ընտրացանկը

ՀՈՒՆՎԱՐ 2022

NUMBER IN PDF

vahagn asatryan
vahagn asatryan
vahagn asatryan

ՎԱՀԱԳՆ ԱՍԱՏՐՅԱՆ

banak
banak
banak

komandos
komandos
komandos

ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

arman manukyan
arman manukyan
arman manukyan

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ /ՀՐԱՁԻԳ/ Գ, ԱՐԾՎԱՆԻՍՏ

anushavan feroyan patmaban qartezaget
anushavan feroyan patmaban qartezaget
anushavan feroy...

ԱՆՈՒՇԱՎԱՆ ՖԵՐՈՅԱՆ /ՊԱՏՄԱԲԱՆ-ՔԱՐՏԵԶԱԳԵՏ/ Գ, ԾՈՎԱԳՅՈՒՂ

avetiq xazaryan
avetiq xazaryan
avetiq xazaryan

ԱՎԵՏԻՔ ՂԱԶԱՐՅԱՆ /ՍՊՈՐՏՍՄԵՆ/ Գ․ ԱԿՈՒՆՔ

gevorg poxosyan
gevorg poxosyan
gevorg poxosyan

ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆ /ՀԵՏԱԽՈՒՅԶ/Գ,ՎԱՐԴԱՁՈՐ

julieta nazaryan
julieta nazaryan
julieta nazarya...

ՋՈՒԼԻԵՏԱ ՆԱԶԱՐՅԱՆ /ՀՐԱՁԻԳ/Գ,ԱՐԾՎԱՆԻՍՏ

nona antonyan dipukahar
nona antonyan dipukahar
nona antonyan d...

ՆՈՆԱ ԱՆՏՈՆՅԱՆ /ԴԻՊՈՒԿԱՀԱՐ/ Գ,ԾՈՎԱԳՅՈՒՂ

samvel sahakyan
samvel sahakyan
samvel sahakyan

ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ /ՖՈՒՏԲՈԼԻՍՏ/Գ,ԱՐԾՎԱՆԻՍՏ

zaven nikoxosyan
zaven nikoxosyan
zaven nikoxosya...

ԶԱՎԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ /ՖՈՒՏԲՈԼԻՍՏ/ Գ, ԱՐԾՎԱՆԻՍՏ

 

qnarik madoyan
qnarik madoyan
qnarik madoyan

ՙՙԱմենահանգիստ կյանքն այն է, երբ չես տարբերվում ուրիշներից, ձուլվում ես հասարակության հետ և շարժվում նույն ալիքով՚՚: /Հրաչյա Մանուկյան /:

Այս միտքը կարդալուց հետո իմ գլխում ծագեց գրվելիք շարադրության  գաղափարը: Ես համաձայն եմ , որ հանգիստ ապրելու համար պետք է լինել  մյուսների նման, բայց ինչու լինել բոլորի նման, ինչու ապրել հանգիստ կյանքով, երբ բոլորս ապրում ենք միայն մեկ անգամ: Ինչու վախենալ զգացմունքներդ խոստովանելուց: Վախենալ մերժում ստանալուց, բայց ինչու վախենալ, չէ որ կյանքը մեկն է:

 Տարբերվի’ր , տարբերվի՛ր բոլորից, մազերդ ներկիˊր վառ կանաչ, հագնվիˊր այնպես, ինչպես ուզում ես, խոստովանիˊր զգացմունքներիդ մասին, երգիˊր, եթե անգամ չունես համապատասխան ձայնային տվյալներ, խաղա՛, եթե անգամ չունես դերասանական կրթություն: Ապրիˊր հենց այս օրով, ով գիտի, վաղը կարող է չլինել քո կյանքում: Մի՛ եղիր բոլորի նման, դա  չափից շատ ձանձրալի է: Մի՛ մտածիր, որ կյանքը խաղ է, ու պարտվելուց հետո այն նորից կշարունակես: Ո՛չ, հասկացի՛ր, ապրիˊր հենց այս օրով: Ապրի՛ր,այլ ոչ թե գոյատևիր՝ ունենալով միապաղաղ կյանք, երբ ամեն օրդ սկսվում և ավարտվում է նույն կերպ: Բոլորն էլ ուզում են ազատ ապրել, բայց ոչ բոլորն են այդպես ապրում, ինչու՞, որովհետև վախենում են ամենաչնչին փոփոխությունից իրենց առօրյայում: Նրանք արդեն համակերպվել են, որ մինչև իրենց կյանքի վերջը համակարգչի առջև նստած՝ հաշվարկներ են անելու: Վստահ եմ՝ քեզ դուր չի գա այդպիսի կյանքը, հետևաբար ինչու՞ թողնել վաղվան, փոխի՛ր կյանքդ հենց այսօր:

 

Քնարիկ Մադոյան 8-րդ դասարան

Վարդենիսի N3 հիմնական դպրոց

 

tiran hakobyan
tiran hakobyan
tiran hakobyan

Հայ ազգ․․․

    Ազգ,  որն իր ինքնուրույն պատմությունը սկսել է իր նախնի Հայկի փառավոր հաղթանակով և հասել է մինչ մեր օրեր՝  անցնելով բազում արյունալի փորձությունների միջով։ Բայց եկեք տեսնենք՝ ու՞ր ենք հասել. ժամանակաշրջան, որտեղ hայերը ուրիշների օգնության հույսին են, որտեղ հայերի պետությունը թույլ պետություն է, իսկ հայ ժողովուրդը՝ ամենախեղճ ու բողոքավոր ազգերից։ Դուրս եկեք փողոց և առաջին իսկ պատահական անցորդից հարցրեք՝ արդյոք ամեն ինչ նորմա՞լ է նրա կյանքում,  և կլսեք բողոքների մի մեծ շարք՝ տարբեր թեմաներով և տարբեր ոլորտների մասին։ Բայց առաջանում է մի հարց,  նրանք արե՞լ են ինչ-որ բան դա փոխելու համար։ Ըստ ինձ՝  նրանք, ովքեր ունեն հնարավորություն փոխելու համար այն, ինչից բողոքում են և չեն օգտվում այդ հնարավորությունից, չունեն բողոքելու իրավունք։

    Բողոքները հաճախ չեն ունենում հիմք կամ իմաստ։ Երբ դեռ Արցախը մերն էր, հայ ընտանիքները բողոքում էին իրենց երեխաների Արցախում ծառայելուց, իսկ հիմա բողոքում են Արցախի կորստից։ Հիմա բողոքում են պետության վատ վիճակից, վաղը կբողոքեն պետականություն չունենալուց։Եկեք մի բան հասկանանք․ երկիրը լավն է, մարդիկ են վատը։ Երկիրն  ունի ամեն ինչ, բայց մարդիկ չգիտեն, թե դա ինչպես օգտագործել։ Երկիրը ունի ռեսուրսներ, մենք ռեսուրսները հանձնում ենք ուրիշներին, երկիրը ունի մեծ գիտական ներուժ, մենք այն չենք գնահատում, և այն հանձնվում է ուրիշներին։ Այդպիսի օրինակ է «Կռունկ» հայկական ԱԹՍ-ի ստեղծողը, որի նախագիծը չընդունվեց և այն դարձավ այլ երկրների հաղթական խաղաքարտը՝ նաև մեր հանդեպ։ Շուտով այդպիսի օրինակ կարող է համարվել «Scorpion IS -15» գետնագնաց դրոնի ստեղծողը, որի նախագիծը արդեն 4 տարի է, չի ընդունվում։ Այոˊ, սա մի մեծ բողոք է մի փոքր մարդուց բողոքողների դեմ, ովքեր ունենալով իրավիճակը  փոխելու հնարավորություն, չեն անում ոչինչ, բողոքելուց բացի։ Ես վերագրել եմ ինձ բողոքելու իրավունքը իմ՝ տարիքով սահմանափակված հնարավորությունների պատճառով։ Վերջում կասեմ սա, եթե ունեք հանրային բողոքներ, որոնց լուծումը կախված չէ  ձեզանից, ներկայացրեˊք դրանք բարձր հարթակներից՝ ստեղծելով դրանց վերացման հիմք։

             Վարդենիսի N 3 հիմնական դպրոց

             9-րդ դասարան   Հակոբյան Տիրան

 

anahit karapetyan
anahit karapetyan
anahit karapety...

     Անձրև է մաղում` բարակ ու միալար, արևի ճառագայթները բանտարկված են մռայլ թուխպերով:  Քամին երգում է աշնան իր մեղեդին մոլորված տերևների համար: Ու լսում ես խոնավ քամու մրսող ոսկեգույն տերևների սոսափյունը, զեփյուռի  գայթակղեցնող շշուկը, որ շրշում է սաղարթների ականջին. <<Արի~, ոսկեշոˊղս, արի~քեզ տանեմ մայր հողի գիրկը, այնտեղ քեզ չի սարսափեցնի դաժան ձմռան ցուրտ շունչը>>: Ու տերևները հնազանդ սիրուհու նման տրվում են սյուքի գլխապտույտին:

       Նայում է Անահիտը աշնանային անտառի գույներին, անձրևը թույլ չի տալիս նրան՝ պարզորոշ տեսնել այդ գեղեցկությունը: Պատուհանի ապակուց գլոր-գլոր թափվում էին անձրևի կաթիլները: Անահիտը չհասկացավ, թե ինչու  արցունքի մի կաթիլ իջավ այտն ի վար, ցանկացավ ձեռքի արագ շարժումով հեռացնել այդ, ասես փորձում էր մի դառը հիշողություն մեկընդմիշտ ջնջել, սակայն՝ ապարդյուն:

          Կյանքն առատաձեռն չէր գտնվել Անահիտի  նկատմամբ: Դեռ մանկուց, զրկված լինելով ծնողական քնքշանքից,  մեծացել էր` ճաշակելով կյանքի դառնությունը: Սակայն նրա միապաղաղ կյանքում կար մի լուսավոր կետ, ինչպես անձրևից հետո երկնքում փայլատակում է արևը, այնպես էլ Անահիտի կյանք էր ներխուժել նա` իր հետ բերելով սեր, քնքշանք, արբեցում, ամենակարևորը` հավատ, հավատ կյանքի նկատմամբ:

        Աշնանային անձրևը  մի պահ կտրեց  իրականությունից և տարավ հեռուներ…

        Աշուն էր: Անահիտը միայնակ թափառում էր անտառում, նրա ականջին էին հասնում աշնանային անտառի շշուկները, կարծես մեկը հեռվից կանչում էր, մի տաքուկ ձայն փաղաքշում էր նրա ողջ էությունը: Ակամայից քայլերը դարձան արագ, և ինքն էլ չհասկացավ` ինչպես սուզվեց անտառի խորքը:Արդեն վախվորած քայլերով առաջ էր ընթանում, մի ներքին ձայն նրան ստիպում էր գնալ: Հանկարծ նրա առջև բացվեց մի տեսարան: Բացատը, որտեղ կանգ առավ Անահիտը, ամբողջովին ծածկված էր աշնանային գույնզգույն տերևներով: Այդ  պատկերն ամբողջական դարձավ, երբ Անահիտը տեսավ նրան: Երբեք ոչ մի նկարիչ այդքան կատարյալ չէր կարող նկարել մարդու և բնության ներդաշնակությունը: Անահիտի հայացքը մի պահ կանգ առավ տղայի վրա,  և տղայի տաքուկ հայացքը ասես թափանցեց աղջկա ցուրտ հոգին: Այդ օրվանից աշնանային տերևների նման բազմագույն էր դարձել աղջկա կյանքը: Անցան օրեր ու ամիսներ:

         Ուշ աշուն էր.Անահիտը սովորության համաձայն շտապեց անտառ, սակայն տղան չկար:Սպասեց երկար, սպասման յուրաքանչյուր րոպեն  Անահիտի հոգում սպանում էր հավատը, հավատը մարդու, կյանքի նկատմամբ: Տարիներ անցան, աղջիկը դեռ սպասում է, ամեն աշնան գալու հետ իր հոգում պատրանքներ են ծնվում:Նա շտապում է անտառի այն բացատը և հավատով սպասում, որ մի օր կգա նա:

     Այսօր էլ աշնանային անձրևը Անահիտի հոգում արթնացրել էր սիրո թախծալի հուշերը, սակայն նա չի ցանկանում արտասվել, քանզի սերն ու հավատը միշտ էլ իրար կողքի են եղել, նա չի ցանկանում կյանքի այդ հրաշալի պատկերները գունազրկել: Նա այլևս չկարողացավ զսպել արցունքները և սկսեց հեկեկալ: Արցունքները աշնանային անձրևի նման մաքրում էին նրա հոգին և ամոքում այն:

                             Վարդենիս  N3  հիմնական դպրց

                            9-րդ դասարանի աշակերտուհի

                            Կարապետյան Անահիտ

 

gitutyun
gitutyun
gitutyun

Գիտությունը մարդկության բոլոր գիտելիքների հանրագումարն է: Գիտնականները փորձում են  սովորեցնել այն, ինչ մեզ շրջապատում է՝ տիեզերքը, երկրագունդը, մարդու մարմինը, կենդանիները, բույսերը, լույսը, էլեկտրականությունը…

Կարո՞ղ են գիտնականները սխալվել...

Իհարկե, հանճարեղ գիտնականները անգամ կարող են սխալվել:

Հնագույն ժամանակ  իմաստուններից շատերը  վստահ  էին, որ  երկրագունդը անշարժ է և գտնվում է տիեզերքի կենտրոնում: Այդ սխալմունքը տևեց մինչև 15-րդ դար, մինչև Նիկոլայ Կոպեռնիկոսը չապացուցեց հակառակը:

Ի՞նչն էր պատճառը, որ միջնադարում  ավելի քիչ բան գիտեին, քան հնադարում։

Հնադարի վերջում բարբարոսները գրավեցին Հռոմեական կայսրությունը: Հնագույն կուլտուրաները անհետացան, շատ քաղաքներ քանդվեցին, թալանվեցին, հետագայում մարդիկ նորից սկսեցին հայտնագործել՝ շնորհիվ արևելքի մարդկանց:

 

 ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՍՏՂԵՐԸ ԿԱԽՎԱԾ ԵՐԿՆՔԻՑ

Աստղագետ Թոմաս Դիգելսը առաջինը ասաց, որ աստղերը չեն ամրացված երկնքում, այլ բաշխված են անվերջ տիեզերքով մեկ: Այդպես մարդիկ հասկացան, որ աշխարհը չունի սահման, և տիեզերքը   կարող է լինել անվերջ:

Ի՞ՆՉ ԳՈՒՅՆ ՈՒՆԻ  ԼՈՒՅՍԸ

Լույսը սպիտակ չէ, նա կազմված է  ծիածանի  յոթ գույներից։ Այն պատկերացնելու համար Նյուտոնը լույսը անցկացրեց պրիզմայի միջով:

 

 

Ես սովորում եմ Երևանի պետական համալսարանում: Մեր ընտանիքով ապրում  էինք Վարդենիսի շրջանի սահմանամերձ գյուղերից մեկում, չեմ ասի, որ լավ էինք ապրում, բայց  վատ էլ չէինք ապրում, ունեինք մեղուներ, կովեր, ոչխարներ,  զբաղվում  էինք կարտոֆիլի մշակությամբ, ընտանիքում բոլորը աշխատում էին ՝ մենք չենք սիրում ծույլերին:

Երբ  սկսվեց պատերազմը, մեր գյուղից շատերը լքեցին իրենց տները, այդ թվում  և մենք: Հիմա եմ   հասկանում, եթե մենք լինեինք կազմակերպված, ինչ կարող էինք անել , բայց այն ժամանակ, այնպիսի ամրակազմ տղամարդիկ էին խուճապի մեջ ընկնում, որ մինչ այսօր ես ամոթ եմ զգում նրանց փոխարեն:

Մեր ընտանիքը հիմնավորվեց Չարենցավանում:  Ինձ շատ է մտահոգում այն, ինչ տեղի է ունեցել մեր ընտանիքի հետ, ցավոք հիմա մենք այդքան մտերիմ չենք, ինչքան առաջ:

Շատ եմ մտածում՝ ինչ կանեի այդ օրերին, եթե ինձանից ինչ -որ բան կախված լիներ։ Հաճախ գալիս եմ այն եզրակացության, որ ես երեխա էի, ինչ կարող էի անել՝ ախր ես փոքր էի: Ինչ- որ առումով այդ միտքը ինձ հանգստացնում է, բայց միևնույն  է, հետո նորից տանջվում եմ:

Մեկ -մեկ էլ   մտածում եմ, ոչինչ  որ փոքր էի, ես կարող էի զինվորներին հաց, ջուր տանել կամ ինչ- որ բանով օգնել: Այդ մտքից  իմ աչքերը փայլում  են և լցվում են արցունքներով: Հոգեբանները ասում են․  դա նրանից է , որ ես ինձ մեղավոր և պատասխանատու եմ զգում , և դա ինձ մտահոգում է։ Չեմ կարող ասել, թե ինչպիսի մասնագետ ես կդառնամ ապագայում, բայց այն  միտքը, որ ես էլ չեմ լքելու իմ գյուղը, դա ինձ  ոգևորում է:

Երևանի պետական համալսարանի ուսանող..........

 

angelina davtyan
angelina davtyan
angelina davtya...

Սիրելիˊ զինվոր, դու մեր բարեկամն  ես , հարևանը և հարազատ հայրենակիցը:

Գիտեմ, որ դժվար է առանձնապես հիմա։  Իմացիˊր, եթե պետք է,  ես լավ  կսովորեմ ֆիզիկան, որ կարողանամ ճիշտ հաշվարկել հրետանու արկի ընկնելու տեղը,  եթե պետք  է ֆիզիկապես ավելի  ուժեղ լինեմ, ավելի  շատ կպարապեմ, եթե պետք է թուրքերեն խոսել, կսովորեմ թշնամու լեզուն, եթե պետք է, որ ես լինեմ  հոգեպես ավելի կայուն այդ իրավիճակում, կսովորեմ: Մենակ չընկճվես, ինչքան էլ դժվար լինի, ես միշտ քո կողքին եմ:  

Անգելինա Դավթյան

 

andrikyan razmik
andrikyan razmik
andrikyan razmi...

   Այս աշխարհում շատ բաներ կան, որոնք ինձ համար թանկ են: Բայց ընտանիքս իմ կախարդական ուժն է, իմ հենարանը, իմ փոքրիկ դրախտը: Ընտանիքս բաղկացած է հինգ հոգուց. հայրիկս, մայրիկս, քույրս, փոքր եղբայրս և ես: Ծնողներս ամեն ինչի մասին հոգում են, որ մենք անհոգ ու երջանիկ մանկություն ունենանք: Մեր տունը լի է անսահման սիրով ու ջերմությամբ: Ես շատ եմ սիրում ծնողներիս և ամեն վայրկյան աղոթում եմ, որ նրանք առողջ լինեն և երկար կյանք ունենան: Հանգստյան օրերը միասին ենք անցկացնում, եթե տաք եղանակ է լինում, գնում ենք բնության գիրկը: Տարբեր խաղեր ենք խաղում, ծաղիկներ ու սունկ ենք հավաքում: Մայրիկս մեզ համար գիրք է կարդում կամ հետաքրքիր պատմութուններ պատմում իր մանկությունից: Ես համոզված եմ, որ մեր ընտանիքի հաղթանակի գաղտնիքը մեր նվիրվածությունն է ու սերը միմյանց նկատմամբ: Ես ցանկանում եմ, որ բոլոր ընտանիքները լիեն ամուր և համախմբված,  իսկ երեխաները ինձ նման լավ ու հոգատար ծնողներ ունենան:

Սևանի N4 հիմնական դպրոցի

9-րդ դասարանի աշակերտ

Ռազմիկ Անդրիկյան

sofya mamikonyan
sofya mamikonyan
sofya mamikonya...

Ընկերություն

    Երբ մենք փոքր ենք, մեզ համար հեշտ է գտնել ընկերներ: Մենք շատ շուտ մտերմանում ենք և շատ շուտ վիճում: Մենք չենք հասկանում ընկերության իմաստը, թե ի՞նչ է այն իրենից ներկայացնում, բայց երբ մեծանում ենք ու վիճում ենք մեր ընկերների հետ, հասկանում և ընդունում ենք մեր սխալները: Երբեմն մեր վեճերը լավ արդյունք են տալիս: Կան ընկերներ, որոնք աշխարհ արժեն, բայց կան նաև այնպիսի ընկերներ, որոնք շփվում են հանուն սեփական շահերի: Ընկերները այն մարդիկ են, ովքեր քո կողքին են թեˊ երջանկության և թեˊ դժբախտության պահերին, քեզ մենակ չեն թողում ու ընդունում են քեզ այնպիսին, ինչպիսին իրականում կաս: Նման ընկերների մոտ կարիք չկա ձևացնելու, կարիք չկա ինչ-որ բան թաքցնելու, միևնույն  է, նրանք քեզ կհասկանան և կաջակցեն: Կան նաև այնպիսի ընկերներ, որոնց չես տեսել նույնիսկ ամիսներով, տարիներով, բայց, միևնույն է, նրանց հանդիպելիս ժամանակը այնպես է անցնում, կարծես ձեր մեջ բաժանում կամ հեռավորություն չի եղել:

   Հաճելի է, երբ ունենում ես քեզ նման ընկեր, երբ կարողանում ես հանգիստ ասել,-“հիշում ես” և հիշել ինչ-որ ծիծաղելի իրադարձություն, ինչ-որ մի արկած կամ անհարմար իրավիճակ, և միասին սկսում եք ծիծաղել: Հաճելի է նաև, երբ ընկերներդ, ճանաչելով քեզ և քո բնավորությունը, սիրում եմ քեզ, պատրաստ են օգնել քեզ դժվար պահերին: Բոլորս էլ կարող ենք տրվել զայրույթին, կարող ենք վիրավորվել ու նեղանալ մեկս մյուսից, բայց պետք է միշտ կարողանանք ներել նրանց ու ամեն վեճից հետո գտնել իրար ավելի մոտ լինելու ուղին:

Սոֆյա Մամիկոնյան

 Սևանի N4 հիմնական դպրոցի

8-րդ բ դասարանի աշակերտուհի

 

 

julianna hakobyan
julianna hakobyan
julianna hakoby...

Իմ մասնագիտությունը

Ես ուզում եմ  դառնալ բժիշկ, քանի որ հիվանդություններից և համաճարակից կարող են ավելի շատ մարդիկ   մահանալ,  քան  պատերազմից:Դեռ այդքան  էլ  չեմ հասկանում կյանքի իմաստը, բայց երբ ծանր հիվանդին կարողանում ես փրկել, և նրա աչքերը լցվում են կյանքով, դա երջանկություն է:

հատուկ ուշադրություն կդարձնեի զինվորներին, որպեսզի նրանք իմանան, որ իրենք ապահով թիկունք ունեն, որ իմանան՝ իրենց կյանքը մեզ համար շատ թանկ է:

Հակոբյան Ջուիանա

 Սևանի 4, 6-րդ դասարան

 

garnik gevorgyan
garnik gevorgyan
garnik gevorgya...

Ես շատ եմ երազել զինվորական դառնալ։Եթե ես լինեի զինվորական, ապա կպաշտպանեի հայրենիքս։ Բայց այս վեջին պատերազմը շատ բան փոխեց իմ կյանքում։Կարծես մի փոքր վախ լինի սրտումս, բայց մտածում եմ հայրենիքիս անվտանգության մասին,քանի որ մեր հայրենիքի անվտանգությունը մեզանից է կախված,և ես փորձում եմ այդ վախը հանել իմ սրտից։Երևի ինձ պես մտածողներ շատ կլինեն,բայց ես հաստատ ժամանակ կունենամ քաջությունս վերականգնելու և հայրենիքս պաշտպանելու։ Գիտեմ, որ շատերն ինձ կմեղադրեն,բայց համոզված եմ,որ ամեն ինչ կհաղթահարեմ և կդառնամ հայրենիքիս ամուր հենարանը։ Նախնիներիս հերոսություններն ինձ ավելի կօգնեն,որ դառնամ հայրենիքիս արժանի զավակը:

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ

11-րդ դասարանի աշակերտ Գառնիկ Գևորգյան

varduhi miraqyan
varduhi miraqyan
varduhi miraqya...

 

Այս աշխարհում շատ մասնագիտություններ կան, որոնց ես կուզենայի տիրապետել  թեկուզ որոշ ժամանակով։

Եթե ես լինեի ուսուցիչ, գիտելիք տալուց զատ, նաև լավ ընկեր կլինեի իմ աշակերտների համար, կոգևորեի նրանց, քանի որ ես ինքս շատ եմ ոգևորվում իմ ուսուցիչների խոսքերից։

Եթե ես բժիշկ լինեի,  կուզենայի տիրապետել բժշկության բոլոր գիտելիքներին և հմտություններին, որ ինձ դիմած ոչ մի հիվանդ հուսահատ հետ չգնար, քանի որ երբեմն տեսել եմ սառը և անհաղորդ բժիշկների։

Եթե ես վարորդ լինեի, ես իմ գործը կկատարեի ամենայն պատասխանատվությամբ և պարտաճանաչությամբ, ինչպես իմ պապիկը։

Եթե ես հոգեբան լինեի, կմեկնեի աշխարհի բոլոր պատերազմական և աղետների գոտիներ և կօգնեի իրենց հարազատներին կորցրած մարդկանց, քանի որ ինքս եմ զգացել այդ ցավը։

 

Ես կօգտագործեմ իմ բոլոր հնարավորությունները, որպեսզի դառնամ իմ հայրենիքին և աշխարհին պիտանի մարդ, որպեսզի ամուր պահեմ մեր հայրենիքի թեˊ մտավոր և թեˊ ֆիզիկական սահմանները։

 «ՀՀ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ

9-րդ դասարանի աշակերտուհի Միրաքյան Վարդուհի

davit xachatryan
davit xachatryan
davit xachatrya...

 Եթե ես լինեի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը ․․․ Կարծում եմ մեր կրթական համակարգը փոխելու դեպքում արդյունք ավելի շատ կստանանք։ Ես չեմ ժխտում, որ այսքան ժամանակ արդյունք  եղել է այս համակարգից, բայց այս համակարգի շրջանակներում մշակված դասապրոցեսի  պլանում  ընդգրկվում է դասարանի մի փոքր մասը։ Իսկ մնացա՞ծը։  Մենք  աշակերտներին բաժանել ենք երկու խմբի՝ ծույլեր և գերազանցիկներ:   Մենք ծույլերին ասում ենք, որ նրանք չեն կարող, ու նրանք համաձայնում են, իրենք իրենց համոզում են, որ դասը չեն հասկացել, իսկ դրանից հետո ի՞նչ է մնում անել․ բոլորս էլ գիտենք, որ քառասունհինգ րոպե անշարժ, լուռ նստել, այն էլ այն դեպքում, երբ դասը <չես հասկացել>, անհնար է։ Ու դասը խանգարվում է։ Իսկ ի՞նչ անել։ Ըստ այժմյան դասապլանի`  ուսուցիչը մտնում է դասարան ու հիմնականում բացասական տրամադրությամբ սկսում դասը պատմելու կանչել աշակերտներին։ Դա տևում է քառասուն րոպե, եթե իհարկե ուսուցիչը չի ուշացել, ու վերջին հինգ րոպեում բացատրում նվազագույնը հինգ-վեց էջ ունեցող դասը։ Իսկ ավելի հետաքրքիր չի՞ լինի, եթե մտնի դասարան  ու հետաքրքիր խաղերի, սահիկների, նկարների միջոցով ամփոփի տրված դասը, պատմի նորը մուլյաժների կամ նկարների օգնությամբ  ու այդ ամենի ընթացքում կպարզի դասի պատրաստվածության աստիճանը դասարանում։ Դասի վերջում տա  աշխատանք տրված դասի վերաբերյալ՝ այն ամրապնդելու համար։ Աշակերտները այս դեպքում պատրաստ կլինեն նստել ավելի երկար, այսինքն՝ դասի ժամանակը երկարացնելը նույնպես իր օգուտը կտա։ Այժմյան թեմատիկ գրավոր աշխատանքներին կփոխարինեն քննությունները։ Այստեղ խնդիր է ծագում։Ոչ բոլոր ուսուցիչներն են պատրաստ այդպիսի դաս անցկացնելուն։ Այդ դեպքում պետք է անցկացնել ուսուցիչների ընտրություն։ Կընտրվեն այն ուսուցիչները, ովքեր  կհամապատասխանեն այս չափանիշներին (սրանք ամենակարևորներն են) • Տիրապետում համակարգչին • Մեծ համբերատարություն • Դե, գիտելիքի մասին էլ խոսք չկա։ Բոլոր երեխաները կլինեն միանման համազգեստով։ Դա կվերացնի հարուստ-աղքատ տարբերություն դնելու խնդիրը։ Կարող եմ անընդհատ գրել այլ մտքեր, առաջարկներ, բայց դասաժամը վերջացավ։

 

                                                     Դավիթ Խաչատրյան

 

mariam karapetyan
mariam karapetyan
mariam karapety...

  Եթե ես լինեի միլիարդատեր, ինչպիսիք են  Քըր Քըրքորյանը, Իլոն Մասկը, Մարկ Ցուկերբերգը, ես կօգնեի իմ երկրին և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումներով: Բոլորս էլ գիտենք հազար ինը հարյուր ութսունութ թվականի դեկտեմբերի յոթի երկրաշարժի մասին, որը տեղի ունեցավ Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում: Այդ աղետի պատճառով մինչև այսօր մարդիկ դեռ ապրում են տնակներում․ նրանց կապահովեի բնակարանով և աշխատատեղերով: Հայաստանում նկատվում է աշխատուժի պակաս, և դրա հետևանքով տեղի է ունենում միգրացիա: Կստեղծեի աշխատատեղեր, որպեսզի հայը արարեր իր երկրում, շենացներ  Հայաստանը: Ուշադրություն կդարձնեի մեր երկրի էկոլոգիային: Բնության պահպանումը պետք է լինի առաջնահերթ քայլը: Պահպանենք մեր Սևանը՝ մեր պարծանքը: Կբարձրացնեի կրթության որակը, որպեսզի երկիրը տար խելացի սերունդ: Երկրում պետք է զարգանա ռազմարդյունաբերությունը, մենք պետք է ունենանք հզոր զենքեր , հզոր բանակ, հզոր ռազմավարություն, որովհետև այլևս չպետք է լինեն որդեկորույս մայրեր, չպետք է լինեն պատերազմներ: Երկիրը արտաքին կապեր պետք է ունենա Եվրոպական երկրների հետ, ինչպիսիք են՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Անգլիան: Ունենա արդյունաբերական խոշոր ընկերություններ, որը կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է մտածի հզոր և ամուր երկրի մասին, և դրա համար մենք պետք է սովորենք ու մեր երկրին պիտանի մարդ դառնանք, պահենք մեր երկրի պատիվը, ինչպես նաև լավ օրինակ ծառայենք հաջորդ սերունդներին:

Կարապետյան Մարիամ

VIII Ա դասարանի աշակերտուհի

 

 

Նայիˊր քո ձեռքին, զգաˊ մաշկիդ փափկությունը , այն կազմված է ոսկորներից ու մկաններից, սեղմիˊր ձեռքդ:

Կարող ես պատկերացնել՝ ինչպես  քո ձեռքը կարող է  աղյուսը ջարդել մանր կտորների , կամ էլ քեզ թվում է, որ ոչ դու, ոչ էլ ուրիշները ունակ չեն դա իրականացնել: Ես ձեզ վստահեցնում եմ, որ դա հնարավոր է։ Երևի  դուք լսել եք անհավանական իրողությունների մասին, թե ինչպես  մայրը ձեռքով բարձրացրեց մեքենան, որպեսզի փրկի  իր որդուն, կամ ինչպես  երկու դպրոցական աղջիկներ շարժեցին մեքենան, որի տակ էր ընկել իրենց հայրը, և փրկեցին նրա կյանքը:Սրանք այնպիսի իրողություններ են , երբ մենք կենտրոնացնում ենք  մեր ներքին ուժը մի կետում, ինչպես լազերային ճառագայթը, համախմբում ենք մեր մարմինը, խելքը ու հոգին:Կարող ես դա գտնել քո ամենօրյա կյանքում: Իհարկե : Ես գրել եմ այս գիրքը, որ ցույց տամ, թե ինչպես  է դա արվում:

 

Ես նշանավոր վարպետ եմ մարտական արվեստի, և ես սովորեցնում եմ մարդկանց ջարդել ոչ  միայն աղյուսներ, այլ շատ ավելի խանգարող պատնեշներ: Դու երևի մտածում ես, թե ես ուզում եմ քեզ սովորեցնել կռվել և լինել ագրեսիվ. ոˊչ, եթե ուշադիր նայես, կտեսնես՝ կանաչը աճում է ահռելի ժայռի փոքր ճեղքի մեջ, և ժամանակի ընթացքում այդ ժայռը  ճաք է տալիս: Ծառը կամ խոտը  ագրեսիվ չեն, բայց նրանք մնացին իրենց կյանքի նպատակին հավատարիմ։ Այս օրինակի հիմքում դրված են հետևյալ սկզբունքները․վերցրուˊ քո ներքին ուժը, եղիˊր քեզ հավատարիմ : Այդ արվեստը կոչվում է “ Չունսուվան ”:Այդ բառը նշանակում է “համախմբել մարմինը , խելքը ու հոգին լիարժեք ներդաշնակության “ :

Երբ  խելքը (միտքը) շեղվում է ամենօրյա եռուզեռից,  մեր էներգիան տրվում է տարբեր ուղղություններով․ այդ խանգարումները գողանում են մեզնից էներգիա, դա շարունակվում է պարբերաբար, երբ մենք դառնում ենք խոցելի, ոչ էֆեկտիվ, պարալիզացված: Այդ պայմաններում մենք չենք կարող լինել արդար ինքներս մեզ հետ:Ազատվիˊր մտքի սահմանափակումներից, չնայած որ « Չունսուվան »   արվեստը իր մեջ պարունակում է ֆիզիկական պատրաստականություն․ դա միայն մարտական արվեստ չէ : Նա իր մեջ ներառում է ավելի շատ քան չոր, սպառիչ տեխնիկա , որտեղ կանխորոշված է, թե ինչպես պետք է շարժել ոտքերը կամ ձեռքերը , դա սպորտ չէ : «Չունսուվանը»  կոմպլեքս սկզբունքներ է ու պրակտիկա : Օգնում է զարգացնել մարմինը, միտքը ու հոգին: Նրա մտավոր հոգսերը ու ֆիզիկական կողմերը (ասպեկտները) կապակցված են իրար հետ: Պրակտիկայում մարտական արվեստը միշտ չէ, որ խփում կամ ոչնչացնում է , եթե դու չկենտրոնանաս և այդ ուժը չուղղես ինչ -որ հիմարության։ Մի խոսքով, ֆիզիկական ուժը քեզ չի օգնի, եթե քո «միտքը» շղթայված է վախով․ պարապմունքների ընթացքում աշակերտները ազատվում են խոչընդոտող մտքերից և կարողանում են օգտագործել հզոր ուժը ՝ տրված բնականից:Այս սկզբունքները կարող են աշխատել և քեզ համար , դու կարող ես սովորել զսպել ներքին թուլությունները , որոնք հանդիսանում են  խոչընդոտ  արտաքին  գործոնների հետ հարաբերությանը : Դու պետք է պայքարես քո  անկախության համար:Երբեք օլիմպիական չեմիպիոնները չեն վերցնում  ոսկին կամ արծաթը մի օրում, նրանք պարապում են, դրոշը չի դառնում աշխարհահռչակ մինիմումից: Մի գիշերվա ընթացքում չես կարող դառնալ առաջնորդ , պետք են  գործնական հմտություններ, սովորել ճիշտ որոշումներ կայացնել և խրախուսել նրանց, ում հետ որ աշխատում ես: Շատ կարևոր է վարժեցնել միտքը: Վերադառնանք այն օրինակին , երբ մարտարվեստի վարպետը ջարդում է աղյուսը : Հնարավոր է,  որ դու երկմտում ես, թե ինչպես կարող է ձեռք ջարդել աղյուսը, քանի որ  ձեռքը ավելի փափուկ է, քան աղյուսը: Ճիշտ է, բայց վարպետի ձեռքը ուղղորդում է միտքը : Միտքը ուղղորդում է քեզ ամենօրյա գործերում : Դա արդեն վարժեցնում է միքտը և խելքը և ուղղորդում է քո էներգիան։ Քո և վարպետի միջև տարբերությունը այն է, թե ինչպես եք ուղղորդում  էներգիան:Որպեսզի դու հասկանաս՝ ինչ եմ ուզում քեզ սովորցենել, ես քեզ կպատմեմ դրվագներ իմ կյանքից:Դժվարությունները  ինձ իմաստուն դարձրին, և ուզում եմ քեզ հետ կիսվել:Մարդիկ և իրողությունները ազդում են քեզ վրա դրական կամ բացասական , բայց դու նույնիսկ չգիտես, թե ինչքան էներգիա ունես դու դրան դիմանալու:Կյանքը ինձ սովորեցրել է հաղթահարել դժվարությունները: Մենք՝ բոլորս, շրջապատի արդյունքն ենք: Երբ երեխան մեծանում է երաժշտի ընտանիքում, ավելի հավանական է, որ կդառնա երաժիշտ : Եթե դու ապրում ես գյուղում, որտեղ բոլորը ձուկ են բռնում, հավանականությունը մեծ է, որ դու էլ կդառնաս լավ ձկնորս:Երեխան, ծնվելով Չինաստանում չինացի ծնողներից և տեղափոխվելով Ամերիկա ծնողների հետ , նման է չինացու, բայց հետո կխոսի, կպահի իրեն ինչպես ամերիկացի, քանի որ նա այդ շրջապատում է մեծացել : Որպեսզի ապրեի այն  կյանքով, որով ես ուզում էի և գտնեի իմ արկածը, որով  ուզում էի զբաղվել , ես գնացի իմ ընտանիքին և իմ մշակույթին հակառակ: Ճիշտ է ասված․ «Գնա այն ճանապարհով, որը որ դժվար է»։

ՀԵՂԻՆԱԿ ԹԵՆ ՅՈՒՆ ԿԻՄ  

ԹԱՐԳՄԱՆՎԱԾ Է «Գնա այն ճանապարհով, որը որ դժվար է» ԳՐՔԻՑ

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՋՈՐԴ ՀԱՄԱՐՈՒՄ․․․

Հեղինակ՝ Ռեն Յուն Կիմ։

 

 

 

armenuhi karapetyan
armenuhi karapetyan
armenuhi karape...

     Եթե ես լինեի քո ընկերը, ապա քեզ շատ բան կսովորեցնեի։ Դեռահաս մարդիկ կարծես ստեղծված լինեն՝ տեսնելու միայն դիմացինի արտաքինը և սոցցանցերը։ Եթե ես լինեի այդպիսի մարդու ընկերը, կսովորեցնեի նրան, որ հարգի մարդկանց, իր շահը առաջ չտանի։ Կասեի, թե որքան հարգի և սիրի իր ծնողներին։ Սեփական փորձով կասեի նրան, որ վստահի միայն իր հորն ու մորը։ Եթե լինեի այդպիսի մարդու ընկեր, նրան կսովորեցնեի մարդուն ընկեր համարել։ Ընկեր, ով սիրում է ամեն ժամանակ, նա եղբայր է նեղ օրվա համար ծնված։ Նա կարող է լինել քո տարիքին, բայց իր փորձով խրատի և սովորեցնի քեզ։ Այս կյանքում հավերժ ոչինչ չկա... անգամ աշխարհի ամենակարևոր բանը՝ մարդու կյանքը, մի օր վերջանում է, միˊ վստահիր կյանքիդ գաղտնիքները և ամեն ինչ ընկերներիդ, մի օր նրանք էլ <<կվերջանան>>,  կհեռանան։ Եթե ես քո ընկերը լինեի, քեզ կասեի, որ թեկուզ կարճ ժամանակով գլուխդ բարձրացնես քո հեռախոսի էկրանից և տեսնես այն, ինչ տրված է վայելելու համար՝ բնությունը։ Կասեի, որ բարի լինես, աշխարհը՝ չարությամբ լցված, կարիք ունի թեկուզ քիչ թվով բարի մարդկանց։ Կասեի, որ գնահատես այն, ինչ որ ունես, եթե չգնահատես ու կորցնես, քեզ մեղադրելու ես ամբողջ կյանքում։ 

Գնահատի՛ր քեզ, քո կյանքը, դու եզակի ես և հազվագյուտ։ 

Արմենուհի Կարապետյան

ՎանևանԻ միջնակարգ դպրոց 

 

 

zaqoyan erik
zaqoyan erik
zaqoyan erik

Եթե ես լինեի զիվոր, ապա  կանեի հնարավոր և անհնար ամեն ինչ, որպեսզի հետ վերադարձնեի ամբողջ Հայկական լեռնաշխարհը։Եթե ես լինեի զինվոր, կանգնած լինեի սահմանին, և ինձ տրված լիներ նահանջ հրամանը, ես չէի ենթարկվի դրան և կպայքարեի մինչև վերջին շունչս։Ես չէի հանձնի այն հողերը, որոնք արյան գնով են պահվել, ինչպես նաև չէի քնի հերթապահության ժամանակ  և ալկոհոլ չէի օգտագործի, որոնք շատ ու շատ անգամ ենք նկատել մեր այսօրվա իրականությունում։Չէի հանձնվի թշնամուն, թեկուզ այն դեպքում, երբ տրված չլիներ կրակ հրամանը։ Մենք ներկա պահին շատ ենք ականատես լինում այն բանին, թե ինչպես է մեր թշնամին գերեվարում մեր զինվորներին, որը և՛ նրանց, և՛ մեր իշխանության մեղավորությունն է։  Ես կսովորեմ, կպարապեմ, կկոփվեմ, քանի որ ուժն է խաղաղության երաշխիքը

 

                                                      Էրիկ Զաքոյան

Վարդենիսիթիվ 3 հիմնական դպրոց , 8-րդ դասարան

 

image-1
image-1
image-1