Հրատարակումներ
ԴԵկտեմբեր 2021
ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՅՐԵՐԸ
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՎԻՏՅԱ ԱՅՎԱԶՅԱՆ
ՈՒԶՈՒՄ ԵՍ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏՐԱՍՏՎԻ՛Ր ՊԱՏԵՐԱԶՄԻ
ՍԵՐՅՈԺԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ /ՆՇԱՆԱՌՈՒ/ ՀԱՑԱՌԱՏ
ՇԱՀԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ /ԱՇԽԱՐՀԱԳՐԱԳԵՏ/ Ն․ ԳԵՏԱՇԵՆ
ՆԱՐԵԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ /ՎԱԶՈՐԴ/ Ն․ ԳԵՏԱՇԵՆ
ՄԻՇԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ /ԼԵՌՆԱԳՆԱՑ/ ԳՅՈՒՂ ՎԱՀԱՆ
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ / ՀԵՏԱԽՈՒՅԶ/ ԱՅԳՈՒՏ
ՂԱԶԱՐՅԱՆ ԴԱՎԻԹ /ԵՐԿՐԱԲԱՆ/ Գ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ
ՎԱՐԴԳԵՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ /ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ/ Ք, ՍԵՎԱՆ
ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ /ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ/ Ք, ՍԵՎԱՆ
ԷՄԻԼ ԱԴԻԲԵԿՅԱՆ /ՀՐԱՁԻԳ/ Գ, ՉԿԱԼՈՎԿԱ
ՆԱՐԵԿ ՄԻՐԶԻԿՅԱՆ /ՌԱԶՄԱԳԵՏ/ Գ,ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆ
Օգնիր քո առաջընթացին
Ընկալելով ձեր մտքերը՝ որպես եղելություն, գոյատևել նրա հետ, որ մենք անվանում ենք նյութական պահանջմունք, դուք առնչվում եք երկու հասկացողությունների հետ: Մենք ապրում ենք միաժամանակ երկու աշխարհում, երկու իրողություններում: Մեր ներքին մտքերի առկայության հետ՝ արտաքին իրականության, որտեղ ապրում են մարդիկ, կան տարածքներ, իրեր և գործընթացներ:
Եթե մենք չենք տարբերում այդ երկու աշխարհները, մենք թույլ ենք տալիս երևակայական արտաքին աշխարհին կառավարել մեր կյանքը՝ թողելով ներքին աշխարհին «հայելու» դերի արտացոլանքին, ըստ մեր մոտ տեղի ունեցող դեպքերի:Մեր ներքին աշխարհը շատ զգայուն է և արձագանքում է միայն արտաքին ազդակներին: Մենք չունենք հնարավորություն՝ գիտակցելու, թե ինչ ուժ է թաքնված մեր մեջ:
Մարդու գիտակցությունը ՝ դա հզոր ուժ է, որի ազդեցությունը զգացվում է կյանքի տարբեր բնագավառներում: Այդ ուժը հանդիսանում է ամենակարևոր մասնիկը մեր հաջողության և անհաջողության մեջ:
Ձեր ներքին աշխարհում գործող դրդումները հանդիսանում են էներգիա տվող մի աղբյուր, որը ձեզ հասնում են մտքի ձևով: Միտքը միշտ ձգտում է արտաքին դրսևորման՝ փորձելով գտնել իր արտահայտումը, որպեսզի հասականալի լինի այն, ինչ պատկերացնում ենք :
Օրինակ՝ խոշորացույցը, որով անցնում են արևի ճառագայթները, երբ մենք այն շարժում ենք մակերևույթի նկատմամբ, մենք նկատում ենք, որ արևի էներգիան կամ քչանում է կամ էլ շատանում: Իսկ եթե խոշորացույցը տեղադրում ենք ինչ -որ որոշակի հեռավորության վրա, արևի ճառագայթները կոնցետրացնում ենք որոշ մակերեսի վրա, և լույսը ձեռք է բերում ուժ, որը կարող է այրել տվյալ մակերեսը: Այդ նույն բանը տեղի է ունենում մեր մտքերի հետ: Հետազոտելով ուղեղի ուժը՝ դուք կարող եք կոնցետրացնել ձեր մտքերը և ուժեղացնել նրանց պոտենցիալը: Այս էտապում ձեզ համար պետք է հասկանալի լինի , որ միտքը ունի սեփական ուժ: Ձեր ամենախոր համոզմունքները՝ վախը, հույսերը, տեսակետները, հոգսերը, սպասումները ու յուրաքանչյուր միտք ազդում է ձեր և ձեզ շրջապատող աշխարհի վրա: Հնարավոր է, որ մենք ավելի մեծ ուշադրությամբ հարաբերվենք մեր ներքին պրոցեսներին:Եթե յուրաքանչյուր մտքի համար՝ կախված իր բնույթից կամ մեզ փող կտային , կամ մենք կտայինք: Համենայնդեպս, հենց դա էլ մեզ հետ կատարվում է մենակ փողի առկայության դեպքում, հայտնվում է մտքից ծագած էներգիան:
Մարդու ներքին աշխարհը անմարդաբնակ չի, յուրաքանչյուր միտք ծագելով այնտեղ ազդում է մեր վրա՝ ուզում ենք մենք, թե ոչ:
Յուրաքանչյուր մարդ ստեղծում է իր կյանքը՝ դրա համար քննադատաբար վերաբերվելով կյանքի ընթացքին: Դուք պնդում եք, որ ուզում եք ֆինանասական առաջխաղացում , բայց մյուս կողմից՝ գանգատվում եք փող չունենալու ու թանկության համար:
Դուք հայտնվում եք փակուղում , որտեղ ձեզ վախեցնում են ծախսերը , և դուք տանջվում եք, մտորում, թե ինչպես դուրս գալ այդ վիճակից:
Ձգտելով ֆինանասական հաջողության՝ դուք չեք ունենա առաջընթաց, քանի որ ձեր միտքը վախենում է անհաջողություններից : Կարող է դուք ուզում եք լինել ավելի շփվող, անվախ, վստահ,բայց միաժամանակ մտածում եք , որ անհարմար է, որ ամաչում եք: Այդ դեպքում երբեք չեք լինի այն, ինչ ուզում եք՝ միայն խոսքով և ցանկությամբ գործին չես օգնի: Հուսանք, որ ինչ- որ բան կփոխվի՝ միտք չունի: Պարտադիր չէ , որ դուք աշխատեք օրական 12-14 ժամ, որպեսզի առաջընթաց ունենաք: Պետք է բավականին լուրջ խնդիր դնել ձեր առջև՝ «փոխել ձեր մտքի պատկերը»:
Մանուշակ Թովմասյան
Հոգեբան խորհրդատու
ՉԼԻՆԵԼ ԱՆՏԱՐԲԵՐ
Հարգելի պարոն Սարիբեկյաˊն, դուք շատ արդիական նյութեր եք գրում մեր թերթում, մեր ընթերցողները, հիմնականում ծնողները ուզում են իմանալ ձեր մասին:
Շատերին դուր չեն գալիս ձեր քննադատական նյութերը, կցանկանայինք զրուցել ձեզ հետ և քննարկել մի քանի հարցեր:
-Դուք ինչո՞վ եք զբաղվում:
- Ես 2020 թվականից անցել եմ թոշակի։ Ունեմ 15 փեթակ մեղու, հողամաս, ձի , շուն և մի քանի հավ․ սիրով եմ վարում իմ տնտեսությունը:
-Ձեր գրած թեմաներից երևում է, որ դուք ունեք լրագրողական և հրատարակչական փորձ:
-Այոˊ, ես որոշ չափով զբաղվել եմ նման գործունեությամբ, բայց թեմաները հիմնականում վերցնում եմ բաց աղբյուրներից, ես չեմ ասի, որ շատ եմ կարդում, բայց երբ ունենում եմ ազատ ժամանակ, կարդում եմ գեղարվեստական , պատմական, փիլիսոփայական և հոգեբանական գրքեր:
- Ձեր կարծիքով, ինչու են մարդիկ միշտ գտնում վախկոտության, տգիտության և չարության հիմնավորում:
-Եթե այդ հարցին մոտենանք փիլիսոփայորեն, դա նշանակում է, որ մարդը միշտ ձգտել է դեպի իր նմաններին, այսինքն՝ եթե հասարակությունը հետաքրքրված է այդ արարքներով և կարիք ունի ճշտելու, նա դառնում է այդ արարքների կրողը:
Իսկ եթե ավելի մանրամասն դիտարկենք, դա հետևանք է այն բանի, որ հասարակությունը չի հանդիսանում մեծ աշխարհի մի մասը՝ փակվելով կաղապարի մեջ և չգեներացնելով ոˊչ միտք, ոˊչ էլ առաջընթաց: Իսկ եթե խորանանք ակունքների մեջ, կնկատենք, որ դա ստրկական վիճակ է, որը շաղկապված է ցածր մակարդակի անգրագիտությամբ:
-Ծնողներին հետաքրքրում են, թե ինչո՞վ են զբաղված ձեր երեխաները:
- Մենք՝ հայերս, չունենք փիլիսոփայություն, որ պետք է ձևավորեր արժեհամակարգ, հետևաբար չունենք այն գիտական ու մտավոր կարողությունը, որ կկանխորոշի մեր անելիքները գոնե 10-30 տարվա կտրվածքով, հետևաբար դժվար թե մենք կարողանանք փոփոխական աշխարհի ընթացքին մասնակից լինել: Դա է պատճառը, որ մենք դարձել ենք տարբեր տերությունների ձեռքում որպես խաղաքարտ:
Մենք կորցրել ենք ազգային շարունակությունը թե՜ երեխաների դաստիարակության հարցում, թե՜ ավանդույթների պահպանման և նոր ժամանակակից ավանդույթներ ներգրավելուն և թե՜ կյանքի ու ապագայի հարցերում․ դա բնորոշ է բոլոր այն ժողովուրդներին, որոնք հարյուրավոր տարիներ ի վեր ծառայել են տերություններին և հավատացել են, որ դա կնպաստի իրենց զարգացմանը և կունենա լուսավոր ապագա:
Ցավոք սրտի, մենք այդպես էլ չսովորեցինք քարը քարի վրա դնել, թողնելով մեր հայրենիքը՝ շատ շուտ ընդունում ենք տարբեր երկրների կյանքի կանոնները և բարեհաջող ձուլվում։ Հարգելի՜ ծնողներ, ես ոչ մի բանով չեմ տարբերվում միլիոնավոր հայ ծնողներից, ում երեխաները լավ կյանք գտնելու պատրվակով թողել են իրենց հայրենիքը, դա, իհարկե, վատ է։ Ես շատ ջանք գործադրեցի, որպեսզի կապեմ իմ երեխաներին մեր հողին ու ջրին, բայց հասարակության և պետական փիլիսոփայության բացակայությունը, ոչ հեռատես մոտեցումը հաղթեցին ինձ:
- Ճիշտն ասած, այսպիսի մտածելակերպ ունեցող մարդու կյանքը ուրիշ ձև էինք պատկերացնում:
-Դա այդպես է։ Մենք՝ հայերս, հավատում ենք խոսքին, չտեսնելով նրա խորքում եղած բովանդակությունը, ուղղորդվում ենք զգացմունքներով և անտեսում ուրիշի դերը ամեն ինչում, եթե այդ ուրիշը մենք չենք։
- Այդ դեպքում ո՞րն է ծնողի դերը:
- Մենք՝ ծնողներս, պետք է կարողանանք վերցնել լավը մեր ծնողներից, հասարակությունից, իսկ այն, որ այդքան լավը չէ, աշխատենք մեր կյանքի ընթացքում հղկել, դարձնել գերազանց ու ձգտել փոխանցել մեր սերունդներին․ դա պետք է ուղղորդվի պետական ու հասարակական մտքի ու արժեքի հետ համահունչ: Ձգտել առավելագույնը լուծել մեր առջև ծառացած խնդիրները, որ չծանրաբեռնվեն մեր գալիք սերունդները: Մեր երեխաները լքում են մեր հայրենիքը հիմնականում ոչ թե ֆինանսական պատճառով, այլ փախչում են մեր և մեր պապերի կողմից չլուծված խնդիրների ծանրաբեռնվածությունից:
-Ո՞րն է ձեր առաջնային ցանկությունը, որ ուզում եք ուղղել ծնողներին և երեխաներին:
-Կարդալով տարբեր երկրների պատմությունները՝ եկա այն եզրակացության, որ երեխային, երիտասարդին կամ ընդհանրապես մարդուն դրդող ամենամեծ ուժը նրա կամքի ուժի առկայությունն է:
-Ի՞նչ կցանկանայիք ասել մեր մարզի ուսուցիչներին:
- Կուզենայի խորին շնորհակալություն հայտնել բոլոր ուսուցիչներին՝ իրենց կատարած աշխատանքի համար:
Ոսուցչի դերը մեծ է, ու դա ակտուալ է ամբողջ աշխարհում: Մի երկու ամիս առաջ կարդացի, որ ԿԳՄՍ նախարարությունը անցկացնում է ուսուցիչների ատեստավորում, որը նաև մեծ քննադատությունների է արժանացել:
Հարգելի՛ ուսուցիչներ, դուք եք ձևավորելու ապագա մեր մտավորականներին, ովքեր մեր սերունդներին կտանեն իրենց հետևից, և դուք գիտակցում ենք, որ այդ երեխային սովորեցնելու համար գիտելիքը պետք է համապատասխանի առաջադեմ աշխարհի նորմերին․ պետք է ժամանակակից ուսուցիչ։ Հարգելի՛ ուսուցիչներ , դա կլինի ատեստացիա, թե ... դուք պետք է զբաղվեք ձեր կրթությամբ և ինքնակրթությամբ, որպեսզի մեր հասարակությանը տաք հնարավորություն՝ դուրս գալու ստրկությունից․ ես վստահ եմ և հավատում եմ ձեզ:
1+1 թերթի խմբագրություն
ԵԹԵ ԵՍ ԼԻՆԵԻ․․․
ԵԹԵ ԵՍ ԼԻՆԵԻ...
Ես միտք եմ անում՝
Եթե լինեի մի աշխատավոր
ՈՒ լավ գյուղացի,
Ես ի՞նչ կանեի:
Բայց հանկարծ մի պահ
Միտքս է փոխվում,
Ուրիշն եմ դառնում,
Դառնում եմ մի լավ, չաղ պատգամավոր,
Ես ի՞նչ կանեի:
Գլխացավանք է:
Չէ դա ինձ պետք չէ,
Ավելի լավ է դառնամ թագավոր՝
Ուտող, խմող ու լավ քեֆ անող,
Ուրիշներին հրաման տվող:
Չէ դա էլ ինձ պետք չէ,
Ավելի լավ է՝ գնամ իմ գործին:
Սևանի N4 հիմնական դպրոցի
6-րդ բ դասարանի աշակերտուհի
Թադևոսյան Էլեն
Եթե ես լինեի թիթեռ... ապա կվայելեի իմ մեկ օրվա կյանքը: Կապույտ երկնքից կհիանայի աշխարհի ամեն անկյունով: Կփախչեի մարդկանցից հեռու, նոր ընկերներ կգտնեի և կվայելեի ամեն վայրկյանը:
Եթե մարդ մեկ անգամ կարողանար լինել թիթեռ, նա կզգար, թե որն է իրական ազատությունը:
ևանի N4 հիմնական դպրոցի
9-րդ ա դասարանի աշակերտուհի
Մնացականյան Մարիա
ԵԹԵ ԵՍ ԼԻՆԵԻ․․․
Ամեն օր մութը փռում է թևերը՝ իր մեջ ընկղմելով աննկարագրելի փայլ ունեցող աստղերը, իսկ լուսինը կրկին ինչ-որ յուրահատուկ դիրքով ժպտում է անծայրածիր երկնքից․ մտքերս խառնվում ու տարուբերվում են ծովի ալիքների նման։ Հենց այսպիսի մի օր էր՝ աստղազարդ, երազանքներով ու գիշերային հեքիաթով լեցուն մի օր, ինքս ինձ հարցրի․ <<Ի՞նչ կանեի,եթե նկարիչ լինեի>>։Այո՜, նկարիչ, բայց ոչ սովորական, այլ իմ պատկերացումներով կախարդական վրձին ունեցող նկարիչ։ Հետաքրքիր է , չէ՞։
Կյանքը նկար է,այո՛, նկար,մեր ձեռքի վրձնով կերտած նկար։Ես կգունավորեի կյանքը, աշխարհը վառ գույներով։ Գուցե այդ վառ գույները կարողանային գունավորել նույնիսկ ամենաանտարբեր մարդու քար սիրտը՝ դարձնելով սիրո ու բարության աղբյուր։
Կապույտը երազանքի, խաղաղության ու մաքրության գույնն է։Կապույտով մի խաղաղ երկինք կնկարեի, որտեղից հանգիստ ժպտում է ոսկեգույն արևը։Լավ կլիներ չէ՞,որովհետև խաղաղություն կթևածեր երկրիս՝ Հայաստան աշխարհի վրա։
Սպիտակը պարզության, անմեղության, իմաստության գույն է։Սպիտակով կներկեի մարդկանց հոգիները,ա՜խ,եթե կարողանայի,եթե լինեի նկարիչ,ապա մի կողմ կդնեի իմ ներկապնակի մուգ ու գորշ գույները և կարմիրով,դեղինով , զմրուխտ կանաչով կգունավորեի իմ նկարը՝ աշխուժություն ավելացնելով մեր կյանքին։
Զարգարյան Շուշան, 9-րդ դասարան, Վահանի միջնակարգ դպրոց
Եթե ես լինեի ՀՀ վարչապետ․․․
Որքա՜ն բան կա անելու: Առաջին հերթին կընդարձակեի մեր երկրի սահմանները, կհայտնվեինք Տիգրան Մեծի ժամանակների ծովից ծով Հայաստանում: Կամրացնեի մեր հայրենիքի սահմանները, կստեղծեի հզոր բանակ և կզինեի մեր բանակն այնպես, որ թշնամին միշտ վախենար մեր սահմանին մոտ գալուց: Որքան էլ ասում են, թե արդարությունը տեղ ունի աշխարհում, բայց պատերազմը, մեր ունեցած զոհերը, ապացուցեցին, որ ուժեղն է արդար: Հայ ազգը շատ խելացի, արդար դատող, քարից հաց քամող ազգ է, բայց շատ վճռորոշ պահերին մեր ազգի անհեռատես նյութապաշտներին թուլացրել են մեր թիկունքը: Անպայման կպատժեի բոլոր անհեռատես նյութապաշտներին ու կապահովեի խաղաղ երկինք, հանգիստ կյանք իմ ժողովրդի համար: Կփորձեի լինել լավ դիվանագետ այս անարդար աշխարհում, ապացուցել, որ մենք մեր խելքով ու աշխատանքով էլ կարող ենք ապրել, գոյատևել, ստեղծել ու բարգավաճել
Սևանի N4 հիմանկան դպրոցի
5-րդ դասարանի աշակերտուհի
Խաչատրյան Մարի
«Եթե ես լինեի...առեղծվածային,անտեսանելի էակ»
Եթե ես լինեի առեղծվածային,անտեսանելի էակ,կկատարեի իմ քայլը...
Չգիտեմ՝ ինչու̑ են մարդիկ չարացած իրար հանդեպ,հալածում են մեկմեկու,խաբում,դավաճանում,սպանում,ափսոսում,զղջում,արհամարհում,ոտնձգություններ անում:Չեմ հասկանում, թե ի̑նչ են մտածում,ինչ հաճույք են ստանում, և կա արդյո̑ք այս հարցերի լուծումը:
Թերևս,իմ կարծիքով, պետք է յուրաքանչյուր անհատ իր մեջ փնտրի և գտնի այն բանալին,որ կարողանա բացել բարության,վստահության,աշխարհին խաղաղություն բերող փակ դուռը:Այսօր աշխարհի մի մասն ենք մենք, որ պատերազմում ենք մեր մայր հողի,մեր Հայաստան աշխարհը անառիկ պահելու, մեր 18-ամյա հերոսների արյան գնով ձեռք բերածը, երկրի սահմաները պահելու համար:
Եթե ես լինեի առեղծվածային,անտեսանելի մի էակ,ես կասեի.«Ոտքի´ կանգնեք,մի բռու´նցք դարձեք և պայքարե´ք»:
Արփի Հարությունյան
Երանոս գյուղի №1 միջնակարգ դպրոց, 9-րդ դասարան:
«Եթե ես լինեի այն մեկը...ով կստեղծեր խաղաղություն»
Ես չեմ ուզում լինել հողագործ կամ բնություն ստեղծող:Ես ե'ս եմ:Մի մարդ,ով նախկինում ուներ մեծ երազանքներ ու նպատակներ՝ իր հայրենիքի հետ կապված, բայց տեսնելով այս պատերազմը՝ մոռացավ ամեն երազանք:Բոլոր մարդիկ էլ երազում են:Ոմանք երազում են հարստության մասին,ոմանք՝ փառքի, ոմանք՝շքեղ մեքենաների և առանձնատների,ոմանք էլ ուզում են պարզապես լավ մարդ դառնալ, որ իրենց հայրենիքը ծաղկեցնեն,շենացնեն:Ես էլ ունեմ երազանքներ:Փոքր տարիքում դրանք որքան տարօրինակ էին,այնքան էլ՝ գեղեցիկ:Փոքր տարիքում իմ երազանքն էր՝ լինել մուլտֆիլմի հերոս,շուրջբոլորս ես գույներով էի պատկերացնում, կյանքը շատ պարզ ու հասարակ էի ընկալում,մտածում էի,որ երջանիկ լինելու համար շատ քիչ բան է պետք:Այնքան անհոգ օրեր էին ինձ համար․ ամեն ինչ գեղեցիկ էր,գունեղ,երջանիկ:Իսկ հետո,երբ մեծացա,ունեի բազում երազանքներ,որոնք ցանկանում եմ իրագործել և դրանով փորձել հասնել երջանկության:Այս անսահմանության մեջ չկա մեկը,որ չունենա երազանքներ: Իհարկե, երազանքը լավ բան է,եթե այն դառնում է իրականություն:Իսկ հիմա,հիմա ամեն ինչ ուրիշ է,հիմա գլխումս միայն մի միտք է՝ ունենալ խաղաղ հայրենիք:
Թամարա Չոլոյան
Երանոս գյուղի №1 միջնակարգ դպրոց, 9-րդ դասարան:
Ինձ միշտ հետաքրքրել են արևելքը, արևելյան երկները, նրանց կրոնը,մշակույթը և լեզուն։ Այդ պատճառով ապագայում ցանկանում եմ դառնալ արևելագետ։ Արևելագիտության երեք ճյուղերից ընտրել եմ արաբագիտությունը։ Արաբագիտություն սովորելով՝ ավելի խորը կուսումնասիրեմ արաբական ավանդույթները ու սովորությունները։ արաբագետ դառնալով՝ առաջին հերթին կնպաստեմ, որպեսզի մեր պետությունը դիվանագիտական հարաբերությունները խորացնի արաբական երկրների հետ, որով կամրապնդվի հայ- արաբական թե՛ ռազմական, թե՛ մշակութային հարաբերությունները։
Վիկտրիա Հակոբյան
12-րդ դասարան
Ջիլի միջնակարգ/Ճամբարակ/
Մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ միշտ հակամարտություններ կան։ Մենք՝ հայերս, ունենք շատ թշնամի հարևաններ, որոնք միշտ ցանկացել են ոչնչացնել մեզ և գրավել մեր երկիրը։ Ցավոք, որոշ դեպքերում դա հաջողվել է նրանց։ Մենք, ունենալով մեծ երկիր, տարիների ընթացքում միշտ կոտորվել ենք, զիջել մեր երկրի տարածքները, սակայն մենք հին և իմաստուն ազգ ենք, և մեզ չեն կարող վերջնականապես ջախջախել ու վերացնել։ Բոլորովին վերջերս էլ նորից թշնամին գրավեց Արցախի տարածքի մեծ մասը։ Սակայն մեր զինվորները շատ ուժեղ էին ու շատ հերոսություններ են գործել։ Ու լսելով այդ պատմություններից՝ մեր զինվորների սխրանքների մասին շատ եմ հպարտանում, որ հայ եմ, և հային երբեք չեն կարող հաղթել , ինչքան էլ ուժեղ և հզոր լինեն մեզանից։
Եթե ես լինեի գլխավոր շտաբի պետ,պարբերաբար զորավարժություններ կանցկացնեի նրաց հետ, ովքեր կարող են զենք վերցնել, և կկատարեի աշխատանքի բաժանում տարբեր ստորոբաժանումներում, կանցկացնեի զորավարժություններ ոչ թե 3 ամսով, այլ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի՝ չծախսելով պետական փողը։ Սահմանամերձ գյուղերի բնակիչներից կնշանակեի հրամանատար իրենց գյուղում։ Բոլորին կապահովեի զենքով ու զինամթերքով։ Գյուղացիների օգնությամբ կամրացնեի դիրքերը, հավատացեք ոչ մի թշնամի չի խենթացել այդպիսի երկրի վրա հարձակվի, ուղղակի պետք է լինել արդար ու հայրենասեր, պրոֆեսիոնալ զինվորոկան։ Իսկ Ղարաբաղյան կռվում ես զորքը հետ կքաշեի Քարվաճառի լեռները և կսկսեի պարտիզանական կռիվ թուրքերրի դեմ։ Այդ հանգամանքում դժվար թե թշնամին հաղթեր մեզ, այլ նա կնտրեր խաղաղություն։ Օրինակ՝ԱՖղանստանում պարտիզանները հաղթեցին ամերիկացիներին, Եվրոպայում մի բուռ տիգրայ կոչվող ազգը, ովքեր կազմում են եվրոպայի բնակչության 10-15 տոկոսը, պարտիզանական կռվում ջախջախեցին հարյուր հազարավոր զորքին , շուտով կգրավեն Ադիս-Աբեբան, 140 միլիոնանոց Ռուսաստանը չկարողացավ հաղթել 800000 թվաքանակ ունեցող չեչեններին․․․
Մովսիսյան Նվարդ , Այգուտի միջնակարգ դպրոց
Եթե ես լինեի ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության պետ, առաջին հերթին բոլոր լեռնային շրջանների ջոկատներին կտրամադրեի ժամանակաից հատուկ փրկարարական ինքնագնացներ / ամենագնացներ/։ Կհատկացնեի լեռնային շրջաններին ռոտորային ինքնագնացներ, որպեսզի անբարենպաստ ձմեռային պայմաններում կարողանայինք հասնել արտակարգ դեպքի վայրեր։ Հաճախակի կանցկացնեի վարժանքներ և կներգրավեի հոգեբանների, որպեսզի անձնակազմը պատրաստ լիներ նաև հոգեպես։ Դեպքի վայրից վերադառնալուց հետո անձնակազմի յուրաքնչյուր անդամի հետ կքննարկեի կատարած գործողությունները՝ օգտագործելով վիդեո և աուդիո ձայնագրությունները, որպեսզի գտնենք թույլ տրված սխալները։ Վարժանքների և փրկարական գործողությունների ժամանակ բարձր առաջադիմություն ցուցաբերած անձնակազմի անդամին կպարգևատրեի։
Հաճախակի կկազմակերպեի վարժանքներ այլ երկրների և ՀՀ մարզերի փրկարական ջոկատների հետ։ Մարզերում կստեղծեի փրկարարական ջոկատներ՝ զինված ԱԹՍ-ներով, որպեսզի յուրաքանչյուր միջադեպում վերահսկվեր դրությունը։
Ես սիրում եմ օգնել մարդկանց, շատ եմ ուզում սովորել և դառնալ մեր հասարակությանը պիտանի փրկարար։
Հայկանուշ Մուժիկյան
ԵԹԵ ԵՍ ԼԻՆԵԻ․․․
Եթե ես լինեի ֆաբրիկայի կամ ինչ-որ գործարանի տնօրենը կամ գլխավոր աշխատակիցը,ապա կարտադրեի այնպիսի վառելանյութեր,որ ծուխ չառաջացնեին, քանի որ ծուխը քայքայում է օզոնի շերտը,ինչը վնաս է մեր մոլորակի համար:Կարտադրեի որակյալ ,օգտակար ,առողջարար ապրանքներ:Կարտադրեի այնպիսի դիմակներ,որոնց վրա հատուկ անցքեր կլինեին՝ շնչելու համար,դրանք կլինեին էկոլոգիապես մաքուր և հակաալերգիկ:Իմ աշխատողներին լավ կվարձատրեի ,որ նրանք խանութներից պարտքով ապրանքներ չառնեին,կարողանային հոգալ իրենց կարիքները:Աստիճանաբար իմ գործարանում կսկսեի արտադրել զանազան զինատեսակներ,որոնցով կզինվեր մեր Հայոց բանակը:Դրանց շնորհիվ մեր թշնամին կվախենար և չէր համարձակվի պատերազմել մեր դեմ:Եթե գործերս լավ առաջ գնային,ապա իմ արտադրած զինամթերքը կարտահանեի տարբեր երկրներ և ստացած գումարով կաջակցեի դպրոցներին,բժշկական սարքավորումներ կառնեի մեր հիվանդանոցների և զինվորի տան համար:Գումարով կօգնեի կարիքավոր ընտանիքներին:Իմ գործարանում անընդհատ նոր աշխատատեղեր կբացեի և աշխատանքի կընդունեի անգործ, բայց կրթված և գրագետ մարդկանց: Որպես տնօրեն՝ խիստ կլինեի,բայց աշխատողներիս չէի արհամարհի:
Եթե հարուստ լինեի,գումար կտրամադրեի իմ սիրելի Արտանիշ գյուղին ,որ այն զարգանար:Կասֆալտապատեի մեր գյուղի ճանապարհները,երիտասարդների համար հետաքրքիր աշխատատեղեր կբացեի,որ չգնային արտերկիր և ամենակարևորը`կվերանորոգեի մեր դպրոցը:
Կյուրեղյան Մարիամ-6-րդ դասարան /Արտանիշ, Ճամբարակ/
Եթե ես լինեի մեծահարուստ, կօգնեի անապահով երեխաներին: Եթե ես լինեի նախագահ,ապա այնպես կանեի ,որ իմ հայրենիքում չլինեին մանկատներ,ծերանոցներ:Եթե ես լինեի հոգեբան,կզրուցեի այն մայրերի հետ, ովքեր իրենց բալիկներին թողնում են միայնակ, թեկուզ նրանք ծնվում են արատով, թույլ չէի տա, որ այդ բալիկները մնան միայնակ:Եթե ես լինեի մանկավարժ,կդաստիարակեի լավ սերունդ:Եթե ես լինեի բժշկուհի,կբուժեի հայ մանուկներին:Եթե ես լինեի բարի կախարդ,կկախարդեի նրա համար,որ իմ մայրիկը երբեք չարտասվի:Եթե լինեի Ազգային ժողովի նախագահ,այնպես կանեի,որ վերանար վճարովի բուժումը:Եթե լինեի մեծ աղջիկ,կշփվեի փոքրերի հետ ու նրանց կասեի,որ միշտ էլ բարին է հաղթում,ու բոլորս էլ հավասար ենք,հարուստ ու աղքատ չկա:
Թորոսյան Դիաննա-5-րդ դասարան /Արտանիշ, Ճամբարակ/
Եթե ես լինեի դպրոցի տնօրեն, կկատարեի մի շարք փոփոխություններ։Առաջին հերթին կսկսեի ճաշարանից։Ես կթողնեի,որ երեխաները իրենք ընտրեին ճաշացանկը, և այն լիներ օգտակար։
Հետո կբարձրացնեի ուսուցիչների և տեխաշխատողների աշխատավարձը։Ես կգնեի նոր համակարգիչներ,որպեսզի ամեն երեխա ունենար իրենը և կարողանար ավելի լավ սովորել։
Եթե ես լինեի դպրոցի տնօրեն,կբարեկարգեի ֆուտբոլի դաշտը,որ, անկախ եղանակից, երեխաները կարողանային խաղալ և մարզվել։Ես կուզենայի,որ երեխաները կրեին միևնույն համազգեստը։Ես այնպես կանեի,որ երեխաների օրը դպրոցում հետաքրքիր և հաճելի անցներ։
Շատ բաներ կարելի է փոխել դպրոցում,բայց և այնպես ես շատ եմ սիրում իմ դպրոցը,այնպես ինչպես կա,որովհետև մեր դպրոցում են ամենալավ ուսուցիչները։
Լիլիթ Թիրաբյան, 5-րդ դասարան /Արտանիշ, Ճամբարակ/
Եթե ես լինեի դպրոցի տնօրեն, կկատարեի մի շարք փոփոխություններ։Առաջին հերթին կսկսեի ճաշարանից։Ես կթողնեի,որ երեխաները իրենք ընտրեին ճաշացանկը, և այն լիներ օգտակար։
Հետո կբարձրացնեի ուսուցիչների և տեխաշխատողների աշխատավարձը։Ես կգնեի նոր համակարգիչներ,որպեսզի ամեն երեխա ունենար իրենը և կարողանար ավելի լավ սովորել։
Եթե ես լինեի դպրոցի տնօրեն,կբարեկարգեի ֆուտբոլի դաշտը,որ, անկախ եղանակից, երեխաները կարողանային խաղալ և մարզվել։Ես կուզենայի,որ երեխաները կրեին միևնույն համազգեստը։Ես այնպես կանեի,որ երեխաների օրը դպրոցում հետաքրքիր և հաճելի անցներ։
Շատ բաներ կարելի է փոխել դպրոցում,բայց և այնպես ես շատ եմ սիրում իմ դպրոցը,այնպես ինչպես կա,որովհետև մեր դպրոցում են ամենալավ ուսուցիչները։
Լիլիթ Թիրաբյան, 5-րդ դասարան /Արտանիշ, Ճամբարակ/
ԻՄ ԵՐԱԶԱՆՔԻ ԹԵՎԵՐԸ
Մեզանից յուրաքանչյուրը երազում է և երազելով ապրում դեռ մանկուց։
Ահա և իմ երազանքը, որն ինձ թևեր է տալիս՝ վեր ճախրելու և կյանքն իր ողջ քաղցրությամբ ճաշակելու։ Երազել և երազանքին ձգտել ոչ բոլորին է բնորոշ, բայց դա ինձ համար ասես նպատակ լինի, փայլող և առկայծող մի աստղ խոր ու մութ գիշերվա լռության մեջ։
Իմ երազանքները միմյանց են կապված հազար տեսակ գույնզգույն և ամուր թելերով, որոնք ասես շղթայված են մեկը մյուսին, որոնցից մեկի բացակայության դեպքում չեմ ունենա և չեմ հասնի մյուսներից և ոչ մեկին։ Երազանքիս ամենակարևոր և գլխավոր կետը՝ արմատը, շղթայիս գլխավորը, հայրենիքիս արժանի զավակ դառնալն է, ծնողներիս երբեք ու երբեք գլխիկոր չտեսնելը․․․
Լավ մարդ դառնալու և երազանքիս հասնելու համար ես ամուր թելերով կառչել եմ գիտությունից։
Իմ ամենակարևոր և բաղձալի երազանքը դիպուկահար դառնալն է, որը սերմանվել է իմ մեջ դեռ մանկուց։ Ես մանկուց երազել եմ հողի վրա ամուր կանգնել ու պաշտպանել իմ բնօրրանը, երկիրը, պապենական հողն ու մի բուռ հայրենիքս։
Իմ երազանքի թևերով ճախրելու եմ խաղաղ և անապական երկնքով․․․
«Երազանքի թևեր» ասելիս միշտ հիշում եմ հետևյալը, որ ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքի գեղեցկությանն՝ այն իրականացնելու ուղիներ փնտրելով։
Սուսաննա Հակոբյան
Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոց
ԻՄ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
Ես ցանկանում եմ, որ ունենանք տնտեսապես զարգացած պետություն:Բայց երազանքների իրականացման համար հարկավոր է ունենալ նպատակասլացություն և կարողանալ ստեղծել բոլոր նախադրյալները այդ ամենի իրականացման համար: Իմ նպատակն է դառնալ լավագույն տնտեսագետ, որի կարիքը մենք այսօր շատ ունենք:
Եթե ես լինեի վարչապետ, կմշակեի ծրագիր տնտեսական զարգացման համար, քանի որ առանց զարգացող մրցակցային տնտեսության չի լինի ոչ ժամանակակից բանակ, ոչ էլ ժամանակակից կրթական համակարգ։ Կօգտագործեի աշխարհի մեր հայրենակիցների գիտական և ֆիզիկական, ինչու չէ, նաև ֆինանսական կարողությունները, որպեսզի հասնեի իմ նպատակին։ Կլինեի շատ ազնիվ և հաշվի չէի առնի ոչ մի խնամի, բարեկամ, այլ առաջ կմղեի մարդկանց միայն ու միայն իրենց կարողությունների չափով։ Բայց դրան հասնելու համար առաջին հերթին կստեղծեի վստահելի, արդար և անկողմնակալ դատական համակարգ, կվերցնեի առաջավոր աշխարհի երրկրների փորձը։
Ես սիրում եմ իմ հայրենիքը։
Ղարիբյան Աննա-12-րդ դասարան /Արտանիշ, Ճամբարակ/
Հետաքրքիր է իմնալ․․․
Դուք գիտե՞ք, թե երբվանից են օգտագործում թվերը։
Առաջին թվերը արդեն 30․000 տարի է, ինչ գոյություն ունեն, սկզբում հնդկացիները հաշվել են գծերով /խազերով/ քարերի կամ ոսկորների վրա։
Ո՞վ է հորինել 0-ն։
Մոտավորապես 400 տարի մ․թ․ ա հնդիկները հորինեցին 0-ն և մնացած բոլոր թվերը/ 1,2,3,4,5,6,7,8,9/
Ինչու՞ են մեր թվերը կոչվում արաբական – դա իրատեսական չէ , քանի որ թվերը հորինել են հնդկիկները, իսկ արաբական են կոչվում, որովհետև թվերը եվրոպա են տարել 10-րդ դարում արաբները, նրանք ընդօրինակել են հնդիկներից, երբ նվաճել են Հնդկաստանը եւ Ջիբլարթարով Իսպանիա եկել։