ԻՍԿԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԻ ՄԵՋ Է
Մյուս օրինակները երգիչներն ու նկարիչներն են ։ Երգն ու նկարչությունը ազգում են մարդու զգայարանների վրա՝ տեսողական, լսողական, և մենք ապրում ենք այդ փոքր աշխարհում՝ զգալով ցավը, հաճույքը, ուախությունը և այլն: Ինչպես կինոն, տվյալ դեպքում երաժշտությունը տվյալ հասարակության մշակույթի մասնիկ է, և ինչքանով հայ երգիչը ու երաժիշտը կկարողանա հուզել ֆինն ազգի զգացմունքը, կախված է մի մեծ խմբի աշխատանքից /սցենար, դիրիժոր, դիզայն, նկարիչ, ռեժիսոր, լույսի մասնագետ և այլն/։
Հարգելի´ երեխաներ, վերջանում է ուսումնական տարին, և դուք պետք է որոշեք՝ ինչո՞վ եք զբաղվելու, որտե՞ղ եք սովորելու: Դա հեշտ բան չէ, քանի որ ակամայից, մի ներքին ձայնով դուք արդեն դա որոշել եք, բայց, ինչպես միշտ, սպասում ենք ինչ- որ մեկի աջակցությանն ու խորհրդին, չնայած դուք ձեզ ավելի լավ եք ճանաչում։
5-6 տարի առաջ Վրաստանի նախկին նախագահը մի հարցազրույցում պատմեց իր մանկության մասին:Նա նշեց, որ հիշում է իր մանկությունը, երբ հավաքվում էին պապի ընկերները, բարեկամները: Երեկոները նրանք քննարկում էին տարբեր իրադարձություններ թե´ Վրաստանում, թե´ նրա սահմաններից դուրս, և այդ մթնոլորտը ձևավորեց Վրաստանի փրկիչ Սահակաշվիլուն։ Ուզում եմ ասել, որ նրա պապը ու իր ընկերները նախկին գիտնականներ ու տարբեր հասարակական գործիչներ են եղել։ Նա, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ երբ ավարտեց դպրոցը, իրեն մտահոգում էին այն մտքերը, որոնք դեռ փոքր տարիքից էին հուզել:
Հարգելի´ երեխաներ, հնարավոր է դուք ձեզ հարց տաք, ի՞նչ միտք ունի սովորելը, եթե ավարտելուց հետո արտագնա աշխատանքով պետք զբաղվեք, կամ աղջիկները կմտածեն, թե պետք է ամուսնանան ու զբաղվեն երեխաների դաստիարակությամբ, տնային գործերով։ Կամ, ինչպես ասում են, թե <<ձեռք բռնող>> լինի, ես էլ կսովորեմ, կամ պետք է սովորել այն մասնագիտությունը, որը շատ վաստակ է ապահովում այսօր։ Բոլոր այս հարցերին պատասխանելու համար մենք կներկայացնենք հայրենասիրության մասին մեր պատկերացումները։
Մեր հասարակության մեջ հայրենասերը ենթագիտակցորեն այն մարդն է, ով զենքը ձեռքին գնում է թուրքի հետ կռվելու և << լավ >> կլիներ, որ նա չվերադառնար, քանի որ զոհվելուց հետո կարելի էր լացել, հուշարձան դնել ու սուտ երկար- բարակ խոսել, իսկ եթե, բարեբախտաբար, կռվից մարդիկ վերադառնում են , նրանց հասարակությունը կամ չի նկատում, կամ, վատագույն դեպքում ինչպես ասում՝ եթե լավ տղա լինեիր, կզոհվեիր: Սա շատ ցավալի է, քանի որ դա հայրենասիրության աղավաղված ընկալումն է։
Հարգելի´ երեխաներ, հայրենասեր է նա, ով լավ է սովորում, որպեսզի զարգացնի գիտությունը, որ իր հայրենիք Հայաստանը դառնա ճանաչված աշխարհում։ Հայրենասերը նա է, ով պրոֆեսիոնալ շինարար է եւ կառուցում է ամուր տներ , որոնք կարող են կանգնած մնալ դարերով: Ցանկացած զբոսաշրջիկ, գալով Հայաստան, իր հետ կտանի մեր պրոֆեսիոնալ ճարտարապետի, քանդակագործի, շինարարի համբավը և այն կտարածի աշխարհով մեկ։ Հայրենասերը նա է, ով պրոֆեսիոնալ բժիշկ է և իր աշխատանքի շնորհիվ կբարձրացնի մարդկանց ապրելու միջին տարիքը և կնվազեցնի անբուժելի հիվանդությունների թիվը։ Հայրենասերը նա է, ով պրոֆեսիոնալ դիվանագետ է և միշտ կպաշտպանի մեր հայրենիքի շահերը, հայրենասեր է մեր զինվորը, ով պետք է տիրապետի ժամանակակից ռազմարվեստին և անառիկ պահի մեր հայրենիքը։
Հարգելի´ ավագ դասարանցիներ, դուք պարտավոր եք գիտակցել, որ այդ բոլորին և ավելիին հասնելու համար պետք է լավ սովորեք և օգտագործելով եվրոպական կրթական համակարգի առաջընթացը՝ դառնաք պրոֆեսիոնալ, որի դեպքում արդեն ինչ- որ մեկը չի կասկածի ձեր հայրենասիրությանը։
<<1+1>>