ընտրացանկը

Փետրվար 2020 թերթ № 2 /12

NUMBER IN PDF

Մեր զրուցակիցներն են գնդապետներ Արայիկ Մուրադյանը և  Սամվել Խաչատրյանը։

Հարց-Պարո՛ն գնդապետ, Ձեր կարծիքով պարտադիր է մեր դպրոցներում ալպինիստական խմբակների առկայությունը։

Պատասխան- Յուրաքանչյուր հարց ունի իր երկկողմ պատկերացումը և  բացատրությունը։ Խաղաղ պայմաններում,  հատկապես դպրոցական շրջանում, հնարավոր է կողմնորոշվել մասնագիտության հարցում, կազմակերպել նախասիրական խմբակներ՝ զարգացնելով սերունդների ֆիզիկական և մտավոր ունակությունները, իսկ պատերազմական իրավիճակում պետք է այդ ունակությունները ներդրվեն մեր հայրենիքի պաշտպանության գործում։

 

Մենք հանդիպեցինք Երևանի  Արտաշես Շահինյանի  անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի տնօրեն Հայկազ  Նավասարդյանի հետ, ծանոթացանք ծրագրերին, խոսեցինք կազմակերպչական  հարցերի մասին։

Հարց - Ինչպե՞ս բարձրացնել ուսուցչի հեղինակությունը։

 

 Որպեսզի քայլենք աշխարհի հետ համընթաց, պետք է ունենանք որակյալ փոփոխություններ, ինչպես  անհատի մոտ, այնպես էլ միջավայրում։

Նոր իրողություններում ապրելու են նոր սերունդներ, իսկ մենք միշտ մեր հույսը կապում ենք նրանց հետ։

 

Կրթության որակը  բավականին բարդ ու տարողունակ հասկացություն է:  Կրթական որակը շատ կարևոր հասկացություն է ոչ միայն միջազգային փաստաթղթերում, այլ նաև՝ հայկական օրենսդրությունում:  Պետք է արձանագրել, որ Հայաստանում  քանի գնում, կրթության որակը բարելավվում է, սակայն, ինչպես մյուս ոլորտներում, այնպես էլ այստեղ առկա են թերություններ:

 

 «1+1»  դպրոցական թերթի խմբագրությունը իր բարեմաղթանքներն է հղում մեր համագյուղացիներ, Հայոց բանակի ժամկետային զինծառայողներ Ռազմիկ Հակոբի Պետրոսյանին, ով  օրեր առաջ զորակոչվեց Հայոց  բանակ,   և Արթուր Ռաֆիկի Ավդալյանին՝ շնորհավորելով նրան ծննդյան օրվա առթիվ։  Մաղթում ենք  նրանց  խաղաղ և բարի ծառայություն։

 

Մենք ապրում ենք Մերձավոր Արևելքի հյուսիսում՝ Հայկական լեռնաշխարհում։ Մեր տարածաշրջանի երկրներն են՝  Վրաստան, Ադրբեջան, Իրան, Օման, Եմեն, Սաուդյան Արաբիա,  Միացյալ Արաբական Էմիրություններ, Քուվեյթ, Քաթար, Իրաք, Սիրիա, Հորդանան, Լիբանան, Իսրայել, Եգիպտոս, Կիպրոս, Թուրքիա, Բահրեյն, Պաղեստին։

 

 Երբեմն ծագում է այնպիսի հարց՝ մի՞շտ ենք մենք նախանձում, թե նախանձը ծնվում է և ժամանակի  ընթացքում մարում։

Մարդու կյանքում երբեմն լինում է իրավիճակ, երբ վտանգվում է մարդու հանգստությունն ու ապահովությունը. Դա վախն է:

 

Ես միշտ մտորում եմ կրթության դերի ու կարևորության մասին: Իմ ընտանիքի անդամները ինձ միշտ ներշնչել են այն գաղափարը, որ լիարժեք մարդ-քաղաքացի կարող է դաստիարակվել միայն ճշմարիտ ու հաստատուն կրթության ճանապարհով: Եվ այդ մտայնությունը ինձ տարավ մեր պատմության խորքերը՝ դեպի ոսկեդար, երբ ժամանակի մեծագույն մտածողները՝ Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը, հասկացան, որ սեփական գիրն ու գրականությունը միայն կարող են դառնալ ազգային հաստատուն կրթության հիմքը:

 

Յուրաքանչյուր ոք աշխարհն ընկալում է իր ձևով, ես  ընկալում եմ իմ ձևով: Եթե հնարավորություն ունենայի շտկել բոլոր այն  թերությունները, որոնք ինձ դուր չեն գալիս, ապա առաջին հերթին այնպես կանեի, որ մարդիկ դուրս գան վիրտուալ   աշխարհից և ռեալ  նայեն կյանքին: Բոլոր երեխաները, ինչպես նաև ես, մեր ազատ ժամանակը վատնում ենք համակարգչային խաղեր խաղալով, մոռանալով  ընկերների մասին և այն խաղերի մասին, որոնք խաղում  են բակում, և այդպես վնասում ենք ինքներս մեզ:

 

1868 թվականին Մուշ գավառի Բուլանլուղ Գյուղից Այվազը իր որդի Պետրոսի հետ տեղափոխվում է Բայազետ։ Պետրոսը ուներ 2 որդի՝  Գեղամը և Ենոքը։  Գեղամը ունեցել է  1 աղջիկ և 6 տղա՝ Մեծ Սարգիս, Աբրահամ, Սահակ, Հայրապետ, Նահապետ, Սարգիս: Մեծ Սարգիսը ժառանգ չի ունեցել, փոքր Սարգիսը ունեցել է 1 որդի՝ Զավենը, Հայրապետը և Սահակը ժառանգներ չեն ունեցել, Նահապետը ունեցել է 2 որդի՝ Վալոդը և Սահակը: Վալոդը ունեցել է 2 որդի՝ Վաչագանը և Համլետը: Վաչագանը ունեցել է 2 որդի՝ Նահապետը և Գեղամը: Նահապետը ունեցել է 1 որդի՝ Վաչագանը, Գեղամը՝ 1 դուստր: Համլետը ունեցել է 2 որդի՝ Ավետիքը և Վոլոդյան: Սահակը ունեցել է 1 որդի՝ Արմենը:

 

Արվեստը միայն նկարչությունը, պարարվեստը, ճարտարապետությունը, գրականությունը, երաժշտությունը չէ…
Արվեստը որքան որ առաջին հայացքից պարզ բառ է, մյուս կողմից էլ ներդաշնակ ու լայն հասկացություն է:
Արվեստն ամեն ինչում գեղեցիկը տեսնելու ունակությունն է: Ամեն առավոտ վազում եմ դպրոց՝ առանց սենյակս կարգի բերելու:

 

Ես Վաչագանն եմ, սովորում եմ չորրորդ դասարանում, օգտվում եմ դպրոցական սննդից /ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր /։ Ինձ համար շատ կարևոր է դպրոցական սնունդը, քանի որ այն ինձ օգնում է շարժվել, մեծանալ, շնչել, պայքարել հիվանդությունների հարուցիչների դեմ։ Իմ կարծիքով՝ մենք որքան ճիշտ սնվենք, այնքան ավելի ընդունակ կլինենք և ավելի հեշտ կսովորենք մեր դասերը։

 

Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի 28-ամյակին՝,Սպասում ենք բոլորիդե խորագրով։ Միջոցառմանը հրավիրված էին այժմ բանակում ծառայող զինվորների մայրերը, հյուրեր համայնքապետարանից, ներկա էին ուսուցիչներ և աշակերտներ։ Միջոցառումը հայրենասիրական թեմայով էր՝ համեմված երգով, պարով, տեսանյութերով։ Միջոցառումը ամփոփվեց ներկաների կողմից հնչած ջերմ ու հուզիչ խոսքերով։

 

Օրերս Գեղարքունիքի միջնակարգ դպրոց էին այցելել Գավառի թիվ 8 դպրոցի տնօրեն Վ․ Սարգսյանը և աշակերտական խորհրդի անդամները։ Նրանք նպատակ ունեին՝ ծանոթանալու ՙՙ1+1ՙՙ դպրոցական թերթի աշխատանքներին, ,,Արմաթ,, ինժեներական լաբորատորիայի գործունեությանը։

 
 

Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում հանդիսավոր կերպով նշվեց դպրոցում գործող «1+1 » դպրոցական թերթիգործունեության մեկ տարին։
«1+1 » դպրոցական թերթի լրագրողական խումբը, որիանդամները աշակերտներն են, ներկայացրին մեկ տարվա իրենց կատարած աշխատանքը և հպարտացան իրենց ձեռքբերումներով։ Իրենց գոհունակությունը և հիացմունքը «1+1 »

 

Հարգելի՛ երեխաներ, ծնողներ, տատիկներ և պապիկներ, մեր պետական բյուջեն կազմավորվում է փոքր և միջին ձեռնարկատերերի հարկերից։ Այդիսկ պատճառով էլ հորդորում ենք բոլորին՝ ցանկացած առևտրական գործարք կատարելիս պահանջե՛ք ձեր հասանելիք կտրոնները, որպեսզի մեր պետական բյուջեն միշտ համալրված լինի, և այդ միջոցները կառավարությունը  կարողանա  ուղղորդել բանակին՝ թե՛ զինվորի   կարիքները և թե՛ զենք -զինամթերք ապահովելու համար

 

1+1 դպրոցական թերթի խմբագրությունը անցկացնում է մրցույթ կարճամետրաժ հետաքրքիր տեսաֆիլմերից /1 րոպե տևողությամբ/ ,,Դու ինքդ ռեժիսոր ես,,  խորագրով: Տեսագրված ֆիլմեռը կարող եք ուղարկել zgorserver@ mail.com հասցեին

 

Հայտարարություն
Հարգելի՛ երեխաներ, ծնողներ, տատիկներ և պապիկներ, մեր պետական բյուջեն կազմավորվում է փոքր և միջին ձեռնարկատերերի հարկերից։ Այդիսկ պատճառով էլ հորդորում ենք բոլորին՝ ցանկացած առևտրական գործարք կատարելիս պահանջե՛ք ձեր հասանելիք կտրոնները, որպեսզի մեր պետական բյուջեն միշտ համալրված լինի, և այդ միջոցները կառավարությունը կարողանա ուղղորդել բանակին՝ թե՛ զինվորի կարիքները և թե՛ զենք -զինամթերք ապահովելու համար։ 

 

Հարգելի՛ համագյուղացիներ, Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի «1+1» դպրոցական թերթին տված ձեր հարցազրույցները մեր դպրոցականների համար ինքնահաստատաման դաս են, որով մեր երեխաները ձեր կողմից տրված նյութերը շարադրում են իրենց հայացքների և ընկալումների շրջանում, ավելի համառոտ ձևով: Մենք ներողություն ենք խնդրում, եթե չենք մանրամասնում այն, ինչի մասին մանրամասն խոսել եք դուք:
Հարգանքներով՝ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի «1+1» դպրոցական թերթի խմբագրություն:

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի
միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
Հասցե՝ գարեգին Նժդեհի փ. 1
Փոստային դասիչ՝ 1207
Թողարկման օրը՝ 27.12 Խմբագիր և համարի պատասխանատու՝
Ռոզա Հակոբյան, տպաքանակը՝ 500,
հեռախոս 093919658: էլ.
Փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։