ընտրացանկը

Ապրիլ 2020 թերթ № 4 /14

NUMBER IN PDF

       Առավոտյան զարթնել էինք քնից, բանից տեղյակ չլինելով՝ նայում էինք իրար երեսի և չէինք հասկանում՝ ինչ կրակոցներ են մեզանից մի քանի կիլոմետր հեռու: Խառնաշփոթ էր․ մի քանի ժամից նոր իմացանք, որ ադրբեջանցիները հարձակվել են մեզ վրա: Բոլորս առանց խոսքի նայում էինք իրար՝ կարծես պատասխանը փնտրելով այդ լռության մեջ. այդպես չպետք է լիներ…

 

     Բամբասանքը ծնվում է այնտեղ, որտեղ կան նախանձ ու շահ: Իսկ նախանձը իր հերթին ծնում է վրեժխնդրություն և փորձում է պատճառել որևէ ցավ ոչ թե իր շահի համար, այլ առաջադեմ մարդկանց այն բանի համար, որ նրանք խելոք են, լավն են, առաջադեմ են: Բամբասողները կարող են դառնալ մոլագարներ, որոնք տանջվում են և ի վերջո հիվանդանում հոգեբանական կամ տարբեր վատ հիվանդություններով:

 

   Ես շատ անգամ եմ լսել , երբ ծնողները իրենց երազանքները ձգտում են կատարված տեսնել իրենց երեխաների միջոցով: Երեխան սիրում է նվագել թե չէ, մայրը աղջկան տանում է դաշնամուրի, իսկ տղային՝ ակորդեոնի: Դա մայրիկների և հայրիկների իրավիճակային երազանքն է: Դրա համար էլ չունենք լավ մասնագիտացված երաժիշտներ՝ չհաշված մեր մի քանի ազգային տաղանդներին:

 

  Բոլորս էլ ունենք երազանքներ, և յուրաքանչյուրս երազում ենք ինչ-որ բանի մասին, ապրում այդ երազանքներով ու պատկերացումներով: Եվ երբ սկսում ենք անընդհատ մտածել դրանց մասին, սրտանց ցանկանում ենք և հավատում, որ կկատարվեն: Երբ երազանքները կատարվում են, փոխում են մեր կյանքը, փոխում են մեզ: Երազանքները մեծ նշանակություն ունեն մարդու կյանքում: Դրանք բազմաթիվ գույներով են լցնում մեր կյանքը, մեզ երջանկություն պարգևում:

 

Տիեզերքի անբաժանելի մաս են կազմում բակտերիաները: Բակտերիաները կարող են մահանալ այն դեպքում, երբ շրջապատը անբարենպաստ է, կարող է մուտացիայի ենթարկվել, փոխվել՝ կախված միջավայրի պայմաններից:
Պապիկս պատմում է, որ մեր գյուղի տարածքով հոսող գետի մեջ մինչև 80-ական թվականները քարերի արանքում կարելի էր տեսնել կարմրախայտ ձկների: Ես հասկանում եմ, որ երբ ջուր չկա, ձուկը ջրում չի ապրի, իսկ ջուր չկա, քանի որ մենք պատասխանատվություն չենք կրում, այլ միայն օգտագործում ենք եղածը:

 

         Մեր նախնիները 1828 թվականին գաղթել են Արևմտյան Հայաստանից՝ բնակություն հաստատելով Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում: 1920 թվականից տեղափոխվել և բնակվել են նույն մարզի Գեղարքունիք գյուղում /Բաշքյանդ/: Մեր նախապապը՝ Գրիգորը, ունեցել է 1 որդի՝ Սարգիսը: Սարգիսն ունեցել է 1 որդի՝ Վահանը: Վահանի տղաներն են Սերգոն և Լիպարիտը: Սերգոն ունեցել է 5 որդի՝ Ռուշանը, Մերուժանը, Միշան, Միհրանը և Օնիկը: Ռուշանն ունեցել է 4 որդի՝ Վանիկը, Արժանիկը, Գագիկը և Վարդանը: Վանիկն ունեցել է 1 որդի՝ Թոռնիկը: Թոռնիկն ունեցել է 2 որդի՝ Վանիկը և Վահրամը: Արժանիկն ունեցել է 1 որդի՝ Արծրունը: Արծրունն ունեցել է 1 որդի՝ Արթուրը: Գագիկն ունեցել է 2 որդի՝ Սերգոն և Լիպարիտը: Վարդանն ունեցել է 2 որդի՝ Թաթուլը և Ռուշանը:

 

        Նորից գարուն…
        Միայն այդ բառն արտաբերելիս կարելի է խենթի պես ժպտալ…
       Գարու՜ն.. Այն ապրեցնում է մեզ, թևեր է տալիս, նոր հույս, ապրելու ու ծաղկելու ձգտում: Այն ասես հմուտ նկարիչ լինի, ով իր վրձնի մի հարվածով կանաչեցնում է աշխարհը, իսկ ամենաբարակ վրձնով արևի դեղին շողերն է նկարում: Ծաղիկների ու դաշտերի նման ասես մեր սրտերն էլ են ծաղկել: Գարնանային երեք ամիսները ստեղծելու, արարելու ամիսներ են: Թեև հիմա դժվար ժամանակներ են, բայց դրանք չեն խանգարում գյուղացուն իր գործն անելու համար: Շուտով մեզ մոտ կսկսվեն վար ու ցանքը: Չէ՞ որ հողը սպասում է ձեռքի, որպեսզի նորից արարի, ստեղծի ու կյանք տա։

 

       Երազանքը հոգու քաղցրությունն է, որը երբեք չի դադարում գործել: Երազանքը նաև բաղձալի ապագայի երևակայական պատկերն է, որտեղ իրենց արտահայտությունն են գտնում մարդու ցանկությունները: Բոլոր մարդիկ էլ իրենց կայնքում ունենում են տարբեր երազանքներ: Գուցե ես հենց այս պահին կյանքի այն փուլում եմ , որ պիտի կառուցեմ իմ երազանքի ճանապարհը: Դեպի երազանք տանող ճանապարհը հարթ չի լինում , և ես միայն ուրախ եմ դրա համար, քանի որ գերադասում եմ ինքս հարթել երազանքիս ուղին: 

 

   Հարգելի՚ համագյուղացիներ, Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի «1+1» դպրոցական թերթին տրված ձեր հարցազրույցները մեր դպրոցականների համար ինքնահաստատման դաս են, որով մեր երեխաները ձեր կողմից տրված նյութերը շարադրում են իրենց հայացքների և ընկալումների շրջանակում, ավելի համառոտ ձևով: Մենք ներողություն ենք խնդրում, եթե չենք մանրամասնում այն, ինչի մասին մանրամասն խոսել եք դուք: Հարգանքով՝ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի «1+1» դպրոցական թերթի խմբագրություն:

 

Խմբագիր և համարի պատասխանատու՝ Ռոզա Հակոբյան

Տպաքանակը՝ 500 Հեռախոս՝ 093919658: Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Կայք էջ` 1եւ1.հայ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հասցե՝ Գարեգին Նժդեհի փ. 1 Փոստային դասիչ՝ 1207 Թողարկման օրը՝ 27. 03. 2020 թ.