ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԲԱԶԿԱՄԱՐՏԻԿԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱԳՐ ՄԱԿԱՆՈՒՆՈՎ
Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի N1 միջնակարգ դպրոցի նախկին սան, 17-ամյա Արման Մրտեյանը 4 օրում 4 ոսկե մեդալ է նվաճել բազկամարտի Եվրոպայի առաջնությանը։ Մրտեյանը նախ մասնակցել է բազկամարտի պատանեկան առաջնությանը, որտեղ 2 ոսկե մեդալ է նվաճել, ապա մասնակցել է 60 կգ քաշային կարգում մեծահասակների մրցաշարին և կրկին նվաճել 2 ոսկե մեդալ։ Արման Մրտեյանը Բուխարեստից վերադարձավ 4 ոսկե մեդալով։ Նշենք նաև, որ մրցաշարի հաղորդավարները Արման Մրտեյանին նոր անունով են կնքել՝ Հայկական Վագր (Armenian tiger)։