Օգոստոս 2020 թիվ 8/18

NUMBER IN PDF

ankax26
ankax26
ankax26

 

Հայաստանի անկախության հռչակագիր, 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց հռչակագիր Հայաստանի անկախության մասին։ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը ։
Հռչակագրի դրույթներից ելնելով՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացվեց հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 մլն 43 հազար մարդ (կամ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը), «այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։
1991թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին նախագահական ընտրություններ։ Արդյունքում՝ ձայների ճնշող մեծամասնությամբ (83 տոկոս) հանրապետության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Ներկայացնում ենք Հռչակագրի տեքստն ամբողջությամբ
1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:
2. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխանպետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:
3.Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդիան ունի հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:
4, Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունքունի: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո: Հայաստանի Հանրապետությունը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից:
5. Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը: Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը: Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:
6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:
7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք:
8.Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ:
9. Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է՝ խոսքի, մամուլի, խղճի ազատություն. օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում:
10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ:
11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:
12. Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար։
Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է և Հայաստանի Սահմանադրության հետ միասին նրա հիմնարար երկու փաստաթղթերից մեկը։ Այն սահմանադրության հետ կազմում է մեկ միասնական ամբողջություն, քանի որ Հայաստանի սահմանադրությունը խարսխված է Անկախության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքների և նպատակների վրա։

 

 

 

medalakirner
medalakirner
medalakirner

 

 

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետարանում գերազանցության ատեստատներ հանձնեց Գեղարքունիքի, Կարճաղբյուրի և Սարուխանի թիվ 1 դպրոցների շրջանավարտներ Լուսինե Գրիգորյանին, Ռաֆիկ Ղազարյանին և Արեգա Հովհաննիսյանին։Գերազանցության ատեստատների հանձնման արարողությանը մասնակցեցին մեդալակիրների ծնողները, ուսուցիչները և դպրոցների տնօրենները։ Եվ քանի որ Ռաֆիկ Ղազարյանը այս պահին գտնվում է զինվորոկան ծառայության մեջ, գերազամցության ատեստատը մարրզպետը շնորհեց նրա ծնողներին՝ Մանվել Ղազարյանին և Լյուդմիլա Ուիխանյանին ։
- Նախ ուզում եմ ջերմորեն շնորհավորել մեր մեդալակիրներին, նրանց ուսուցիչներին ու ծնողներին, քանի որ այս հաջողությունն արդյունք է ձեր համատեղ ու քրտնաջան աշխատանքի։ Ձեզ խրախուսելով հանդերձ՝ ցանկանում ենք միաժամանակ ոգևորել մեր աշակերտներին, որպեսզի նրանք էլ ձգտեն գալ ձեր ճանապարհով։ Համոզված եմ, որ գերազանց սովորելու ձեր ձգտումները դուք կպահապանեք նաև բարձրագույն կրթություն ստանալու ընթացքում ու ձեր գիտելիքները կծառայեցնեք մեր հայրենիքի ծաղկմանը ու զարգացմանը։ Ես կարծում եմ, որ մեր երկրում տարիներ շարունակ կուտակված բազմաբնույթ հիմնախնդիրներն ավելի շատ արդյունք են այն բացթողումների, որոնք կրթական համակարգում թույլ են տրվել նախորդ տարիների ընթացքում։ Ու որպեսզի ավելի շատ ազատվենք այդ հիմնախնդիրներից, պետք է ձգտել շտկել այդ բացթողումները՝ նորից ուշադրություն սևեռելով կրթական համակարգի մակարդակի բարձրացմանը։ Միաժամանակ ծնորհավորում ու բարի, անվտանգ ծառայություն եմ մաղթում մեդալակիր, արդեն Հայոց բանակի համազգեստը կրող Ռաֆիկ Ղազարյանին, -ասաց մարզպետ Գնել Սանոսյանը։
- Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ այս տարի Գեղարքունիքի մարզից միասնական քննություններին մասանկցել են 740 դիմորդ, որոնցից անցողիկ շեմը հաղթահարել են 727-ը։
- 2019-2020 թվականին Գեղարքունիքի միջնակարգ դպրոցն ավարտեցին 15 աշակերտ։ Չնայած, որ ուստարվա երկրոռդ կիսամյակում ուսումնական գործընթացը մասամբ իրականացվեց հեռավար, այնուամենայնիվ, աշակերտները լավ նախապատրաստվեցին, և նրանցից 8-ը ընդունվեցին բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Շնորհավորում ենք նրանց, մաղթում հաջողություն կյանքում և ուսման մեջ։
- Համոզված եմ, որ նրանք են կերտելու մեր ապագան, դառնալով արժանապատիվ քաղաքացիներ։

 

 

img_1974
img_1974
img_1974

 

 

Դաստիարակությունը    իրավիճակ  է, երբ  կազմակերպվում  է  երեխային   փոքր  հասակից  օգտակար  սովորություններ  ներարկելու  գործընթացը ,  քանի որ այնտեղ  եթե չկան  օգտակար  սովորություններ, ապա  այդ տեղը  զբաղեցնելու   են  անօգուտ  սովորությունները։  Աշխարհի  բոլոր  ժողովուրդների  մոտ  այդ  հարցը   իրական  է , սակայն  մենք՝  հայերս,   դաստիարակության գործում պետք  է   ոչ  թե  ընդունենք  ինչ- որ  մոդել  , այլ  այն  հարմարեցնենք  մեր  սովորույթներին՝  ազգային  արժեքների  հետ,  դաստիարակենք  երեխաներին՝  ուսման  հանդեպ  սերմանելով  մոտիվացիա,  քաղաքավարություն,  հարգանք  մեծերի  հանդեպ,  անտարբերություն  մոդայիկ  իրերի  նկատմամբ ։  Հաջողության  և  հարստության  կարելի  է  հասնել  տարբեր  ճանապարհներով, այդ  ճանապարհները  չունեն  ազգային  պատկանելիություն: Գլխավոր խնդիրն է՝  հասնել   ուզածին  և   ստանալ արդյունք, և դա  կլինի  մեր  կյանքի  ճշմարիտ, արդյունավետ ուղին։ Մենք  պետք  է   սերնդեսերունդ  տիրապետենք  դաստիարակչական  մեթոդներին՝  փոխանցելով  ամենալավը  մեր  հետնորդներին։ Ծնողի  հիմնական  նպատակը  պետք  է  լինի՝   սովորել  լինել  լավ  ծնող ։  Ծնողական  դաստիարակությունը  սկսվում  է  մինչև  երեխայի  ծնվելը։ Աղջիկը  ամուսնանալիս  արդեն  պետք  է  պատրաստ  լինի  մայր դառնալու։ Նրան  չեն  սովորեցրել  ապրել  միայն  իր  համար,  նրա  գլխավոր  նպատակը  տունն  է  և  ընտանիքը։  Եթե  ընդունենք     հայրությունը  և  մայրությունը  որպես  բեռ,  ապա   դժվար  կլինի դաստիարակել  լավ  երեխա ։  Երեխա  ունենալը   և  ծնող  լինելը    պատասխանատվություն  է։  Ծնողները  պետք  է  մշտապես  բարձրացնեն իրենց  որակավորումը ։  Մի  ճշմարտություն  կա.  եթե  դու    դաստիարակված  չես , ինչպե՞ս  կարող  ես  զբաղվել  ուրիշի  դաստիարակությամբ , և   այդտեղից  հետևություն,  երեխայի  դաստիարակությունը  պետք  է սկսել  սեփական  դաստիարակությունից։  Աշխարհը  փոխվում  է,  և   քո  փորձը  փոխանցելը   դառնում  է դժվար։ Այսօր  երեխային  դաստիարակելը  դժվարանում  է,  երբ  նա  ավելի  շատ  ժամանակ  է  անցկացնում   հեռուստացույցի  և  համակարգչի   մոտ,  չի  ցանկանում  շփվել  իր  հասակակիցների  հետ  կամ  գրքեր  կարդալ ։  Տեղեկատվական  միջոցների,  հասակակիցների,  ուրիշ  բարեկամների,  ուսուցիչների  ազդեցությունը  չի  թողնի  դաստիարակել   երեխային  հին  մեթոդներով։  Բոլոր  մեծերը  ուզում   են  վերջում  ունենալ  ավելի  լավ  երեխաների,  քան  իրենք  են եղել ,  այսինքն՝  իրենց  լավագույն  տեսակը։  Եսասեր  մայրը  կարող   է  խեղդել  երեխային  իր  հոգսերի  և  խնդիրների  մեջ։   Նա  մտածում  է,  թե  ինքը  գիտի  այն,  ինչ  է  պետք  երեխային,  կարող  է  «խեղդել»   երեխային  իր  սիրով , նրան  սահմանափակել  ամեն ինչից   աշխարհում  և  կպցնել  իրեն,  դա  եսասիրություն  է։  Պետք  է միշտ   հիշել,  որ  երեխան    մեր  շողքն  է,  եթե  նա  մեծանում  է  սպառող  և   եսասեր , պետք  է  երեխայի  մեջ  տեսնես քեզ,  եթե  ծնողի  մոտ  արժեզրկված  է ինքնագնահատականը,   ապա   երեխան  կմեծանա՝  չվստահելով   ինքն  իրեն։  Հոգեբանները  ասում  են ,  որ երբ  ծնողները  բարձրաձայնում   են   երեխայի խնդիրների  մասին,  դա  նշանակում  է , որ պետք է սկսել ծնողներից ,  քանի որ խնդիրը նրանց մեջ է։

 

 

 

img_1975
img_1975
img_1975


Սկսենք նրանից, որ սահմանապահներն այն մարդիկ են, որոնց շնորհիվ... Եթե շատ հեռուն չգնամ, ապա նրանց շնորհիվ եմ հիմա բազմոցին խաղաղ, անհոգ սրտով նստած ու ժպիտով գրում եմ այս նյութը։
Համոզված կարող եմ ասել, որ ռազմական և շատ այլ առումներով զարգացած այս աշխարհում խաղաղություն ապահովողն, անշուշտ, զարգացած մարդն է երկրի վրա, մեր հայրենիքին խաղաղություն պարգևողը մեր սահմանապահն է։
Ամեն մեկս մեր ստեղծածի սահմանապահն ենք։
Զինվորը՝ երկրի, հայրն՝ իր օջախի, մայրն՝ իր տան... Չծիծաղեք, խնդրում եմ, բայց նույնիսկ կենդանիներն են սահմանապահ, մայր մեղուն՝ իր փեթակի, առաջնորդ թռչունը՝ իր երամի....
Սիրելի՛ ընթերցող, ես ու դու էլ ենք սահմանապահ, ամեն մեկս մեր տեսանկյունից։
Բայց եթե ես լինեի մեր երկրի սահմանապահը, ապա սահմանին կանգնել ու զենք բռնելուց առաջ այլ ճանապարհով հոգիս կամրապնդեի, որ ոգով ուժեղ լինեմ։

Լուսինե Առաքելյան

 

img_1976
img_1976
img_1976


Մի օր վրձիններս վերջնականապես հրաժարական կտան ու կմեռնեն, ավելի ստույգ՝ կխեղդվեն ներկաջրի մեջ, լոկ այն պատճառով, որ մատներս բանտարկվեցին բռունցքներիս մեջ ու հրաժարվեցին վրձնել քո պատկերը... Ես հիմա գրում եմ մեկի մասին, ում այդպես էլ չգտա, չգտա, որովհետև չփնտրեցի... Այլ շտապեցի նկարել նրան հասարակ կաթնաոսկեգույն թղթի վրա իմ դեղնաարևագույն վրձնով․․․,և չասեք, թե չկա նման գույն... Կա, և դա ես եմ հորինել, այն ինչ ես եմ հորինում, արվեստ է, իսկ արվեստը գուցե ոչ ցամաքի վրա, բայց իմ անմարդաբնակ աշխարհում կա հավերժ։
Եվ այդ թվացյալ գաղափարապաշտությունից դուրս վերադառնալով ռեալ իրականություն՝ կասեմ, որ յուրաքանչյուր նկար ունի ոգեշնչման իր աղբյուրը, վերջինս ինձ համար ամենաիդեալական ու կատարելության հասնող դիմագծերով, աստվածային էակն էր։
Բայց երբ քո ստեղծագործական աշխարհից անհետանում է թվացյալ իդեալը, այլևս արվեստանոցիդ դռները ոչ ոքի չեն հյուրընկալում։
Ամեն ոք իր կյանքի նկարիչն է։
Եվ մենք նկարում ենք մեր կյանքը մեր իսկ ձեռքով և մեր ցանկացած կարողությամբ օժտված վրձնով։
Եվ նկարում ենք այնքան, մինչև վերջանում է մեր երևակայությունը հոգնում ենք և հենց այդ ժամանակ են սկսում վրձիններն այլևս չնկարել...
Ահա թե ինչու հրաժարական տվեցին վրձիններս։


Լուսինե Առաքելյան

 

img_20200622_233927_964
img_20200622_233927_964
img_20200622_23...



Մենք հաճախ ենք դժգոհում մեր երեխաներից և անծանոթ մարդկանցից նաև, որ ծույլ են, ոչինչ չեն ուզում անել, «նրանք խորանում են իրենց սմարթֆոններում», «բայց մեր ժամանակում ...» ուրիշ էր և պետք չէ համեմատել։ ԵՎ այժմ մենք դիտարկում ենք խնդիրը ՝ առանց արժեզրկելու և երեխայի ինքնասիրությունը։
Ամենից հաճախ մենք բախվում ենք մոտիվացիայի պակասի կամ դրա արագ անկման խնդրին: Պատանեկության տարիքում է, որ երեխան գտնվում է ֆիզիկական, մտավոր փոփոխությունների փուլում, որի պատճառով նա կարող է սկսել ավելի նյարդային, իմպուլսիվ, ագրեսիվ թվալ, դեռահասը սկսում է ավելի ու ավելի ուշադիր լինել իր արտաքին տեսքին, կամ, ընդհակառակը, երեխան կարող է դուրս գալ ինքն իրենից կամ դառնալ հանգիստ։ Ընդհանրապես, դեռահասների մասին թեման շատ հետաքրքիր է կարդալ, հատկապես նրանց համար, ովքեր ունեն անչափահաս երեխաներ, և նրանց համար, ովքեր աշխատում են նրանց հետ:
Այս ժամանակահատվածում երեխաներն ունեն իրենց վարքային առանձնահատկությունները, և երբեմն դա չի վերանում տարիքի հետ, այլ ձևափոխվում է: Ինձ համար երբեմն ցավալի է տեսնել, թե ինչպես որոշ ծնողներ կամ ուսուցիչներ անլուրջ են վերաբերվում երեխայի մեծանալուն, մանավանդ այս տարիքում ՝ դուրս գրելով դեռահասության բոլոր խնդիրները, և չեն էլ փորձում հասկանալ, թե որն է խնդիրը, որի պատճառով երեխայի մոտ ձևավորվում են հոգեբանական տրավմա,շրջապատի նկատմամբ անվստահություն և աղավաղված ինքնապատկեր:
Դրանցից բացի, երեխային չպետք է ծաղրել կամ փորձել դրդել ինչ-որ արարքի, հարկավոր է հաշվի առնել նրանց տարիքային և անհատական առանձնահատկությունները:
Երեխային մոտիվացնելը հեշտ չէ, բայց հնարավոր է, և ցանկալի է այդ գործում ներառել ողջ ընտանիքը․ այդ դեպքում դուք անպայման հաղթահարելու եք խնդիրը:
Նախ ՝ պարգևատրումը շատ ավելի արդյունավետ է, քան պատիժը, օրինակ ՝ «Դավի՛թ, արա՛ քո տնային աշխատանքը, որպեսզի կարողանաս համակարգչով խաղալ» : «Օգնե՛ք ինձ մաքրել հատակը, և ես ձեզ կօգնեմ կատարել առաջադրանքը»:
Երկրորդ. անհրաժեշտ է գործադրել խթանող այլ միջոցներ , օրինակ ՝ գաղտնիք չէ, որ մեզնից շատերը ուզում են նմանվել որևէ հերոսի: Այնպես որ, սա բանալիներից մեկն է: Մենք դասընթացի մեջ ընդգրկում ենք մի բան, որի հետ երեխան կմիանա, կասոցացվի։
Օրինակ ՝ «Սերժը ֆիլմ է դիտել Ռիմբաուդի մասին և ցանկացել է դառնալ նրա նման ուժեղ, և նրա ծնողները պարզապես նրան հնարավորություն են տվել դառնալ նրա նման միայն մարզման միջոցով», կամ մանկավարժության մեջ՝ ուսման գործընթացում , դուք կարող եք ներառել նույն ֆիլմերը կամ երաժշտությունը։ Պետք է համաձայնեք, որ սովորելը շատ ավելի հետաքրքիր է: Երբ մոտեցումը ոչ ստանդարտ է, և դուք պետք է ձանձրալի գիրք կարդաք, այն վերնագրեք:
Ինչու՞ պետք է այս գործընթացում ներառենք կինոնկարը կամ երաժշտությունը: Գրականության դասի թեմայով ֆիլմ կարող եք դիտել , և տանը թող երեխաները կարդան այս աշխատանքը, ապա կատարեն կերպարների համեմատական վերլուծություն, կամ կարող ենք ներառել ստեղծագործությունից խաղալու տեսարաններ, ենթադրաբար ավելի լավ ներկայացնելու իրավիճակը , բայց գլխավորն այն է, որ ընտրենք այնպիսի ֆիլմեր, որոնք ավելի ժամանակակից են, չեմ կարծում, որ երեխաները ուրախ կլինեն դիտելու խորհրդային հին ֆիլմեր, այնպես որ եկեք ելնենք մեր ժամանակներից:
Երրորդ. մի՛ վախեցեք փորձեր կատարել․ այս տարիքում երեխաները չեն սիրում շրջանակներ, նրանց անվճար զտեք, իհարկե, ողջամիտ սահմաններում, հավատացեք ինձ, դպրոցում դասարաններն այնքան կարևոր չեն, որքան երեխայի հուզական բաղադրիչը, նրա առողջությունը: Նույնիսկ եթե դեռահասը երկար ժամանակ զբաղվում է համակարգչով կամ հեռախոսով, միգուցե դրանում կա ինչ-որ բան, որը նրան գրավում է՝ նկարները, տեսանյութերը։ Այս ամենը կարող է ակնարկել երեխայի նախասիրությունների մասին, և պետք է նրան հնարավորություն ընձեռել ինքնադրսևորման լրացուցիչ հնարավորության, և սա կլինի լրացուցիչ խթան նրանց գործունեությանը:

Մանուշակ Թովմասյան

 

 

 

img_1978
img_1978
img_1978

 

2020 թվականը հաստատ պատմության մեջ կմնա և մարդկանց հիշողություններում։
Անցած մի քանի ամիսների ընթացքում կյանքը փոխվել է 180 աստիճանով: Խանութ գնալը դարձել է զվարճանք,առանց դիմակ մարդ տեսնելը՝ փախուստի առիթ։
Ամեն մեկս մի կենսակերպ է ընտրել։ Ինչպիսի՞ն ես դու այս «դաժան» ժամանակներում։

🔴Պլանավորող
Նա, ում համար ամեն րոպեն հաշվարկված է։ Է՛լ լեզուներ է պարապում, է՛լ մեդիտացիա է հասցնում անել։ Ռումբ պատրաստելն ու աշխարհը փրկելը ևս նրա ծրագրերում է ։

🔴Գիրք «կրծող»
Րոպեում 10 թերթ կարդալ ՝ հեչ բան է, նա արդեն հասցրել է 10 հատ գիրք խորհուրդ տալ, 20-ի մասին էլ կարծիք գրել։

🔴Բլոգեր
Անհայտ պայմաններում դարձել է օպտիմիստ բլոգեր և ամբողջ օրը ինստագրամի ու ֆեյսբուքի սթորիներում հաշվում է կարանտինի օրերը և հորդորում չտխրել։ Իսկ տիկ-տոկի շնորհիվ դարձել է պարի վարպետ։

🔴Օրինապահ
Պարետի ցանկացած որոշում խախտողին տալիս է կոշտ արձագանք, հորդորում է կրել դիմակ, մնալ տանը և իր նյարդերին չազդել։

🔴Դեպրեսիվ
Ուղղակի ծածկոցի տակ է մտել ու հնարավորինս շատ սերիալներ ու ֆիլմեր է դիտում։

🔴Սաղ սուտա
Ի՞նչ կարանտին, վաղը գնում եմ խորոված ուտելու։

🔴Խելացի
Նա արդեն գնել է 200կգ շաքարավազ, 150կգ հնդկաձավար,132 տուփ զուգարանի թուղթ և շատ հանգիստ է։

🔴 "Ընդդիմադիր"

Դժգոհ է ցանկացած որոշումից։ Ցանկացած պարագայում դեմ է պարետի և իշխանության որոշմանը։ Նա շարունակում է գիշեր- ցերեկ բողոքել և իր "ճիշտը" պնդել։

🔴Սպորտսմեն
Առավոտյան վազք, կեսօրին ֆիտնես,երեկոյան յոգա, շատ ջուր ու պրոտեինային կոկտեյլ։

🔴 Շեֆ խոհարար
Նոր օր-նոր բաղադրատոմս։ Նա ներբեռնել է բոլոր հնարավոր բաղադրատոմսերի հավելվածները և հիմա գիտի և՛ սուշի պատրաստել, և՛ խաշ դնել։
Աշխեն Հակոբյան

 


Հարգելի՛ աշակերտներ, ինչու չէ, և ծնողներ, ես կփորձեմ շարադրել իմ կարծիքը դաստիարակության, ուսուցման, աշակերտ -ուսուցիչ և ծնող - ուսուցիչ հարաբերությունների վերաբերյալ։ Երբ ընտանիքում ծնվում է երեխա, մեծ ուրախություն է յուրաքանչյուր մարդու համար, բայց ոչ բոլոր ծնողներն են պատկերացնում, որ երեխայի ծնունդով մեզ վրա ինչ-ինչ պատասխանատվություն է դրվում բնության կողմից։ Փորձենք համեմատել, որ հասկանալի լինի․ եթե փոս ես փորում, որ ծառ տնկես, պտուղ ստանաս, որով պետք է սնվի մարդը , և եթե չջրես այդ ծառը, ապա այդ փոսում փուշ ու տատասկ կբուսնի։ Իհարկե, մեր մեծերը, երբ ասում էին՝ երեխային հատուկ չեն դաստիարակում, նա ինչ տեսնում է ընտանիքում, այն էլ սովորում է, իրոք այդպես է։ Եթե պրոեկցիա անենք 21- դարը, կստանանք, որ ինտերնետ տեղեկատվության 80-90%-ն է աղբ , վարկանիշի հետևից վա

զող կիսագրագետ բլոգերների՝ 90-95 տոկոսը։ Վերադառնանք մեր մայրերին , իրոք, նրանք օջախի պահապաններն են, բայց այսօր պետք են մայրեր, որ մտածեն ոչ միայն սերնդի ֆիզիկական պահպանության մասին, այլ նաև գյուղին, շրջանին և աշխարհին պիտանի մարդ կերտելու մասին։ Չենք խոսում ուսուցիչների, դասախոսների, պաշտոնյաների մասին․ նրանք մեր ընտանիքի անդամներն են։
Ուսուցիչ- աշակերտ հարաբերությունների մասին։
Ես զարմացա, երբ իմացա, որ ծնողները բողոքում են, երբ ուսուցիչները պարտադրում են երեխաներին ինչ- որ հանրային գործ անել։ Հնարավոր է , որ իմ ուղեղը քարացել է, և ես մնացել եմ 20-րդ դարում , բայց մի բան, որ երեխան մինչև 18 տարեկան դառնալը անչափահաս է և հիմնական ուղերձները ստանում է մեծերից, հիմնականում ծնողներից, ովքեր այսօր, առավել քան երբևէ, պետք է լինեն կատարյալ։ Բայց այսօր ունենք հեռախոսները ականջներին կպցրած մայրեր, թափառող երեխաներ, գյուղում ապրող, բայց կով ու ոչխար չունեցող գյուղացիներ և ամեն ինչից դժգոհող տատիկներ ու պապիկներ։ Ինձ թվում է, որ մենք մոռացել ենք, թե ինչի շնորհիվ է, որ, չունենալով պետականություն հարյուրավոր տարիներ, մեր ժողովուրդը իր աշխատասիրության շնորհիվ գոյատևեց։ Ամեն ինչի հիմքը աշխատասիրությունն է: Չլինելով աշխատասեր՝ մենք էվոլուցիայի հետ վերադառնում ենք դեպի կենդանական աշխարհ։
Ծնող - ուսուցիչ հարաբերությունը պետք է լինի անհատական և հիմնականում՝ դպրոցի հոգեբանի մասնակցությամբ ձևավորված։ Եվ մենք՝ ծնողներս, պետք է հասկանանք,որ մեր երեխաները ինչպիսին էլ լինեն, միևնույն է, մեր երեխաներն են, ամենավատագույն դեպքում ամոթից էլ մեզ կթաղեն, իսկ պետության համար ոչ պրոֆեսիոնալ ինժեները, կաշառք վերցնող դատախազը, անկարգապահ ոստիկանը դժբախտություն են և ժամանակի ընթացքում պետականության կորստին նպաստող։ Իսկ երբ մենք ասում ենք ուսուցիչ , նկատի ունենք մի մարդու, որն ունի հոգևոր արժեքներ և ամեն ինչ անում է, որպեսզի դաստիարակի պետականամետ և աշխատասեր մարդկանց։ Հարգելի՛ երեխաներ և ծնողներ , հուսանք, որ մեր ուսուցիչները այդպիսին են, և եկեք չխառնվենք նրանց գործին և թողնենք,որ իրենք զբաղվեն իրենց գործով։ Տանը մենք շատ ժամանակ ունենք մեր տեսակետը առաջարկելու, միգուցե մի 10 տարի հետո կկատարվեն փոփոխություններ մեր պահպանողական, ամեն ինչ իմացող, բայց ոչ մի բան մինչև վերջ չտանող հասարակությունում։

Հակոբ Սարիբեկյան
Վերին ԳԵտաշեն

 

img_1977
img_1977
img_1977

Աննա Գևորգյան

 

img_1979
img_1979
img_1979


«1+1» դպրոցական թերթի խմբագրությունը և Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի ուսուցիչները և աշակերտները շնորհավորում են Հայոց բանակի ժամկետային զինծառայող Արման Վանիկի Ասատրյանին՝ ծննդյան օրվա առթիվ, մաղթում անվտանգ ծառայություն, բարի վերադարձ:

 

image-1 771
image-1 771
image-1 771

ԿՐԻ՛Ր ԴԻՄԱԿ, ՓՐԻԿԻՐ ԿՅԱՆՔԵՐ

 

 

 

1+1» դպրոցական թերթի խմբագրությունը անցկացնում է մրցույթ կարճամետրաժ հետաքրքիր տեսաֆիլմերից /1 րոպե տևողությամբ/` «Դու ինքդ ռեժիսոր ես» խորագրով: Տեսագրված ֆիլմերը կարող եք ուղարկել zgօrsever@gmail.com հասցեին

Խմբագիր և համարի պատասխանատու՝ Ռոզա Հակոբյան Տպաքանակը՝ 500 Հեռախոս՝ 093919658: Էլ. փոստ՝ roza.hakobyan.1975@mail.ru Կայք էջ` 1եւ1.հայ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ Հասցե՝ Գարեգին Նժդեհի փ. 1 Փոստային դասիչ՝ 1207 Թողարկման օրը՝ 27. 08. 2020 թ.