ընտրացանկը

ՄԵՐ ԼԻԱՆԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄԸ

Այս  փայլուն  հաղթանակի  մեջ  իր  անփոխարինելի  դերն  ունի <<ՀԵՊ>>  առարկայի  ուսուցչուհի   Քնարիկ  Քոչարյանը,  ում  անմնացորդ  նվիրումն  իր սիրած  գործին,  ցանկալի  պտուղներ  է  տալիս  մատաղ  սերնդի  կրթության  և  դաստիարակության  գործում:

Բազմավաստակ  ուսուցչուհին  իր  առարկայի  հանդեպ  արթնացնում  է  սեր  ու  նվիրում, արժևորում առարկայի դերն  ու  նշանակությունը ազգի  պահպանման  ու  զարգացման  գործում:     Պատահական չեն  հաջողությունները. ամեն  տարի  Քնարիկ  Քոչարյանի  սաները  հանրապետական  օլիմպիադայում  գրավում  են  պատվավոր  տեղեր` բարձր անուն  ու  ճանաչում բերելով  թե՛ Գեղարքունիքի մարզին, և թե՛  Լճաշեն  գյուղի Ա. Տեր- Գրիգորյանի  անվան միջնակարգ դպրոցին:

Այս  հաջողությունների  մեջ  մեծ է  նաև դպրոցի  տնօրեն  Աիդա  Մուրադյանի  ներդրումը, ով մշտապես  իր  ուշադրության  կենտրոնում  է պահում օլիմպիադաները,  խրախուսում  և  օժանդակում  այդ  կարևոր գործին:

Սալվինազ  Սիմոնյան

9-րդ Ա    դասարանի  դասղեկ