ընտրացանկը

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

 Մեր  դպրոցի աշակերտներ  Սյուզաննա Ավետիսյանը, Սյուզի Հակոբյանը, Վահե Գրիգորյանը և հասարակագիտության ուսուցչուհի Ռ. Հակոբյանը մասնակցեցին «ԿԶՆԱԿ» հիմնադրամի եւ Երևանի պետական համալսարանի կողմից համատեղ իրականացված «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» աշակերտական աշխատաժողովին, որտեղ հանդես եկան  «Բուլլինգը և նրա հետևանքները» թեմայով և վերադարձան հաղթանակած, արժանացան պատվոգրի և ստացան խորհրդանշական նվերներ։

 

img_5744
img_5744
img_5744
img_5751 -  2
img_5751 - 2
img_5751 - 2

Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում գործող IQ Center Gegharkunik մենթալ թվաբանության կենտրոնի սաները իրենց մարզիչ Կ․ Մխիթարյանի և դպրոցի տնօրեն Ն․ Հակոբյանի ուղեկցությամբ այս տարի առաջին անգամ  մասնակցեցին մենթալ թվաբանության  միջազգային մեգա օլիմպիադային, որը տեղի ունեցավ սույն թվականի  մայիսի 8-ին, երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Երեխաները մեծ ոգևորությամբ և տպավորություններով, 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաղթանակներով, նվերներով վերադարձան դպրոց։

  Գավառի երկրագիտական թանգարանում տեղի ունեցած  «Հայրենի եզերք» խորագրով բառբառների մարզային մրցույթ-փառատոնին մեր դպրոցը ներկայացավ Հովհ․ Թումանյանի հայտնի «Գիքորը» ստեղծագործության բարբառային տարբերակով։ Ստեղծագործությունը  ներկայացրեց  դպրոցի 11-րդ դասրանի աշակերտուհի Սյուզաննա Ավետիսյանը և արժանացավ հավաստագրի։

 Մարզական մրցույթների  անցուդարձին հաջորդելու եկավ միջոցառումների շարքը, որտեղ ամենաուշագրավը 1-ին դասարանի «Հրաժեշտ Այբբենարանին» խորագիրը կրող ցերեկույթն էր։ Փոքրիկները զարմանահրաշ, հաճելի և գունագեղ օր պարգևեցին ուսուցիչներին, ծնողներին և աշակերտներին՝ իրենց երգով ու պարով։ Նրանք իրենց դասվարի՝ Ս․ Վարդանյանի օգնությամբ առաջին անգամ բեմ բարձրացան և հանդես եկան պատվով։

Հաջորդ գեղեցիկ և գիտելիքներով հարուստ միջոցառումը դպրոցի 2-րդ դասարանի "Мой букварь" խորագիրը կրող հանդեսն էր, որը ռուսաց լեզվի ուսուցչուհի Ա. Ավետիսյանի ջանքերի և երեխաների ջանասիրության արդյունքում իրականացավ տպավորիչ, ուրախ ու ջերմ միջավայրում։ Դպրոցի տնօրինությունը, ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները միջոցառումից հեռացան անչափ ջերմ հուշերով։

 Իսկ պատվոգրերի և հավաստագրերի շարքը համալրելու եկան Մեր սաների «Համացանցի ռեսուրսների անվտանգ օգտագործում» կրթական հեռավար մուլտիմեդիա դասընթացի մասնակցության հավաստագրերը։ Այս ամենը  ևս մեկ անգամ գալիս է վկայելու, որ մեր դպրոցը լավագույնների շարքում է և մրցունակ է տարբեր ոլորտներում ու ասպարեզներում, որ մեր սաները ևս կարող են և փայլում են իրենց բանիմացությամբ,  ուսման մեջ կատարելագործվելու ձգտումով։