Հրատարակումներ
ՄԱՅԻՍ 2021 N 5
ՈՒԶՈՒՄ ԵՍ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏՐԱՍՏՎԻ՛Ր ՊԱՏԵՐԱԶՄԻ
ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ ՀԱՑԸ՝ ՈՐՊԵՍ ՊԱՅՔԱՐԻ ՈՒԺ
Մեր պապերը գաղթել են Մուշ Գավառի Մանազկերտի շրջանի Ղարաղայա գյուղից. հացթուխներ են եղել: Գաղթել են և բնակվել Դիլիջանում, զբաղվել են մեր ընտանեկան գործով, այնուհետև տեղափոխվել են Վարդենիսի Մեծ Մասրիկ գյուղ։
Չեմ սիրում այդ ծանր ժամանակներին անդրադառնալ, այն լի է ցավով և ողբերգությամբ, չեմ սիրում լացուկոծ անել։
Տղամարդը պետք է ունենա արժանապատվություն. պատերազմի առաջին օրվանից մենք մեր համագյուղացիների հետ կազմակերպեցինք և առանց գործընթացը դադարեցնելու կարողացանք ապահովել մեր զինվորներին հանապազօրյա հացով։ Կարող եմ ասել , որ դա այն փոքր գործընթացի մասնիկ է, որ պաշտպանության նախարարը հռչակեց մի քանի տարի առաջ. դա ազգ–բանակ հասկացողությունն է։ Մեր կարիքը կար, և մենք կատարեցինք մեր պարտքը՝ որպես հայրենասեր մարդիկ։ Ես այն բախտավոր մարդկանցից եմ, ում տղան պատերազմից ողջ վերադարձավ: Երբ ես ու որդիս ՝ Ավետիքը, երեկոները զրուցում ենք մեր գլխին եկածի ու հետագայի մասին, հասկանում ենք, որ մեր կրթական համակարգը և ծնողները չկարողացան կյանք ուղարկել փոքրիկ առաջնորդների, որոնց կարիքը շատ ու շատ էր նկատվում թե´ ճակատամարտում և թե´ թիկունքում։ Մենք Մեծ Մասրիկին մոտակա զորամասերին կարողացանք ապահովել հացով, այսինքն՝ դարձանք պատասխանատու և առաջնորդ մեր գործում, բայց, ցավոք, գտնվեցին գեներալներ և զինվորականներ, ովքեր չկատարեցին իրենց պարտականությունը։
Ալեքսանդր Մակեդոնացին մակեդոնացիների կազմակերպվածության շնորհիվ կարողացավ 40-50 հազարանոց զորքով հաղթել 600-800 հազարանոց պարսկական զորքին: Շատերը կմտածեն, թե այն ժամանակ միայն նետ ու աղեղ էր, բայց մենք պետք է հասկանանք, որ այն ժամանակ դա նույն զենքն էր, ինչ այսօր՝ անօդաչու սարքը կամ գնդացիրը։ Շատ եմ ուզում, որ մենք՝ հայերս, ապրենք խաղաղ կյանքով, բայց այդ ցանկությունը քիչ է, համոզված եմ՝ այդ ցանկության հետ մենք պետք է ուզենանք ունենալ հզոր պետություն, ժամանակակից տնտեսություն, բարեկամ երկրներ և հզոր, մարտունակ բանակ։ Ես կարող եմ թխել հաց, իմ ընտանիքը վարպետությամբ, պարտաճանաչությամբ և պատասախանատու ձևով կատարում է իր գործը։
Ես՝ մեծ մասրիկցի Ս․ Խլոյանս, ուզում եմ, պահանջում եմ, որ թե´ իշխանությունը , թե´ ընդդիմությունը, թե´ բանակը , թե´ մենք՝ հայերս, ապրելով աշխարհի տարբեր երկրներում, պարտաճանաչ ձևով կատարենք մեր հայրենասիրական գործը։
Տղաս ասում է՝ ուշ, թե´ շուտ մենք պետք է վերադառնանք մեր տուն՝ Մշո Ղարաղայա գյուղ. ասում են՝ իմ տղան ինձ շատ է նման ։
Հարգելի´ դպրոցականներ, ձեզ հետ կապված մեծ հույսեր ունի մեր ժողովուրդը․ ես կցանկանայի ասել , որ մենք պետք է հասկանանք մի շատ կարևոր հանգամանք. Հայաստանի հայերը և աշխարհի բոլոր երկրների մեր հայրենակիցները պետք է համախմբեն իրենց ջանքերը, միայն ու միայն այդ դեպքում մենք կարող ենք դիմակայել մեր գոյության ու բարգավաճման համար մղվող պայքարում։
Հայրենիքը սոսկ հասկացություն չէ, այն իրական մարդ և ազգություն է՝ իր խնդիրներով, միայն ժամանակակից կրթական բարձր համակարգ ունեցող սերունդները կարող են ստեղծել լավ ապագա իրենց հետնորդներ համար ։
1+1 ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՈՒ՞ ԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ՀԱՎԱՏԱԼ` ԻՄԱՆԱԼՈՎ, ՈՐ ՄԵԶ ԽԱԲՈՒՄ ԵՆ
«Կեղծիք» հասկացությունը մարդու ընկալմամբ բացասական իմաստ ունի։ Մարդիկ, շատ անգամ վախենալով խաբվելուց, չեն հավատում ոչ մի ասածի ու լսածի։ Որպեսզի հասկանանք «կեղծիքի» իմաստը, քննարկենք երկու հարց․ առաջին- «ինչո՞ւ է մարդը խաբում» և երկրորդ- «ինչո՞ւ ենք մենք շարունակում հավատալ ու խաբվել»։
Առաջին հարցին ավելի մանրամասն մենք կանդրադառնանք հաջորդ նյութերում, բայց մի քանի խոսքով կարելի է ասել, որ խաբելով կարող են ստանալ օգուտ /նյութական կամ զգացմունքային /։ Կեղծիք է այն, որ ձեզ չի բավականացնում փողը, քանի որ քիչ եք ստանում, չնայած դուք կրում եք թանկարժեք հեռախոս ու տարվել եք խաղատանը։ Ձեր մերձավորները գիտեն այդ մասին, բայց շարունակում են ձեզ հավատալ ու օգնել , իսկ դուք նորից ու նորից եք խաբում ու ավելին եք ուզում։ Մենք կարող ենք շարունակել խաբել, քանի որ վախենում ենք արձագանքից և չգիտենք ինչ անել այդ դեպքում։ Անցյալի իրադարձությունները նույնպես ունեն կապ, և իհարկե, այդ կեղծիքը նրա համար է, որ զգաս քո պատկանելիությունը, այսինքն՝ մենք խուսափում ենք միանալ կամ պատկանել ինչ- որ մեկին, խմբին, չլինել մերժված։
Օրինակ՝ երեք ընկերներ որոշել են գնալ լեռներ տուրիստական շրջագայության։ Նրանցից , ով պատասխանատու էր և ավելի լավ գիտեր աշխարհագրությունը և տեղանքը, ասաց, որ իրենք պետք է մինչև մութը ընկնելը հասնեն բնակավայր, քանի որ ամպոտ օր է, և գիշերը շատ մութ է լինելու։ Երկրորդ ընկերը, ով ֆոտոնկարիչ էր, ով մտածել էր նկարել արևամուտը լեռներում, չէր ուզում լսել ընկերոջ ասածը և ընտրում է հարմար դիրք լուսանկարելու համար։ Մյուսը նկարչի լավագույն ընկերն էր, ով չցանկացավ հակառակվել ընկերոջը, որպեսզի չվատացնի հարաբերությունները ընկերոջ հետ և գնաց նրա հետևից։ Մի քանի ժամ հետո երբ նրանք վերադարձան, արդեն մութը ընկել էր, և ստիպված էին կծկված և դողալով մնալ լեռներում, մինչև լույսը կբացվեր։ Այս դեպքերին կարելի է նայել երեք կողմից, բայց քանի որ թեման «խաբելն է», կկենտրոնանանք ֆոտոնկարիչ ընկերների վրա։ Նա հետո ասաց, որ չի լսել՝ ինչ է ասել ընկերը, նա ստել է, որ չհակադրվի ընկերոջը։ Հարցը նրանում է, որ նա խաբեց , որ չի լսել, քանի որ վախեցավ, եթե չգնար, կհակառակվեր ընկերոջը։
Խորը մտածելու դեպքում կհասկանանք, որ եթե ընկերը որոշեր չգնալ, իր հոտ ոչինչ չէր կատարվի, նկարիչը կզգար, որ պատասխանատվություն է կրում և չէր գնա։
Մենք պետք է հասկանանք, որ ամեն ինչ կապ ունի շահի հետ։ Մենք սովոր ենք շահը հասկանալ այն, ինչ կարող ենք տեսնել կամ շոշափել, բայց շահավետ կարող են լինել նաև հարաբերությունները։
Հասկանալով , որ մեզ խաբում են, մենք շարունակում ենք հավատալ, իսկ երբ չենք ուզում հավատալ դրան, ուղղակի բացառում ենք ճշմարտության գոյությունը։ Այդպես կարող է լինել մեծ հավատի դեպքում տվյալ մարդու նկատմամբ։
Օրինակ՝ արտագնա աշխատանքից եկած տղամարդը միշտ հեռախոսով հաղորդագրություններ է գրում, առանձնանում է հեռախոսով խոսելու ժամանակ՝ ասելով, թե իբր գործի մասին է խոսում։ Կինը գիտի, թե մարդու արարքը ինչ է նշանակում, բայց համակերպվում է, ՝ ուղղորդվում է կեղծիքով, քանի որ վախենում է ամուսնուց բաժանվելուց, քանի որ ինքը կարող է մնալ անորոշության մեջ՝ մենակ և առանց ֆինանսի։
Դուք պետք է գիտակցեք, որ երբ մենք մեզ հետ նեղ շահի գործարքի ենք գնում, կարող ենք կործանել մեր երեխաների ու թոռների հեռանկարի սկիզբը։ Եղե՛ք արդար ինքներդ ձեր նկատմամբ, օգտագործեք բոլոր հնարավորությունները՝ ճանաչելու ինքներդ ձեզ և ձեր շրջապատը։
ՄԱՆՈՒՇԱԿ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՎԵՐԱԴԱՐՁ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ
Երբ ուսումնասիրում ենք մեր պատմությունը, հպարտանում ենք, որ Տիգրան Մեծի թագավորության ժամանակ մենք՝ հայերս, ունեցել են կայսրություն:
Մեզ թվում է, թե երբ որևէ հեռավոր անմարդաբնակ կղզում կամ սարի գագաթին ոտք ենք դնում, դա կարելի է գնահատել որպես նորություն աշխարհի պատմության մեջ: Եթե կան մարդիկ, որ այդպես են մտածում, նրանք չարաչար սխալվում են: Մոտավորոպես 2,5 միլիոն տարվա գոյության ընթացքում մարդը ամեն ինչ հետազոտել է, ամեն տեղ եղել է հազարավոր անգամներ, և մենք՝ որպես ժամանակակից մարդ, պետք է իմանանք, որ մեր մտածելակերպը և թե վարվելակերպը, մի խոսքով, ինչ մեզ շրջապատում է, ուսումնասիրված է և քաջ հայտնի է մարդկությանը հազարավոր տարիներ ի վեր: Մենք ընթերցված գիրք ենք: Եվ այդ գերակշռող գրքերը մեզ չեն հասել պատերազմների և կրոնական հեղաշրջումների պատճառով: Այն ժողովուրդները, որոնք եղել են զարգացած և կարողացել են իրենց պատմական հիշողությունն ու առաքելությունը փոխանցել սերնդե-սերունդ, ունեցել են ավելի մեծ հնարավորություն ժամանակակից աշխարհում իրենց զգալի տեղը գրավելուն:
Մենք պատմության դասընթացներից գիտենք, որ երբ իսպանացիները ու պորտուգալացիները զավթում էին Ամերիկան, նրանք տեղաբնակներին կարողանում էին խաբել մի կտոր հայելի տալով՝ վերցնելով ոսկի կամ այլ թանկարժեք իր:
Դա ուղիղ կապ ունի այն բանի հետ, որ եթե պետությունը փակ է, մարդը չի շփվում ուրիշ պետության և մշակույթի հետ, նա դանդաղեցնում է իր զարգացումը և փորձի փոխանակումն ու առաջընթացը:
Որպեսզի ավելի լավ հասկանաք, պատկերացրեք,թե դուք ձեր ծնողների հետ գնում եք հանգստանալու, արդեն հասկանալի է, որ պետք է գնաք Վրաստան, քանի որ մոտիկ է և մատչելի։ Եթե առաջին անգամ եք այցելում արտասահման, և ձեզ հիացնում են մաքուր փողոցները, երգիչները, կերակուրը, բարի մարդիկ, դուք ինչ- որ չափով դառնում եք այդ մշակույթի կրողը կամ փորձում եք այդ մշակույթը ինչ -որ չափով համադրել ձեր ունեցած արժեքների հետ։ Դուք, վերցնելով ձեր հարևան պետությունից ինչ- որ դրական բան, դառնում եք ավելի մրցունակ ձեր մյուս հասակակիցների հետ համեմատած:
Դե հիմա պատկերացրեք, թե դուք հնարավորություն ունեք տարբեր նպատակներով այցելել Հարավային Ամերիկա և տեսնել՝ ինչպիսի քաղաք է Մաչու Պիկչուն, մեծ Իգուասու կամ Անխել ջրվեժը: Երբ դու նպատակ կունենաս շարադրություն գրելու բնության գեղեցկության մասին կամ էլ ինչ անել, որպեսզի փոխես քո շրջապատը, դու, համեմատած մնացածի հետ, ունես հստակ պատկերացում բնության գեղեցկության, ժողովուրդների, աշխարհայացքի և այլ շատ բաների շուրջ:
Վերջերս զրուցում էի մի շվեյցարացի զբոսաշրջիկի հետ, և երբ խոսեցինք Հայաստանի և նրա անելիքների մասին , նա՝ որպես կողքից նայող մարդ, շատ ճիշտ նկատեց, որ եթե մենք այդքան աշխատասեր լինենք, ինչպես մեզ ներկայացնում ենք, աշխատելով մեր հողի վրա մեր երկիրը կդարձնենք Շվեյցարիա:
Իսկ եթե հայ գիտնականը հնարավորություն ունենա առնչվել Գերմանիայի գիտնականների ակադեմիայի հետ, իր դիմումի համաձայն չի ստանա աշխատավարձ, քանի որ այն ինչով զբաղվում է Հայաստանի գիտնականների ակադեմիան, գիտության հետ կապ չունի։ Կառույցները պետք է միշտ կապված լինեն աշխարհի զարգացած երկրների հետ, որպեսզի զարգանան հասարակությունը, բժշկությունը, կրթական համակարգը, դատական համակարգը, բանակը։
Հարգելի՛ դպրոցականներ, դուք մեր կյանքի լույսն եք, ձգտեք դեպի առաջընթաց, դեպի Եվրոպա, մի՛ վախեցեք ազատվել դոգմաներից, փոխե՛ք ձեզ, փոխե՛ք ձեր շրջապատը, կյանքը, եղե՛ք միշտ պատրաստ թշնամուն հակահարված տալուն, ունեցե՛ք արժանապատվություն։ Մենք ունենք այնպիսի բարեկամ պետություններ, ինչպիսիք են Ամերիկան, Ֆրանսիան, Ճապոնիան, Հնդկաստանը, Պարսկաստանը, Չինաստանը, Արաբական երկրները․ ուսումնասիրե՛ք նրանց մշակույթը, վերցրե՛ք միայն լավը, եղե՛ք առաջադեմ։ Վերադառնալով Տիգրան Մեծին՝ շատ քչերը գիտեն, որ նա իր գրաված երկրներից Հայաստան է տեղափոխել աշխատասեր, բանիմաց ցեղախմբեր՝ այդպիսով նոր կյանք տալով տարբեր մշակույթներից առաջացած նոր գաղափարների։
ՆԱՐԵԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԼԻՆԵԼ ԱՅՍՊԻՍԻՆ
Բարև Ձեզ, հարգելի՛ երեխաներ ու ծնողներ, այսօր կխոսենք մեր ապագայից և կփորձենք ժամանակի առումով ցույց տալ մեր ցանկություններն ու անելիքները։
2070 թվականի մայիսն է ։ Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Անդրանիկ Սարիբեկյանը հյուրընկալել է Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի մարզային դպրոցական թերթի խմբագրությանը ։
Հարց- Պարոն նախագա՛հ, ինչպիսի՞ իրավիճակ է մեր տարածաշրջանում, և ո՞րն է Հայաստանի դերը այսօր։
Պատասխան- Ժամ առ ժամ տեղի են ունենում փոփոխություններ, դինամիկ զարգացող երկրները պետք է ունենան համապատասխան ինստիտուտներ, որոնք կհետևեն բոլոր այդ փոփոխություններին: Այսօր Հայաստանը իր ուրույն տեղը ունի մեր տարածաշրջանում։ Մենք միակ երկիրն ենք , որ կապում է արևելքը արևմուտքի հետ։
Հ- Պարոն նախագա՛հ, ինչու՞ ենք մենք միակը. չէ որ կան ուրիշ ճանապարհներ, օրինակ՝ Ադրբեջանով, Թուրքիայով։
Պ- Դուք ճիշտ եք, իրոք կան այդ ճանապարհները, բայց 2030 թվականի պատերազմից հետո, որտեղ ներգրավված էին տարածաշրջանի համարյա բոլոր պետությունները, այդ պատերազմի ընթացքում հայ գիտնականները ստեղծեցին մի ծրագիր, որով մեր օպերատորները կարողացան կառավարել թշնամու ողջ ռազմատեխնիկան, որը ինչ -որ կերպ պարունակում էր արհեստական ինտելեկտ: Երբ մեր զորքերը սկսեցին օգտագործել թշնամու տեխնիկան իրենց դեմ, կնքվեց հաշտության պայմանագիր, որով Հայաստանը մնում է այն միակ երկիրը, որը կապ կհանդիսանա արևելքի և արևմուտքի միջև։
Հ- Պարոն նախագա՛հ, ես հիշում եմ՝ իմ հայրը ինձ պատմել է, որ պապս կռվել է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ 2020-2022 թվականներին , և այն ժամանակ մեր վիճակը շատ վատ էր։
Պ- Այո՛, 2020 թվականի պատերազմից հետո և 2021-2022 թվականների սահմանային մի քանի բախումներից հետո կարծես թե ավելի վատ լինել չէր կարող, բայց մի փոքր խումբ կամավորներ՝ Արամայիս Սարիբեկյանը Վերին Գետաշենից, Արամ Սարգսյանը Գեղարքունիքից,Նվեր Հակոբյանը Սևանից, Պողոս Պերժյանը Կարմիրից ու Համլետ Մխիթարյանը Վարդենիսից, կազմեցին մի պլան, որը իրագործվեց 3 տարվա ընթացքում, որից հետո Հայաստանը սկսեց վերելք ապրել մինչ օրս և հուսով ենք,որ դեռ երկար ժամանակ կպահպանվեն խաղաղությունն ու անվտանգությունը։
Հ-Դուք ասացիք Արամայիս Սարիբեկյան, ունե՞ք արյունակցական կապ։
Պ․- Այո՛, Արամայիս Սարիբեկյանը իմ հայրն է եղել։
Հ․-Մեզ հետաքրքրում է այն սպեղանին, որի շնորհիվ մեր երկիրը կարողացավ վերելք ապրել, ձեր հայրը ի՞նչ է ձեզ պատմել, որի մասին գրքերում չենք կարդացել, կարո՞ղ ենք իմանալ։
Պ․- Կարծում եմ՝ 50 տարին այն ժամանակն է, որ կարող է որոշ փակագծեր բացել։ Երբ կայացավ ադրբեջանական հերթական դիվերսիան Վարդենիսի ուղղությամբ 2022 թվականին, մեր ազգաբնակչությունը հասկացավ, որ մեր հույսը մենք ենք, ոչ մեկը չի գա մեր տեղը կռվելու. դա այն շրջադարձն էր, որ մեր 5 հերոսները կազմակերպեցին։
Ես, ցավոք, չեմ հիշում,թե ով էր այդ ժամանակ ԱԱԾ-ի ղեկավարը, իմ հայրը իր ընկերների հետ կարողացել է բացատրել իրողությունը, և ԱԱԾ-ում ստեղծվել է հատուկ ջոկատ հատուկ հանձնարարություններ կատարելու համար: Կարելի է ասել, որ նրանք ուղղակի կարողացան հակահայկական տրամադրված մի քանի տասնյակ մարդկանց ուղղակի ֆիզիկապես ոչնչացնել: Դրանից հետո բացվեցին ԱԱԾ-ի արխիվները, և սկսվեցին ձերբակալություններ՝ ռուսական և թուրքական լրտեսներից ազատվելով: Չի կարելի ասել, որ հետո ամեն ինչ հարթ է ընթացել, բայց անկասկած մենք դարձանք եվրոպական քաղաքակրթության մաս ոչ թե միայն թղթով, այլ մեր կյանքը բարելավելով։ Իհարկե, իմ հայրը և իր ընկերները ազատազրկվեցին մի քանի տարի, բայց, միևնույն է, նրանք մնացին հերոսներ։Նրանց շնորհիվ է, որ մենք ազատվեցինք ներքին թշնամուց։ Այդ ջոկատը այսօր Հայաստանի շահերն է բարելավում աշխարհում՝ համագործակցելով մեր բարեկամ երկրների հակահետախուզական կառույցների հետ։
Հ-Պ. նախագա՛հ, 2020-ականներին Հայաստանը խորհրդարանական հանրապետություն էր, իսկ այսօր մենք ունենք կիսանախագահական և կիսախորհրդարանական պետության կարիք։
Պ․- Այո՛, այսօր մենք ավելի մոտ ենք նախագահական հանրապետության, բայց դա կարևոր չէ, գլխավորը մեր հայրենիքի առաջընթացն է։
Հ․- Ինչպիսի՞ հարաբերություններ ունեն Հայաստանը և Ռուսաստանը։
Պ․- Մենք բարեկամ երկրներ ենք, մեր բարեկամական կապերը ընդլայնվում են թե՛ ռազմական և թե՛ արդյունաբերական բնագավառում։ Արդեն մի տարի է՝ Ռուսաստանի նախագահ Մաքսիմ Սապոժնիկովի
Խնդրանքով մեր կիբեր ջոկատները հսկում են Ռուսաստան- Չինաստան սահմանը. դա մեր միջազգային պարտքն է օգնել թույլերին։ Հայաստանում է թաքնվում ռուսական դեմոկրատական կուսակցության նախագահ Սերգեյ Պետրովը, և մենք մեր դաշնակիցների հետ կօգտագործենք թե՛ քաղաքական և թե՛ ռազմական հնարավորությունը այդ ճգնաժամից Ռուսաստանին դուրս բերելու համար, որը տևում է արդեն 50 տարի։
Պ․ նախագահ, ինչպիսի՞ն են հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
Պ․- Կարող եմ ասել՝ լավ։ 2030 թվականի պատերազմից հետո նրանք, տեսնելով մեր պոտենցիալը /կարողությունը/, համակերպվեցին և փոխեցին իրենց արտաքին քաղաքականությունը։
Ադրբեջանն ու Իրանը մեզ ապահովում են հումքով/գազով/, մենք ունենք առևտրական մեծ կապեր, Թուրքիան ճանաչեց հայոց ցեղասպանությունը, բացեց սահմանները, և տարածաշրջանը սկսեց ապրել ավելի ապահով։
Պ․ նախագահ, ի՞նչ կցանկանայիք ասել 2070 թվականի մեր մարզի շրջանավարտներին։
Պ․- Հարգելի՛ երեխաներ, դուք ազատասեր մարդկանց հետնորդներն եք, դա նշանակում է՝ դուք ունեք պատասխանատվություն ձեր, ձեր ծնողների , մեր հայրենիքի , աշխարհի հանդեպ, եղե՛ք այնպիսին , որ ձեզ հարգեն ձեր թշնամիները, և ձեզանով հպարտանան բարեկամները։
ՀԱԿՈԲ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
ՆՐԱՆՔ ՔԱՅԼԵՑԻՆ ԴԵՊԻ ԼՈՒՅՍԸ ՈՒ ՄՆԱՑԻՆ ԼՈՒՅՍԻ ՄԵՋ....
«ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱկ-ում բացվեցին դասարաններ՝ հերոսներ Կարենի և Վահագնի անուններով։ Միջոցառմանը ներկա գտնվողները մեծ հիացմունքով և հպարտությամբ էին խոսում հերոս տղաների մասին։ Այդ օրը Կարենի ծննդյան օրն էր։ Տղաները կռվեցին և զոհվեցին հանուն իրենց հայրենիքի, հանուն այն հայրենիքի, որը հիմա մենք ունենք։ Եվ պատգամեցին, որ մենք ապրենք, արարենք և հզորացնեք մեր հայրենիքը։ Մենք շատ կցանկանայինք, որ Կարենը և Վահագնը հիմա մեր կողքին լինեին, բայց նրանց հիշատակը հավերժ պահելու համար պարտավոր ենք պայքարել և ապրել այնպես, որ հետագայում այլևս չկորցնենք նման հերոսների, դրա համար մեր պարտքն է , որ մեր հասարակությունը ունենա կրթվածության բարձր մակարդակ և գիտելիքներ բոլոր բնագավառներում, որպեսզի ունենանք լավ մասնագետներ, ու եթե հանկարծ նորից սկսվի․․․․․, իրենց փոխարեն կռվեն տեխնոլոգիապես զարգացած տեխնիկաները, որ ցանակացած պայքարում մարդկային զոհերը քիչ լինեն։
ՍԱՐԴԱՐԱՊԱՏ
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Սարդարապատի ճակատամարտի վայրում կանգնեցված ճարտարապետական-քանդակագործական համալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, որը նվիրված է 1918 թվականին թուրքական կանոնավոր բանակի նկատմամբ հայ ժողովրդի տարած հաղթանակին։ Գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Արաքս գյուղի մոտ` Հայաստանի պատմական մայրաքաղաք Արմավիրից 10 կմ հեռավորության վրա։ 1918 թվականին Արմավիր քաղաքի անունը Սարդարապատ էր, որի հետ էլ կապված է հուշահամալիրի անվանումը։ Համալիրի հանդիսավոր բացումը կատարվել է Սարդարապատի ճակատամարտում հայ ժողովրդի տարած հաղթանակի 50-ամյակի կապակցությամբ` 1968 թվականի մայիսին։
Սարդարապատի հուշահամալիրի հեղինակներն են Հայաստանի արվեստի և մշակույթի գործիչներից ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործներ Արշամ Շահինյանը, Սամվել Մանասյանը և Արա Հարությունյանը։
Պատմական նշանակությամբ համեմատվում է Ավարայրի ճակատամարտի հետ։
Հուշահամալիրը կառուցվել է անմիջապես ճակատամարտի տեղում` Արաքս գյուղի մոտակայքում, Երևանից 55 կմ (Հայաստանի հին մայրաքաղաք Արմավիր` Հոկտեմբերյան քաղաքից 10 կմ) հեռավորության վրա, այն բարձունքում, որտեղ թաղվել են ճակատամարտի մասնակից հերոսները։
Արմավիրի մարզը, որի տարածքում է գտնվում հուշահամալիրը, Հայաստանի պատմական վայրերից մեկն է. Արմավիրը (մինչև 1932 թվականը Սարդարապատ, 1932 թվականից` Հոկտեմբերյան) Հայաստանի հին մայրաքաղաքներից մեկն է։ Հնագույն Արմավիրը, ըստ 20-րդ դարում կատարված հնագիտական պեղումների, գտնվում է մ.թ.ա. մոտ IV դարում գոյություն ունեցած ուրարտական Արգիշտիխինիլի քաղաքի տարածքում։
Հուշահամալիրը գտնվում է բարձունքի վրա, որից բացվում է Արաքս գետի և Արարատյան դաշտի տեսարանը` Արարատի գագաթներից մինչև Արագած, մինչև Գեղամա լեռնաշղթայի նախալեռներ։ Հնարավոր է տեսնել Սարդարապատի ճակատամարտի ռազմադաշտը, զորքերի տեղակայման և մարտական գործողությունների վարման տարածքը։
Հայոց ցեղասպանության (1915) և Սարդարապատի ճակատամարտի (1918) պատմական իրադարձությունների նախաշեմին` դեռևս 1962 թվականից, նախապատրաստվում էին փաստաթղթերը և հիմնավորումները, որոնցով հնարավոր կլիներ տոնակատարություններ անցկացնելու և հուշարձան կանգնեցնելու թույլատվություն ստանալ, որը նախապես ներկայացվում էր որպես «Առաջին համաշխարհային պատերազմում զոհված հայերի հիշատակին նվիրված հուշահամալիր»։
Նախաձեռնության հեղինակն էր Հայաստանի ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը[5], որը մասնավորապես մատնանշում էր պատմական իրադարձությունների հիշատակն անմահացնելու հայկական սփյուռքի հետաքրքրվածությունը, այն սփյուռքը, որն առաջացել էր 1915 թվականի ցեղասպանությունից հետո։ Երկու տարի անց` 1964 թվականին Զարոբյանի հաշվետվությունը ներկայացվեց ԽՄԿԿ Կենտկոմին և թույլտվությունը Մոսկվայից ստացվեց։
Այդ փաստաթղթերի և հիմնավորումների ընթացքում առաջացավ Սարդարապատի ճակատամարտի հուշարձան կառուցելու և այն կյանքի կոչելու գաղափարը, որի նախաձեռնողի դերում հանդես եկավ Հոկտեմբերյանի կուսակցության ռայկոմի քարտուղար Վլադիմիր Սարգսի Դարբինյանը։ Հնարավոր ամեն բան արվեց, ներառյալ ֆինանսական միջոցներ հայթայթելը, որպեսզի 1965 թվականին նախագծի աշխատանքների սկիզբը դրվեր։ 1966 թվականին Հայաստանի ղեկավարությունը փոխվեց. Զարոբյանին փոխարինեց Անտոն Քոչինյանը, որի օրոք Վլադիմիր Դարբինյանի ղեկավարությամբ հուշահամալիրի շինարարությունն իրականացվեց։
Հուշահամալիրի կառուցման մեջ ներգրավվեցին քանդակագործներ Սամվել Մանասյանը և Արշամ Շահինյանը, ովքեր հայտնի էին իրենց մոնումենտալ և հաստոցային քանդակագործության ստեղծագործություններով։ Նախագծի ճարտարապետ նշանակվեց Ռաֆայել Իսրայելյանը, ով էլ իր հերթին հրավիրեց Արա Հարությունյանին։ Փոխաբերական մտահղացումները և նվիրական սիմվոլիզմը, որոնք հենց սկզբից դրված էին նախագծի հիմքում, հուշահամալիրում իրագործվեցին։
Ինձ թվում է, որ մենք հաջողության հասել ենք, ... չեմ կարող մոռանալ, թե ինչպես էինք օր ու գիշեր աշխատում էսքիզների, մոդելների վրա։ Հուշահամալիրի տարածքից չէինք հեռանում, մնում էինք շինարարների հետ։ Ամեն ինչ անում էինք, որպեսզի հուշարձանը հաջողվեր և ժամանակին ավարտին հասցվեր։ - Արշամ Շահինյան, Վավերագրական ֆիլմ նվիրված «Ա. Շահինյանի 90-ամյակին» |
Հուշահամալիրը կառուցվեց 1968 թվականի մայիսին` Սարդարապատի ճակատամարտում հայ ժողովրդի հաղթանակի 50-ամյակին։ Տեղի ունեցավ «Սարդարապատ» հուշահամալիրի հանդիսավոր բացումը։ Հեղինակները կարողացան միավորել պատմությունը, ճարտարապետությունը և բազմադարյա ազգային մշակույթը, այդպիսով՝ հուշահամալիրին ոչ միայն պատմական, այլև մշակութային նշանակություն հաղորդելով։ Այդպիսով պահպանվեց և հետագա սերունդներին փոխանցվեց հայրենիքի փրկության գործում Սարդարապատի հերոսամարտի պատմական նշանակությունը և Հայոց հնագույն մշակույթը։
1969 թվականին «Սարդարապատ» հուշահամալիրն առաջադրվեց ԽՍՀՄ Պետական մրցանակի։
Հայկական պատմագրական թանգարանը ստեղծվեց Հայաստանի նախարարների խորհրդի 1978 թվականի փետրվարի 16-ի թիվ 82 որոշմամբ և այցելուների առաջ իր դռները բացեց 1978 թվականի սեպտեմբերի 13-ին։