ընտրացանկը

Մարտ 2020 թերթ № 3 /13

NUMBER IN PDF

alpinizm2
alpinizm2
alpinizm2
alpinizm
alpinizm
alpinizm

Մեր հերթական հանդիպումը Հայաստանի Հանրապետության «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի» ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանի և անդամների հետ էր:
Հարց-Ի՞նչ է ալպինիզմը երեխայի համար։
Պատասխան- Ալպինիզմը թիմային աշխատանք է, կամք է, ֆիզիկական ակտիվություն, առողջ ապրելակերպ և, իհարկե, հայրենաճանաչություն։ Այն իր մեջ պարունակում է բնության հանդեպ վերաբերմունքի փոփոխություն։
Հ.-Ալպինիզմը ավելի շատ սպո՞րտ է, թե՞ հոբբի։
Պ.-Ե’վ սպորտ է այն և’ հոբբի, կախված, թե ալպինիզմի որ բաղկացուցիչ մասն է մարդը կամ խումբը օգտագործում։ Այն կարող է և’ սպորտային մարզման միջոց լինել, և’ հետաքրքիր ժամանցային միջոց՝ զբոսնելու և ընկերների հետ լավ ժամանակ անցկացնելու։ Այն պետք է ճիշտ և խելացի օգտագործել։
Հ.-Ինչի՞ց սկսել, եթե ուզում ենք զբաղվել ալպինիզմով։
Պ.-Ալպինիզմը սկսվում է հետևյալից՝ կարդալ և, իհարկե, իմանալ քարտեզ, իմանալ առաջին բուժօգնություն, բնական արգելքների ուսումնասիրություն, լեռնային վտանգների ուսումնասիրություն, ճիշտ թիմի ընտրություն, եղանակային տեսություն, ճանապարհի ընտրություն, խմբում ունենալ տեղանքին ծանոթ ուղեկցորդ, և, իհարկե, 911, որին նախօրոք պետք է տեղեկացնել։
Հ.-Ալպինիզմն ունի՞ տեսակներ:
Պ.-Այո’, ունի ժայռամագլցում, որը ալպինիզմի անբաժան մասն է, բայց որոշ ժամանակ անց առանձացավ և դարձավ առանձին մաս, սառցամագլցում, կողմնորոշում, լեռնային վազքեր, քարանձավային արշավներ, գետնանցումներ, սպորտային կողմնորոշումներ։
Հ.-Ինչպիսի՞ն է մարզիչի դերը ալպինիստական խմբակում։
Պ.-Ցանկացած սպորտային մարզաձևում մարզիչները երկրորդ ծնող են երեխայի համար՝ թե՜ մարզման ընթացքում և թե՜ դաստիարակչական աշխատանքներ կատարելու ոլորտում, իսկ մեզ մոտ այն յուրահատուկ է, ի տարբերություն այլ սպորտային ձևերի, որովհետև, անկախ ամեն ինչից, մարզիչը սարի գլխին երեխայի հետ մենակ է, վտանգներին ընդառաջ, որտեղ ոչ մի դեպքում սխալվել պետք չէ: Հետևաբար, անգնահատելի է մարզչի պատասխանատվությունը: Մարզիչն ու երեխաները միշտ պետք է հիանալի հասկանան իրար:
Հ.-Ինչպե՞ս վերապատրաստել ալպինիստ- մանկավարժին։
Պ.-Վերապատրաստումը կազմակերպվում է տասնօրյա դասընթացի ժամանակ, լավագույն մասնագետների կողմից, և իհարկե, բազմաթիվ խոչընդոտներ անցնելով, տասնյակ լեռների բարձրացումով: Իր մաշկի վրա սառնությունը զգալով՝ նա դառնում է մեր թիմի անդամ՝ իր ֆիզիկական պատրաստվածությունը ճիշտ դրսևորելով: Իսկ ամենակարևորը, իր վրա աշխատելով՝ նա պետք է նույնիսկ տիրապետի խոհարարության, հոգեբանության, առաջին բուժօգնության և շատ կարդա։
Հ.-Ալպինիզմը սպո՞րտ է, թե ապրելակերպ։
Պ.-Կախված է մարդու վերաբերմունքից՝ նայած, թե ով ինչ ձևով է զբաղվում: Կան լեռնագնացներ, ովքեր դա որպես սպորտաձև են կիրառում իրենց կյանքի ընթացքում և ցանկացած բարձունք հաղթահարում են և իրենց քայլերը բարդացնում սպորտային առաջխաղացման գնալու համար: Կան լեռնագնացներ, որ դա իրենց համար ապրելակերպ են ընդունում՝ մի փոքր ռիսկից հեռու գնալու, կոմֆորտին մի քիչ տեղ տալու: Դա կախված է նաև լեռնագնացից, թե ով ինչպես է դրան արձագանքում կամ ինչ նպատակ է հետապնդում, կախված է նաև ալպինիզմի ճյուղից՝ սպորտային, թե սիրողական, մրցումների մասնակցության գաղափարից:
Հ.-Ի՞նչն եք կարևորում երեխայի և մարզիչի միջև:
Պ.-Կասեի, որ փոխադարձ վստահությունը, բայց չկա դասակարգում՝ առաջնային կամ երկրորդական, պետք է լինի ընկերասիրություն, հարգանք ղեկավարի կամ առաջնորդի նկատմամբ: Մարզիչը պետք է ճանաչի երեխայի մարդ տեսակը, որ կարողանա ճիշտ մոտեցում ցույց տալ:
Հ.- Ձեր կարծիքով՝ պե՞տք է կամ պարտադի՞ր է ալպինիզմի ուսուցումը մարզային դպրոցներում:
Պ.- Եթե ես կրթության ոլորտում կարողանայի փոփոխություններ մտցնել, ապա շաբաթը մեկ անգամ երեխաներին արշավի կտանեի: Քանի որ արշավներին մասնակցած երեխան չի կարող վատը լինել, նրա մտածելակերպը այլ կլինի դեպի հայրենաճանաչությունը, սերը բնության նկատմամբ, ստեղծելու և հաղթահարելու ձգտումը իր մեջ դրսևորելու կարողությունը, ինչը դաստիարակվելու յուրահատուկ մեթոդ է: Իմ կարծիքով՝ պետք է լինի պլանային ուսուցում: Բայց կարելի է սկսել քայլարշավներից, որը նախնական ծնունդն է ալպինիզմի, որի համար անհրաժեշտ է ունենալ արշավային գույք /հարմար ուսապարկ, փայտից հենակներ, վրաններ, կողմնացույց և քարտեզ/: Արշավի ժամանակ ստեղծված միջավայրը երեխային ինքնաբերաբար մղում է սերը դեպի և՜ կրթությունը, և՜ հայրենասիրությունը: Քանի որ նա նոր գիտելիքներ է ձեռք բերում կամ փորձում է հաղթահարել նորը, տեղեկացված լինել, տիրապետել տեղանքի աշխարհագրական տեղեկություններին, աստղագիտությանը, քիմիային, ֆիզիկային և այլ բնագավառների, որտեղ մարդիկ իրենց գործի կամ սիրելի զբաղմունքի բերումով կապված են բնության հետ, շփվում են նրա հետ: Բնության հետ այս անխախտ կապը ներշնչանքի մեծ աղբյուր է: Բնության նկատմամբ սիրո առկայությունը լավագույն գրավականն է այս մարդկանց հետաքրքիր ու ադրենալինով հարուստ գործում: Ամեն անգամ նոր հայտնագործություններ, ամեն անգամ բնության հրաշքների բացահայտում, բնության դժվարամատչելի անկյունների հաղթահարում, սեփական կենսագրության մեջ հերթական հաղթանակի գրանցում: Հիրավի, նրանց սիրտը լեռներում է: Այս խիզախ, ազատ մտքով ու հոգով մարդիկ շատ լավ գիտեն, թե ինչ ասել է դնել քո առջև բարձր նշաձող, դժվար խնդիր և այդ խնդիրը հաղթահարել պատվախնդրորեն, ջանք չխնայելով, հավատալով հաջողությանը և սեփական ուժերին: Դժվար, հագեցած ու հետաքրքիր է ալպինիստի գործունեությունը, որը, ըստ էության, նույնքան դժվար, հագեցած ու հետաքրքիր ,գործե է բնության հետ: Չէ՞ որ հաղթահարելով դժվարությունը՝ ալպինիստն ամեն անգամ առերեսվում է ոչ միայն բնության հրաշագեղությանը, այլև նրա զորեղությանը, ուժին, վիթխարիությանը: Հետգրություն-Ահա այսպիսի մարդկանց միջավայրում խոսել բնության մասին, նշանակում էր՝ զրուցել համախոհների հետ, մարդկանց, ովքեր իրենց էությամբ բնասեր են և գործի բերումով` բնագետ: Իմ խորին համոզմամբ` մարդը չի կարող զբաղվել ալպինիզմով` եթե չի սիրում բնությունը, չի հարգում ու գնահատում այն: Շնորհակալություն ենք հայտնում Սուրեն Դանիելյանին և իր թիմակիցներին՝ մեզ հետաքրքիր նյութ և գիտելիք տրամադրելու համար:


«1+1» թերթի խմբագրություն

 

koxmnacuyc
koxmnacuyc
koxmnacuyc

Արշավների ժամանակ կամ ճամփորդություններից առաջ ոչ միայն ցանկալի է, այլև պարտադիր` համապատասխան սարքավորումներ ունենալ ուսապարկում, որից ամենակարևորն էլ կողմնացույցն է: Իսկ ի՞նչ է կողմնացույցը, ու ինչպե՞ս կարող ենք կողմնացույցի օգնությամբ անանցանելի ճանապարհներից դուրս գալ: Երբ նայում ենք հեռուն, մեզ թվում է, թե մի տեղ երկինքն ու երկիրը միանում են: Այդ երևակայական սահմանը, որտեղ երկինքը ասես միանում է երկրին, կոչվում է հորիզոնի գիծ, իսկ այդ տարածքը՝ հորիզոն, որն ունի կողմեր՝ հյուսիս, հարավ, արևելք և արևմուտք: Կողմնացույցի միջոցով կարող ենք որոշել հորիզոնի կողմերը կամ կողմնորոշիչի ուղղությունը: Կողմնացույցը տեղանքում կողմնորոշվելու սարք է։ Ըստ գործողության սկզբունքի տարբերում են՝ մագնիսական կողմնացույց, գիրոկողմնացույց, ռադիոկողմնացույց, աստղակողմնացույց։ Հնագույնն ու ամենատարածվածը մագնիսական կողմնացույցն է, որի գործողության սկզբունքը հիմնված է մագնիսական սլաքը միջօրեականի երկարությամբ տեղավորելու եւ հյուսիս–հարավ ուղղությունը ցույց տալու վրա: Կարմիր սլաքը ցույց է տալիս հարավը, կապույտը՝ հյուսիսը, աջ սլաքը՝ արևելքը, ձախ սլաքը՝ արևմուտքը: Կողմնացույցի հիմնական մասերն են՝ կլոր տուփը, մագնիսական սլաքը, ասեղը, արգելակը, անկյունային սանդղակը, պտտվող կափարիչը՝ նշանոցով: Կողմնացույցը, բացի ասեղից, ամբողջությամբ պատրաստված է հակամագնիսական նյութերից: Հորիզոնի կողմերը կողմնացույցով որոշելու համար սարքը պետք է պահել հորիզոնական դիրքով, ապա ազատել մագնիսական սլաքը արգելակից, պտտել կողմնացույցը կամ պտտվել նրա հետ միասին այնպես, մինչև մագնիսական սլաքի ֆոսֆորապատ ծայրը համընկնի 0-ի հետ /մագնիսկան սլաքն ուղղված է դեպի հյուսիս/: Այդ ուղղության վրա ընտրում են կողմնորոշիչ /առարկա/, որը հետագայում օգտագործվում է կողմնորոշման համար: Դիտորդը դեմքով կանգնում է մագնիսական սլաքի (դեպի հյուսիս) ուղղությամբ, թիկունքի ուղղությունը կլինի հարավը, աջ ձեռքի ուղղությունը՝ արևելքը, ձախը՝ արևմուտքը: Պետք է հիշել, որ բաց տարածքում կողմնացույցով կողմնորոշվելը ավելի ճշգրտված է, քանի որ մագնիսական դաշտը ավելի կայուն է, իսկ փակ տարածքներում կամ զրահապատ տեխնիկայից, մեքենայից և երկաթյա առարկաներից պետք է գտնվել առնվազն 25 մ հեռու, հակառակ դեպքում մագնիսական սլաքը կշեղվի իրական հյուսիսից: Ավելի քան 2 հազար տարի առաջ Չինաստանում արդեն կիրառում էին հաստատուն մագնիսը՝ հյուսիս-հարավ ուղղությունը որոշելու համար։ Եվրոպայում կողմնացույցը հիշատակվում է մոտավորապես 12-րդ դարից, այն ջրի մեջ լողացող խցան էր, որի վրա ամրացվում էր մագնիսական սլաքը: Կողմնացույցը կիրառվում է նավագնացության, օդագնացության, աստղագիտության մեջ, ռազմական գործում։
Հնում, երբ կողմնացույց չի եղել, մարդիկ կողմնորոշվել են արևի և աստղերի միջոցով: Ամենահուսալի երկնային կողմնացույցն արևն է: Ամեն առավոտ նա հորիզոնի վրա է, կեսօրին՝ ոչ մեծ բարձրության վրա, այնուհետև ավելի ու ավելի ներքև է իջնում և օրվա վերջում թաքնվում է հորիզոնի հետևում: Այն տեղը, որտեղից արևը դուրս է գալիս, անվանում ենք արևելք, որտեղ մայր է մտնում, անվանում ենք արևմուտք: Կրիաները և մեղուները կողմնորոշվում են արևի միջոցով: Միայն անհրաժեշտ է հիշել, որ հյուսիսային կիսագնդում Արեգակը գտնվում է՝ Արևելքում` գարնանային և աշնանային ամիսներին` ժամը 7:00-ին, ամառային ամիսներին` ժամը 8:00-ին, իսկ ձմեռային ամիսներին այն չի երևում: Հարավում` գարնանային և աշնանային ամիսներին` ժամը 13:00-ին, ամառային ամիսներին` ժամը 14:00-ին, իսկ ձմեռային ամիսներին` ժամը 13:00-ին: Արևմուտքում` գարնանային և աշնանային ամիսներին` ժամը 19:00-ին, ամառային ամիսներին` ժամը 20:00-ին, իսկ ձմեռային ամիսներին չի երևում: Կողմնորոշիչ է նաև մամուռների և քարաքոսերի առկայությունը, որոնք գերադասում են խոնավություն և ստվեր` խուսափելով արևի ճառագայթներից: Դրանք աճում են միայն քարերի ու ծառերի հյուսիսային կողմերում: Կարող են օգնել նաև մրջնանոցները, որոնք կառուցված են լինում ծառերի բների հարավահայաց կողմերին, որը հնարավոր է դարձնում ավելի շատ օգտվել արևի ճառագայթներից: Թմբի կլոր մասն ուղղված է լինում դեպի հարավային կողմը, իսկ համեմատաբար թեք մասը` հյուսիս: Կողմնացույցից բացի անհրաժեշտ է ուսումնասիրել տեղեկագրական քարտեզ: Շնորհակալություն գնդապետ Սամվել Խաչատրյանին:


«1+1» թերթի խմբագրություն

 

hogeban
hogeban
hogeban

Սև նախանձի դեմ պետք է պայքարեն և՜ նախանձողները, և’ նրանք, ում նախանձում են։ Լսում ենք այնպիսի մտքեր, որ նախանձի դեմ անիմաստ է պայքարել, քանի որ նա կարող է վերափոխվելով ենթարկվել ագրեսիայի, վրդովվածության, ճնշվածության։ Դժվար է համաձայնվել այս ենթադրության հետ։ Հոգեբանների, հոգեթերապևտների գերակշռող մասը կարծում են, որ պետք է նախանձից ազատվել և առաջարկում են տարբերակներ։ Որպեսզի սկսես պայքարել նախանձի դեմ, պետք է առաջինը խոստովանես ինքդ քեզ, որ այդպիսի զգացում քո ներսում գոյություն ունի։ Գիտակցելով այդ ՝ չպիտի նախատես քեզ, որ նախանձում ես ինչ-որ մեկին։ Բոլոր մարդիկ ժամանակ առ ժամանակ զգում են նախանձի զգացումը, չնայած ոչ բոլորն են խոստովանում դա: Մենք պետք է մտածենք, թե ինչպես հաղթահարենք մարդկային հոգին ապականող նախանձը։ Դրա կանխումը շատ կարեւոր է երեխայի մոտ, երբ նրա հոգու աշխարհը շատ ավելի մաքուր ու անմեղ է, երբ նրան շատ հեշտ է մղել դեպի վեհ ու ազնիվ ձգտումները խաղերի, աշխատանքի, ընկերների կամ մեծերի հետ շփումներ ստեղծելու միջոցով: Ըստ մ.թ.ա. II դարի հույն փիլիսոփա Բաբրիի՝ «Մի՜ փորձիր գոհացնել նախանձը, արա՜ այն, ինչ որ գտնում ես ճիշտ»։ Մեծերը կարող են ակտիվ և պասիվ ձևով հաղթահարել նախանձը։ Ակտիվ միջոցը կախված է իրավիճակի օբյեկտիվ փոփոխությունների հետ: Դու դառնում ես այնպիսին, ում որ նախանձում ես, կամ գտնում ես այլ հնարավորություններ՝ կյանքում մեծ բարձունքների հասնելու համար։ Այդ միջոցը կարևոր ակտիվ մեթոդն է՝ ոչնչացնելու նախանձը քո մեջ։ Ակտիվ գործողությունները ավելի արդյունավետ են՝ մարդու կողմից իր կարիքները բարելավելու համար։ Պասիվ միջոցը խորհուրդ ենք տալիս նրանց, ում մոտ բացակայում է իր մեջ նախանձը փոխելու հնարավորությունը։ Մնում է փոխվել՝ միայն սուբյեկտիվ գնահատական տալով տվյալ իրավիճակին։ «Եթե նրան հրավիրել են կինոյի գլխավոր դերում,- նախանձողը մտածում է,- դերը շատ հիմար է» կամ՝ «նրան ունի նոր բրիլիանտից մատանի, -նախանձողը մտածում է,բայց իմ ոտքերն ավելի երկար են»։ Պասիվ մոտեցումը դեռ հայտնի էր շատ հնուց։ Զիգմունդ Ֆրեյդը դա համարում է մարդու պաշտպանական մեխանիզմը։ Ավելի արդյունավետ է գուցե պասիվ մեթոդով ազատվել նախանձից. դա փնտրելու է այն հարցերի պատասխանը, որը պետք է տալ, թե ինչու են նախանձում այդ մարդուն, ինչ կտա այդ նախանձի առարկան երջանկության համար, դա ում նպատակն է, և ինչ է դա նշանակում նախանձողի համար։ «Մենք հաճախ տխրում ենք այն բանի համար, ինչ որ չունենք, քան թե ուրախանում ենք, որ ունենք»։ Պետք է մտածել. «Պետք է քեզ այն, ինչ որ առաջացրեց քո մոտ նախանձ։ Մի օր բարձրաստիճան, ինքնահավան մի սամուրայ եկավ Բուդդայի դպրոց՝ վարպետի մոտ։ Սամուրայը շատ ճանաչված էր, բայց նայելով վարպետին, տեսավ նրա հոգևոր գեղեցկությունը, ակամա զգաց իրեն ինչպես մի աննշան էակ։ Եվ նա ասաց վարպետին»: -Ինչո՞ւ եմ ես զգում իմ աննշանությունը, մի ակնթարթ առաջ ամեն ինչ լավ էր։ Հենց ես մտա քո մոտ, ես ընկա իմ աչքից։ Ես երբեք այդպիսին ինձ չէի զգացել։ Ես շատ անգամ եմ հանդիպել մահին դեմ առ դեմ և երբեք չեմ զգացել վախը։ Ինչու՞ եմ հիմա վախեցած։ Վարպետն ասաց. -Սպասի’ր, ես կպատասխանեմ, երբ բոլորը գնան։ Մարդիկ գալիս էին ամբողջ օրվա ընթացքում, և սամուրայը հոգնեց սպասելով։ Երեկոյան, երբ սենյակը դատարկ էր, սամուրայը հարցրեց. -Հիմա դու կարո՞ղ ես ինձ ասել: Վարպետը դուրս հրավիրեց Սամուրային ու ասաց. -Նայի’ր այս երկու ծառերին: Այս մեկը բարձր է մինչև ամպերը, իսկ մյուսը կարճ է նրանից։ Նրանք աճում են կողք կողքի արդեն շատ տարիներ, բայց նրանք չունեն ոչ մի խնդիր։ Այս կարճ ծառը չի ասում բարձրին՝ ինչու է ինքն իրեն նվաստացած զգում նրա մոտ։ Ես երբեք չեմ լսել ծառերից ոչ մի գանգատ։ Սամուրայը մտահոգվեց ու ասաց. -Որովհետև նրանք չեն կարողանում համեմատել: -Տեսնու՞մ ես, դու ինքդ գիտես պատասխանը,- ասաց վարպետը: Ունեցեք ինքնասիրություն և հավատք ձեր ուժերի հանդեպ։ Դա է նախանձը հաղթահարելու հիմնական միջոցը։


Հոգեբան-խորհրդատու`
Արմինե Հայրապետյան

 


Հին հունարենից սկիզբ առած փիլիսոփայություն բառը նշանակում է՝ «սեր և իմաստություն»։ Այդ սահմանումը ընդգծում է, որ փիլիսոփաները իրենց չեն համարում իմաստուն։ Նրանք ձգտում են իմաստությանը, փնտրում են ճշմարտությունը, փորձում են հասկանալ աշխարհը և մարդուն, բայց երբեմն չեն մոռանում իրենց սահամանփակվածությունը ինքնատիպ հարցերում։ Կարծրատիպերի համաձայն ՝ փիլիսոփայությունը դժվար է, անհասկանալի, վերացական է, և նրան հասկանալու համար շատ մեծ ժամանակ ու գիտելիք է պետք։ Մինչդեռ փիլիսոփաների սիրած գործն է՝ ցրել այդ մտածելակերպը։ Ի՞նչ է իրականում իրենից ներկայացնում փիլիսոփայությունը։ Այս դեպքում արհեստավարժ փիլիսոփան կասեր, որ դա շատ լուրջ հարց է։ Հարցն այն է, որ տարբեր դարերում փիլիսոփաները տվել են տարբեր բացատրություններ, այսինքն՝ չկա փիլիսոփայությունը սահմանող միակ ճիշտ պատասխան։ Օգտագործելով Լյուդվիգ Վիտգենշթայնի անալիտիկ փիլիսոփայությունը՝ այն հայեցակարգերի համակարգ է՝ ընտանեկան նմանության սկզբունքով։
Փիլիսոփաների ամենասիրած քննարկվող հարցերից են ՝ «ինչու՞ կա ինչ-որ բան, ոչ թե ոչինչ», «ի՞նչ է ճշմարտությունը», «ի՞նչ է բարությունը», «ի՞նչ է գեղեցկությունը», «որտեղո՞վ է անցնում սահմանը գիտելիքի ու անգիտության միջև», «կա՞ արդյոք սահման մարդու պատմության ու կյանքի մեջ», «հնարավո՞ր է արդար հանրային հասարակարգ»։ Այդ բոլոր հիմնային հարցերի պատասխանից, որոնց մասին մարդիկ համարյա չեն էլ մտածում սովորական կյանքում, կախված է մարդկանց կյանքը։ Փիլիսոփան յուրաքանչյուր հարցում զգուշացնում է. «Սպասե՜ք, այստեղ ամեն ինչ այդքան էլ հասարակ չէ, ինչքան թվում է, այստեղ պետք է մտածել»։ Այսպիսով՝ փիլիսոփան խոչընդոտ է ստեղծում, հեշտ թվացող հարցերում նա տեսնում է իրողությունը ոչ թե այնպես, ինչպես որ կա, այլ այն լցված է խնդիրներով և գլուխկոտրուկներով , որոնք պետք է լուծել։ Փիլիսոփաները փորձում են որոշ հարցերի պատասխանել՝ թեորեապես մտորելով։ Փորձում են հայտնաբերել հարցի նոր միտքը, լուսավորել այն ամբողջապես։ Այդ մտորումների արդյունքը դառնում է փիլիսոփայական հայեցակարգերի ստեղծագործությունը։ Փիլիսոփայական հայեցակարգը ուղղակի բառ չէ կամ հասկացողություն, դա աշխարհի բանալին է, որը աշխարհը բաժանում է փոքրիկ մասնիկների, նա օգնում է այդ մասնիկները հավաքել իրար մեջ և տալ միասնական իմաստ ու պատասխան։ Կարելի է ասել՝ փիլիսոփայությունում քանդվում է երևացող աշխարհը, շատ մասնիկներից նորից հավաքում է, օգտագործելով հայեցակարգերում՝ ստեղծում է նոր կերպար, որ հետո ինչ-որ մեկը նորից կասկածամտորեն մոտենա։ Այսպիսով՝ փիլիսոփայությունը երբեք չի կարող սպառել իրեն, նա անսահման պտտվում է՝ ապացուցելով այս աշխարհի իրողությունը և մյուս իրողությունները։ Եվ միայն այդ շրջադարձի մեջ կարելի է ինչ-որ բան հասկանալ, թե ինչ է աշխարհը, և ով ենք մենք։ Մի շարք փիլիսոփաներ տեսնում էին փիլիսոփայության մեջ հատուկ ձև՝ հոգու թերապիա։ Նրանք ենթադրում էին, որ փիլիսոփայական ենթադրությունների նպատակը այն է, որ բուժի մարդկանց իրենց իսկ վախից, կախվածությունից և սխալներից, որոնք մարդու կյանք դարձնում են անբարենպաստ։


Ռոզա Հակոբյան

 

heros mayrik
heros mayrik
heros mayrik

Հերոս մայրերը շատ են մեր օրերում, սակայն ուզում եմ անդրադառնալ մեկին, ով ունի կամքի մեծ ուժ և պայքարելու ունակություն կյանքի դժվարությունների հանդեպ։ Ուզում եմ սույն հարցազրույի միջոցով ներկայացնել Գավառ քաղաքի բնակիչ Լարիսա Գրիգորյանին` ուժային եռամարտի միջազգային մրցումների բազմակի չեմպիոն եւ Գինեսի գրքի ռեկորդակիր Գևորգ Աֆրիկյանի մորը:

Հարց -Ե՞րբ հայտնաբերեցիք, որ Ձեր որդին խնդիրներ ունի, ի՞նչ զգացողություններ ունեցաք, ի՞նչ զգացիք այդ պահին։ Պատասխան- Նախ ասեմ, և դա գաղտնիք չէ, որ Գևորգը որդեգրված է։ Մենք նրան որդեգրել ենք, երբ նա եղել է յոթ օրական, սակայն երբ նա դարձավ 10 ամսական, բժիշկները հայտնաբերեցին նրա հիվանդությունը: Ճիշտ է, մենք շատ ծանր տարանք այդ փաստը, որ 14 տարի երեխա չենք ունեցել և որդեգրում ենք, որ այդպես գտնենք մեր երջանկությունը, բայց հանկարծ հիվանդություն է ախտորոշվում: Դա, կարծում եմ, յուրաքանչյուր ծնողի համար էլ դժվար կլիներ, բայց ոչ ոք էլ ապահովագրված չէ կյանքի փորձություններից, ոչ ոք չի կարող ասել, թե իր գլխին ինչ է գալու: Եվ մենք անխոս համակերպվեցինք մեր ճակատագրի հետ։ Մեր բարեկամ բժիշկներից մի քանիսը ասում էին, որ հրաժարվենք երեխայից, բայց մենք չհամաձայնեցինք, քանի որ կյանք էինք տվել այդ երեխային և պետք է պահեինք ու մեծացնեինք։ Ինչ խոսք, շատ դժվարությամբ պահեցինք ու մեծացրեցինք Գևորգին։ Մեկ տարի ութ ամսականից մինչև 10 տարեկան հասակը՝ ամեն տարի 4 անգամ Գևորգին տարել ենք վերականգնողական կենտրոն։ Վեց տարեկանում նրան վիրահատեցին, փոփոխությունն այնքան էլ գոհացնող չէր: Երբ նրան կանչեցին զինվորական բուժզննման, բժիշկները, տեսնելով նրա կարգավիճակը, առաջարկեցին մի փոքր միջամտություն կատարել, սակայն Գևորգը չուզեց, ասելով, որ համակերպվել է նման կյանքին, իսկ փոքրիկ միջամտությունը ոչինչ չի փոխի։ Ոչ մի բան չենք խնայել, ամուսնուս ջանքերով և իմ հոգատաության շնորհիվ Գևորգին հասցրել ենք այսօրվա արդյունքին։ Մեր և Գևորգի կողքին է եղել նաև Գրիգոր Դաշտոյանը, ով իր խորհուրդներով թևեր տվեց և գույներով լցրեց նրա կյանքը: Նրա հաջողություններին նպաստեցին նաև միջավայրը և նոր ընկերները, ովքեր աջակցում էին նրան՝ ինտեգրվելու հանրությանը և կոտրելու բոլոր կարծրատիպերը։ Հարց.-Արդյոք աշխարհում կա՞ մի պատվոգրի տեսակ, որով կկարողանային ըստ արժանվույն պարգևատրել Ձեզ։ Պ.-Ինձ պատվոգիր պետք չէ, ես իմ երեխայի կյանքով եմ ապրում, որպեսզի նրա կյանքը բարեկեցիկ դարձնեմ որպեսզի նա ունենա անհոգ կյանք, իսկ ես միշտ հպարտանամ նրանով և ասեմ՝ «Ի’մ որդին է»։ Շնորհակալ եմ բոլորից, նաև իմ որդուց, ով երբեք ցույց չի տվել իր ցավի մասին, որ ես միշտ ժպտամ։ Իսկ դա իմ ամենալավ պարգևն է։ «1+1» դպրոցական թերթի խմբագրությունը շնորհավորում է բոլոր մայրերի և կանանց միամսյակը՝ մաղթելով նրանց երջակություն և անսահման սեր:


Աննա Գևորգյան

 

ekologia
ekologia
ekologia

Բնապահպանության մասին խոսելիս առաջին հերթին պետք է խոսել բնության մասին։ Բնությունը արևն է, աստղերը, օդը, ջուրը… ծառերն են, թռչունները, կենդանիները, թիթեռները…։ Մարդը նույնպես բնության մասնիկ է։ Բնությունը միասնական տուն է, որտեղ բոլորը իրար պետք են ՝ արևից մինչև փոքրիկ մուկը։ Իսկ էկոլոգիան /բնապահպանությունը/ գիտություն է բնության գոյության օրենքների մասին։ Թարգմանվում է հունարենից «էկո»՝ տուն, «լոգուս»՝ գիտություն, այսինքն՝ էկոլոգիան գիտություն է տան մասին։ Էկոլոգիայի գլխավոր «օրենքն է»՝ բոլորը կապված են միմյանց։ Բնությանը պետք են նապաստակներ և գայլեր, թունավոր և ոչ թունավոր սնկեր, սիրուն թիթեռներ և կծող ճանճեր, անձրև ու մաքուր օդ է պետք։ Բայց մարդը չի կարող ապրել՝ չօգտագործելով բնության հարստությունը։ Էկոլոգիան սովորեցնում է, թե ինչպես կարելի է օգտվել բնությունից՝ չհասցնելով նրան վնաս։ Շատ ու շատ տարիներ մարդիկ վերցրել են բնությունից ամեն ինչ՝ չհասկանալով հետևանքների մասին։ Դրա համար այսօր բնությունը հայտնվել է աղետալի վիճակում. անհետացել են տարբեր կենդանիներ, ծառեր, ծաղիկներ, իսկ մյուսները գտնվում են ոչնչացման շեմին։ Մենք մեզ շատ վատ ենք զգում, քանի որ այնքան քիչ են անտառները մեզ մոտ, որ օդի պակաս կա։ Անտառները, դաշտերը, գետերը, լճերը մեր ընդհանուր տունն են, իսկ կենդանիներն ու բույսերը մեր հարևաններն են մեր երկրագնդում, ու մենք պետք է ապրենք համերաշխ մեր հարևանների հետ։ Այն, ինչ որ շարժվում է, աճում է, պետք է խնամքի կարիք ունենա։ Հիշի՜ր սովորական կանոնները բնության հետ վարվելիս.
-Մի՛ բռնիր և բեր տուն սողացող կենդանուն ու թռչունի ձագին: -Պահպանի՜ր դոդոշներին և գորտերին, քանի որ նրանք ուտում են շատ միջատներ, որոնց դեմ մարդիկ պայքարում են։
-Մի՛ սպանիր օձերին, նրանք էլ են պետք բնությանը: -Միջատների բները մի՜ քանդիր, նրանք բնության սանիտարներն են:
-Մի՛ ջարդիր ծառի ճյուղերը:
-Մի ՛թող քեզանից հետո աղբ բնության գրկում։ Եթե բոլորը լավ վերաբերվեն շրջապատող միջավայրին, երկրագունդը դեռ դարերով կկերակրի մարդուն։ Հնարավոր չի լինի պահպանել բնությունը, եթե մենք չտիրապետենք գրականությանը, որպեսզի կարողանանք իրար հետ համագործակցել՝ գտնելով ընդհանուր անելիքներ, եթե չսովորենք դպրոցական ու բուհական առարկաները, չենք ունենա գիտություն, որը կօգնի մեզ, մեր լեռնային պայմաններից ելնելով, կերակրվել բնության տված ու մարդու ստեղծած բարիքներով, եթե չզբաղվենք մեր ֆիզիկական զարգացմամբ, մենք չենք ունենա առողջ մարմին, որը պետք է կատարի բնության կողմից սահմանված և աշխարհի շատ ու շատ պետությունների կողմից աջակցվող բոլոր բնապահպանական միջոցառումները։


ՀՀ Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի Վ. Ադամյանի

անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհի Կարինե Գրիգորյան

 


Հովհանը 17 տարեկն էր, երբ մոր և եղբոր՝ Մուշեղի հետ գաղթում են Արևմտյան Հայաստանի Մուշ գավառի Քրդագոմ գյուղից 1915թ.-ին: Սկզբնական շրջանում հաստատվում են Թալինում, ապա Լենինականում: Հովհանը Լենինականում ամուսնանում է, հետո եղբոր՝ Մուշեղի և մոր հետ գաղթում Բայազետի Բաշքենդ գյուղ: Հովհանը ունենում է 6 զավակ՝ 3 տղա, 3 աղջիկ, տղաները՝ Նազար, Սեդրակ, Միսակ: Նազարն ունեցել է 5 երեխա՝ 3 տղա և 2 աղջիկ՝ տղաներն են՝ Սամվել, Լյովա և Հրանդիկ: Սամվելն ունի 3 երեխա՝ 2 տղա, 1 աղջիկ, տղաները՝ Հովիկ և Մուշեղ: Հովիկն ունի 2 աղջիկ, իսկ Մուշեղն ունի 2 երեխա՝ 1 տղա և 1 աղջիկ, տղան Սամվելն է: Լյովան ունի 3 երեխա՝ 2 տղա և 1 աղջիկ, տղաներն են Նազարը և Արտյոմը: Նազարն ունի 2 տղա՝ Լյովան և Դավիթը, Արտյոմը երեխա չունի: Հրանդիկը ունի 2 երեխա՝ 1 տղա, 1 աղջիկ, տղան Արտակն է: Սեդրակն ունի 5 երեխա՝ 3 տղա և 2 աղջիկ, տղաներն են Էդիկը, Ստյոպան և Արայիկը: Էդիկն ունի 2 աղջիկ: Ստյոպան ունի 4 երեխա՝ 3 աղջիկ և 1 տղա՝ Հակոբը: Հակոբը ունի 1 տղա՝ Ստյոպան: Արայիկը ունի 2 տղա՝ Տարոնը և Սասունը: Տարոնն ունի 2 երեխա՝ 1 տղա և 1 աղջիկ, տղան՝ Արայիկը: Միսակն ունեցել է 4 երեխա՝ 1 աղջիկ և 3 տղա, տղաներն են՝ Նորիկը, Արթուրը և Ռուբիկը: Նորիկը այժմ աշխատում է ՀՀ կառավարության առողջապահական և աշխատանքային տեսչական մարմնում: Նորիկն ունի 3 երեխա՝ 2 տղա, 1 աղջիկ, տղաներն են Արմենը և Էդգարը: Արմենն ունի 2 երեխա՝ 1 տղա և 1 աղջիկ, տղան՝ Նորայր: Էդգարն ունի 1 աղջիկ: Արթուրն ունի 3 երեխա՝ 2 աղջիկ և 1 տղա՝ Կարենը: Ռուբիկը երիտասարդ հասակում մահացել է: Հովհանի եղբայրը Մուշեղն է, ով կռվել է Անդրանիկի ջոկատում և եղել է խմբապետ: Մուշեղն ունեցել է 6 երեխա՝ 3 տղա, 3 աղջիիկ, տղաները՝ Վրեժ, Զարզանդ և Սարգիս: Զարզանդը և Սարգիսը մահացել են երիտասարդ հասակում, ժառանգ չունեն: Վրեժն ունեցել է 4 երեխա՝ 3 տղա և 1 աղջիկ, տղաներն են Մուշեղը, Վիրապը /Գեղամ/ և Վարդանը: Մուշեղն ունի 2 երեխա՝ 1 տղա և 1 աղջիկ, տղան Վրեժն է, նա ունի 1 որդի՝ Մուշեղը: Վիրապն ունի 2 երեխա՝ 1 աղջիկ և 1 տղա՝ Կարենը: Կարենն ունի 1 որդի՝ Վիրապը: Վարդանն ունի 2 տղա՝ Նարեկը և Աշոտը, Նարեկն ունի 1 տղա՝ Վարդանը: Այս տոհմը կրում է Սարգսյան ազգանունը:


Քրիստինե Սարգսյան

 

usucum
usucum
usucum
usucum2
usucum2
usucum2

Այս մասին է հավաստում մեր զրուցակից, Երեւանի ֆիզմաթ դպրոցի փոխտնօրեն Անժելա Նազարեթյանը:

Հարց.-Ինո՞վ է պայմանավորված որակյալ ուսուցումը:

Պատասխան.-Ինձ թվում է, որ մենք շատ երկար ժամանակ թույլ ենք տվել մեր ենթագիտակցությանը, որպեսզի գտնենք ինչ որ պատճառ՝ մեր անհաջողությունները արդարացնելու համար: Դպրոցը պարտավոր է տալ որակայալ ուսուցում երեխաներին, իսկ մոտեցմանը չհամապատասխանելու համար կարող են լինել հիմնական պատճառներ:
Հ.-Արդյո՞ք ծնողները նպաստում են որակյալ ուսուցման կայացմանը:
Պ.- Ծնողները, իհարկե, նպաստում են, քանի որ ծնողը հանդիսանում է կրթության օղակներից մեկը: Աշակերտ-ուսուցիչ-ծնող փոխհարաբերության խաթարման դեպքում չի իրականանա կրթական պրոցեսը: Ծնողը պետք է երեխայի մեջ սերմանի հարգանք դեպի պետությունը, դպորցը, ուսուցիչը:
Հ.-Ինչպե՞ս ենք վերաբերվում հանդուրժողականության սկզբունքին:
Պ.-Ուսուցիչները հանդուրժող են եղել բոլոր ժամանակներում, որովհետև դա ուսուցչի հոգեբանության մի մասն է:
Հ.-Համազգեստը կապ ունի՞ որակյալ կրթության հետ:
Պ.- Իհարկե, շատ մեծ կարևորություն ունի: Աշակերտը ուսուցչից դպրոցում տարբերվում է իր հագուկապով, սանրվածքով և վարվելակերպով: Դպրոցում աշակերտը պետք է խուսափի ավելորդություններից: Երբ աշակերտը ամբողջ օրը մտածում է այն մասին, թե ինչ պետք է հագնի վաղը, դրանով նա շեղում է իր ուշադրությունը դասերից և այն կենտրոնացնում միայն հագուստի ընտրության վրա, որը և խաթարում է որակյալ ուսուցմանը: Որակայլ ուսուցումը կախված է ճիշտ կազմակերպված դպրոցավարության հետ: Իսկ պատճառները հետևյալն են.
1. Դա պետական խնդիր է, մենք քաղաքացիներս պետք է ուզենանք ապրել ինչպես քաղաքակիրթ երկրները, պետք է ունենանք ցանկություն՝ կառուցել մեր տունը, մեր փողոցը, պետք է ընտրենք գիտակից պատգամավորներ և նրանցից պետք է պահանջենք համապատասխան օրենքների ընդունում: Այնպես որ, հասարակության դերը մեծ է երեխայի դաստիարակման գործում: 2. Վերջապես ուսուցիչներս պետք է սովորենք՝ յուրաքանչյուր գույնի տալ իր ճիշտ անունը: Երեխայի դաստիարակման գործում մեծ վնաս է հասցնում «լավամարդ» լինելու գաղափարը:
3.Մենք ապրում ենք այն ժամանակաշրջանում երբ տեսնում ենք 4-րդ տեխնիկական հեղափոխությունը: Հիմա գաղափարի ժամանակ է, երբ հսկա գործարանը կարող է փոխվել մի «գարաժով», որն ունի 3-D, 4-D, 5-D տպիչներ: Դա նշանակում է, որ ուսուցիչները պետք է միշտ վերապատրաստվեն, որպեսզի կարողանան գիտելիքներով կողմնորոշել և շահագրգռել գիտելիքներով: Իսկ երեխանները պետք է շատ կարդան, բազմակողմանի զարգանան, որպեսզի կարողանան որսալ սրընթաց փոխվող աշխարհը: Մեր զրույցին միանում է ֆիզմաթ դպրոցի դասախոս Կորյուն Առաքելյանը:
Հարց - Պարոն Առաքելյան, ինչպե՞ս կարելի է բարձրացնել ուսուցչի հեխինակությունը:
Պատասխան- Ուսուցիչը ինքը պետք է բարձրացնի իր հեղինակությունը մասնագիտական որակների միջոցով, բարոյահոգեբանական տեսակով: Ուսուցչի հեղինակությունը կբարձրանա այն ժամանակ, երբ հասարակությունը կարևորի ուսումը: Ուսուցիչների հեղինակությանը խոչընդոտում են ֆինանսական խնդիրները: Ըստ իս՝ ուսուցչի կոչումը շատ ավելի բարձր է, քան դասախոսինը, և դա ես ասում եմ իմ օրինակով: Հարգանքի արժանի չեն այն ուսուցիչները, ովքեր գլուխ են պահում և աշակերտից մեկ օր առաջ դասը սովորում են և գալիս պատմում, դա ես չեմ ընդունում: Ես համոզված եմ, որ Հայաստանում կազմակերպված մտավորականությունը կհամապատասխանի իր բուն հասկացողությանը և կկարողանա հասարակության մեջ բերել հեղինակություն. մենք շատ հարցերի պատասխան կստանանք:


Մերի և Լուսինե Գրիգորյաններ, Քրիստինե Սարգսյան

 

erazanq
erazanq
erazanq

Ինձ թվում է, որ երազանքը մարդու մեջ կուտակված ու դեռեւս չկատարված ձգտում է: Առանց երազանքի անհետաքրքիր է ապրել: Երբ որ երազանքը քեզ գերում է և տանում շատ հեռու, դա կարող է բերել իրականությունից կտրվելուն, մանավանդ տեխնոլոգիական դարում, երբ վիրտուալ աշխարհը գերել է մարդուն: Ես ուզում եմ կիսվել իմ երազանքներից մեկով: Ինձ երկար ժամանակ դուր էր եկել մի զգեստ, և ես երազում էի այն ունենալ, բայց քանի որ այն թանկ էր, ծնողներիս չէի ուզում ասել: Հաճախակի փորփրելով համացանցը` տեսա ասեղնագործության և մոդելավորման նոր ձևեր, և միտքս ակամայից պայծառացավ: Պահի տակ հասկացա, որ կարելի է գնել էժան և հասարակ զգեստ և դրան տալ քո ուզած ոճը: Եվ հանկարծ ես ստացա մի յուրահատուկ զգեստ՝ գեղեցիկ ձեւավորումով: Տեսնելով հագուստս՝ բոլորը ինձ հարցնում էին՝ ի՞նչ արժե, երևի շատ թանկ է, իսկ ես անխոս ժպտում էի և անցնում: Ես հիմա համարձակ եմ և չեմ վախենում երազել, բայց գիտեմ, որ երազանքին հասնելու համար պետք է շատ աշխատել և, իհարկե, շատ կարդալ ու զարգանալ:


Էմմա Աբրահամյան

 

vraci
vraci
vraci

Վրացիները կամ քարթվելները քարթվելական ընտանիքի ազգ են: Մեծամասնությունը ապրում են Վրաստանում, նաև Թուրքիայի արևելյան նահանգներում և Իրանի ներքին շրջաններում՝ հատկեպես Ֆերեյդուն-Քենար քաղաքում, ինչպես նաև Ռուսաստանում: Վրացիների դավանանքը քրիստոնեությունն է (ուղղափառությունը), որն ընդունվել է 319 թվականի մայիսի 6-ին։ Վրաց ազգի կազմավորումը սկսվել է քրիստոսից առաջ 1ին հազարմակում, իսկ ավարտը համարվում է հիմնականում 5-10 դարերը: Վրացիները կազմված են հետևյալ էթնիկ խմբերից:
Նրանք են.
Աջարներ , որոնք բնակվում են Վրաստանում և Աջարիայում, գուրիացի ներ , որոնք բնակվում են Վրաստանի Գուրիա մասում, քարթլոսներ , որոնք բնակվում են պատմական Վրաստանի Քարթլի մասում, կախեթներ , որոնք բնակվում են Կախեթիայում, իմերեթներ , որոնք բնակվում են Իմերեթիայում, ինգիոլյաներ, որոնք բնակվում են Ադրբեջանում, լեչխումներ, մեգրելներ մեսխեթներ , մոխեւներ, մթիուլներ, փշավներ, սվաններ , ռաչվելցիներ, խեւսուրներ, թուշիններ , որոնք բնակվում են Վրաստանի տարբեր մասերում: Ըստ գիտնական Իվանե Ջավախշվիալեցու թեորիայի՝ վրացիները մոտիկ են Կովկասի ազգերին, իսկ գիտնական Սիմոն Ջանաշինայի տեսության համաձայն՝ 5-6 հազար տարի առաջ Փոքր Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում և հարավային Եվրոպայում ապրում էին մոտիկ ծագումով ժողովուրդներ: Եվրոպա եկան հնդեվրոպացիներ, որոնք ազդեցին այդ ազգերի վրա. բասկերի վրա՝ Պերենայում, էտրոսների վրա՝ Ապենինյայում, պալազների վրա՝ Բալկանիայում, խեթերի ու սուբարների վրա՝ Փոքր Ասիայում: Խեթերը ու Սուբարները եղել են Վրացիների նախահայրերը: Համաձայն Սիմոն Ջանաշինայի տեսության՝ մ. թ. ա. 9-րդ դարում խեթերը և սուբարները կազմավորել են Ուրարտու պետությունը: Մ. թ. ա. 6-րդ դարում հիմնական Վրաստանի տարածքում կազմավորվել է Իբերիա պետությունը:

Աշոտ Բադալյան

 

Հարգելի՚ համագյուղացիներ, Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի «1+1» դպրոցական թերթին տրված ձեր հարցազրույցները մեր դպրոցականների համար ինքնահաստատման դաս են,  որով  մեր  երեխաները ձեր կողմից տրված  նյութերը շարադրում են իրենց հայացքների և ընկալումների շրջանակում, ավելի համառոտ ձևով: Մենք ներողություն ենք խնդրում, եթե չենք  մանրամասնում այն, ինչի մասին մանրամասն խոսել եք դուք: Հարգանքով՝ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի «1+1» դպրոցական  թերթի խմբագրություն:

Հայտարարություն Հարգելի՜ երեխաներ, ծնողներ, տատիկներ և պապիկներ, մեր պետական բյուջեն կազմավորվում է փոքր և միջին ձեռ նարկատերերի հարկերից։ Այդիսկ պատճառով էլ հորդորում ենք բոլորին՝ ցանկացած առևտրական գործարք կատարելիս պահանջե՜ք ձեր հասանելիք կտրոնները, որպեսզի մեր պետական բյուջեն միշտ համալրված լինի, և այդ միջոցները կա ռավարությունը  կարողանա  ուղղորդել բանակին՝ թե՜ զինվորի   կարիքները և թե՜ զենք -զինամթերք ապահովելու համար:

«1+1» դպրոցական  թերթի խմբագրությունը անցկացնում է մրցույթ կարճամետրաժ հետաքրքիր տեսաֆիլմերից /1 րոպե տևողությամբ/` «Դու ինքդ ռեժիսոր ես» խորագրով: Տեսագրված ֆիլմերը կարող եք ուղարկել zgօԱյս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին

 

 

 

Խմբագիր և համարի պատասխանատու՝ Ռոզա Հակոբյան Տպաքանակը՝ 500

Հեռախոս՝ 093919658: Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ Կայք էջ` 1եւ1.հայ

 


ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հասցե՝ Գարեգին Նժդեհի փ. 1

Փոստային դասիչ՝ 1207 Թողարկման օրը՝ 27. 03. 2020 թ.