ընտրացանկը

ԻՆՉՈՒ՞ Է ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԵԿԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ, ԻՍԿ ՄՅՈՒՍԸ՝ ՈՉ

Երբ ես փոքր էի, տատիս   օգնում էի՝ կովը կթել․ դույլ էի տալիս կամ գոգնոց  ու նայում, թե ինչպես է այդ գործողությունն ընթանում։  Լինում էր այնպես՝  մեր կովը քիչ էր կաթ տալիս, որ  մածուն պատրաստեին, այդ ժամանակ տատս  ինձ տալիս էր փոքր դույլ , որը ուներ կափարիչ, ուղարկում էր հարևանի տուն և շեշտում, թե  որ  հարևանից  կաթ ուզեմ։ Ես  փոքր էի ու չէի հասկանում, թե տատս պարտքով հաց և կաթ ինչու ոչ բոլոր  հարևաններից էր խնդրում։ Երբ  մեծացա, հասկացա ամեն ինչ՝ խնդիրը տվյալ մարդկանց պատասխանատվության  մեջ էր։

Երբ մարդը  պահում  է կով, նա իր վրա  վերցնում է պատասխանատվություն, որ կովին պետք է կերակրի ժամանակին, մաքրի կովի տակը, մաքրի  կովին իր  իսկ կեղտից։ 

Մարդը պետք է  կրի պատասխանատվություն, որ ամեն անգամ կովին կթելիս պահպանի սանիտարական կանոնները ՝   մաքուր դույլի մեջ կթի, կովի  կուրծքը լվացի ։  Այդ ամենը  պահպանելով՝ կաթից տհաճ հոտ չի գա ։  

Բայց  այս ամենը տեսնող երեխան, ով դառնում է հայր, մայր, տատիկ , պապիկ,  ինչու՞ է այդպես էլ մնում   անպատասխանատու։  Դա նշանակում է, որ երբ երեխան գնում է դպրոց, նա ուզում է, թե չէ, պետք է  սովորի  օգնել  ծնողներին, չպետք է    ջարդի խաղալիքները , դա իր պարտականությունն է։  Երեխան փոքր հասակից պետք է պահի և պահպանի կանոնները, ափսոս, որ շատ ու շատ ծնողներ չեն կարևորում այդ հասարակ թվացող հարցը, և երեխան մեծանալով  դառնում է անպատասխանատու ինժեներ, իրավագետ, զինվորական և,  իհարկե,  պատգամավոր։

  ա/ Օրինակները իմ մանկությունից  են և չունեն   նպատակ որևէ մեկին նեղացնելու։

բ/ Երեխանեˊր, այլ ելք չունեք, պետք է սովորեք ինչքան հնարավոր է , պետք է կատարեք այն բոլոր պարտականությունները, որոնք ձեր վրա դրված են, և ժամանակի ընթացքում մենք կունենանք պատասխանատու հասարակություն։

Մանուշակ Թովմասյան

Հոգեբան- խորհրդատու