ՈՍՏԻԿԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՄԲ
Կլինեն շատ գողություններ և սպանություններ։ Ոստիկաններից վախենալ պետք չէ։ Շատ երեխաներ, նախկինում նաև ես, շատ էինք վախենում ոստիկաններից։ Սկզբում նույնիսկ չէինք բարևում` մտածելով` կձերբակալեն։ Բայց հիմա մեծ ենք և հասկանում ենք, որ առանց նրանց հնարավոր չէ հանգիստ և խաղաղ ապրել։ Ոստիկանները մեր պաշտպաններն են և անվտանգության երաշխիքը։ Ոստիկաններ կան, որոնք օրերով տուն չեն գալիս։ Ճիշտ է, նրանք կարոտում են իրենց ընտանիքներին, բայց դա իրենց գործն է։ Նրանց օրվա ցանկացած ժամի կարող են զանգել ու կանչել։ Հորեղբայրս աշխատում է Վարդենիսում և ամիսը երկու- երեք անգամ է գյուղ գալիս։ Երբ հեռուստացույցով լսում եմ, որ Վարդենիսում կրակոցներ կան, վախենում եմ, և օրս սարսափով է անցնում։
Պատահել է, որ փողոցում լսել եմ ոստիկանական մեքենայի ձայնային ազդանշանը, և ամբողջ մարմնովս սարսուռ է անցել` մտածելով` ո՞ւր են նրանք գնում, ի՞նչ է պատահել... Դժվար է, շատ դժվար ոստիկանի գործը, և հաճախ նրանք վտանգում են իրենց կյանքը` հանուն մեր խաղաղ ու անվտանգ առօրյայի։
Ես քեզ սիրում եմ, ոստիկա՛ն։
Լիաննա Հարոյան, VI դասարան, Զոլաքար գյուղի N1 միջն. դպրոց
ՈՍՏԻԿԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՄԲ
Ոստիկանները շատ կարևոր դեր ունեն մեր կյանքում։ Սակայն շատ անգամ ոստիկան հասկացությունը մեզ մոտ բացասաբար է ընդունվում։ Դա նրանից է, որ ինչ-որ բանից հետ մղելու համար ծնողները օգտագործում են «ոստիկանը կբռնի», «ոստիկանն եկավ», «թաքնվի՛ր, ոստիկան է գալիս» արտահայտությունները։ Բայց ես հնարավորություն եմ ունեցել՝ ծանոթանալու այս մասնագիտությանը մոտիկից, որովհետև իմ քեռին ոստիկան է։ Նա ինձ երբեմն պատմում է պատմություններ իր աշխատանքային առօրյայից, ու ես հոգուս խորքում հիանում եմ, ապա պատկերացնում, թե ինչքան հետաքրքիր է նրա մասնագիտությունը։ Այդ պատմությունների հերոսներին ես պատկերացնում եմ խիզախ, բարի, խելամիտ ու արդար։ Հենց այդ պատմություններով ներշնչված` հաճախ ենք մենք մեր բակի երեխաներով մեզ ոստիկաններ պատկերացնում։ Բայց ոչ միշտ ենք սովորական ոստիկաններ, այլ իսկական Շերլոք Հոլմս` այսինքն` հետախույզներ, քանի որ ոստիկանության ամենահետաքրքիր ճյուղը հետախուզությունն է։
Այդուհանդերձ, պետք է խոստովանեմ, որ իմ երազանքից ելնելով, ես կապահովեմ կիբեռանվտանգություն։
Այս ամենը մի կողմ թողնելով` ես ուզում եմ ասել, որ ձեր աշխատանքը շատ վտանգավոր է, ու դուք երբեմն վտանգում եք ձեր կյանքը` հանուն հասարակության անվտանգության։
Մենք պարտական ենք Ձեզ։
Ավետ Մրտեյան, 6- րդ դասարան, Զոլաքար գյուղի N 1միջն. դպրոց