ընտրացանկը

ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Հուշ-ցերեկույթի սկզբում  ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանությանը զոհ դարձած անմեղ նահատակների հիշատակը: Ներկայացվեց  փոքրիկ  բեմադրություն  հայ  ժողովրդի  խաղաղ կյանքի մասին, ինչը  երիտթուրքերի  վայրագությունների արդյունքում  կտրուկ  փոխվեց: Բեմադրությունն անչափ հուզել էր ներկաներին…

Աշակերտները մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել հուշ- ցերեկույթին՝ գիտակցելով, որ իրենց նախնիների հոգու 107-ամյա կանչը հնչում  և լսվում  է նաև այսօր ու  լսելի կլինի  միշտ:

Ցերեկույթի ընթացքում  ներկայացվեց՝   ի՞նչ գաղափար էր ընկած ցեղասպանության հիմքում, ե՞րբ և ինչպե՞ս էր  այն կազմակերպվել և  իրագործվել, ո՞րն էր նպատակը, ովքե՞ր էին ծրագրի կազմակերպիչները և  իրագործողները, ե՞րբ  է առաջին անգամ  <<ցեղասպանություն>> եզրույթն օգտագործվել,  և  ո՞ր երկներն  են  այդ  ողբերգությունը  և  վայրագությունը անվանել ցեղասպանություն: Շնորհակալական խոսքեր հնչեցին աշխարհի այն  34  երկրների լեզուներով, որոնք ճանաչել են Հայոց  ցեղասպանությունը:

Անդրադարձ եղավ նաև հայ վրիժառուների կողմից իրականացված <<Նեմեսիս>> գործողությանը:

Հուշ-ցերեկույթն ամփոփվեց աշակերտների ոգեղեն  երգով,որով նրանք հաստատեցին, որ հիշողությունը ջնջել չի լինի:Ինքնապաշտպանական փայլուն  օրինակ դարձած Վան քաղաքի  պայքարի պատգամն է փոխանցվում սերունդներին:

Մե՛նք հավատարիմ ենք մեր արմատներին:

Չե՛նք մոռանա մեր ներսի պատվավոր հային:Ցեղասպանությունը մարդկության դեմ ծանրագույն հանցագործություն է:Ինչպես ասել է հոլոքոստը վերապրած Էլի Վիզելը՝ <<Ժխտել,  նշանակում է կրկին սպանել>>:

Հիշո՛ւմ   և  պահանջո՛ւմ  ենք: