ընտրացանկը

ՆՈՅԵՄԲԵՐ N 2021/28

NUMBER IN PDF
 

            

hrchakagir
hrchakagir
hrchakagir
                                               

Մեր պարտությունը արցախյան վերջին  պատերազմու

    ցույց տվեց, որ անկախությունը մեր ժողովրդի գերագույն   արժեքն է։

   Հայրենիքի փրկությանը մասնակցում էին ոչ միայն պայմանագրային ծառայողները, այլ նաև կամավորներից կազմված խմբերը։ Նրանք պաշտպանում էին  Վահան գյուղում տեղակայված դիրքը  և  Քառվաճառի դիրքերը։

Նրանց մեջ էր նաև Կարինյան Սպարտակը: Թեկուզ առողջականը չէր ներում, բայց նա առաջիններից էր, ով հենց առաջին օրը կամավորագրվեց և մեկնեց դիրքեր։ Կարինյանները մեծ հարգանք են վայելում իրենց գյուղում՝ Գետիկում /Ճամբարաի տարածաշրջան/: Նրանք զբաղվում են անասնապահությամբ, չնայած  որ Սպարտակը ավարտել է բուհի հոգեբանության բաժինը և  կատակով ասում է, որ հոգեբանորեն է մոտենում իր գործին ։ Նրա պատերազմ մեկնելուց հետո ընտանիքի հոգսն ընկնում է տան անդամների վրա ։

Մայրը ՝  տիկին Անժելան և հարսը՝ Ազգանուշը, առանց վարանելու և հաշվի չառնելով դժվարությունները, սկսում  են վարել իրենց տնտեսությունը, ինչպես անում էր որդին ։ Քանի որ բերքահավաքի ժամանակ էր , նրանք մեծ դժվարությամբ,  բայց պատվով կարողանում են հաղթահարել թե՛ հոգեբանական և թե՛ ֆիզիկական ընկճվածությունը։ Նրանք զբաղվում էին ոչ միայն կենցաղային հարցերով, այլև կարողանում էին իրենց  ստեղծածը ուղարկել տղաներին, ովքեր պաշտպանում էին մեր սահմանները։ Նրանք, մեկը մյուսից թաքուն արտասվելով, բայց միևնույն  ժամանակ միմյանց խրախուսելով,  պայքարում էին , որպեսզի  թիկունքում ևս խաղաղություն տիրեր։ Տիկին Անժելան ժպտալով ասում էր, որ  իրենց փոքրիկ խանութում, որը դարձել էր հավաքատեղի, կազմակերպում էին և դիրքեր ուղարկում  թե՛ սնունդ, թե՛ հագուստ ։ Տիկին Ազգանուշը հպարտությամբ էր խոսում և չէր տրտնջում, որ նույնիսկ տղամարդու գործ է կատարել ։

- Ես սիրում եմ իմ հայրենիքը և պատրաստ եմ ցանկացած գործունեության, միայն թե  ապրենք խաղաղ  և զարգացած երկրում։ Օտար երկրում մենք անելիք չունենք, մենք պարտավոր ենք ապրելու և արարելու մեր հայրենի հողում։ Դրա համար մենք պետք է աշխատենք ,  լավ կրթական համակարգ ստեղծենք, կարողանանք մեր ինքնուրույնությունը պահել ։ Չեմ ափսոսում, որ թիկունք թիկունքի պայքարել եմ ամուսնուս հետ, քանի որ դա իմ պարտքն է, միգուցե դա նույնպես նրան թև ու թիկունք էր տալիս: Պայքարի միջոցով կարող ենք պաշտպանել մեր անկախ հայրենիքի ազատությունը։ Ես շնորհավորում եմ մեր ժողովրդին Հայաստանի Հանրապետության անկախության 30 ամյակի առթիվ։

                                                                                                                      1+1 մարզային դպրոցական թերթի խմբագրություն

 

 Հարգելի՛ երեխաներ ու ծնողներ, այսօր կխոսենք Հայաստանի ապագա կրթական համակարգի մասին։  2071 թվականի հունիսի 16-ն է, Հայաստանի կրթության և գիտության նախարար Մոնթե Դարբինյանը հյուրընկալել է Գեղարքունիքի մարզային դպրոցական <<1+1>> թերթի խմբագրությանը:

Հարց-Պարո՛ն նախարար, ինչքանո՞վ է Հայաստանի կրթական համակարգը համապատասխանում ժամանակակից պահանջներին։

Պատասխան - Քանի որ դպրոցական ծրագրեր կազմելը  շատ բարդ խնդիր է, ուստի յուրաքանչյուր դասագիրք կամ տեսանյութ պետք է անցնի մի շարք մասնագետների (հոգեբանների, մաթեմատիկների, քաղաքագետների և այլն) ձեռքի տակով, քանի որ այդ նյութերով և ծրագրերով են ձևավորվում և կայանում մեր ապագա քաղաքացիները, և այդ ամբողջ փորձաքննությունը  անցկացվում է Ամերիկայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ֆինլանդիայի գիտական բուհերի անմիջական համագործակցությամբ։ Կարող եմ ասել, որ այդ բոլոր կապերը փոխադարձ են։

Հարց-Պարո՛ն նախարար, ինչո՞վ են տարբերվում մեր այսօրվա դասագրքերը և տեսանյութերը  50 տարի առաջ  եղած դասագրքերից։

Պատասխան - Ես կփորձեմ օրինակի վրա տալ ձեր հարցի պատասխանը։ Ես երեկ աշխատանքից  տուն վերադառնալիս ստացա կնոջս ուղարկած ցուցակը. նա խնդրեց՝ մտնեմ խանութ և գնեմ ինչ –որ լվացքի փոշի, իհարկե, ասաց թե ինչ, բայց մինչև ես հասա խանութ, մոռացա անունը: Անցնելով ապրանքատեսակով հարուստ խանութի հազար ու մի լվացքի փոշիների շարքով՝ կամա թե ակամա  մտովի լսեցի գովազդի ազդեցության դերը մեր գիտակցության վրա: Ես դա չեմ սիրում լսել, բայց ես գնեցի այն լվացքի փոշին,  որը  գովազդում էր հեռուստացույցը։ Դա նշանակում է, որ դասագրքերը և տեսանյութերը կարող են  մեզ ուղղորդել ինչպես դեպի պրոգրես, այնպես էլ կարող են հասցնել դեգրադացիայի (հետնահանջ)։

Ինչ վերաբերում է մեր պետության վաղ շրջանի դասագրքերին՝ դրանք ուղղորդված էին այն  գաղափարախոսությամբ, որով  մենք չկարողացանք կազմակերպվել, մնացինք մասնատված, օտարի շահերը գերադասեցինք մեզնից, ստեղծեցինք վախի մթնոլորտ, փակվեցինք կաղապարի մեջ, ատեցինք միմյանց, բայց, իհարկե, դժվարությամբ հաղթահարեցինք այդ դժոխքը։

Հարց-Պարո՛ն նախարար, ինչպե՞ս է խրախուսվում դպրոցներին կից էքսպերիմենտալ(փորձարարական) հողամասերում երեխաներին ներգրավելը։

Պատասխան - գաղտնիք չէ, որ մեզ բոլորիս պետք է ակտիվ առօրյա, մեր նպատակն է երեխաների մոտ սերմանել այն մոտեցումը, որ նա ստեղծագործի, այսինքն՝ դպրոցական տարիներից զբաղվի գիտությամբ։ Դրա համար էլ այդ հողամասը նույն լաբորատորիան է, որտեղ երեխան իր ձեռքով ստանում է արդյունք, որը կարող է լինել կամ արդյունավետ կամ ոչ այդքան, այսինքն՝ դա լաբորատորիա է բաց երկնքի տակ։ Հայաստանի բոլոր դպրոցներում   կան 5-10 տարբեր բնագավառների  լաբորատորիաներ, որտեղ մեր երեխաները զբաղվում են գիտությամբ՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, հոգեբանություն և այլն , և նրանք համագործակցում են աշխարհի շատ երկրների դպրոցների հետ։

Հարց-Պարո՛ն նախարար, ծնողները չե՞ն բողոքում, որ երեխաները շատ են ծանրաբեռնված։

Պատասխան – Իրոք, կան անհանգստացող ծնողներ, որոնց  երեխաները ծանրաբեռնված են հազար ու մի խմբակների և լաբորատոր պարապմունքներով, բայց գիտական փորձը առաջադեմ երկրներում ցույց է տալիս, որ մարդու ուղեղը ունի ավելի շատ հնարավորություն,  քան մենք օգտագործում ենք, դա աշխատում է հօգուտ թե՛ երեխաների և թե՛ ապագա պետական կազմակերպությունների։

Այսօր մեր յուրաքանչյուր շրջանավարտ գիտի 3-5 լեզու, որը  թույլ է տալիս՝ ուսումնասիրել աշխարհը և ընդօրինակել ցանկացած  լավագույնը։

Հարց-Պարո՛ն նախարար, քսան օր առաջ  տեսանք, թե ինչպես Հայաստանի դպրոցական ալպինիստները առաջինը հաղթահարեցին Նեպալում կայացած մրցումներում։

Ի՞նչ կարող եք ասել այդ մասին։

Պատասխան - Հայաստանի բոլոր դպրոցներում տեսականորեն և գործնականորեն պարտադիր դասավանդում են ալպինիզմը, և մեծ ուշադրություն է դարձվում երեխաների ֆիզիկական պատրաստվածությանը։

Բոլոր մարզերում կան կենտրոներ, որտեղ երեխաները անցնում են մարզական հավաքներ։ Ալպինիզմի հանրապետական դպրոցական կենտրոնը գտնվում է Գեղարքունիքի մարզում այն պատճառով, որ մարզը ունի լեռնային սահմաններ ոչ բարեկամ պետության հետ։ Մեր երեխաները սիստեմատիկ կազմակերպվող հավաքների ժամանակ հսկողության տակ են անցնում ամբողջ սահմանի երկայնքով, ուսումնասիրում են տեղանքը, և այդ միջոցառումը շատ կարևոր է  երեխաների հոգևոր աշխարհի ձևավորման գործում: Նման միջոցառումները  բացահայտում են առաջնորդների, ովքեր  աշխատում են մեր հայրենիքի տնտեսության տարբեր բնագավառներում։ Ալպինիստական խմբի երեխաները վարպետորեն տիրապետում են տեղանքին կողմնորոշվելուն, լեռնագնացությանը, սպորտային, լեռնային հեծանվավազքի, լեռնային մոտոցիկլների և փրկարարական այլ տեխնիկաների կառավարմանը։ Շնորհավորում եմ մեր երեխաներին՝ աշխարհում կայացած այդ մրցումներին արժանացած բարձր  մրցանակի առթիվ:  Դա խոսում է այն մասին, որ  քրտնաջան աշխատանքն ու պրոֆեսիոնալիզմը հաջողության հասնելու գրավականն են։

Հարց-Պարո՛ն նախարար, ո՞րն էր այն բեկումնալից քայլը, որ մեր հանրակրթության պետական համակարգում կարողացանք գրանցել առանջընթաց։

Պատասխան - Երբ մենք պարտվեցինք 2020 թվականի պատերազմում, և 2021-2022 թվականների մի շարք սահմանափակումները ցույց տվեցին, որ ինչպես բանակում, այնպես էլ պետական համակարգում չկան բավարար քանակությամբ մոտիվացված առաջնորդներ, այդ տարիներից ի վեր դպրոցական համակարգը սկսեց իր ձևափոխումը՝ համագործակցելով աշխարհի առաջավոր դպրոցական համակարգերի հետ, և կազմվեցին նոր ցանկեր ու տեսանյութեր, որոնք երեխայի մոտ ձևավորում են ազատ քաղաքացու գաղափարը առանց բռնության և ատելության՝ պատրաստ գլխավորելու ու փոխելու մեր հայրենիքը ու աշխարհը այդ գաղափարներով։ Մյուս ամենակարևոր հանգամանքը տարբեր լեզուների տիրապետելն էր, որը հնարավորություն էր տալիս առցանց անցկացնել դասեր աշխարհի առաջադեմ ուսուցիչների մասնակցությամբ։

Հարց-Պարո՛ն նախարար, Դուք ի՞նչ կցանկանայիք ասել 2071թվականի մեր շրջանավարտներին։

Պատասխան – Հարգելի՛ երիտասարդներ, լսե՛ք ձեր ներքին ձայնը, ձեզ տրվել են այն անհրաժեշտ գիտելիքներն ու փորձը, որով դուք կարող եք հավասարապես սովորել Ամերիկայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի և աշխարհի առաջավոր բուհերում և ստացած այդ գիտելիքները հետագայում օգտագործեք մեր հայրենիքի հզորության ամրապնդմանը։

 

 

img_4895
img_4895
img_4895

Իմ գյուղը գեղեցիկ և յուրահատուկ է իր բնությամբ, խորհրդանշական մատուռներով, խաչքարերով, սառնորակ ջրով և հատկապես բնակիչներով։ Իմ գյուղը գտնվում է ծայրամասում, բայց իր յուրահատկությամբ չի զիջում  ոչ մի գյուղի։ Իմ գյուղը շատ քչերին է հայտնի, այն մի փոքրիկ անկյուն է, որտեղ ես ապրում եմ 16 տարի։Երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը, ականատես էի լինում, որ մարդիկ կորցնում են իրենց գյուղը՝ ծննդավայրը, և իմ գիտակցության մեջ հայտնվում էր այն մտավախությունը, որ ես կարող եմ կորցնել ծննդավայրս։ Եվ ես գնահատեցի ամեն  ծառն ու թուփը, քարն ու ջուրը, քանի որ գիտակցում էի, որ եթե կորցնեմ իմ գյուղը, դրա հետ մեկտեղ կկորցնեմ մանկությանս օրերը, ներկան և ապագան։ Ես սիրում եմ իմ գյուղը՝ իր հոգսերով և խնդիրներով հանդերձ։

Գեղեցիկ է իմ գյուղը տարվա բոլոր եղանակներին․ գեղեցիկ է ձմռանը, երբ այն բարուրվում է սպիտակ ձյունով, գեղեցիկ է հատկապես գիշերը, երբ փողոցում վառվում են լույսերը և լուսավորում խորը քնի մեջ մտած գյուղը՝ իմ Գեղարքունիքը: Իսկ առավոտյան գյուղի առօրյան լցվում  է դպրոց ու մանկապարտեզ իջնող երեխաների զիլ ձայնով։ Գյուղում կյանքն էլ ավելի աշխուժացավ, երբ վերջապես բացվեց նորակառույց մանապարտեզը։

 2021թվականի գարունը մի նոր թարմությամբ, նոր գույներով եկավ` անսահման ժպիտ, խինդ ու բերկրանք պարգևելով Գեղարքունիք համայնքի փոքրիկներին։ Այո՛,երեխաները, անկախ իրավիճակից, պետք է ուշադրության կենտրոնում լինեն, իրենց լիարժեք և պաշտպանված զգան, ձևավորվեն որպես անհատներ`վաղվա  լուսավոր ապագան կերտելու համար։Մանկապարտեզը երեխաների կյանքում դառնում է այն առաջին լուսավոր ու հեքիաթային աշխարհը, որտեղից սկսվում է նրա զարգացումը։

 

 

img_4893
img_4893
img_4893

Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի «1+1»  մարզային դպրոցական թերթի խմբագրությունը կազմակերպել էր մոնիթորինգ  «Կրթություն և համերաշխություն» արհմիության աշխատակիցների հետ, որին մասնակցում էին ուսուցիչներ,  մանկապարտեզի աշխատակիցներ,  ուսանողներ, աշակերտներ և համայնքի բնակիչներ:

Մոնիթորինգը նվիրված էր աշխատանքային իրավունք թեմային՝ աշխատանքային հարաբերություններ,   աշխատանքային պայմանագրեր, իրավական կարգավորում,   աշխատանքային կողմեր:

«Կրթություն և համերաշխություն» արհմիության  աշխատակիցները մանրամասն ներկայացրին, թե աշխատանքը ինչպիսի կարևոր դեր է խաղում հասարակության   և  մարդու կյանքում: Աշխատանքի իրականացումը կարևոր նշանակություն  ունի մարդու արժանապատվության և ինքնահարգանքի ապահովման համար: Աշխատանքային իրավունքի հիմնական աղբյուրն աշխատանքային օրենսգիրքն է, որը կարգավորում է  աշխատանքային  հարաբերությունները՝ աշխատանքային պայմանագիրը, աշխատաժամանակը և հանգստի ժամանակը, աշխատանքի վճարումը, աշխատանքային կարգապահությունը, վեճերի լուծման կարգը:

Իրենց  հետաքրքրող հարցերին ներկաները ստացան սպառիչ պատասխաններ:

 

 


img_4887
img_4887
img_4887

Աշխարհում ամենաքաղցր բառը տատիկն է ։ Աշխարհում չկա մի այնպիսի երեխա , ով չգնահատի  տատիկի գործն ու դերը իր կյանքում ։  Ես սիրում եմ իմ տատիկին՝ իր բոլոր լավ և վատ բնավորության գծերով հանդերձ ։ Ես նրանից շատ բան եմ սովորել ։ Սովորել եմ լինել ազնիվ, բարի , օգնել այն մարդկանց, ովքեր իմ օգնության կարիքն ունեն ։ Գնահատել այն, ինչ ինձ տրված է Աստծու կողմից ։ Դրա համար ես ամեն օր շնորհակալություն եմ հայտնում Աստծուն այն ամենի համար, ինչ ունեմ և այն ամենի համար , ինչ կարողանում եմ անել ։ Ես կյանքիցս էլ շատ եմ սիրում ու պաշտում իմ տատիկին ։ Նա ինձ համար իսկական աստվածուհու մարմնավորում է ։ Նա ինձ համար շատ բան է արել , դրա համար ես նրան սիրում եմ ամբողջ հոգով ու մարմնով ։ Երբ փոքր էի , նա ինձ համար կարդում էր հեքիաթներ , կազմակերպում խաղեր ։ Ինչպես այն ժամանակ , այնպես էլ հիմա նա իմ ամեն օրը տոն է դարձնում ։ Ես մեծ սիրով ու հարգանքով եմ հետևում իմ տատիկի խորհուրդներին , քանի որ դրանցից յուրաքանչյուրն ունի մեծ իմաստ ։ Հարգե՛ք ձեր տատիկներին , քանի որ նրանք մեծ դեր ունեն մեր կյանքում ։
Սիրում եմ քեզ , ի՛մ տատիկ ։

Նաթելա  Սաֆարյան

 

img_4886
img_4886
img_4886

 Մեծ հույսերով և անհամբերությամբ սպասում էի ամառային արձակուրդներին։ Ճիշտ է, այն մի փոքր ուշ սկսվեց, սակայն չխանգարեց ինձ՝ անմոռանալի հանգիստ ունենալու համար։ Դեռ ամառը չսկսած՝ ծնողներիս անդադար խնդրում էի, որ արձակուրդները գյուղից դուրս անցկացնենք, քանի որ միշտ երազել եմ ամառս հանգիստ ու ծովափնյա մի երկրում անցկացնելու մասին, սակայն դեռ հնարավորություն չեմ ունեցել։ Այս տարի այնպես ստացվեց, որ հնարավորություն ստացա մեկ շաբաթով   Երևան գնալու։ Այնտեղ անցկացրած առաջին երկու օրերին գյուղի մասին չէի էլ հիշում, կարծես քաղաքի ամբոխն ու տեսարժան վայրերը մոռացնել էին տալիս բնակավայրս։ Մի քանի օր անց Երևանի շոգն ու անտանելի եղանակը ստիպեցին կարոտել գյուղի զով ու մաքուր օդը, երբ ցանկանում էի դրսում անցկացնել օրս ու վայելել օդի մաքրությունն ու պարզությունը։ Ամեն անգամ ընտանիքիս հետ զրուցելիս հարցուփորձ էի անում գյուղի անցուդարձի, նորությունների մասին։ Մի քանի օր ևս քաղաքում անցկացնելուց հետո հասկացա, որ այն գյուղի կենցաղը, որ ձանձրալի էր մի ժամանակ, այժմ կարոտում եմ։  Քաղաքին մի լավ ծանոթանալուց հետո եկավ այն սպասված օրը, որ պետք է վերադառնայի իմ փոքրիկ գյուղը՝ կարոտած ու մի փոքր ոգևորված, որովհետև զարմանալի էր, որ մի օր կարող եմ կարոտել փոքրիկ ու հնացած տունս, գյուղի բնակիչներին, ովքեր ամբողջ օրը մխրճված էին իրենց ամառային գործերի մեջ։
Գյուղ վերադառնալուն պես առաջին բանը որ գրավեց ինձ,  նորաբաց մանկապարտեզն էր, որը տեսնելուն պես հիշեցի մանկությունս, երբ չկար վերանորոգված ու գեղեցիկ մանկապարտեզ, և տեսնելով  փոքրիկների ուրախ ժպիտները՝  չես կարող չերջանկանալ այդպիսի մեծ ձեռքբերման համար։ Ճանապարհին տեսա մի խումբ տղամարդկանց, ովքեր գյուղի մի հատվածում հավաքվել ու քննարկում էին աշխարհի անցուդարձը։ Մի մասը բեռնատար մեքենաներով խոտհնձից էին վերադառնում, հաշվի չառնելով տարվա երաշտը, յուրաքանչյուրը ձմեռվա ապրուստի միջոցն էր փնտրում։ Մի խումբ կանայք՝ հոգնած ու տանջված, բայց ծիծաղելով ու զրուցելով, բահերը ձեռքներին հողամաս էին բարձրանում։ Ճիշտ է, նրանք երիտասարդ էին, սակայն նրանց դեմքի կնճիռները ստվեր էին գցում իրենց երիտասարդ ու հոգսաշատ կյանքի վրա։
Ամառվա ձեռքբերումներիցս մեկը  բնությանն ավելի մոտիկից ծանոթանալն էր։ Մի շատ գեղեցիկ օր ընկերներիս և ուսուցիչներիս հետ արշավ կազակերպեցինք դեպի Աժդահակ լեռը՝ լեռան գեղեցկությանը ծանոթանալու համար։ Մենք հաճախ ձգտում ենք դեպի դուրս՝ բարձր գնահատելով օտարի ստեղծած բարիքներն ու մշակութային արժեքները, բայց այն, ինչ մեր բնությունն է ստեղծել, մարդկային ոչ մի էակ իր ձեռքերով չի կարող արարել։ Այն, ինչ ես ունեմ և այն, ինչը որ ես տեսա, չեմ կարող համեմատել աշխարհում ոչ մի հարստության հետ։ Մենք պետք է   սովորենք տարբեր լեզուներ  աշխարհը ճանաչելու համար, որպեսզի կարողանանք գնահատել մեր ունեցածը:

Պատերազմը ևս սովորեցրեց գնահատել այն, ինչ ունենք, քանի որ կարող ենք մի օր կորցնել ամենաթանկը, և այդ ամենաթանկը հայրենիքն է։                                    Ամառս լեցուն էր նոր բացահայտումներով և, ամենակարևորը, ձևավորված նոր աշխարհընկալումով։ Սիրե՛ք և գնահատե՛ք  մեր լեռնաշխարհը։

Սյաւզաննա Ավետիսյան

 

 

 

img_4892
img_4892
img_4892

2021  թվականին «10 միլիոն ծառ»  համապետական ծառատունկի ժամանակ Գեղարքունիքի համայնքապետարանի կողմից նվիրաբերված 106 խորհրդանշական ծառերով հիմնեցինք դպրոցական այգին, բայց այնտեղ՝ հեռվում, մի փոքրիկ հողակտոր մնաց անմշակ, մնաց ստվերում, ու իմ հուշերում արթնացան «Կախարդական լավաշը» մուլտֆիլմի փոքրիկ հողակտորն ու Նաղաշի կախարդական լավաշը։
  Ես խնդրեցի իմ ուսուցչին, որ մեզ օգնի՝ այդ խոպան հողից ստանալ մի կախարդական հողակտոր, որի բարիքներից կօգտվեն դպրոցի բոլոր աշակերտները։ Ուսուցիչս բարի ժպիտով ընդունեց իմ առաջարկը.  այդ ժպիտում արտացոլված էին մինի այգի հիմնելու գաղափարի շուրջ  հավաքված բոլոր մարդկանց ժպիտները։
  Կարծես թե այս գաղափարը մի ձնագնդի լիներ, որը պտտվելով մեծանում էր և իր շուրջն  հավաքում մարդկանց, որոնցից յուրաքանչյուրը իր ձեռքն էր մեկնում՝ մեկը հողը փխրեցնելով, մեկը սերմացու տրամադրելով, մեկը՝ քաղհան անելով, մեկը մշակելու գործին մասնակցելով, մեկը ոռոգմանը մասնակցելով, մեկը՝ բերքահավաքին աջակցելով, և այս բոլոր «մեկերը» միասին դարձան մեկ ամբողջություն։
  Մինի այգին մեզ համար դարձավ ոչ միայն    բերքատու այգի, որից կարելի է սնունդ ստանալ, այլև  համախմբման  աղբյուր: Մենք համախմբվեցինք, դարձանք մի բռունցք, մի ողջ բազմություն՝ նույն բարի նպատակի համար ծառայող, որը սովորողների համար հայրենի հողերը չկորցնելու լավագույն օրինակ էր։

Աշուն է:  Շուտով բերքհավաք է,  պատրաստվում ենք դպրոցական «Փռի փառատոնին», որը  նվիրված է լինելու դպրոցական այգուն, քանի որ փռի /այրված աթարի մոխրի մեջ եփված կարտոֆիլ/ համար օգտագործելու ենք այգուց հավաքած կարտոֆիլը և այսպես եզրափակելու ենք այգու բերքահավաքի աշխատանքները։

  Ձեզ մեծ սիրով հրավիրում ենք մեր այգի, մեր խոհանոց՝ դառնալու մեր համ ու հոտի լավ ընկերը, քանի որ մե՜ծ հույսեր ունենք, որ հաջորդ տարի ևս կմշակենք ու կընդլայնենք մեզ համար սիրելի դարձած դպրոցական այգին,  հողագործական աշխատանքներից ստացած «քաջագործություններով» կուրախացնենք մեր տատիկներին ու պապիկներին, իսկ իրենց հաջողված փորձը կբերենք մեր այգի։ Թող կախարդական փայտիկը Ձեր հրաշագործ գրիչը ուղղի մեր դպրոց, մեր նոր, բայց այսքան սիրելի դարձած այգի, նոր եռանդ ու թափ հաղորդի մեր փոքրիկ, բայց հաստատ քայլերին։                                  

                                                                                                                                                            

 

img_4894
img_4894
img_4894

Գեղարքունիքցիներիս համար մեր գյուղը ոչ միայն ծննդավայր է, այլ նաև հայրենիք  է ,  օդ է ու ջուր։  Շատերը «գյուղ» բառը լսելիս պատկերացնում են աշխարհից կտրված, ժամանակակից  հնարավորություններից զուրկ մի տարածք, որտեղ մարդիկ անտեղյակ են ամեն ինչից։ Այդ պատճառով էլ մենք աշխարհին ասելու ու ցույց տալու բաներ շատ ունենք, որպեսզի բոլորն իմանան, որ գյուղը երբեմն կարող է հազար անգամ ավելին արժենալ և հազար անգամ ավելի գեղեցիկ լինել, քան ուրիշները կարող են պատկերացնել։

Լավագույնը, որից կարելի է սկսել, գյուղի սքանչելի բնությունն է, որը հաստատ բացահայտման կարիք ունի,  և հենց այդ բացահայտումների հույսով և սպասումով էլ «1+1 » թերթի  արշավախումբը աշակերտների փոքրիկ խմբով, աջակից ուսուցիչների և համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ մեկնեց Սպիտակասար՝ բացահայտելու և  բոլորին ցույց տալու մեր գողտրիկ անկյունը, որին ինքներս էլ այդքան լավ ծանոթ չէինք։

Գյուղից հորիզոնին նայելիս նշմարվում  է մի գեղեցիկ լեռ՝ թաքնված կաթնագույն  մշուշի տակ, այն անհասանելի էր թվում, սակայն դարձավ մեր փոքրիկ ճանապարհորդության գլխավոր կայանատեղին։ Լեռան անունը Սպիտակասար  է ։  Գտնվում է Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական հատվածում՝  Հայաստանի Հանրապետության ԿոտայքիԱրարատի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին։ Բարձրությունը` 3555 մետր է։Այն հրաբխային լեռնազանգված է, Գեղամա  լեռների երկրորդ գագաթն է Աժդահակից /3597մ/ հետո,    հարաբերական բարձրությունը արևմուտքից ու արևելքից` համապատասխանաբար 250 մետր և 450 մետր։ Գագաթային մասն առատ է թափանցիկ ու մոխրագույն օբսիդիանով, որից էլ ծագում է անվանումը։ Սպիտակասարի արևմտյան լանջերից սկիզբ են  առնում Գողթ և Ազատ գետերը։ Արևելյան լանջերը մասնատված են խոր հովիտներով։ Գմբեթաձև է՝ կազմված լիպարիտներից, վանակատներից ու պեռլիտներից:

Շատ խորհրդավոր և գեղեցիկ է չէ՞ հնչում։ Եվ այս հրաշքը գտնվում է Գեղարքունիք գյուղում։ Սպիտակասար բարձրանալու ճանապարհին  հանդիպեցինք վրանների և տնակների/ հնաոճ խրճիթների/ շարանների, պարզվեց՝ մեր հարևան եզդիներն էին, ովքեր, ապրելով  գյուղից այդքան հեռու,   զբաղվում էին անասնապահությամբ և դիմակայում  մեզ համար անսովոր ցրտին։ Հասկացանք, որ այդ միջավայրը նույնպես արժանի է գնահատման և զարգացման։  Խմբով այցելեցինք մոտակա փոքրիկ լճակները, նկարվեցինք, հիասքանչ ժամանակ անցկացրինք և նորանոր մտքերով վերադարձանք գյուղ։ Սպիտակասարը հիասքանչ տեղ էր հագստանալու և լավ ժամանակ անցկացնելու համար, և մենք իսկապես հիանում էինք շրջապատող բնությամբ, սակայն ունեցած գեղեցկությունը հարկավոր է ոչ միայն վայելել, այլև կիսվել դրանով։ Տուրիզմը գյուղում զարգացնելը օգուտ կլինի ոչ միայն գյուղի և գյուղացիների,  այլև ողջ երկրի համար, քանի որ պատերազմից հետո տիրած բարդ իրավիճակը հաղթահարելու համար յուրաքանչյուրս պետք է ունենա իր ներդրումը։ Սա մեր ճանապարհի սկիզբն է, մենք դեռ նոր բացահայտումներ ենք անելու և մեր գյուղը տեսանելի ենք դարձնելու բոլորի համար։

                                                                                                                                                               ՄԵՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

  

11
11
11
  
img_4891
img_4891
img_4891

ashot grigoryan
ashot grigoryan
ashot grigoryan

Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի  «1+1» մարզային դպրոցական թերթի խմբագրությունը և մանկավարժական խորհուրդը  բարի ծառայություն են մաղթում մեր  դպրոցի շրջանավարտներներին՝ նորակոչիկներ Աշոտ Կարենի Բադալյանին, Աշոտ Ռուբիկի Գրիգորյանին, Հենրիկ Հովհանննեսի Հարոյանին, Գրիգոր Արթուրի Ոսկանյանին  և բարի վերադարձ են մաղթում հայրենիքին իրենց պարտքը կատարած և տուն վերադարձած  Արթուր Ռաֆիկի Ավդալյանին, Արտյոմ   Պարգևի Աղաջանյանին, Խաչիկ  Սարգսի  Ավետիսյանին, Սաշա  Հակոբիկի Հակոբյանին:

 

img_4896
img_4896
img_4896


Մի աղջիկ կար , ով ապրում էր Չինաստանում։ Նա ծագումով Յունան նահանգից էր։ Նա շատ խելացի ու անուշիկ աղջիկ էր ։ Ապրում և մեծանում էր աղքատ ընտանիքում ։
Մի անգամ ընտանիքով ինչ -որ տեղ գնալիս նրանք ավտովթարի են ենթարկվում ։ Այդ ժամանակ նա ընդամենը չորս տարեկան է լինում ։ Աղջիկը , իհարկե , ողջ է մնում , բայց զրկվում է երկու ոտքերից ։ Այդքանից հետո նույնիսկ նա իր մեջ ուժ է գտնում և շարունակում ապրել ։

Մենք հաճախ ենք լսում այս խոսքերը՝ մի՛ հանձնվիր , բայց դա երբեմն կարող է պարզապես խոսք լինել ։ Աղջկա անունը Ցյան Հոնգյան էր ։ Նա իր ուժեղ կամքով կարողացել է ոգեշնչել հաշմանդամություն ունեցող շատ մարդկանց ։ Արդեն ասացի , որ նրանք շատ աղքատ էին, դրա համար էլ ընտանիքը նրան չի կարողանում ապահովել պրոթեզներով ։ Ինչ -որ տեղ գնալու համար նրան ծնողները տանում էին գրկած՝ ձեռքերի վրա։ Նա հաճախում էր դպրոց ։ Այն ճանապարհը , որը աղջիկը պետք է անցներ յոթ րոպեում, անցնում էր մեկ ժամում ։ Ծնողները չէին կարողանում նրան ապահովել պրոթեզներով , սակայն նրա պապիկը գտնում է  Ցյանին օգնելու հնարը ։ Նա իր հարազատներից խնդրում է բասկետբոլի գնդակ ։ Այն , ինչ ասելու եմ հիմա , իսկապես կցնցի ձեզ ։ Պապիկն այնքան տարված էր թոռանն օգնելու մտքով , որ այդպիսի բան էր մտածել ։ Նա բասկետբոլի գնդակը կտրել էր , թոռանը դրել էր գնդակի մեջ և նրան շարժվելու համար տվել էր շինարարական գործիքներ ։ Աղջիկն ասում էր , որ իր ընկերները դասերից հետո վազում էին բակ և ցատկոտում ։ Աղջիկը շատ էր նախանձում նրանց ։ Նա հինգ տարվա մեջ մաշեցնում է ութ գնդակ ։ Սակայն կային բարի մարդիկ ։ 2007 թվականին մամուլի ուշադրության շնորհիվ աղջկան հրավիրում են Պեկին, որտեղ նա ստանում է պրոթեզներ ։ Տասնմեկ տարեկանում նա իմանում է , որ չի կարող ուսումը շարունակել իր հասակակիցների հետ ։ Սակայն գտնում է ելքը և միանում լողի ակումբին ։ Ցյանին հաճախ լրագրողներն անվանել են բասկետբոլի գնդակի աղջիկ ։ Աղջկան թվում էր , որ ինքը լողալու ընթացքում կարող է խեղդվել , բայց ոչ ,  գնալով ավելի էր հմտանում։ Նա ամեն օր լողում էր տասը  կիլոմետր։    Նրա մեջ լողալու ընթացքում միշտ էլ վախ կար , բայց նա շարունակում էր մարզվել ու լողալ , քանի որ ցանկանում էր մասնակցել պարալիմպիկ  խաղերին ։ Դրա համար նա պատրաստ էր օրվա մեջ լողալ նույնիսկ չորս ժամ ։
2013 թվականին , երբ Ցյանը տասնութ տարեկան էր , ստանում է մեծահասակի գիպսեր։ Շատ շուտով մասնակցում է մրցումների ու խաղերի և հաճախ դառնում հաղթող ։ 2010 թվականին աղջկան հրավիրում են Ռիո դե Ժանեյրոյի պարալիմպիկ խաղերին ։ Նա մասնակցում է այդ խաղերին , որտեղ չի հաղթում, բայց մտնում է հաղթողների առաջին տասնյակի մեջ ։ 2020 թվականին նա նորից մասնակցում է խաղերի , որոնք տեղի են ունեցել Տոկիոյում ։ Նա այժմ 21 տարեկան է ։ Եվ ես վստահ եմ, որ նրան շատ շուտով ոչ միայն կանվանեն բասկետբոլի գնդակի աղջիկ, այլ նաև նա կդառնա  աշխարհի բազմակի չեմպիոն ։

 Նաթելա  Սաֆարյան

 

img_4888
img_4888
img_4888
ԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

        Այս զրույցը մեզ է հասել  շատ վաղուց։ Մեզ պատմել են մեր տատերը, մեր տատերին  պատմել են իրենց տատերը։

    Հազարավոր տարիներ առաջ,  երբ մեր աշխարհը նոր էր ձևավորվում, չկար արև,  ու շատ ցուրտ էր, որպեսզի կենդանական և բուսական աշխարհը կարողանար գոյատևել ու բազմանալ, արևի աստվածը վառում  էր կրակ իր ձեռքերի մեջ , լուսավորում  էր և ջերմություն  տալիս մարդկանց ու բնությանը։ Այսպես կյանքը ընկնում   էր  իր բնական հունի մեջ։  Մարդիկ շատ երախտապարտ  էին  և իրենց գոհունակությունն էին հայտնում աստվածներին։  Արևի,  քամու,  ջրի, լույսի  և շատ ու շատ  աստվածներ օգնում էին մարդկանց, աշխատում  նրանց օգտին, և մարդիկ շատ էին սիրում  աստվածներին  ու զոհաբերություններ անում  նրանց պատվին։  Սակայն ժամանակ   առ  ժամանակ  աստվածները     ցանկանում էին, որ մարդիկ  իրենց համար զոհաբերեն   ամենաթանկը,  ինչը  որ  նրանք  ունեին։

     Այդ ժամանակներում  մեր գյուղում  ապրում էր Սաղաթել  անունով  մի  մարդ, ով ուներ 3 աղջիկ, նրանք  շատ  սիրուն  էին և հմուտ իրենց գործերում։  Սաղաթելը  գիտեր, որ մի օր իր չքնաղ աղջիկներին պետք  է զոհաբերի աստվածներին  ու որոշեց   գտնել   զորեղ փեսացուների և ամուսնացնել  իր աղջիկներին ,  նրանք   կունենան գեղեցիկ, ուժեղ և հնարամիտ  երեխաներ․   մարդիկ նրանց կսիրեն ու կհարգեն ինչպես աստվածների։

  Աստվածներին դուր չեկան   այդ  ինքնավստահությունը  և    մարտահրավերը, և նրանք տարան  Սաղաթելի   երեք աղջիկներին։ Մեծ աղջկա անունը Արևիկ  էր,  նրան  արևի  աստվածը տարավ երկինք, որ ամեն օր՝  առավոտից իրիկուն,  լուսավորի  ու ջերմացնի  մութ ու ցուրտ աշխարհը։  Միջնեկ աղջկա  անունը Աստղիկ էր,  նրան տիեզերքի աստվածը տարավ  տիեզերք, որ կարողանար   աստղերի միջոցով կողմնորոշել  մարդկանց ։

 Փոքր աղջկա անունը  Լուսին  էր,  նրան բերք ու բարիքի  աստվածը տարավ մեզ ամենամոտիկ մոլորակը, որ նա   իր լույսով  կարողանար մեզ հուշել  սպասվող  թե ՛  առատությունը,   թե՛ աղետը։

 Սաղաթելը  չդիմացավ  այդ վշտին և  մահացավ։  Աստվածները  հրամայեցին , որ նրան թաղեն մեր գյուղի  վերևում , որտեղ  այսօր   գտնվում   է  վանքը, որպեսզի  նրա գերեզմանը  ուղղված  լինի  դեպի Սպիտակասար, որ  նա  երբեք  չկարողանա  տեսնել   հիասքանչ  լուսաբացը  ու որ միշտ տեսնի այն աղջիկներին ,  որոնց տանում  էին՝ զոհաբերելու  ջրի աստծուն  Սպիտակասարի փեշերին,  որտեղից սկիզբ է առնում Գավառագետը։

 

 

l_ter-petrosyan
l_ter-petrosyan
l_ter-petrosyan
ԼԵՎՈՆ  ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

vano1
vano1
vano1
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

vazgen
vazgen
vazgen
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒԶՈՒՄ ԵՍ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏՐԱՍՏՎԻՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ

8
8
8
ԱՐՍԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

9
9
9
ՅՈՒՐԱ ՈՒՄՐՇԱՏՅԱՆ

3
3
3
ՍՈՖԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ

7
7
7
ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ

img_1615
img_1615
img_1615
ՍՈՖՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

 

 

 

img_20200622_233927_964
img_20200622_233927_964
img_20200622_23...

Հույզերն  ու զգացմունքները բնորոշ են մարդկանց։ Դրանք մարդիկ զգում են ամենուր և ամեն անգամ, կապ չունի՝  հարմար է այսօր,  թե ոչ:

Դրանք մեզ ահազանգում են մարդկանց, դեպքերի, արտաքին աշխարհի հետ մեր հարաբերությունների մասին: Կարելի է զայրանալ, որ համաձայն  չեն  ձեզ հետ, կարող ես հոգ տանել հիվանդի մասին, բայց միևնույն ժամանակ  կարող ես զգալ ատելություն և զայրույթ / պետք չէ օրինակը ընդունել բացարձակ/:

Կարող ես լսել  պայթյուն, կրակոցներ, վերապրել, զայրանալ, ագրեսիա ցուցաբերել, բայց  ովքեր ավելի   մոտ են այս ամենին , նրանց մոտ ավելանում է   վախի  զգացումը:

Վախը  անհանգստություն է,  որը զգալիս խախտվում է ձեր անվտանգությունը թե՛ ֆիզիկապես , թե՛ հոգեպես: Դա  բնական է․ մարդը վախ է զգում , օրինակ՝ պատերազմի ժամանակ, քննություն հանձնելիս, ստուգումների ժամանակ,  վիճաբանելիս՝ թե՛ ընտանիքում, թե՛ հարևանների   կամ օտար մարդկանց հետ: Վախը կարող է կապ ունենալ շատ փաստերի հետ, օրինակ՝ մահանալը կամ հարազատին կորցնելը, հասարակության կարծիքը և այլն: Դուք կարող եք վախ զգալ անգամ այն ժամանակ, երբ թվում է,  թե ամեն ինչ լավ է, բայց հետո այդ զգացմունքը փոխվում է  անհանգստության և զայրույթի:

Ոչ ոք չի բացասել «զգացմունքային /էմոցիոնալ/ հյուծվելը» , երբ մարդը այնքան է լցված հիվանդագին էմոցիաներով, բայց ոչ մի բան չի անում՝ այն թոթափելու համար, այլ  պահում է իր մեջ, փորձում  մոռանալ կամ շեղել իրեն, բայց դրանք լուծումներ չեն: Այդպես կարող են ի հայտ գալ  ուրիշ հիվանդություններ․  մարդը  զգացմունքային հյուծված է, նա չունի էներգիա ոչ մի բանի համար, դա ուղղակի հոգնածություն չէ, պարզապես խորը խրոնիկական հոգնածություն է,  խորացած զգացմունքային հյուծվածություն․ մի՛ կասկածեք , որ ձեր հոգեկանը կախված է ձեր ֆիզիկական վիճակի հետ:

Դա ավելի ցայտուն է երևում, երբ ծնողները չափից շատ են փայփայում երեխաներին, ովքեր  շատ հոգս  ու իրարանցում ունեն իրենց շուրջը:

Այդ ծնողների պահվածքը  կարելի է արդարացնել նրանով, որ շարժվում են  բնական ռեֆլեքսով՝  իր երեխայի հետ վատ բան չլինի:

Երբ ծնողները չափից շատ են երեխաներին հովանավորում, երբ այդ երեխաները հեռու են լինում տնից,  ապա նրանց  մոտ  կարող է առաջանալ տպավորություն, թե աշխարհը վտանգավոր է,   և նրանք կդառնան վատատես աշխարհի և մարդանց հանդեպ։

Հարգելի՛ ծնողներ, երբ ձեզ մոտ նկատվում են նման երևույթներ, մի՛ թաքցրեք, կիսվեք ձեր մտերիմների հետ, բայց միայն նրանց հետ, ովքեր հետո ձեզ երեսով չեն տա:

Կարդացե՛ք համապատասխան գրքեր, և շատ կցանկանայի , որ մի կողմ դնեք նախապաշարմունքները և դիմեք  հոգեբանի:

Մանուշակ Թովմասյան

 

      

img_5070
img_5070
img_5070

 Բնապահպանությունը մերօրյա գլոբալ մակարդակի խնդիրներից մեկն է, որը փորձում են լուծել համաշխարհային բնապահպանական, հասարակական, բարեգործական կազմակերպությունները։

Բնապահպանության համաշխարհային միության տվյալներով (The World Conservation Union) վերջին 500 տարում ամբողջովին բնաջնջվել է կենդանիների 844 տեսակ, իսկ կաթնասունների 23%-ը և թռչունների 16%-ը կանգնած են վերացման վտանգի առաջ։ Շրջակա միջավայրի անվերահսկելի փոփոխության վտանգը և դրա հետևանքով երկրի վրա կենդանի օրգանիզմների, այդ թվում և մարդու, գոյության վտանգը պահանջում են բնության պահպանությանն ուղղված որոշակի չափանիշների մշակում՝ բնական ռեսուրսների ճիշտ օգտագործում։ Այսպիսի գործունեությամբ են զբաղվում համաշխարհային բնապահպանական, հասարակական, բարեգործական կազմակերպություններ։ Դրանցից մեկն էլ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամն է, որը հանդիսանում է խոշորագույն բնապահպանական կազմակերպություն և  արդեն 26 տարի է, ինչ գործում է Հայաստանում։ Այն իրականացնում է տարաբնույթ գործառույթներ (ծառատունկեր, անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքներ), որոնցից մեկն էլ բնապահպանական կրթությունն է։ Էկոկրթական ծրագրերից անմասն չի մնացել նաև Գեղարքունիքի միջնակարգ դպրոցը, որտեղ արդեն գրեթե մեկ տարի է, ինչ գործում է  «Էյ Թի Փի» կազմակերպության ակտիվիստների «Աժդահակ» էկոակումբը։
   Ինչպես նշում է Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի տնօրեն Նելլի Հակոբյանը․«Էկոկրթությունը մերօրյա գլոբալ խնդիրներից մեկն է, և դրա պակասը կա ամենուր։ Էկոկրթություն պետք է ձևավորել երեխաների մոտ դեռ մանկության տարիքից, այն պետք է լինի շարունակական և հետևողական։ Էկոլոգիական կրթության կարևոր մաս է կազմում շրջակա միջավայրի պահպանությունը, ծառատունկը, բույսերի մշակումը և այլն։ Այդ նպատակով էլ որոշեցինք մասնակցել ԿԳՄՍ նախարարության հայտարարած «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթին, որի  իրականացման շեմին մեր կողքին էին և մեզ սատար էին կանգնում դպրոցի մշտական բարեկամներն ու աջակիցները, այդ թվում՝ անհատներ, համագյուղացիներ, աշակերտներ, համայնքապետարանը, դպրոցական «1+1» թերթը և «Էյ Թի Փի» բարեգործական կազմակերպությունը։ Վերջինս, որպեսզի աջակցի երեխաներին այգու խնամքը ավելի արդյունավետ կազմակերպելու գործում, դպրոցին նվիրեց այգին մշակելու համար անհրաժեշտ գյուղատնտեսական պարագաներ»։

-«Էյ Թի Փի» կազմակերպության աշխատակիցներ Ալլա Սահակյանի և Նվարդ Գևորգյանի հետ ծանոթացել ենք Գերմանիայում՝ վերապատրաստումների շրջանակում, և հենց այդտեղից էլ առաջացավ համագործակցության մտահղացումը, որի արդյունքում այժմ Գեղարքունիքի դպրոցում գործում է <<Աժդահակ>> բնապահպանական էկոակումբը։ Այն  երեխաներին տալիս է ոչ միայն տեսական, այլ նաև գործնական գիտելիքներ, ձեռք են բերում նոր հմտություններ և դաստիարակվում  որպես իսկական ապագա բնապահպաններ,-նշում է «Աժդահակ» էկոակումբի հիմնադիր Նելլի Դռնոյանը,-բնապահպանությունը մտածողություն է, որը ժամանակի հետ մեկտեղ դառնում է ապրելակերպ։ 

-«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամում մենք շատ հաճախ ենք հղում կատարում այն մտքին, որ «փոքր քայլերը մեծ ազդեցություն են գործում»,-նշում է հիմնադրամի կրտսեր վերապատրաստող Իզաբել Շատոյանը։«Էյ Թի Փի» հիմնադրամի՝ տարբեր դպրոցներում ստեղծվող և ստեղծված էկո- ակումբները դրա վառ ապացույցն են, որը ցույց է տալիս, թե ինչպես կարող ես դու փոխել աշակերտի հետաքրքրությունները, աշակերտի ակտիվությունը, աշակերտի ձգտումները։ Այսինքն՝  էկոակումբի աշխատանքների շրջանակներում մենք աշակերտների մեջ ո՛չ միայն սերմանում ենք սեր դեպի բնությունը, դեպի շրջակա միջավայրը, ոչ միայն քարոզում ենք  դրա պաշտպանության  կարևորությունը, այլ նաև ցանկանում ենք աշակերտներին դարձնել առավել  գիտակից, առավել մեծ ձգտումներով քաղաքացիներ, ովքեր իրենց համայնքում  աստիճանաբար կարող են մեծ փոփոխություններ բերել։ Ամենափոքր  համայնքային բնապահպանական  խնդրի լուծման  ճանապարհով էլ նրանք կարող են հասնել մեծամեծ հաջողությունների և փոխել թեկուզ հե՛նց համայնքի կյանքի որակը։

  Եթե ամեն մեկս պարտք ու պարտավորություն ունենանք մեր ապագա սերունդների հանդեպ, կենդանի բնության ու շրջակա միջավայրի նկատմամբ, ապա վստահաբար կարող ենք ասել, որ մեր քայլերը դեպի բնապահպանություն ճիշտ ուղու վրա կլինեն։ Ի վերջո, պետք է հիշել, որ բնությունը միակ բանն է, որ մենք փոխ ենք առել մեր ապագա սերունդներից և ո՛չ թե նախնիներից։

ԿԱՐԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ

 

 

Յուրաքանչյուր մասնագիտության հիմքում ընկած են  մարդասիրական գաղափարներ:

 Օրինակ՝  զինվորը  պաշտպանում է իր հայրենիքի սահմանները, օդաչուն տեղափոխում է մարդկանց, ուսուցիչը  տալիս է գիտելիքներ, բժիշկը բուժում է մարդկանց և այլն: Ինձ թվում է, որ ճիշտ մասնագիտություն կարող է ընտրել այն երեխան, ում ընտանիքը  և երեխան ճանաչում  են իրենց։ Իսկ ինչ է նշանակում ճանաչել իրեն: Ճանաչելը ընդամենը այն աքսիոման է, որը առանց որևէ տատանման պետք է ընդունվի․ այդ աքսիոմաներից  են՝

1.Հարգել ծնողին - լավ է

2.Հարգել ուսուցչին - լավ է

3.Թքել փողոցում-  վատ է

4.Նեղացնել թույլին- վատ է

5.Նախանձը , կեղծավորությունը, ագրեսիան- վատ է

6.Այն,  որ մենք՝ հայերս,  հանճար ենք  -  գերագնահատում  է

7.Կինոթատրոնում, դպրոցում պետք է անջատել հեռախոսները , հակառակ դեպքում  դա անդաստիարակություն է:

  1. Երևի ոչ մի տեղ չեն խմում այդքան օղի, ինչքան հայերն են խմում – դա վատ է:
  2. Աշխարհում ոչ մի ինքնիշխան պետություն չունի այդքան գեր գեներալ և գնդապետ, ինչքան որ մենք – դա  վատ է:

10.Վաճառողը, տաքսիստը, վարսահարդարը  շատ են օգնում    մեզ ․ մի՛ նայեք նրանց վերևից, դուք նրանցից ոչ մի բանով  չեք տարբերվում:

11.Վաճառողը , տաքսիստը, վարսահարդարը  պետք է լավ  կատարեն իրենց գործը, այլ ոչ թե նայեն այն հայացքով, որ ատում են իրենց պատվիրատուին:

12.Այն միֆը, թե ռուս աղջիկները  կախվում են հայ տղաների  վզից –  սուտ է:

  1. Այն, որ մենք՝ հայերս, բարձր ենք բոլորից, այդպես չէ:

Շատ քիչ ընտանիքների երեխաներ են  ուզում  սովորել ու ծառայել իրենց ժողովրդին , աշխատել բարելավել մարդկանց կյանքը։  Նրանք   ինչ բարձրագույն հասատատությունում  էլ որ սովորեն, կունենան առաջընթաց, քանի որ  ունեն կամք։ Ցանկալի է, որ նրանք սովորեն տարբեր լեզուներ ՝ առաջնահերթությունը տալով անգլերենին:

Մյուս երեխաների կատեգորիայի, որը նույնպես մեծաքանակ չէ,  կարիքը ունի մեր հասարակությունը.  նրանք այն ընտանիքի երեխաներն են, ովքեր որոշել են  սովորել մասնագիտություն տարբեր բնագավառներում։  Նրանց հաջողություն եմ ցանկանում ճիշտ ուղի  ընտրելու համար և կուզենայի, որ փորձեն ընթերցանությունը  չափանիշ դարձնել  կյանքի համար:

Մյուս կատեգորիան մեծաքանակ է, և նրանք այն ընտանիքներից են , որտեղ ամեն ինչ հիմնված է փողի վրա՝ մտածելակերպը , մասնագիտությունը, առաջընթացը:

Այսպիսի երեխաներին հարկավոր է շատ քրտնաջան աշխատանք, որ  սովորեն, ճանաչեն իրենք  իրենց։  Ցավոք, դա շատ  քչերին է  հաջողվում:

Իսկ ում  էլ չի հաջողվում  ճանաչել իրեն՝ դիպլոմով, թե անդիպլոմ , մեկ է, գնալու է Ռուսաստան՝ ասֆալտ թափելու:

Իսկ մյուս կատեգորիայից,  ովքեր դառնում են ոստիկան, պատգամավոր, իշխանավոր, մենք ամեն օր լսում ենք , որ  կալանավորվեցին  կաշառք ստանալիս․ բայց,  ցավոք սրտի,  ինչ-ինչ պատճառներով մի որոշ ժամանակ հետո  բաց են թողնում․ գուցե դա երկար չշարունակվի:

 

ՀԱԿՈԲ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

 

img_5054
img_5054
img_5054

Ներկա իրավիճակում  այն տպավորությունն է, որ կարծես մեկը մյուսի թշնամին է։ Բայց ես կփորձեմ այս ամենին նայել դրական կողմից։ Ձեռքս վերցնեմ կախարդական փայտիկը և ստեղծեմ իմ աշխարհը  իմ պատկերացմամբ։

Սկզբում այդ աշխարհի մեջ կապույտ գույնով կնկարեմ խաղաղ երկինք,  որտեղ կթռչեն խաղաղության  և ուրախության ավետաբեր թռչունները։ Դեղին գույնով  մի մեծ արև կնկարեմ , որը միշտ կշողա և ժպիտներ կպարգևի։

Կանաչ գույնով կնկարեմ բնություն, որը կլինի կանաչազարդ և փարթամ։

Կարմիր գույնով կնկարեմ կակաչներ, որոնք արևի ջերմությունից նուրբ կժպտան մարդկանց։

Կնկարեմ նաև այնպիսի մարդկանց , ովքեր  բարի են, հոգատար, ազնիվ, մեկը մյուսի նկատկամբ սիրալիր և հարգալից, իսկ նրանց անկեղծությունը կլինի մանկան արցունքի պես մաքուր։ Եվ ամենակարևորը՝  սպիտակ գույնով իմ աշխարհի երեսից կջնջեմ  ցավ, տառապանք և մահ բառերը և ապրել այնպիսի աշխարհում, որտեղ այդ բառերը  գոյություն չունեն, այլ այդ աշխարհի մեջ թագավորում են սերը, հարգանքը, ուրախությունը․ դա կլիներ կատարյալ և հեքիաթային։

Իմ աշխարհը իմ պատկերացմամբ այսպիսին է՝ հեքիաթային և տարբերվող։ Հուսով եմ, որ մի օր մեր աշխարհը կլինի հենց այդպիսին։

Մերի Դռնոյան

Սարուխանի թիվ 1 մ/դ

9-րդ դասարան

img_5057
img_5057
img_5057

Իմ կարծիքով՝ աշխարհը մի տեղ է, որտեղ մարդիկ են ապրում։ Սակայն այդ մարդիկ իրար հանդեպ չարությամբ  ու նախանձով են լցված։ Աշխարհում շատ քչերին կարելի է վստահել։ Մի քանի տարվա ընթացքում մարդկանց խղճի զգացողությունն է պակասել։

                                                                                                    Անի Սահակյան

Սարուխանի թիվ 1 մ/դ

 5-րդ դասարան

img_5065
img_5065
img_5065

Այսօր մեզանից  շատերը աշխարհին նայում են մեկ պատուհանից, և այդ պատուհանը հեռախոսն է։

Աշխարհի բոլոր հրաշալիքները, տեսարժան  վայրերը և ավելին՝ ցանկացած բան կարելի է բացահայտել։ Ամենակարևոր իրադարձությունները, գիտության նվաճումները, տարատեսակ նորությունները մեզ հայտնի են դառնում համացանցի շնորհիվ։ Տեսողական պատկերացմամբ կարելի է մեկ վայրկյանում տիեզերք թռչել, օվկիանոսի հատակն իջնել, այցելել համաշխարհային հայտնի գրադարաններ, ամենազարմանահրաշ զբոսայգիներ, ծանոթանալ օտարազգի հասակակիցների հետ, շփվել, գտնել ընդհանուր հետաքրքրություններ։ Այսպիսով՝ աշխարհը իմ պատկերացմամբ դարձել է մեկ պատուհան, որտեղից երևում է  ամեն ինչ։ Ոչինչ արդեն զարմանալի չէ, կարծես աշխարհը մեր տունն է, մեզ քաջ ծանոթ և հարազատ միջավայր։ Աշխարհում ապրում են տարբեր ազգի մարդիկ, որոնք տարբերվում են իրենց սովորություններով, իրենց խոհանոցով, ազգային մտածելակերպով․․․

Ամենահաճելին բնությունն է, որտեղ  ծնվել ենք, կյանք առել և ապրում ենք նրա գրկում, օգտվում նրա անսպառ բարիքներից։ Մարդը, կենդանական և բուսական աշխարհը  ներդաշնակ են  ու կյանք են տալիս երկիր մոլորակին։ Իմ պատկերացմամբ` պետք է ամեն ոք  հոգ տանի Երկիր մոլորակի համար, ու դա կլինի այն փոխհատուցումը, որ մարդն  ապրում  և արարում է այս չքնաղ մոլորակի վրա։

Իսրայելյան Սյուզաննա

Գանձակի թիվ 2 մ/դ

 

img_5059
img_5059
img_5059

      Երբ ամեն անգամ արևը ծագում է,  և նոր բացվող օրվա լույսը մտնում է սենյակիս պատուհանից ներս, ազդարարվում է նոր օրվա սկիզբը։ Երբեմն դժվարությամբ, երբեմն էլ առանց տրտնջալու արթնանում եմ և սկսում իմ օրը։ Ամեն սկսվող օր, երբ բացում եմ աչքերս, միանգամից ինձ ներշնչում եմ այն գաղափարը, որ այսօր ինձ հետ ինչ֊որ լավ բան է լինելու ։ Սա կոչվում է հույս։ Այո՛ , ես  ամեն առավոտ արթնանալիս հույս եմ արթնացնում նաև  ինձ հետ։ Եվ բազմաթիվ զգացմունքներից հենց հույսին եմ ընտրել դառնալ ինձ ընկեր, որովհետև  համոզված եմ, որ, այլ կերպ ասած, աշխարհը ունի հիմք, որը հույսն է։ Եթե չլիներ հույսը, ապա աշխարհս պատված էր լինելու մթությամբ։ Հույսի շնորհիվ է, որ, երբ մտածում եմ աշխարհի մասին, այն գունեղ է , լի բանիմաց մարդկանցով, հարուստ նպատակներով։ Աշխարհը ջերմ է ու բարի։ Այնտեղ չկա չարի նշույլ անգամ, իսկ եղածները ուղղակի թվացյալ երևույթներ են, որոնք ժամանակավոր են և անցողիկ։ Ես  համոզված եմ, որ աշխարհը ծայր չունի, բայց փաստ է, որ ճանապարհները, չվերջանալով հանդերձ, կրկին նույն տեղն են բերում ։ Արդյունքում ստացվում է, որ աշխարհիս երեսին ամեն բան փոխադարձ է։

Եվ այստեղ կրկին ինձ չի լքում լավագույն ընկերս՝ աշխարհի հիմքը հանդիսացող հույսը։ Նա անդադար շշնջում է ականջիս Աստվածաշնչյան 《Ոսկե կանոնը》և ավելացնում, որ աշխարհը այդպիսին է։ Այո՛,  անկասկած, այս աշխարհում ցավ ու տառապանք էլ կա , բայց հույսն ասում է, որ դրանք նրա համար են, որ կարևորենք այս աշխարհի լավ ու վատ պահերը։ Չէ որ դրանք կատարյալ դաստիարակներ են մեր կյանքում՝ մեր աշխարհում կարևորը գնահատելու և երբեք չբողոքելու համար։

                   Ինեսա Բունիաթյան

 Սարուխանի N1 միջն. դպրոց

 

  «Մենք ապրում ենք հրեշային իրականության մեջ»,- ասում են:
   «Մահը միակ փրկությունն է»,-ասում են:
«Բարությունը վերացել է»,-ասում են։ Բայց, իմ պատկերացմամբ, մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ ապրելը հիասքանչ է, և բարությունը երբեք չի վերանա: Երբ հետ եմ նայում, հասկանում եմ, թե ժամանակին ինչքան վատատես էի: « Համաճարակ է, ուրեմն մեր վերջն է»,-խորհում էի: Մենք ապրում ենք համաճարակի հարևանությամբ, մենք ապրում ենք, ասես այն մեզ չի էլ խանգարում, մենք հարմարվեցինք դրան:
   Մարդն ամենաուժեղ դիմադրողականությունն ունեցող կենդանի օրգանիզմներից է, և դա մեզ շատ է օգնում: Բազում դժբախտություններ տեսնելուց հետո էլ մենք դեռ հավատում ենք լավ օրերի գալուն, դեռ հույս ունենք: Հույսը ամենագեղեցիկ զգացումներից է, երբ դու մտածում ես, թե միշտ էլ ինչ-որ հրաշք քեզ հանդիպելու ճանապարհին է:
     Մեր կյանքի տարբեր փուլերում մենք դեմ դիմաց կանգնում ենք իրականության հետ: Երբեմն ուրիշ մարդիկ են օգնում մեզ հասկանալ այն, երբեմն ընկերներդ են պատճառ դառնում մեր աչքերի բացվելուն, երբեմն էլ մենք ուղղակի դուրս ենք  գալիս տնից, նայում ենք  երկնքին և ասում ենք.

-Աշխարհը զարմանալի է, ապրելը՝ գեղեցիկ:
   Մեզ բարությամբ ժպտում է պապիկը, ով մեզ առաջ երբեք չէր տեսել, և դա ջերմացնում է մեր հոգին, ընտանիքի անդամները հոգ են տանում մեր մասին, ընկերները անում են հնարավոր ամեն բան, որպեսզի մենք ժպտանք, և այսքանից հետո ինչ կարող ենք ասել․ ուղղակի մենք պետք է ամեն օր փոքրիկ գործողություններով ապացուցենք հակառակը: Երբ ծեր կնոջն օգնում ենք անցնել ճանապարհը, նա մտածում է, որ աշխարհը բարի է, երբ ժպտում ենք անցորդներին, նրանք մտածում են, որ աշխարհը բարի է, երբ զիջում ենք ճանապարհը, մենք բարություն ենք տարածում: Աշխարհը բարի է դառնում, երբ մենք ուղղակի լսում ենք մեր սրտի ձայնին, քանի որ այն մեզ միշտ  ուղեկցում է դեպի բարին: Աշխարհը բարի է դառնում, երբ մենք չենք անտեսում մեր խիղճը: Աշխարհը բարի է դառնում, երբ քննադատելու փոխարեն գովաբանում ենք, երբ մեկի դժբախտության վրա ծիծաղելու փոխարեն փորձում ենք օգնել կամ կարեկցել նրան, և աշխարհը բարի է դառնում, երբ մենք ուղղակի արթնանում ենք, ու մեր առաջին միտքը այն է, որ աշխարհը բարի է:

Գոհար Սուչյան

Կարմիրգյուղ թիվ 2 մ/դ

 

       Ինձ համար միշտ երազանք է եղել արվեստագետ դառնալը.  կապ չունի ոլորտը , կարևորը արվեստին տիրապետելն է։Այն իր մեջ մի անբացատրելի ուժ ունի,որով գրավում է մարդկանց։ Եվ վերջի վերջո,արվեստը կյանքում է,իսկ կյանքն` արվեստում։
Արվեստն իսկական հրաշք է։Այն օգնում է մարդկանց` առանց խոսքերի արտահայտել իրենց ապրումներն ու ցանկությունները։Յուրաքանչյուր արվեստ արտացոլում է  արվեստագետի կյանքը։
Ըստ իս՝ նկարչությունն ամենագեղեցիկ արվեստն է։ Այն ունակ է նույնիսկ կանգնեցնել ժամանակն ու հավերժացնել  ակնթարթն իր կախարդական գույներով։ Նկարիչները փորձում են հավերժացնել այն ակնթարթները, որոնք ուզում են միշտ տեսնել ու վերապրել։Նկարիչների կյանքը շատ գունեղ է արտաքինից , բայց ինչպիսին է այն իրականում։
Պարն ամենափոփոխական արվեստն է։Այն ունակ է ամենանուրբ ու հեզաճկուն պարից վերափոխվել ու դառնալ բուռն ու աշխույժ պարի ընդամենը մեկ ակնթարթում։ Պարի յուրաքանչյուր տեսակ մի ապրում է, մի ուրախ կամ տխուր պատմություն, որը կարող ենք գտնել մեր կյանքի էջերից մեկում թաքնված։
Պարողները միշտ ժպտում են բեմին կանգնած,բայց արդյոք նրանց ժպիտն իրական ու անկեղծ է...
Երգն ամենանուրբ արվեստն է։ Այն ունակ է դիպչել մարդու սրտի լարերին։
Կան երգեր,որոնք մեզ ստիպում են ուրախանալ ամբողջ սրտով, կան երգեր,որոնք ստիպում են տխրել, երբեմն` նույնիսկ անպատճառ։ Երգիչներն այնքան գեղեցիկ են կատարում   երգերը, որ թվում է, թե  նրանք կյանքում ամեն բան  կատարում են այդպես գեղեցիկ...
Թատրոնն ու կինոն բարձրագույն արվեստ են։ Դերասաններն այնպիսի հմտությամբ են կերտում իրենց բաժին հասած դերը, կարծես իրենց կյանքն են ներկայացնում հանդիսականին։ Նրանք մի դրվագում հոնգուր֊հոնգուր լաց են լինում, իսկ հաջորդ պահին սկսում քահ֊քահ ծիծաղել։ Հարց է ծագում, մի՞թե դերասանները միշտ դեր են խաղում ու ստում մարդկանց...
Սակայն արվեստի այս հրաշք գործերից զատ, արվեստանոցներում իսկական քաոս ու խառնաշփոթ է, ինչպես մեր կյանքում։Չէ որ գրականությունը, նկարչությունը, պարը, կինոն և նույնիսկ մեր կյանքը պատուհանից այն կողմ երազանք են, իսկ այս կողմում` իրականություն։

Օֆելյա Պետրոսյան

Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոց 12-րդ դասարան

 

img_5052
img_5052
img_5052

Իմ հայրենիքը  Հայաստանն է։ Ես ծնվել ու ապրում եմ Հայաստանում, որը  մի քանի հազարամյակների  պատմություն ունի։ Մենք՝  հայերս, հնագույն  ժողովուրդ ենք։ Հայ ժողովուրդն առաջինն  է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, 301 թվականին։ Հայ արքաները իրենց  երկիրը տարիների ընթացքում  հզորացրել և շենացրել են ։ Հայ ժողովուրդը միշտ պահել ու պահպանել է ավանդույթները։  Թշնամիները միշտ ստիպել են հայերին, որ   կրոնափոխ լինեն, բայց նրանք երբեք չեն հանձնվել։ Ես  Հայաստանի ողջ տարածքում չեմ շրջագայել , բայց իմ տեսածը բավական է, որ միշտ սիրեմ իմ երկիրը, իմ հայրենիքը։

Տարոն Կատվալյան

Սարուխանի թիվ 1 մ/դ

6-րդ դասարան

melina
melina
melina

Ինձ համար հայրենիքը սկսվում է իմ ընտանիքից, հարազատներից  ու շարունակվում իմ պատմությամբ և ժողովրդի անցած պատմական ուղիով:Ես հպարտ եմ, որ հայ եմ, ապրում եմ Հայաստանում `իմ պապերի հայրենիքում:Հայրենիքը ամեն մեկիս մեջ է ,մեր  էությունն ու ոգին է:Ամենևին էլ խոչընդոտ չէ՝ շրջապատված լինել թշնամիներով, պետք է լինել հետևողական և ունենալ կամք, թույլերին բոլորն էլ ծաղրում են կամ մատնացույց անում։  Ես աշխատում եմ լինել ուժեղ թե՛ ֆիզիկապես և թե՛ մտավոր, որպեսզի պաշտպանեմ իմ հայրենիքը։

                                                                                                Մելինե Քարամյան

                                                                                                       Ծաղկաշենի միջն․դպրոց

lusine
lusine
lusine

Իմ հայրենիքը սկսվում  է իմ բնօրրանից: Այն միակ վայրն է, որտեղ ես ինձ զգում եմ ազատ ու երջանիկ: Մենք ենք տերը մեր երկրի,մենք պիտի պայքարենք ու տեր լինենք մեր հայրենիքին,չթողնենք, որ թշնամին առաջ գա, տիրանա մեր հող ու ջրին: Այժմ հայրենիքս դժվար օրեր է ապրում, ոչ ոք մեր տունը չի նորոգի , մեր սահմանները չի պահի։ Թշնամին պետք է իմանա, որ մենք կռվում ենք մինչև մահ։ ճիշտ է, հրաշքներ չեն լինում, բայց ես լիահույս եմ, որ ամեն ինչ մի օր կանցնի և վաղվա օրը դրական նոտաներով կլցվի:

Լուսինե Պետրոսյան

Ծաղկաշենի միջն․դպրոց  

 

 

 

anna asatryan
anna asatryan
anna asatryan

Յուրաքանչյուր ոք,  վաղ, թե ուշ,  պետք է ընտրի իր մասնագիտությունը։ Մասնագիտությունը մարդու աշխատանքային գործունեության տեսակ է, որը համարվում է նրա գոյության աղբյուրը։

Կան շատ մասնագիտություններ, օրինակ՝ իրավաբանություն, լուսանկարչություն, փաստաբան, երաժիշտ և այլն։ Ցանկացած մասնագիտություն մարդուց պահանջում է կրթություն և  մասնագիտացում, որի շնորհիվ էլ մարդն ունենում է լավ աշխատանք, որը ապահովում է նրա կենսական պահանջները։ Սակայն միայն կիրթ լինելով՝ մարդը երբեք չի կարող մեծ հաջողությունների հասնել, եթե չսիրի իր մասնագիտությունը։

     Սովորաբար լավ մասնագետներ են դառնում այն մարդիկ, ովքեր հստակ գիտեն, թե  ով են և ինչ նախասիրություններ ունեն։ Իրոք, ճանաչելով և գնահատելով ինքդ քեզ , կարող ես հասկանալ , թե որ մասնագիտությունն է քեզ ավելի հոգեհարազատ։ Դրանից ելնելով՝ ես նույնպես ընտրել եմ իմ ապագա մասնագիտությունը։ Դա թարգմանչությունն է, որը պահանջում է լեզուների իմացություն։ Այս մասնագիտությունը թույլ է տալիս՝ ճանապարհորդել այլ երկրներ, ծանոթանալ նրանց պատմությանը, մշակույթին, ավանդույթներին։ Դա միշտ ինձ հետաքրքրել է, բացի այդ, օտար լեզուներ իմանալով՝ կարող ես հաղորդակցվել այլ ազգերի հետ։ Ես ընտրել եմ այս մասնագիտությունը՝ աշխարհն ավելի լավ տեսնելու համար, և որպես երազանք՝կձգտեմ այն իրականություն դարձնել։

Աննա Ասատրյան(10-րդ դասարան)

Գավառի թիվ 8

img_5056
img_5056
img_5056

Այսօր յուրաքանչյուր դպրոցական մտածում  է, թե ապագայում ինչ  մասնագիտություն է ընտրելու։ Դա շատ կարևոր է, քանի որ  ընտրած մասնագիտությամբ պետք է շարժվել և աշխատել կյանքի ընթացքում։ Քաղաքացին կամ անհատը պետք է այն մասնագիտությունը ընտրի, որը նրան դուր է գալիս, և  նա հաճույքով կաշխատի։

 Ես դպրոցում շատ եմ սիրում ռուսաց և անգլերեն լեզուները և մեծ հաճույքով եմ սովորում։   Հուսով եմ , որ ապագայում կկարողանամ գտնել ինձ այդ բանագավառում՝ դառնալով թարգմանչուհի։

Պետք չէ ընտրել այն մասնագիտությունը, որը ձեզ առաջարկում են ձեր ծնողները / բժիշկ, իրավաբան/,  եթե դուք դրանք չեք սիրում և չեք կարող սիրով աշխատել, այլ ընտրեք այն մասնագիտությունը, որը ձեզ դուր է գալիս, և որի շնորհիվ դուք կունենաք և՛ ապրուստի միջոց , և՛ սիրելի զբաղմունք,  թեկուզ դա կլինի մատնահարդարություն կամ դիմահարդարություն։

 

Ռիմա Հունանյան

Սարուխանի թիվ 1 միջն դպրոց

9-րդ դասարան

img_5058
img_5058
img_5058

Երբ ես փոքր էի, ցանկանում էի դառնալ ոստիկան, ապա բժիշկ, իսկ հետո գործարար, բայց վերջում եկա այն եզրահանգման, որ պետք է դառնամ ծրագրավորող։ Շատերը կհարցնեն, թե ինչու։ Պատճառն այն է, որ շատ եմ սիրում ծրագրավորումը, կարողանում եմ պատրաստել խաղեր, ծրագրեր։ Հաճախում եմ ռոբոտաշինության դասերի։ Նաև  ցանկություն ունեմ դառնալ փաստաբան կամ էլ պատմաբան, քանի որ շատ եմ սիրում և ուսումնասիրում հայոց պատմությունը։

Արման  Սաֆարյան

Սարուխանի թիվ 1 միջնակարգ դպրոց

7-րդ դասարան

 

img_5061
img_5061
img_5061

 

Ստորակարգեր