ընտրացանկը

ՄԱՐՏ 2022 N 3

NUMBER IN PDF

 

 

 

ՇԵՆՔԵՐԸ ՓԼՎՈՒՄ ԵՆ ՎԱՏ ԻՆԺԵՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ:

ՀԻՎԱՆԴԸ ՄԵՌՆՈՒՄ Է ՎԱՏ ԲԺՇԿԻ ՁԵՌՔՈՎ:

ՓՈՂԵՐԸ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆ ՎԱՏ ՀԱՇՎԱՊԱՀԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԳԵՏԻ ՊԱՏՃԱՌՈՎ:

 

img_1348
img_1348
img_1348
 

 

Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի «1+1» մարզային դպրոցական թերթը հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում։ Հաստատության հիմնադիր ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը ծանոթացրեց ուսումնական հաստատության գործունեությանը, ինչն ուղղված է բարձրորակ կրթության ապահովմա­նը, քաղաքա­ցիա­կան պաշտ­պա­նության ոլորտում գիտահետազո­տական աշխատանքների իրականաց­մա­նը, բնակչության ներ­գրավ­մանն ու ծառայությունների զարգաց­մա­նը, որակյալ կադրային ներու­ժի կատարելա­գործ­մանն ու որակյալ ենթակառուցվածքների ստեղծ­մանն ու բարելավ­մանը, բարձրորակ ծառայություն­նե­րի տրամադրմանը, արտակարգ իրավիճակ­նե­րում բնակչու­թյան պաշ­տպա­նության գործ­ընթացների կառավարման ուղղությամբ նորարա­րական գործընթաց­նե­րի խթանմանը, կա­ռույց­ների ու կազմակերպությունների հետ համատեղ բնակ­չության պաշտ­պանության կառա­վարման միասնական հա­մակարգի ստեղծմանն ու մաս­նա­­­գետների նպա­տա­կային պատրաստ­մանը, բնակչու­թյան լայն շերտերի համար լրացուցիչ կրթության ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Այցելեցինք գրադարան, գործնական պարապմունքների համար նախատեսված տեխնիկապես հագեցած լաբորատորիա։

 

img_20200622_233927_964
img_20200622_233927_964
img_20200622_23...

Մարդու ամենամեծ արժանիքներից մեկը լսել կարողանալն է։ Կարող է չհավատաք , բայց մեծամասնությունը ավելի շատ խոսում է, քան լսում։

Դուք ձեր ծանոթներից  ոմանց համարում ե՞ք վատ լսող։ Ինչպի՞սի զգացմունք ունեք դուք  այդ մարդու նկատմամբ։ Պրակտիկորեն ոչ մեկը չի կարող ձեզ համոզել, որ դա լավ է, քանի որ դուք նյարդայանանում եք , երբ ձեզ չեն կարողանում լսել։

 

ysanox 2
ysanox 2
ysanox 2

Եվրոպայում ապրելը և սովորելը անհասնելի երազանք չէ, անգամ եթե դուք ապրում եք Հայաստանի ամենափոքրիկ գյուղերից մեկում։ Հարկավոր է իմանալ՝ ո՞ր ճանապարհով գնալ և ինչու՞։  Ոչ ոք և ոչինչ չի կարող սահմանափակել կամ կանգնեցնել ձեզ, եթե ձեր արժեքները վեհ են, իսկ նպատակները՝ հաստատուն։

 

 

sysi
sysi
sysi

Հայաստանն օտարների աչքերով թվում է, թե հասարակ երկիր է, բայց դա սխալ է։Պետք է դու ապրես Հայաստանում, զգաս նրա շունչը,ապրես նրա բարիքներով, խնամես և հոգ տանես նրա մասին ,այդ ժամանակ էլ կզգաս Հայաստանի քաղցրությունը։Եթե Հայաստանում ապրես , կիմանաս նաև քո երկրի  և Հայաստանում կատարված ամեն մի իրադարձության մասին։ Հայաստանը նման է քո ծնողներին․ինչքան սիրում ես քո ծնողներին, այդքան էլ սիրում ես Հայաստանը։Հայաստանը քեզ ուժ է տալիս, որ դու հաղթես ամեն մի դժվարություն ։Դրա համար էլ պետք է Հայաստանի մասին իմանա ամբողջ աշխարհը, և եթե իմանում ես Հայաստանի մասին,կիմանաս նաև Հայաստանի ամեն մի գաղտնիքը։Իսկ որպեսզի օտարը սիրի և իմանա Հայաստանի մասին,մենք էլ պետք է լիարժեք իմանանք նրանց երկրի մասին։Ամեն մեկը պետք է սիրի իր երկիրը և հոգ տանի իր երկրի մասին։

Սյուզաննա Մանուկյան

 Լճավանի Ա․ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց, 6-րդ դասարան     

 

 

tiruhi
tiruhi
tiruhi

Երիցուկը ծաղիկ է, որը  հասարակ է, բայց բավականին յուրահատուկ։ Իսկ դու գիտե՞ս, որ այդ հասարակ ծաղիկը  կարող է մարդկանց սրտերը լցնել  ուրախությամբ։ Հասարակ... ա՜խ այդ հասարակը, մի՞թե չէր լինի չգործածել այդ բառը։Նկարը, որտեղ կա երիցուկ, դարձնում է այն նուրբ և էսթետիկ։ Այդ յուրօրինակ ծաղիկը այնքան է գրավել ինձ, որ ես կցանկանայի ամբողջ աշխարհը զարդարել երիցուկով։ Զարդարել երկինքը, որ ամեն անձրևի հետ երիցուկի թերթեր թափվեին երկնքից, կուզեի ամեն բացվող արևի շողերի փոխարեն երիցուկներ լինեին,  մարդկանց սրտերն էլ լինեին երիցուկի պես նուրբ և քնքուշ։ Բայց այդ վարդերը, որոնք իրենց վրա սեւեռում են մարդկանց համակրանքը, շատ դեպքերում խանգարում են՝ զգալու երիցուկի նրբությունը... Ա՜խ այդ վարդերը։ 

Տիրուհի Խաչատրյան, Գեղարքունիքի միջնակարգ դպրոց

 

img_5516
img_5516
img_5516

Գավառի Մ․Բունիաթյանի անվան N8 միջնակարգ դպրոցի չորրորդ դասարանում  փետրվարի 25-ին  տեղի ունեցավ   հայ մեծանուն վբանաստեղծ Հովհաննես Թումանյանին նվիրված հուշ-ցերեկույթ։ Այնտեղ թեւածում էր Թումանյանի իմաստուն  ոգին և իրական կյանքից կտրում մեզ։ Չորրորդ դասարանում  արևի  ոսկեթել  շողերին էին խառնվել աշակերտների ծով աչքերի փայլն ու հպարտությունը։Նրանք ապրեցին, արտասանեցին, ներկայացրեցին և կյանքի կոչեցին․․․

Նրանց երգի ելևէջներով, պարի շարժումներով ,թևավոր խոսքերի իմաստալից մտքերով կտրեցին մեր հայացքը հողից և բարձրացրին վեր՝  դեպի երկինք, դեպի անհուն հավերժություն․․․

Հանդիսատեսին այդ խոսքերը մտքով տարան դեպի Լոռվա չքնաղ բնությունը ,որտեղից էլ լսելի դարձրին Թումանյանի երգերը, որի միջոցով փոխանցվեցին նրա շունչն ու  ոգին։ Երգի հնչյունները,  օդի հետ միախառնվելով, շոյեցին մեր սրտերը,  տարան մանկություն,  հասանք  Թիֆլիս, կինտոների հետ պար բռնեցինք,Գիքորին մեծ մարդ դարձած քաղաքից  գյուղ բերեցինք, ազգայինը վեր դասեցինք, ծաղիկներին շունչ տվեցինք ու նրանց բույրից մենք արբեցինք։

Հորովելն էլ  մենք  երգեցինք, ու  նորից մենք թումանյանական թևեր առած,խոսքեր կերտած,երգեր երգած , շունչն ու հոգին մեր մեջ պահած դեպի երկինք կսավառնենք , Թումանյանին էլ ավելի կմեծարենք, նրա թողածն էլ ավելի թանկ ու անգին մենք կպահենք․․․

Գավառի թիվ 8 միջնակարգ  դպրոց

 

       

ani
ani
ani

Մենք`երեխաներս, ամեն օր հանդիպում ենք   անարդարությունների։ Ես մտնում եմ խանութ և  տեսնում, որ մեծ հերթ է գոյացել։Եվ նկատում եմ, որ որոշ մարդիկ փորձում են խախտել հերթը, դա ինձ շատ է բարկացնում։

Շատ հաճախ փողոցում նկատում եմ մարդկանց,ովքեր ծխախոտի մնացորդը գցում են գետնին, մինչդեռ քիչ հեռվում աղբաման կա դրված։Շատ երեխաներ պաղպաղակի կամ կոնֆետի  թղթերը նույնպես չեն գցում աղբամանը։Դա  ինձ ևս բարկացնում է։

Համացանցում նկատում եմ լատինատառ գրություններ և մի շարք ուղղագրական սխալներ։Շատ ազգեր  չունեն իրեց  գիրը, իսկ մենք ունենք,սակայն  ըստ արժանվույն չենք գնահատում։

 

                                                                                                                                                 VII բ դասարանի աշակերտուհի Հունանյան Անի, Սևան թիվ 4 հիմնական դպրոց

 

 

dianna toroyan
dianna toroyan
dianna toroyan

 Աշխարհում ամենաթանկը ծնողն է։Մայրիկն էլ ունի իր տեղը,հայրիկն էլ։Ես կուզենայի,որ ոչ մի երեխա թույլ չտար իր ծնողին՝ արտասվել կամ իր պատճառով գլուխը կախել։Կուզեի ,որ բոլոր ծնողները իմ մայրիկի նման լինեին, որովհետև մենք ինչքան էլ ծանր վիճակում լինենք,նա փորձում է ամեն ինչ անել մեզ համար,ամեն ինչ հասցնել, որ ոչ ոքից հետ չմնանք։

Ես միշտ կարծել եմ, թե ամենալավ բանը հարուստ լինելն է։Սակայն երբ մեծացա,հասկացա, որ ամենալավ բանը ոչ թե հարուստ լինելն ու ամեն բան ունենալն է, այլ՝ կողքին  ծնող ունենալը, ծնողին սիրելն է ու հարգելը։Ամենալավ ,ամենաանգին բանը մոր ձեռքերն են՝ երբեմն չխնամված,թեկուզ կոշտացած ու հոգնած,բայց քնքուշ ու բարի ձեռքերը։Մոր ձեռքերն են մեզ պահում,շոյում,դժվար պահին ամուր գրկում և մոռացնել տալիս տխրությունը։

Թորոսյան Դիաննա

5-րդ դասարան, Արտանիշի  միջնակարգ դպրոց

 

 

Գավառի Մ․Բունիաթյանի անվան N8 միջնակարգ դպրոցի չորրորդ դասարանում  փետրվարի 25-ին  տեղի ունեցավ   հայ մեծանուն վբանաստեղծ Հովհաննես Թումանյանին նվիրված հուշ-ցերեկույթ։ Այնտեղ թեւածում էր Թումանյանի իմաստուն  ոգին և իրական կյանքից կտրում մեզ։ Չորրորդ դասարանում  արևի  ոսկեթել  շողերին էին խառնվել աշակերտների ծով աչքերի փայլն ու հպարտությունը։Նրանք ապրեցին, արտասանեցին, ներկայացրեցին և կյանքի կոչեցին․․․

Նրանց երգի ելևէջներով, պարի շարժումներով ,թևավոր խոսքերի իմաստալից մտքերով կտրեցին մեր հայացքը հողից և բարձրացրին վեր՝  դեպի երկինք, դեպի անհուն հավերժություն․․․

Հանդիսատեսին այդ խոսքերը մտքով տարան դեպի Լոռվա չքնաղ բնությունը ,որտեղից էլ լսելի դարձրին Թումանյանի երգերը, որի միջոցով փոխանցվեցին նրա շունչն ու  ոգին։ Երգի հնչյունները,  օդի հետ միախառնվելով, շոյեցին մեր սրտերը,  տարան մանկություն,  հասանք  Թիֆլիս, կինտոների հետ պար բռնեցինք,Գիքորին մեծ մարդ դարձած քաղաքից  գյուղ բերեցինք, ազգայինը վեր դասեցինք, ծաղիկներին շունչ տվեցինք ու նրանց բույրից մենք արբեցինք։

Հորովելն էլ  մենք  երգեցինք, ու  նորից մենք թումանյանական թևեր առած,խոսքեր կերտած,երգեր երգած ,շունչն ու հոգին մեր մեջ պահած դեպի երկինք կսավառնենք , Թումանյանին էլ ավելի կմեծարենք, նրա թողածն էլ ավելի թանկ ու անգին մենք կպահենք․․․

Գավառի թիվ 8 միջնակարգ  դպրոց

 

/սկիզբը նախորդ համարում/

․․․Վերջապես ես միացա ընտանիքիս․ պատերազմը վերջացավ։ Մի օր առավոտյան  ինձ արթնացրեցին ինչ -որ ձայներ․ չնայած պատերազմը արդեն վերջացել էր, բայց մենք, միևնույն է, վախենում էինք բարձր ձայներից։ Ես բացեցի լուսամուտը, որը  պատրաստված էր բրնձի թղթից։ Իմ վախերը անհետացան,  ես տեսա այն, ինչը ինձ հուզեց։ Այնտեղ իմ բարեկամները մարզվում  էին հին մարտական արվեստով, դա ինձ շատ դուր եկավ։ Առավոտյան մառախուղը շարժվում էր նրանց ոտքերի և ձեռքերի շարժումներից, իսկ մարմինները  փայլփլում էին  առավոտվա արևի շողերից, դա շատ գեղեցիկ էր։ Տեսածս իմ մեջ խորը զգացմունք արթնացրեց։ Յոթ տարեկանում դա ինձ թվում էր ամենաանհավանականը, ինձ տանջում էր այն միտքը, որ պետք է սովորեի այդպես մարզվել։ Ես դիմեցի հորեղբայրներիս, խնդրեցի, որ նրանք սովորեցնեն ինձ, բայց նրանք ծիծաղեցին և ավելա

 

 

alla
alla
alla

Հայտնի է, որ երեխայի ձեռքերի մատների շարժումներն ուղղակիորեն կապ ունեն խոսքի կարգավորման հետ: Մանր մոտորիկան ձեռքերի և ոտքերի մատներով, դաստակներով ու սրունքներով նուրբ ու ճշգրիտ շարժումները կառավարող նյարդային, մկանային և ոսկրային համակարգերի համակցված գործողությունների հանրագումար է, ինչը հաճախ զուգակցվում է տեսողական համակարգի գործունեության հետ։ Մանր մոտորիկան ներառում է բազմազան շարժումներ՝ սկսած պարզունակ ժեստերից (առարկա բռնելը) մինչև բարդ ու նուրբ գործողությունները, որոնց համակցմամբ պայմանավորված է նաև երեխայի ձեռագիրը:

 

charenc
charenc
charenc

<<Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական…>>

Նա մարդ էր, պոետ և քաղաքացի

 

img_5515
img_5515
img_5515

2022 թվականի փետրվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղի հիմնական դպրոցում մեծ շուքով նշեցին ամենայն հայոց բանաստեղծի ` Հովհաննես Թումանյանի ծննդյան 153-ամյակը։
Աշակերտները մեծ խանդավառությամբ ներկայացրեցին բանաստեղծի կյանքի դրվագները, ստեղծագործությունը,  արտասանեցին,երգեցին,պարեցին։
Սահիկաշարի միջոցով ներկայացրեցին լրացուցիչ նյութեր մեծ բանաստեղծի կյանքի մասին։
Միջոցառման կազմակերպիչ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Սարգսյանը, չխախտելով օրվա ավանդույթը, գիրք նվիրեց լավագույն ասմունքողներին։
Օրը հագեցած էր Թումանյանի շնչով , հին ու խարխուլ պատերի ներսում մեր սերունդն արժևորեց բանաստեղծի թողած ժառանգությունը, կարևորեց գրքի ու ընթերցանություն դերը մեր կյանքում։

 

img_5514
img_5514
img_5514

ՎԱՐԴԳԵՍ ՀՈՎԵՅԱՆ, ԵՐԱՆՈՍԻ ԹԻՎ 1 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ

img_5513
img_5513
img_5513