Արշակի որդիներն են Մովսեսը և Սամվելը: Մհերն ունի մեկ որդի՝ Տիգրանը: Ռուբիկը ՝ 1 որդի՝ Հայկը:
Վանոն ունեցել է 1 որդի՝ Գուրգենը: Գուրգենն ունեցել է 3 որդի՝ Մուշեղ, Սաշա, Վասակ: Մուշեղն ունի 2 որդի՝ Գուրգենը և Դավիթը: Սաշան ունեցել է 2 որդի՝ Վանիկը և Գնելը: Վասակն ունեցել է 2 որդի՝ Կարենը, Վահանը: Կարենը ՝ 1 որդի ՝ Վասակը:
Բեգլարն ունեցել է 2 որդի՝ Լևոնը և Մամիկոնը: Լևոնը՝ 1 որդի՝ Սարգիսը: Սարգիսը՝ 1 որդի՝ Լևոնը:
Ռուստամն ունեցել է 3 որդի ՝ Արտուշը, Բալաբեկը, Զալիբեկը: Արտուշը ունեցել է 1 որդի՝ Դերենիկը: Բալաբեկն ունեցել է 2 որդի՝ Ավետիքը և Դերենիկը: Ավետիքն ունեցել է 3 որդի՝ Արտուշը, Բալիկը և Տելմանը: Արտուշը՝ 1 որդի՝ Դերենիկը, Բալիկը՝ 1 որդի՝ Արայիկը: Տելմանը՝ 2 որդի՝ Նորիկը և Ավետիքը: Նորիկը ՝ 1 որդի՝ Նարեկը: Դերենիկը ունեցել է 4 որդի՝ Զալիկը, Մերուժանը, Ռուստամը և Սերգեյը: Զալիկն ունի 1 որդի՝ Կարենը: Մերուժանը ունեցել է 2 որդի՝ Դավիթը, Մովսեսը: Ռուստամը ունեցել է 2 որդի՝ Գոռը և Նարեկը: Սերգեյն ունեցել է 2 որդի ՝ Ավետիքը և Դերենիկը: Զալիբեկն ունեցել է 1 որդի՝ Նարինբեկը:
Պետրոսն ունեցել է 1 որդի՝ Ալեքսանը: Ալեքսանն ունեցել է 4 որդի՝ Համբարձումը, Հայկազը, Հայրիկը և Վեմիրը: Հայրիկն ունեցել է 1 որդի՝ Ջանիբեկը: Ջանիբեկն ունեցել է 2 որդի՝ Հայկը և Տիգրանը: Վեմիրն ունեցել է 2 որդի ՝ Ալեքսանը, Համլետը: Ալեքսանը՝ 2 որդի՝ Ալիկը և Արմանը: Համլետը՝ 1 որդի՝ Վեմիրը:
Սարգիսն ունեցել է 4 որդի՝ Իվանը, Խաչոն, Միսակը, Մկրտիչը: Իվանն ունեցել է 1 որդի՝ Գարասը, Գարասն ունեցել է 2 որդի՝ Խաչիկը և Հենրիկը: Հենրիկը՝ 1 որդի՝ Գագիկը:
Բարսեղի որդի Սահակը չի բնակվել Գեղարքունիքում / Բաշքյանդում/, նա տեղափոխվել է Հացառատ:
Բարսեղի տոհմը կրում է Կարապետյաններ, Զաքարյաններ, Գևորգյաններ, Մովսիսյաններ ազգանունները, գյուղում նրանց անվանում են Մոսոներ, Մուխսիներ, Միլոներ անուններով:

img_9837 1
img_9837 1
img_9837 1

Սեդա կարապետյան

 

img_9847
img_9847
img_9847


Մենք հարցազրույց ունեցանք Արսեն Վարդանյանի հետ, ով շուրջ 20 տարի ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն երբևէ չի մոռացել իր ծննդավայրը, իր համագյուղացիներին: Ինչպես պարզվեց զրույցի ընթացքում, ԱրսենՎարդանյանը Գեղարքունիքի միջնակարգ դպրոց է հաճախել ընդամենը 3 տարի:
- Ի՞ նչ մասնագիտություն ունեք։
- Ունեմ միջին մասնագիտական կրթություն։
-Հումանիտա՞ր, թե բնագիտական առարկաներն եք սիրել :
- Ինձ դուր են եկել ճշգրիտ առարկաները՝ երկրաչափությունը, ֆիզիկան։
- Դժվա՞ր է ապրել հայրենիքից դուրս:
- Ցավոք սրտի, ստացվեց այնպես, որ մենք միշտ ապրելու ենք այն երազանքով, որ վաղը վերադառնալու ենք տուն:
-Ո՞րն է Ձեր երազանքը:
-Երազում եմ, որ մեր պետության զարգանա, զինված ուժերն ավելի հզորոնան, իսկ մեր գյուղի դպրոցն առաջիկայում գոնե ունենա 500 աշակերտ։
_ Ի՞նչն եք կարևորում մարդու մեջ:
- Աշխատասիրությունը, ազնվությունը, կարգապահությունը և հաջորդականությունը իր գործում:
Ըստ Ձեզ՝ ո՞րն է երջանկության գաղտնիքը:
-Երջանկության գաղտնիքը հայրենիքում, հարազատ օջախում ապրելն ու արարելը, սեփական երկիրը շենացնելն է:

- Ի՞նչ կցանկանայիք մեր ընթերցողներին:
- Ապրելով հայրենիքից դուրս՝ մենք ուրախանում ենք Հայաստանի թե՛ տնտեսության, թե՛ սպորտի հաջողություններով, առանձնապես ես շնորհավորում եմ Հակոց բանակի 28- րդ տարեդարձի կապակցությամբ մեր հայրենակիցներին և հավատացնում, որ մենք՝ հայրենիքց դուրս ապրողներս, միշտ ձեր կողքին ենք:

 


1991 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: Նա նորանկախ Հայաստանի առաջին պաշտպանության նախարարն էր՝ առանց նախարարության:
1992-ի հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց ,Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասինե որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:
Որոշման մեջ մասնավորապես ասվում էր. ,Ելնելով Գերագույն խորհրդի կողմից հռչակված նպատակից՝ սկսելու անկախ պետականություն հաստատելու գործընթացը, սահմանակից շրջանների պաշտպանության, խմբակային զինված հանցագործությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը… Նախարարների խորհուրդը որոշում է ստեղծել հանրապետության պաշտպանության և հասարակական կարգի պահպանության հատուկ ստորաբաժանումներե:
Ավելի հստակ՝ դա Հատուկ գունդն էր, որի առաջնային խնդիրներից էր սահմանամերձ շրջանների պաշտպանության և բնակչության անվտանգության ապահովումը:
Սեպտեմբերի 2-ին ստեղծվեց կազմավորման հիմնադիր խումբ Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ: Նա Գերագույն խորհրդում հանդես եկավ հայտարարությամբ և կոչ արեց անդամագրվել կառույցին: Սեպտեմբերի 3-ին առաջին զինվորագրվողները արդեն շարքեր էին կանգնել Գերագույն խորհրդի շենքի մոտակայքում: Երկու օրում գրվեց 1200 դիմում: Մանդատային հանձնաժողովը մինչև սեպտեմբերի 23-ը 2000-ից ընտրեց 800-ին:
Այսպես դրվեց Հայկական բանակի հիմքը:
Դա այն բանակն էր, որ կերտեց Արցախյան հաղթանակը:
Ներկայացնենք Հայաստանի պաշտպանության բոլոր նախարարներին՝ 1918-ից մինչև այսօր.
Հովհաննես Հախվերդյան (1873-1931), եղել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին, այն ժամանակ՝ ռազմական նախարարը վարչապետ Հովհաննես Քաջազնունու կառավարության կազմում (07.06.1918 – 07.08.1919թթ):
Քրիստափոր Արարատյան (1876-1937), եղել է Հայաստանի Հանրապետության ռազմական երկրորդ նախարարը վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի կառավարության կազմում (07.08.1919 – 05.05.1920թթ):
Ռուբեն Տեր-Մինասյան (1882-1951), եղել է Հայաստանի Հանրապետության ռազմական երրորդ նախարարը վարչապետ Համո Օհանջանյանի Բյուրո-կառավարության կազմում (05.05.1920-23.11.1920):
Դրաստամատ Կանայան (1884-1956), եղել է Հայաստանի Հանրապետության ռազմական վերջին նախարարը վարչապետ Սիմոն Վրացյանի կառավարության կազմում (24.11.1920-02.12.1920):
Ալեքսանդր Մյասնիկյան (1886-1925), Հայաստանի խորհրդայնացումից հետո Ալեքսանդր Մյասնիկյանը 1921 թվականի հունվարին նշանակվել է Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի առաջին նախագահ (վարչապետ) և ռազմական գործերի ժողկոմ:
Հայկ Բժշկյանց(1887-1937), կարճ ժամանակ՝ նախքան Խորհրդային Հայաստանի միացումը ԽՍՀՄ-ին 1922-ին, Գայը եղել է ռազմական ժողկոմ:
Վազգեն Սարգսյան(1959-1999), Հայաստանի Հանրապետության պաշպանության նախարար Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին:
Վազգեն Մանուկյանը1992-ի հոկտեմբերի 20-ից մինչև 1993-ի օգոստոսի 21-ը եղել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար և պաշտպանության հարցերը համակարգող պետական նախարար՝ 1992-ի սեպտեմբերից մինչև 1993-ի օգոստոս, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ:
Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին՝ համապատասխանաբար 1993-ի օգոստոսից մինչև 1995-ի հուլիս և 2000-ից 2007 թվականներին:
Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցել է (1999-2000թթ.) Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ:
Միքայել Հարությունյանը պաշտպանության նախարարի աթոռը զբաղեցրել է 2007թ. ապրիլի 25-ից մինչև 2008-ի ապրիլ՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում:
Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2008-ի ապրիլի 14-ից մինչև 2016-ի սեպտեմբերի 9:
Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել 2016-ի հոկտեմբերի 3-ից մինչև 2018-ի մայիսի 11-ը:
Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի մայիսի 11-ին:

 

 

 

 

Ձմեռը շատ գեղեցիկ է մեր գյուղում։ Գյուղը շրջապատող սարերը պատվում են ձնով։ Ձյան ճերմակ փաթիլները, օդում պար գալով, իջնում են գետնին և որպես ներկարար՝ սպիտակով ներկում շուրջբոլորը։ Մարդիկ ձմռանը շատ գործ չեն ունենում, որքան՝ մնացած եղանակներին։ Ձմռանը մեր գյուղը մարդաշատ է դառնում, քանի որ բոլորը վերադառնում են արտագնա աշխատանքից։ Իսկ մենք՝ երեխաներս, դրսում պատրաստում ենք ձնեմարդ և խաղում ձնագնդի։ Սահնակն ու դահուկը դառնում են մեր ամենօրյա զբաղմունքի առարկաները, եթե, իհարկե, տարին ձնառատ է։ Բնությունը մեր նկատմամբ բարեհաճ է գտնվել և տվել հնարավորություն, ի տարբերություն այլ վայրերի, մարզական կյանքն էլ ավելի հաճելի ու ակտիվ դարձնելու։ Ափսոսում եմ , որ մեր երեխաների գերակշռող մասը չի զբաղվում ձմեռային սպորտով, որը բերում է առաջընթաց և ձգտում ապագայի նկատմամբ: Նրանք նախընտրում են համակարգիչը, հեռախոսը կամ հեռուստացույցը:

img_0427
img_0427
img_0427

 

Խաչատրյան Հասմիկ

 

1
1
1

 

 

Հարգելի երեխանե՛ր, ծնողնե՛ր, տատիկնե՛ր և պապիկնե՛ր, մեր պետական բյուջեն կազմավորվում է փոքր և միջին ձեռնարկատերերի հարկերից:Այդ իսկ պատճառով էլ հորդորում ենք բոլորին՝ ցանկացած առեւտրական գործարք կատարելիս պահանջե՛ք ձեզ հասանելիք կտրոնները, որպեսզի մեր պետական բյուջեն միշտ համալրված լինի, եւ այդ միջոցները կառավարությունն ուղորդել կարողանա աշխատավարձերի, թոշակների վճարմանը, զարգացման ծրագրերի իրականացմանը ։

 

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի
միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
Հասցե՝ գարեգին Նժդեհի փ. 1
Փոստային դասիչ՝ 1207
Թողարկման օրը՝ 27.12

Խմբագիր և համարի պատասխանատու՝
Ռոզա Հակոբյան, տպաքանակը՝ 500,
հեռախոս 093919658: էլ.
Փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։