ընտրացանկը

“UPSHIFT” ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Թիմերին ողջույնի խոսքով ոգևորեցին «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի պատասխանատու Սիլվի Մեստրոնին, Գյումրու ՛՛Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն՛՛ ՀԿ-ի խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի համայնքապետարանի ներկայացուցիչները, հյուրերը: Շնորհանդեսի ընթացքում թիմերը ներկայացրեցին իրենց ծրագրերը՝ ցուցադրելով տեսանյութեր ու սահիկաշարեր: Թիմերը իրենց ծրագրերի վրա աշխատել էին երեք շաբաթ, որի ընթացքում հասցրել էին կատարել սոցհարցումներ, ձեռք բերել բազմաթիվ պայմանավորվածություններ, կատարել հետազոտական աշխատանքներ, իրականացնել բյուջեի հաշվում, իրենց կցված մենթորների օգնությամբ և աջակցությամբ ավարտուն տեսքի հասցնել  ներկայացվելիք ծրագրերը: Շնորհանդեսի ընթացքում թիմերը խոսեցին կատարվելիք աշխատանքների,  ծրագրերի նորարարությունների,  դրանց իրագործման անհրաժեշտության և կարևորության մասին: Նրանք հանդես եկան գեղեցիկ կատարումներով, ոգեւորեցին ժյուրիին իրենց  հետաքրիր գաղափարներով: Ժյուրի քննարկումների արդյունքում ընտրվեց 5 գաղափար, որոնք  ֆինանսավորում կստանան՝ իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար: