ՍՊԻՏԱԿ ԷՇԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ես շատ էի սիրում բերքահավաքի այդ ժամանակաշրջանը, քանի որ տանից մինչև հողամաս էշի վրա նստած էի գնում, բայց պապիս սպիտակ էշը այդքան էլ անխելք չէր. ինչքան հիշում եմ , միշտ ճանապարհի կեսը քայլում էր հանդարտ , իսկ երբ արդեն ճանապարհը դժվարանցանելի էր դառնում, փորձում էր ինձ իր վրայից ցած գցել, անկեծ ասած, նրան դա միշտ հաջողվում էր։ Լինում էին դեպքեր, երբ ես ստանում էի թեթև վնասվածքներ, բայց երբ մայրս հարցնում էր՝ ինչ է պատահել, ես թաքցնում էի մեր սպիտակ էշի արածը՝ պատճառաբանելով, որ ոտքս կպավ քարին կամ ինչ–ինչ ուրիշ պատճառներ. լավ հիշում եմ այդ պահերը , երբ հայրս, գլուխը թափահարելով, անհանգստացած ասում էր.
- Այ բալա´, ե՞րբ կսովորես ոտքերիդ տակ նայել։
Հայրս էլ էր շատ սիրում պապիս սպիտակ էշին. սանրում էր նրան, լողացնում և լավ կերակրում, քանի որ այդ խեղճ կենդանին խոտհավաքի ժամանակ շատ էր աշխատում, երբ գիշերները գնում էինք խոտ գողանալու կոլխոզի դեզերից, որովհետև մեր ունեցած դաշտերի խոտը չէր բավարարում մեր կենդանիներին՝ կովերին և ոչխարներին։
Մենք ունեինք մի բարեկամ, նա նույնպես էշ ուներ , որը ավելի շատ բեռ էր տանում , բայց հայրս առավելությունը տալիս էր սպիտակ էշին, քանի որ նա ենթարկվում էր հրամաններին. օրինակ՝ կարող էինք նրան բարձել խոտով և ասել՝ գնա տուն , նա դա կատարում էր։ Իմ փոքր եղբայրն էլ էր շատ սիրում այդ էշին, քանի որ երբ էշը զգում էր, որ երեխա է նստած մեջքին, ցած չէր գցում: հիշում եմ , որ եղբայրս իր հարգանքը ու գոհունակությունը հայտնելու համար ասում էր.
-Պապիկի է´շ ջան, ես քո ոտերը ուտեմ։
Հարգելի´ երեխաներ, մենք էլ կենսաբանական աշխարհի ներկայացուցիչներ ենք, և իզուր չէ, որ երկրագնդի վրա ապրում են հազարավոր տեսակի բույսեր ու կենդանիներ, որոնցից ամենագիտակիցը մարդն է։ Ցավոք, ոչ բոլոր մարդիկ են գիտակցում ապրել գիտակցաբար, շատ շատերն են դեռ առաջնորդվում կենդանական ռեֆլեքսով, սովորություններով, մենք դա կարող ենք տեսնել կատուների, շների, էշերի և մյուս կենդանիների հանդեպ ցուցաբերած վերաբերմունքից։
Իմ պապի էշի վառ օրինակով կենդանական աշխարհը կարող է ապրել ավելի գիտակից, բայց նրանց ցույց պետք է տալ համապատասխան վերաբերմունք։
Գիտնականները գրեթե պարզել են, որ մարդու մարմինը մահանում է, բայց հոգին շարունակում է ապրել ուրիշի մարմնի մեջ՝ տալով նրան բովանդակություն։
Եթե արարիչը ինձ կուղղորդի , որ իմ հոգին պետք է տամ էշին, ես կհամաձայնեմ միայն այն դեպքում, երբ այդ նորածին քուռակի մայրը ու հայրը խելոք ու գիտակից կենդանիներ լինեն , իսկ գույնը կապ չունի։